Թուրինի համալսարան
Թուրինի համալսարան (իտալերեն՝ Università degli Studi di Torino), բարձրագույն ուսումնական հաստատություն Թուրինում՝ Իտալիայում[6]։ Իտալիայի ամենամեծ համալսարաններից մեկն է։
Թուրինի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1404 |
Ռեկտոր | Gianmaria Ajani? |
Անդամակցություն | ORCID[1], Եվրոպայի համալսարանների միություն[2], Netval Research Universities Network?[3] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[4] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Թուրին |
Կայք | unito.it(իտալ.)(անգլ.)(չին.) |
![]() ![]() Թուրինի համալսարան, Իտալիա | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Համալսարանը հիմնադրվել է 1404 թվականին Սավոյան դինաստիայի նախաձեռնությամբ[7]։ Համալսարանին կառուցումը հաստատվել է Հռոմի անտիպապ Բենեդիկտ XIII-ի կողմից։
Համալսարանի քաղաքական անկայունության պատճառով որոշ ժամանակ գործել է Կիերիում (1427-1434) և Սավիլյանոյում (1434-1436)։ XVI դարի կեսերին համալսարանը ժամանակավորապես չի աշխատել ֆրանսիական օկուպացիայի պատճառով։ 1799-1800 թվականներին համալսարանը վերակազմավորվել է ֆրանսիական օրինակով, իսկ շուտով համալսարանի ռեկտորը նշանակվում Նապոլեոնի կողմից։ Այդ ժամանակ այն հաամարվել է Նապոլեոնի կայսրության երկրորդ ամենամեծ համալսարրանը։ Սավոյանի դիաստիայի՝ գահին վերադառնալուց հետո ֆրանսիական նորամուծությունները կասեցվեցին։ 1865 թվականին՝ այն բանից հետո, երբ մայրաքաղաքը Թուրինից տեղափոխվեց Ֆլորենցիա, համալսարանը զրկվում է իր դասախոսական կազմի զգալի մասից։ XIX դարի երկրորդ կեսին համալսարանում զարգացել է բժշկության ուժեղ դպրոցը։ Համալսարանի դասախոսները շատ բան են արել Իտալիայում հիգիենայի և հասարակական հիգիենայի խթանման համար։ 1905 թվականին համալսարանում բացվել է առաջին հոգեբանության ամբիոնն Իտալիայում։
ԿառուցվածքԽմբագրել
Համալսարանում առկա են 12 ֆակուլտետներ՝
- ագրարային
- Անասնաբուժություն
- օտար լեզուների և գրականության
- Հումանիտար գիտություններ
- մաթեմատիկա, ֆիզիկա և հարակից գիտություններ
- բժշկություն
- մանկավարժություն
- Քաղաքագիտություն
- հոգեբանություն
- Դեղագործություն
- իրավաբանություն
- էկոնոմիկա
Համալսարան Իտալիայի հյուսիս-արևմուտքում ունի մի քանի մասնաճյուղեր։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://orcid.org/members/001G000001qlQMqIAM-universita-degli-studi-di-torino
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20220805081904/https://netval.it/chi-siamo/soci-netval/
- ↑ https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ Միջազգային համագործակցության բաժին
- ↑ Թուրինի համալսարան