Տրավնիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրավնիկ (այլ կիրառումներ)
Տրավնիկ (բոս․՝ և խորվ.՝ Travnik, սերբ.՝ Травник), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում, երկրի կենտրոնական հատվածում տեղակայված համանուն համայնքի կենտրոնը և Միջինբոսնիական կանտոնի վարչական կենտրոնը։ Անունը ծագել է սլավոնական травьникъ բառից, որը թարգմանաբար նշանակում է խոտավետ տարածք, մարգագետին, արոտատեղի[1]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տրավնիկ | |||||
բոս․՝ և խորվ.՝ Travnik, սերբ.՝ Травник | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն | ||||
Կանտոն | Միջինբոսնիական | ||||
Համայնք | Տրավնիկ (համայնք) | ||||
Քաղաքապետ | Ադմիր Հաջիեմրիչ | ||||
Առաջին հիշատակում | 1463 թվական | ||||
ԲԾՄ | 590 մ | ||||
Կլիմայի տեսակ | մայրցամաքային | ||||
Խոսվող լեզուներ | բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն | ||||
Բնակչություն | 16 534 մարդ (2013) | ||||
Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | +387 (30) | ||||
Փոստային ինդեքս | 72270 | ||||
Փոստային ինդեքսներ | 72270 | ||||
Պաշտոնական կայք | opcinatravnik.com.ba | ||||
| |||||
Աշխարհագրություն և կլիմաԽմբագրել
ԱշխարհագրությունԽմբագրել
Տրավնիկը տեղակայված է Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական հատվածում, Սարաևոյից մոտավորապես 90 կմ դեպի արևմուտք։ Քաղաքի միջով (արևմուտքից արևելք) հոսում է Լաշվա գետը, որը թափվում է Բոսնա գետը։ Տրավնիկը գտնվում մեծ Լաշվայի հովտում, որը միացնում է Բոսնայի հովիտը արևելքից և Վրբասի հովիտը արևմուտքից։
Տրավնիկը գտնվում է ծովի մակարդակից 514 մետր բարձրության վրա՝ Վիլենիցա (հարավում) և Վլաշիչ (հյուսիսում) լեռների միջև։ Վերջինը, որի բարձրությունը կազմում է 1943 մետր, Բոսնիա և Հերցգեովինայի ամենաբարձր լեռներից մեկն է։
ԿլիմաԽմբագրել
Տրավնիկը գտնվում է բարեխառն մայրցամաքային կլիմայական գոտում։ Տարվա միջին ջերմաստիճանը կազմում է +9.6 °C, ամենացուրտ ամիսը հունվարն է (միջինում՝ −1 °C), իսկ ամենատաք ամիսը՝ հուլիսը (միջինում՝ +19,5 °C)։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է +37 °C, իսկ ամենացածրը՝ −27 °C։ Տեղումներ լինում են ամբողջ տարվա ընթացքում (տարվա մեջ միջինը 117 օր)։
ՊատմությունԽմբագրել
Տրավնիկը, որը հիմնադրվել է Վլաշիչ լեռնազանգվածի բլուրներից մեկի վրա, առաջին անգամ հիշատակվել է 1463 թվականին, երբ Յայցեի ճանապարհին այստեղ կանգ է առել սուլթան Մեհմեդ II-ը։ Ամրոցը կառուցվել է նախքան 1463 թվականին թուրքերի կողմից Բոսնիայի գրավումը, սակայն շինարարության ստույգ թվականը հայտնի չէ։ Քաղաքը հիշատակվում է 1503 թվականին հունգարա-թուրքական համաձայնագրում։ Բայազիդ II սուլթանի օրոք Տրավնիկում մզկիթ է կառուցվել։ Այդտեղ տեղավորվել է մշտական ռազմական կայազոր։ XVIII դարի սկզբից մինչև 1851 թվականը Տրավնիկը եղել է բոսնիական վեզիրների նստավայրը։ 1878 թվականին հին քաղաքը լքվել է[2][3]։
ԲնակչությունԽմբագրել
2009 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Տրավնիկ համայնքի բնակչությունը կազմել է 55 հազար մարդ[4]։ Մարդահամարում ազգային կազմի մասին տեղեկություններ չեն ներկայացվել։
Բնակչության քանակի փոփոխությունԽմբագրել
Տրավնիկ քաղաքի բնակչություն | ||||||
Մարդահամարի թվական | 1991 | 1981 | 1971 | |||
Բոսնիացիներ | 7.373 (38,72 %) | 5.822 (36,64 %) | 5.730 (44,15 %) | |||
Խորվաթներ | 6.043 (31,73 %) | 5.026 (31,63 %) | 4.538 (34,96 %) | |||
Սերբեր | 2.131 (11,19 %) | 1.901 (11,96 %) | 1.894 (14,59 %) | |||
Հարավսլավներ | 2.800 (14,70 %) | 2.867 (18,04 %) | 486 (3,74 %) | |||
Այլազգիներ | 694 (3,64 %) | 272 (1,71 %) | 329 (2,53 %) | |||
Ընդհանուր | 19.041 | 15.888 | 12.977 |
ՏնտեսությունԽմբագրել
Տրավնիկի տնտեսությունը, որը երբեք չի ունեցել բարձր ցուցանիշներ, շատ լուրջ տուժել է 1990-ականների սկզբին՝ պատերազմի ժամանակ։ Հիմնականում համայնքի բնակիչները զբաղված են գյուղատնտեսությամբ։ Քաղաքում գործում են մի քանի ֆաբրիկաներ, որոնք զբաղվում են փայտի մշակմամբ։
ՄշակույթԽմբագրել
Տրավնիկի հին հատվածում գոյություն ունեն բազմաթիվ կառույցներ, որոնց պահպանվել են XV դարի առաջին կեսի բոսնիական անկախության տարիներից։ Քաղաքում կան բազմաթիվ մզկիթներ և եկեղեցիներ։ Քաղաքային թանգարանը, որը կառուցվել է 1950 թվականին, շրջանի ամենավառ մշակութային հիմնարկներից է։
ԿրթությունԽմբագրել
2007 թվականից Տրավնիկում գործում է մասնավոր համալսարան, որն սկզբնապես ներառել է 4 ֆակուլտետ։ Հետագայում համալսարանի կազմում ընդգրկվել է ևս 4 ֆակուլտետ։
ՍպորտԽմբագրել
Տրանվիկում տեղակայված են «Տրավնիկ» ֆուտբոլային և բասկետբոլայի ակումբների մարզադաշտերը։
Տեսարժան վայրերԽմբագրել
- Հաջի Ալի բեյա մզկիթ
- Ենի ջամիա (Հասան ագիի մզկիթ)
- Շարենա ջամիա
- Սահատ Կուլա (ժամացույցի աշտարակ)
Քույր-քաղաքներԽմբագրել
Տեղագրական քարտեզԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Travnik»։ // mirjanadetelic.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-19-ին։ Վերցված է 2016-1-20
- ↑ Kreševljaković, Hamdija. Старые боснийские города = Stari bosanski gradovi. — Сараево: Nase starine, 1953. — С. 15.
- ↑ Redžić, Husref. Srednjovjekovni gradovi u Bosni i Hercegovini. — Сараево: Sarajevo Publishing, 2006. — С. 202.(սերբ.)
- ↑ «Данные переписи»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-01-ին։ Վերցված է 2019-07-07
Արտաքին հղումներԽմբագրել
- Сайт общины Травник (բոսն.)(խորվ.)(գերմ.)
- Портал города Травник Archived 2008-01-16 at the Wayback Machine.(բոսն.)