Պանչո Խառլանով Վլադիգերով (բուլղար․՝ Панчо Хараланов Владигеров, մարտի 13, 1899(1899-03-13)[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4][5] - սեպտեմբերի 8, 1978(1978-09-08)[1][2][5], Սոֆիա, Բուլղարիա[6][7][5]), բուլղար կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր և մանկավարժ։ ԲԺՀ ժողովրդական արտիստ (1949 թվական), սոցիալիստական աշխատանքի հերոս (1967 թվական)։

Պանչո Վլադիգերով
Ծնվել էմարտի 13, 1899(1899-03-13)[1][2][3][…]
Ցյուրիխ, Շվեյցարիա[4][5]
Երկիր Բուլղարիա
Մահացել էսեպտեմբերի 8, 1978(1978-09-08)[1][2][5] (79 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա[6][7][5]
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունդաշնակահար, դիրիժոր, կոմպոզիտոր, պարուսույց, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս
Գործիքներդաշնամուր
ԿրթությունHochschule für Bildende Künste?
Պարգևներ
 Pancho Vladigerov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Պանչո Վլադիգերովը, Ֆրանտիշեկ Ստուպկան և Լյուբեն Վլադիգերովը, Պրահա, մարտի 23-25, 1928

Սովորել է Սոֆիայում (1910-1912 թվականներ), ապա Բեռլինում Պ. Ցուոնի (կոմպոզիցիա) և Լ. Կրեյցերի (դաշնամուր) մոտ (1912-1921 թվականներ)։ Եղել է Մ. Ռայնհարդի Գերմանական թատրոնի կոմպոզիտոր և դիրիժոր (1921-1932 թվականներ)։ 1932 թվականից՝ Սոֆիայի Պետական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։ Հենվելով ժողովրդական երգային և պարային արվեստի վրա՝ իր ստեղծագործության մեջ Վ. ֆոլկլորային հիմքը զուգակցել է ժամանակակից եվրոպական կոմպոզիտորական տեխնիկայի հետ։ Նրա երաժշտությունը զգացմունքային է, աչքի է ընկնում փայլուն գործիքավորմամբ («Վարդար» ռապսոդիան, (1922), «Բուլղարական սյուիտ», (1927), «Բուլղարական 7 սիմֆոնիա պար», (1931))։ Հիմնական երկերից են՝ «Կալոյան թագավորը» օպերան (1936), «Լեգենդ լճի մասին» բալետը (1946 թվական, բեմադրվել է 1962 թվականին), 2 սիմֆոնիա, «Սեպտեմբերի 9» հերոսական նախերգանքը (1949 թվական), սիմֆոնիա պոեմներ, կոնցերտներ (դաշնամուրի՝ 5, ջութակի). կամերային անսամբլներ, դաշնամուրային ստեղծագործություններ, երգեր, ժողովրդական երգերի մշակումներ ևս։ ՍՍՀՄ-ում հանդես է եկել 1945 թվականին։ Դիմիտրովյան մրցանակներ (1950 թվական, 1953 թվական)։

 
Պանչո Վլադիգերովի գերեզմանը Սոֆիայում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 Владигеров Панчо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 http://www.classiccat.net/vladigerov_p/
  7. 7,0 7,1 7,2 https://www.digitalconcerthall.com/en/concert/212

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանչո Վլադիգերով» հոդվածին։