Պետր Ռայչև
Պետր Գեորգիև Ռայչև (բուլղար․՝ Петър Георгиев Райчев, 9 մարտի, 1887, Վառնա, Բուլղարիայի իշխանություն (ներկայում՝ Բուլղարիա) - 30 օգոստոսի, 1960, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի օպերային երգիչ (տենոր[1]), օպերային ռեժիսոր և մանկավարժ։ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական արտիստ (1949), Դիմիտրովի մրցանակի դափնեկիր (1950)։
Պետր Ռայչև | |
---|---|
Բնօրինակ անուն | Петър Райчев |
Ծնվել է | մարտի 9, 1887 Վառնա, Բուլղարիա |
Երկիր | Բուլղարիա |
Մահացել է | օգոստոսի 30, 1960 (73 տարեկան) Սոֆիա, Բուլղարիա |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Petar Raychev Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՊետր Ռայչևը ծնվել է 1887 թվականի մարտի 9-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում[2]։ Սոֆիայում սովորել է Իվան Վուլպեի մոտ, իսկ ավելի ուշ՝ 1908-1911 թվականներին, կրթությունը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ումբերտո Մազետիի մոտ։ 1912 թվականին իր վարպետությունը կատարելագործել է Նեապոլի «Սան Կառլո» թատրոնում՝ Ֆերնանդո դե Լուչիայի մոտ։
Բեմական գործունեությունը Պետր Ռայչևն սկսել է 1908 թվականին Բուլղարիայի օպերային ընկերությունում։ Երգել է նաև Պետրոգրադիի Մեծ թատրոնում։ 1913 թվականից Սանկտ Պետերբուրգի Երաժշտական դրամայի թատրոնի մենակատարն է։ 1915-1917 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանի, Ուկրաինայի մի շարք քաղաքներում (Օմսկ, Տոմսկ, Եկատերինբուրգ, Սարատով, Ցարիցին, Ռոստով, Կիսլովոդսկ, Խակով, Պոլտավա, Եկատերինոսլավլ, Օդեսա, Կիև, Կոստրոմա, Օրյոլ Վորոնեժ, Ժելեզնովոդսկ, Եկատերինոդար, Նովոչերկասկ, Ելիզավետգրադ, Տուլա, Վլադիվոստոկ), ինչպես նաև Բաքվում, Թիֆլիսում, Տաշքենդում։ 1920 թվականից ելույթ է ունեցել Իտալիայում ու եվրոպական այլ երկրներում։ 1929 թվականից Փարիզի Ռուսական օպերայի (Մարիա Կուզնեցովա-Բենուայի մասնավոր թատրոնը) մենակատարն է, իսկ 1935 թվականին սկսել է աշխատել Սոֆիայի ժողովրդական օպերայում, որտեղ ներկայացումներ է բեմադրել որպես ռեժիսոր։ Օպերաներ է բեմադրել նաև Զագրեբում ու Վառնայում։ Վոկալ է դասավանդել Սոֆիայի կոնսերվատորիայում, որտեղ 1950-1958 թվականներին եղել է պրոֆեսոր։
Պետր Ռայչևը մահացել է 1960 թվականի օգոստոսի 30-ին Սոֆիայում։
Պետր Ռայչևի որդին՝ Ռուսլան Ռայչևը (1919-2006), դիրիժոր է։
Դերերգեր
խմբագրել- «Պիկովայա դամա», Պյոտր Չայկովսկի - Գերման
- «Եվգենի Օնեգին» Պյոտր Չայկովսկի - Լենսկի
- «Մաշիկներ», Պյոտր Չայկովսկի - Վակուլա
- «Վերթեր», Ժյուլ Մասնե - Վերթեր
- «Մանոն», Ժյուլ Մասնե - դե Գրիյո
- «Հերովդիադե», Ժյուլ Մասնե - Իոանն
- «Աստվածամոր աճպարարը», Ժյուլ Մասնե - Բոնիֆաս
- «Բոհեմ», Ջակոմո Պուչինի - Ռուդոլֆ
- «Տոսկա», Ջակոմո Պուչինի - Կավարադոսի
- «Տուրանդոտ», Ջակոմո Պուչինի - Կալաֆ
- «Պայացներ», Ռուջերո Լեոնկավալո - Կանիո
- «Ֆեդորա», Ումբերտո Ջորդանո - Լորիս
- «Լյուչիա դի Լամերմուր», Գաետանո Դոնիցետի - Էդգար Ռավենսվուդ
- «Դոն Պասքուալե», Գաետանո Դոնիցետի - Էռնեստո
- «Զորագնդի դուստրը», Գաետանո Դոնիցետի - Տոնիո
- «Կյանքը կայսեր համար», Միխայիլ Գլինկա - Սոբինին
- «Ջրահարսը», Ալեքսանդր Դարգոմիժսկի - իշխան
- «Բորիս Գոդունով», Մոդեստ Մուսորգսկի - Ինքնակոչ, Շույսկի
- «Իշխան Իգոր», Ալեքսանդր Բորոդին - Վլադիմիր Իգորևիչ
- «Դևը», Անտոն Ռուբինշտեյն - իշխան Սինոդալ
- «Սադկո», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով -հնդիկ հյուր
- «Ասք անտեսանելի Կիտեժ քաղաքի և կույս Ֆևրոնիայի մասին», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով - Վսևոլոդ
- «Ձյունանուշիկը», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով - Բերենդեյ
- «Ցարի հարսնացուն», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով - Լիկով
- «Ասք ցար Սալթանի մասին», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով - Գվիդոն
- «Ոսկի աքլորիկը», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով - Աստղագուշակ
- «Դալիբոր», Բեդրժիխ Սմետանա - Դալիբոր
- «Վաճառված հարսնացուն», Բեդրժիխ Սմետանա - Ենիկ
- «Ֆիդելիո», Լյուդվիգ վան Բեթհովեն - Ֆլորեստան
- «Կարմեն» Ժորժ Բիզե - Խոզե
- «Մարգարիտ որոնողները», Ժորժ Բիզե - Նադիր
- «Տրավիատա», Ջուզեպպե Վերդի - Ալֆրեդ
- «Աիդա», Ջուզեպպե Վերդի - Ռադամես
- «Պարահանդես-դիմակահանդես», Ջուզեպպե Վերդի - Ռիչարդ
- «Լուիզա Միլլեր», Ջուզեպպե Վերդի - Ռուդոլֆ
- «Ռիգոլետտո», Ջուզեպպե Վերդի - Հերցոգ
- «Տրուբադուր», Ջուզեպպե Վերդի - Մանրիկո
- «Սիմոն Բոկանեգրա», Ջուզեպպե Վերդի - Գաբրիել Ադոռնո
- «Գեղջկական ասպետություն», Պիետրո Մասկանի - Տուրիդու
- «Ֆաուստ», Շառլ Ֆրանսուա Գունո - Ֆաուստ
- «Ռոմեո և Ջուլիետ», Շառլ Ֆրանսուա Գունո - Ռոմեո
- «Սալոմե», Ռիխարդ Շտրաուս - Իրոդ
- «Ժիդովկա», Ֆրոմանտալ Գալևի - Էլեազար
- «Լոհենգրին», Ռիխարդ Վագներ - Լոհենգրին
- «Սևիլյան սափրիչ», Ջոակինո Ռոսսինի - Ալմավիվա
- «Սալամբո», Վեսելին Ստոյանով - Մատո
- «Հալկա», Ստանիսլավ Մոնյուշկո - Յոնտեկ
- «Գերգանա», Գեորգի Աթանասով - Նիկոլա
- «Կալոյան թագավորը», Պանչո Վլադիգերով - կոմս Բալդուին
- «Էրոն այն աշխարհից», Յակով Գոտովաց - Էրո
- «Թագավոր Մարկո», Իվան Կավալջիև - Գրույկո
- «Կոշտանա», Պետար Կոնյովիչ - Դիմիտր
Պարգևներ
խմբագրել- 1947 - Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության վաստակավոր արտիստ
- 1949 - Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական արտիստ[3]
- 1950 - Դիմիտրովի մրցանակ[4]
- 1956 - «Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոս» II աստիճանի շքանշան[5]
- 1959 - «Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոս» I աստիճանի շքանշան[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Райчев Петр. Его Величество Тенор // Жизнь и песня. / Перевод с болгарского, вступит. статья и примечания, словарь муз.-театр. деятелей М.Малькова. — М.: Аграф, 2003. — С. 209—495. — 496 с. — 1500 экз. — ISBN 5-7784-0261-9
- ↑ Петър Райчев на сайт от Максим Мальков
- ↑ Петър Райчев – 120 години от рождението му
- ↑ ЦДА, Ф. № 880К, оп. 1, а.е. 5, л. 1
- ↑ 5,0 5,1 ЦДА, Ф. № 880К, оп. 1, а.е.9, л.1 – 2
Գրականություն
խմբագրել- Музыкальный энциклопедический словарь/Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — с. 451 — ISBN 5-85270-033-9
- Камбуров И., Петър Райчев. София, 1926.
- Тихолов П., Петър Райчев. Живот. Сценична дейност. Куриози, София, 1947.
- Андреев А., Първи български оперни певци и певици. София, 1961.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետր Ռայչև» հոդվածին։ |