Պորտալ:Բոսնիա և Հերցեգովինա

Վիքիպորտալներ

Արվեստ · Կենսագրություն · Գրականություն · Պատմություն · Դիզայն · Մշակույթ · Աշխարհագրություն · Գիտություն · Տեխնոլոգիա · Մաթեմատիկա


խմբ. 

Բարի գալուստ Բոսնիա և Հերցեգովինա պորտալ

Բոսնիա և Հերցեգովինայի դրոշը:
Բոսնիա և Հերցեգովինայի դրոշը:
Բոսնիա և Հերցեգովինայի զինանշանը:
Բոսնիա և Հերցեգովինայի զինանշանը:
Բոսնիա և Հերցեգովինայի տեղագրությունը Եվրոպայի քարտեզի վրա:

Բոսնիա և Հերցեգովինա (սերբախորվաթ.՝, բոս.՝, խորվ.՝ և սերբ.՝ Bosna i Hercegovina / Босна и Херцеговина, БиХ, թուրքերեն՝ Bosna-Hersek), պետություն Եվրոպայի հարավ-արևելքում, Բալկանյան թերակղզու արևմտյան մասում։

Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Բոսնիա և Հերցեգովինայի բնակչությունը կազմում է 3 511 372 մարդ։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 51,2 հազար կմ²։ Հյուսիսում, արևմուտքում և հարավում սահմանակցում է Խորվաթիայի հետ, արևելյքում՝ Սերբիայի հետ, իսկ հարավ-արևելյքում՝ Չեռնոգորիայի հետ։ Հարավ-արևելքում ելք ունի դեպի Ադրիատիկ ծով (ափագիծը մոտ 20 կմ)։ Պետական լեզուներն են բոսնիերենը, սերբերենը և խորվաթերենը։ Մայրաքաղաքը Սարաևո քաղաքն է։

Խորհրդարանական հանրապետությունը կազմված է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունից, Սերբիայի Հանրապետությունից և Բրչկո օկրուգից։ ՄԱԿ-ի անդամ 1992 թվականից։ 2016 թվականի փետրվարին երկիրն հայտ է ուղարկել Եվրամիություն մտնելու համար։

Հարավսլավիայի գոյության ժամանակ Բոսնիա և Հերցեգովինան համարվել է շատ աղքատ հանրապետություն։ Այժմ համարվում է Եվրոպայի ամենահարուստ երկրներից մեկը անգործության շատ բարձր մակարդակով։ Արտաքին առևտրի հիմնական գործընկերները Եվրամիության անդամներն են։ Ազգային արժույթը փոխարկելի մարկն է։

Բոսնիական պետությունը առաջացել է 10-11-րդ դարերում։ 1878-1918 թվականներին մտել է Ավստրո-Հունգարիայի կազմում, իսկ 1918-1992 թվականներին՝ Հարավսլավիայի կազմում։ 1992 թվականի ապրիլին անկախության հռչակումից հետո բռնկվել է Բոսնիական պատերազմը, որն ավարտվել է Դեյթոնյան համաձայնագրով՝ 1995 թվականին միջազգային միջամտությունից հետո...

խմբ. 

Ընտրված հոդված

Վիեցնիցա
Վիեցնիցա

Սարաևո (բոս․՝ Sarajevo, սերբ.՝ Sarajevo), Բոսնիա և Հերցեգովինայի և դրա մասը կազմող Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության մայրաքաղաք: Սարաևոյի շրջանի վարչական կենտրոնն է։

Բնակչությունը 2013 թվականի դրությամբ կազմել է 369,5 հազար մարդ կամ Բոսնիա և Հերցեգովինայի բնակչության 10 %-ը: 1992-1995 թվականների պատերազմի հետևանքով բավականին կրճատվել է քաղաքում բնակվող սերբերի թիվը։

Քաղաքը հիմնադրվել է 1244 թվականին և մինչև 1507 թվականը կոչվել է Բրխբոսնա: Սարաևոյի կլիման չափավոր ցամաքային է, որի վրա հարավից ազդում է միջերկրածովյան կլիման: Քաղաքն գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական հատվածում և Բոսնիա պատմական շրջանի տարածքում, Միլյացկա գետի ափերին, Սարաևոյի գոգահովտում։ Տեղակայված է ծովի մակարդակից 500 մ բարձրության վրա... Ավելին

խմբ. 

Ընտրված պատկեր

խմբ. 

Գիտե՞ք, որ․․․

Վիսոկո
Վիսոկո
  • ... Թուրքերի կողմից նվաճված Բոսնիա և Հերցեգովինայի բնակչությունը առանց հարկադրման ընդունում էր իսլամը:
  • ... Բոսնիական պատերազմի ամենաերիտասարդ զինվորի 15 տարեկանը դեռ չէր լրացել, երբ նրան սպանել էին:
  • ... Բոսնիական սերբերի բանակում կռվում էին նաև մուսուլման կամավորներ:
  • ... ՆԱՏՕ-ի օդաչուները Deny Flight գործողության ժամանակ կատարել են ավելի քան 100 թռիչք:
խմբ. 

Բոսնիա և Հերցեգովինայի խոշոր քաղաքներ

խմբ. 

Ընտրված կենսագրություն

Ասմիր Բեգովիչ (բոս․՝ Asmir Begović, ծնվել է մայիսի 20, 1964), բոսնիացի ֆուտբոլիստ, անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դարպասապահը: 2003 թվականին Ասմիրը անգլիական «Պորտսմութ» ակումբի հետ կնքեց երիտասարդական պայմանագիր, իսկ 2 տարի անց պոմպեյների հետ կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Ձեռքբերումներ՝ Կանադայի տարվա երիտասարդ ֆուտբոլիստ (2007), «Ստոկ Սիթիի» լավագույն երիտասարդ խաղացող (2011), «Ստոկ Սիթի» ՖԱ-ի տարվա խաղացող (2013), «Ստոկ Սիթիի» ֆուտբոլիստների վարկածով տարվա խաղացող (2013, 2014), «Ստոկ Սիթիի» երկրպագուների վարկածով տարվա խաղացող (2014), «Ստոկ Սիթիի» գլխավոր մարզչի վարկածով տարվա խաղացող (2013), Բոսնիա և Հերցեգովինայի տարվա ֆուտբոլիստ (2013): Ասմիր Բեգովիչն ամուսնացած է ամերիկուհու հետ, զույգն ունի Թեյլոր անունով աղջիկ:

խմբ. 

Կատեգորիաներ

խմբ. 

Եղբայրական պորտալներ

Խորվաթիա Եվրոպա ԵՄ Կոսովո Չեռնոգորիա Հյուսիսային Մակեդոնիա Սլովենիա
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում