Պորտալ:Խորվաթիա
|
Խորվաթիա | |
---|---|
Խորվաթիան պետություն է Հարավային Եվրոպայում, ունիտար պառլամենտական հանրապետություն է, բալկանյան, միջերկրածովյան երկիր է։ Մայրաքաղաքը և ամենախոշոր քաղաքն է Զագրեբը։ Խորվաթիայի տարածքը կազմում է 56 594 կմ2։ Բնակչությունը 4.48 միլիոն է, որի մեծ մասը խորվաթներ են, հիմնական կրոնը՝ կաթոլիկությունը։ 2013 թ. հուլիսի 1-ին միանալով Եվրամիությանը՝ Խորվաթիան դարձավ նրա 28-րդ անդամ երկիրը։ Անվանումը ստացել է խորվաթ ժողովրդի անունից: Խորվաթիայի խոշոր քաղաքներն են Զագրեբը, Սպլիտը, Ռիեկան։ Առևտրային քաղաքները գտնվում են ռոմանական ոճում, իսկ հյուսիսային Խորվաթիայի շատ քաղաքներ կառուցվել են գոթական ոճով։ Խորվաթիայի բազմաթիվ ամրոցներ պահպանվել են 15–18-րդ դարերից։ Ամենախոշոր առողջարաններն են Դուբրովնիկն ու Օպատիան ավելին... |
Ընտրված հոդված | |
---|---|
Սավան գետ է Եվրոպայի հարավ-արևելքում, Դանուբ գետի աջ վտակը։ Գետի երկարությունը 945 կմ է: Հոսում է Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի և Սերբիայի տարածքով (ձևավորել նրա հյուսիսային սահմանը)։ Սավա գետը սկիզբ է առնում Սլովենիայի լեռներում, Լյուբլյանայից հյուսիս-արևմուտք, որտեղ միախառնվում են երկու գետեր՝ Սավա Դոլինկան և Սավա Բոհինկան, թափվում է Դանուբ գետը Բելգրադի տարածքում։ Նավարկելի է Խորվաթիայի Սիսակ քաղաքից 593 կմ, մինչև գետաբերանը։ Ջրի տարեկան միջին ծախսը գետաբերանում 1760 մ³/վրկ է, առավելագույնը՝ 5000 մ³/վրկ։ Ջրառատ է ձմռան և գարնան ամիսներին: |
Ընտրված անձ | |
---|---|
Ֆրանյո Բուչարը խորվաթ գրող և սպորտի ժողովրդականացնող է։ Համարվում է խորվաթական սպորտի ու օլիմպիական շարժման հիմնադիր հայրը: Ֆրանյո Բուչարը ծնվել է 1866 թվականի նոյեմբերի 25-ին Զագրեբում։ Նրա հայրը եղել է սլովեն, մայրը՝ խորվաթ: Կրթություն է ստացել Զագրեբում, Վիեննայում և Ստոկհոլմում, որտեղ հետաքրքրվել է շվեդական մարմնամարզությամբ։ Ֆրանյո Բուչարի հիմնական մասնագիտությունը եղել է գրականության պատմության ուսումնասիրությունը. նա հեղինակել է այդ թեմային նվիրված մի քանի գրքեր։ Սակայն Ֆրանյո Բուչարը մեծ ճանաչում է ձեռք բերել որպես սպորտի ժողովրդականացմանը նպաստող անձ։ Խորվաթիա վերադառնալուց հետո նա հիմնադրել է մի շարք մարզական ակումբներ և նպաստել է Խորվաթիայում տարբեր մարզաձևերի զարգացմանը, ինչպիսիք են ֆուտբոլը, մարմնամարզությունը, դահուկավազքը, սուսերամարտը և այլն ավելին... |
Ընտրված քաղաք | |
---|---|
Դուբրովնիկ, քաղաք Դալմաթիայում, Ադրիատիկ ծովի ափին, Դուբրովաչկա-Ներետվանսկա ժուպանության վարչական կենտրոնը, հայտնի միջազգային առողջարան, խոշոր նավահանգիստ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 43 770 մարդ։ Դուբրովնիկը հարուստ պատմությամբ հնագույն քաղաք է։ Սկսած միջնադարյան ժամանակաշրջանից քաղաքի բարգավաճումը հիմնված էր ծովային առևտրի վրա, ինչը թույլատրում էր Դուբրովնիկի հանրապետությանը դառնալ միակ քաղաք-պետությունը Ադրիատիկի արևելքում, որը կարող էր մրցակցել Վենետիկի հետ։ Հմուտ դիվանագիտության և հաստության շնորհիվ քաղաքը տպավորիչ կերպով զարգանում էր 15-16-րդ դարերում ավելին...
|
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել | |
---|---|
Հարգելի՛ մասնակից, դու կարող ես օգնել Վիքիպեդիային՝ թարգմանելով/ստեղծելով Խորվաթիային վերաբերվող հոդվածներ, ինչպես նաև կատարել բարելավումներ:
|
Ցուցափեղկ | |
---|---|
Ցուցափեղկում Խորվաթիային նվիրված լավ կամ ընտրյալ հոդվածներ չկան
|
Գիտե՞ք դուք արդյոք | |
---|---|
|
Ընտրված պատկեր | |
---|---|
Կատեգորիաներ | |
---|---|