Վեսելին Ստոյանով
Վեսելին Անաստասով Ստոյանով (բուլղար․՝ Веселин Анастасов Стоянов, ապրիլի 20, 1902[1] կամ ապրիլի 7, 1902[2], Շումեն, Բուլղարիայի իշխանություն[2] - հունիսի 29, 1969[1][2], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[2]), բուլղարացի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԲԺՀ ժողովրդական արտիստ (1962), ԲԺՀ սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։
Վեսելին Ստոյանով | |
---|---|
Բնօրինակ անուն | բուլղար․՝ Веселин Стоянов |
Ի ծնե անուն | բուլղար․՝ Веселин Анастасов Стоянов |
Ծնվել է | ապրիլի 20, 1902[1] կամ ապրիլի 7, 1902[2] Շումեն, Բուլղարիայի իշխանություն[2] |
Երկիր | Բուլղարիա |
Մահացել է | հունիսի 29, 1969[1][2] (67 տարեկան) Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[2] |
Ժանրեր | սիմֆոնիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Երաժշտության պետական ակադեմիա (1926) |
Կենսագրություն
խմբագրել1926 թվականին ավարտել է Սոֆիայի Պետական երաժշտության, 1930 թվականին՝ Վիեննայի երաժշտության և բեմարվեստի ակադեմիաները։ 1937 թվականից դասավանդել է (1945 թվականից՝ պրոֆեսոր, 1943-1945 թվականներին և 1956- 1962 թվականներին՝ ռեկտոր) Պետական երաժշտական ակադեմիայում (1954 թվականից՝ Բուլղարիայի կոնսերվատորիա)։ 1953-1954 թվականներին եղել է Սոֆիայի ժողովրդական օպերայի տնօրենը։ «Կանանց թագավորություն» բուլղարական առաջին կատակերգական օպերայի (1935) հեղինակն է․ կատակերգական-գրոտեսկային են նաև «Խորամանկ Պետրոսը» օպերան (1952), «Բայ Դանյո» սիմֆոնիկ սյուիտը (1941) և այլն։ Երկերից են՝ «Սալամբո» պատմական օպերան (1940), 2 սիմֆոնիա, կանտատներ (դրանց թվում՝ ֆաշիզմի դեմ մղված պայքարին նվիրված՝ «Բալլադ հարսնացուի մասին», 1968), կոնցերտներ նվագախմբի հետ, լարային կվարտետներ, մասսայական երգեր և այլն։ Օգտվել է ազգային երաժշտության բանահյուսությունից։ 1951 թվականին ստացել է Դիմիտրովյան մրցանակ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 146)։ |