Սալամբո, Գյուստավ Ֆլոբերի պատմական վեպն է, գրվել է 1857-1862 թվականներին։ Գործողությունը տեղի է ունենում Կարթագենում մ. թ .ա. 3-րդ դարում։

Սալամբո
ֆր.՝ Salammbô
ՀեղինակԳյուստավ Ֆլոբեր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Համիլկար Բարկա, Salammbô?, Հաննիբալ, Hanno the Great?, Autaritus?, Hasdrubal Gisco?, Mathos?, Գիսկոն, Սպենդայ և Naravas?
Ստեղծման տարեթիվ1862
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրՖրանսիա
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/flaubert/salambo/salambo.html
 Salammbô Վիքիպահեստում
«Սալամբո» Ալֆոնս Մուչա (1896)

Կարթագենի թեմայով գիտական ուսումնասիրությունների բացակայության պայմաններում Ֆլոբերն օգտվում էր հին գրողների գործերից։ Սալամբոյի հերոսուհու կերպարը Համիլկարայի անանուն աղջկա կերպարի էվոլյուցիան է, ում հիշատակում է հին գրողներից մեկը։

Վեպի վրա աշխատելու առաջին ամիսներին Ֆլոբերն ուսումնասիրեց հին հեղինակների բոլոր վկայությունները Կարթագենի մասին։ 1858 թ. ամռանը Ֆլոբերը մեկնում է Թունիս՝ ծանոթանալու պատմական Կարթագենին։ Աստիճանաբար ուրվագծվում է վեպի ֆաբուլան։ Մինչև Թունիս ժամանելը վեպի գրառումները Ֆլոբերն այրում է, քանզի այստեղ համոզվում է, որ սխալ էր պատկերացնում փյունիկյան քաղաքակրթությունը։

1862 թ.՝ 5 տարի տքնաջան աշխատելուց և վեպն ավարտելուց հետո, Ֆլոբերը հրատարակչի հետ քննարկում է հեղինակային հոնորարի հարցը։

«Սալամբոն» լիովին արդարացնում է ֆրանսիական հասարակության սպասումները արևելյան էկզոտիկայի նկատմամբ։ Մեծ աղմուկ է հանում երեխաների զոհաբերության տեսարանը. այն համարում են անգամ սադիստական։ Բավական համարձակ է նաև Սալամբոյի և օձի համատեղ տեսարանը։

Վեպի հռչակից փյունիկյան զգեստները նորաձև են դառնում։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալամբո» հոդվածին։