Բացել գլխավոր ցանկը

ՊատմությունԽմբագրել

Առաջին անգամ Դոբոյը հիշատակվել է 1415 թվականին Դուբրովնիկի հանրապետության փաստաթղթերից մեկում, չնայած հնագիտական պեղումները վկայում են, որ ժամանակակից քաղաքի տարածքում գտնվող բնակավայրը գոյություն է ունեցել դեռ քարե դարում։ Մեր թվարկության 1-ին դարում ներկայիս Դոբոյի շրջակայքում գոյություն է ունեցել հռոմեական ռազմական ճամբար (կաստրում) և բնակավայր (լատ.՝ Canabea)։ 6-րդ դարում սլավոնների գալստից հետո բնակավայրը դարձել է Ուսորայի մի մասը։

Դոբոյի ամրոցն առաջին անգամ կառուցվել է 13-րդ դարի սկզբին, ապա ընդարձակվել է 1415 թվականին, 1476 թվականին ենթարկվել է թուրքերի ճնշումներին, 1490 թվականին կրկին ընդլայնվել է։ Ամրոցը երկար ժամանակ խոչընդոտ է հանդիսացել հյուսիսից եկող նվաճողների համար. սկզբում հունգարացիների, իսկ հետո Հաբսբուրգների կայսրության։ Դոբոյի շրջակայքում շատ մարտեր են տեղի ունեցել, մինչև որ քաղաքը Բոսնիայի և Հերցեգովինայի հետ միասին 1878 թվականին դարձել է Ավստրո-Հունգարիայի մաս։

Առաջինն համաշխարհային աշխարհամարտի ժամանակ Դոբոյում է տեղակայվել սերբերի համար ավստրիական ամենախոշոր ճամբարը, որտեղ եղել է շուրջ 46 հազար մարդ[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դոբոյը պարտիզանական շարժման կարևոր կենտրոն էր։ Ազատագրվել է 1945 թվականի ապրիլի 17-ին։

Բոսնիական պատերազմի ժամանակ քաղաքը, որը վերահսկում էին սերբերը, գնդակոծել են բոսնիական և խորվաթական զորքերը։ Դեյտոնական համաձայնագրի համաձայն՝ Դոբոյը ներառվել է Սերբական Հանրապետության կազմում։

ԲնակչությունԽմբագրել

ՀամայնքԽմբագրել

1971-1991 թվականներին Դոբոյի ընդհանուր բնակչությունը՝

Մարդահամարի տարի Ընդամենը Սերբեր Բոսնիացիներ Խորվաթներ Հարավսլավացիներ Այլ
1991 102 549 39 820 (38,83%) 41 164 (40,14%) 13 264 (12,93%) 5 765 (5,62%) 2 536 (2,47%)
1981 99 548 39 224 (39,40%) 35 742 (35,90%) 14 522 (14,58%) 8 064 (8,10%) 1 996 (2,00%)
1971 88 985 39 884 (44,82%) 32 418 (36,43%) 14 754 (16,58%) 1 124 (1,26%) 805 (0,90%)

ՔաղաքԽմբագրել

1991 թվականի մարդահամարի համաձայն՝ քաղաքում բնակվել է 27 498 մարդ, որոնցից 11,154-ը (40,56%) եղել են բոսնիացիներ, 8,011-ը (29,13%) սերբ էին, 4,365 (15,87%) անվանել են իրենց հարավսլավիացիներ, իսկ 2 714 (9.87%)՝ խորվաթներ:

Այսօր քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը սերբ է:

Քաղաքի բնակչությունը 2013 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 26 987 մարդ, համայնքինը `77 223 մարդ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 2013 population census in Bosnia and Herzegovina
  2. Mangold Max (2005)։ Das Aussprachewörterbuch (German) (6th ed.)։ Mannheim: Dudenverlag։ էջ 279։ ISBN 9783411040667 
  3. Bosnia and Herzegovina Railways Public Corporation: Contact
  4. Paravac Dušan (1970)։ Logor smrti [(Hronika o austrougarskom logoru interniraca u Doboju 1915-1917. godine). (Undetermined)։ Doboj: "Glas komuna"