Հիդրոինքնաթիռ
Հիդրոինքնաթիռ, ջրի վրա վերելք-վայրէջք կատարող ինքնաթիռ։ Հիդրոինքնաթիռի աերոդինամիկական և կոնստրուկտիվ հորինվածքի ընդհանուր սկզբունքները նույնն են, ինչ ցամաքային ինքնաթիռինը, սակայն հիդրոինքնաթիռը բավարարում է նաև լողալու հետ կապված լրացուցիչ պահանջներ։ Տարբերում են երեք տիպի հիդրոինքնաթիռ՝ թռչող նավակ (իրանն ունի նավակի ձև), լողանային (մեկ կամ երկու լողանով) և «ամֆիբիա»։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fb/DeHavilland_Single_Otter_Harbour_Air.jpg/220px-DeHavilland_Single_Otter_Harbour_Air.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 395)։ ![]() |