Բացել գլխավոր ցանկը

Ստանիսլավ Մոնյուշկո (լեհ.՝ Stanisław Moniuszko, բելառուսերեն` բելառուս․՝ Станіслаў Манюшка, մայիսի 5, 1819(1819-05-05)[1][2][3][4][5], Ուբել, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 4, 1872(1872-06-04)[6][2][3] կամ ապրիլի 4, 1872(1872-04-04)[1], Վարշավա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[7][1]), բելառուսական և լեհական կոմպոզիտոր, խմբավար։

Ստանիսլավ Մոնյուշկո
Stanisłaŭ Maniuška. Станіслаў Манюшка (T. Maleszewski, 1865).jpg
Բնօրինակ անունլեհ.՝ Stanisław Moniuszko
Ծնվել էմայիսի 5, 1819(1819-05-05)[1][2][3][4][5]
Ուբել, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԵրկիրԼեհաստան
Մահացել էհունիսի 4, 1872(1872-06-04)[6][2][3] (53 տարեկանում) կամ ապրիլի 4, 1872(1872-04-04)[1] (52 տարեկանում)
Վարշավա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[7][1]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և համալսարանի պրոֆեսոր
Գործիքներերգեհոն
ԱշխատավայրՖրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան
ԿրթությունՄինսկի արական գիմնազիա
Ստորագրություն
Ստորագրություն
Stanisław Moniuszko Վիքիպահեստում

Լեհ հոր և հայուհի մոր զավակ։ Մայրը՝ Ելիզավետա (Էլժբետա) Մաջրսկան, եղել է արդյունաբերող, ծնունդով կոստանդնուպոլսեցի Յան Մաջարսկու (Հովհաննես Մաջարյանց) դուստրը, հայրը՝ Չեսլավ Մոնյուշկոն, եղել է մինսկցի կալվածատեր[8][9]: Երաժշտության առաջին ուսուցչուհին եղել է մայրը։ 1827-40-ին երաժշտական կրթություն է ստացել Վարշավայում, Մինսկում, Բեռլինում: 1838-ին հրատարակել է «Երեք երգը»` Ադամ Միցկևիչի խոսքերով: 1948-50-ին բնակվել է Վիլնյուսում, 1858-ին դարձել Վարշավայի «Վելկի» թատրոնի խմբավար։ 1964-ից եղել է Երաժշտական ինստիտուտի պրոֆեսոր։ Գրել է 15 օպերա, 50 դաշնամուրային պիես, վեց կանտատ, վեց պատարագ, լարային երկու կվարտետ, նախերգանքներ, վոդևիլներ, խմբերգեր, ռեքվիեմ, օպերետ: Հիմնադրել է լեհական ազգային («Հայկ», 1848) և բելառուսական («Գեղջկուհին», բեմադրվել է 1852-ին, Մինսկում) օպերաները[10]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Г. Риман Монюшко // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 870.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 International Music Score Library Project — 2006.
  5. 5,0 5,1 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118784552 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. 7,0 7,1 7,2 Монюшко Станислав // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. А. П. Грицкевич, Армянская мануфактура в Белорусии в конце XVIII в., «Լրաբեր հասարակական գիտությունների», 1967, թիվ 4, էջ 53:
  9. «Przeglad katolichki», Warszawa, N 3731, 1985, էջ 5:
  10. Արծվի Բախչինյան, Հայազգի գործիչներ, Ե., Զանգակ-97, 2002, էջ 190: