Պելմեններ (ռուսերեն՝ пельмени - Պելմենի, եզակի թվով՝ պելմեն), անեկ խմորից և աղացած մսի կամ ձկան խճողակից պատրաստված կերակուր։

Պելմեններ
Պելմենների բաղադրիչները
Ռուսական խոհանոց
Ենթատեսակfrozen meat semi-finished products?[1], Q26903669?, prepared and preserved meat and poultry meat, meat offal or animal blood products, other; extracts and juices from meat, fish and aquatic invertebrates (OKPD 15.13.12)?, խմորի շերտով կիսաֆաբրիկատներ և դամփլինգ
Առաջացման երկիր Կոմի Հանրապետություն
Հիմնականխմոր և միս
 Pelmeni Վիքիպահեստում

Անվանումը խմբագրել

Պելմենները Ռուսաստանի խորքերում և Սիբիրում բնակվող ուգրո-ֆիննական ազգությունների, ուդմուրտների, կոմի-պերմյակների, մանսիների և ֆինների ազգային կերակուրն է։ Հաճախ այն անվանում են սիբիրյան պելմեններ, քանի որ թափանցելով Սիբիր, այն վերապրել է իր երկրորդ ծնունդը։ Համաձայն ստուգաբանական բառարանների, ռուսերեն Пельмени (պելմեններ) անվանումը փոխառված է ուգրո-ֆիննական լեզուներից։ Այն կազմված է «պել»՝ ականջ և «նյան»՝ հաց բառերից, այսինքն՝ «հացե ականջ»։ Միառժամանակ տարբեր աղբյուրներ մատնացույց են անում կոնկրետ լեզու, որից նշված բառը ներթափանցել է ռուսերենի մեջ (ուդմուրտերեն[2], մանսիերեն[3], կոմի[4], ֆիններեն[5]): Խորհրդային պատմաբան և գերբագետ Վիլյամ Պոխլյոբկինը գտնում էր, որ պելմենները ռուսական խոհանոց մտել են Ուրալից՝ 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին[6]։

Պատրաստման եղանակը խմբագրել

Պելմենների խմորը պատրաստվում է ալյուրով, ձվով և ջրով (հազվադեպ՝ կաթով)։ Դասական պելմենների խճողակը պատրաստում են տավարի, խոզի և ոչխարի մսից, որին ավելացնում են զանազան համեմունքներ, սոխ, հաճախ նաև սխտոր։ Հնարավոր է որպես հումք օգտագործել նաև արջի, եղջերուի, որմզդեղնի, սագի միս, ձուկ, խոզի ճարպ, կարտոֆիլ, կաղամբ և այլն։

Արդեն պատրաստի պելմենները լցնում են եռացող ջրի կամ արգանակի մեջ և եփում այնքան, մինչև դրանք դուրս գան ջրի երես, որից հետո թողնում են ևս 2-5 րոպե։ Եփվելու ընթացքում արգանակի մեջ ավելացնում են դափնետերև և գլուխ սոխ։ Դասական պելմեններն ուտում են 3%-անոց քացախով, պղպեղով, դարչինով կամ ծովաբողկով։ Կարելի է դրա հետ մատուցել նաև զանազան սոուսներ, մայոնեզ, թթվասեր, կարագ և այլն։ Այն մատուցվում է նաև արգանակով՝ որպես ջրալի ապուր։ Հաճախ եփելուց հետո կամ հում վիճակում պելմենները նաև տապակում են։

Տարածվածությունը խմբագրել

Նմանատիպ կերակուրներ ունեն շատ ժողովուրդներ, որոնք պատրաստվում են նույն սկզբունքով, ինչ պելմենները։ Չինաստանում դա ցզյաոցզին է կամ վոնտոնը, Բուրյաթիայում այն կոչվում է պոզի, Մոնղոլիայում՝ բուզ, Կենտրոնական Ասիայում՝ մանտու, Տիբեթում՝ մոմո, Միջին Ասիայում՝ չուչվարա, Ադրբեջանում՝ դյուշբարա, Վրաստանում՝ խինկալի, Հայաստանում՝ բորակի (թաթար բորակու տարատեսակներից է), Ուկրաինայում՝ վարենիկ, Իտալիայում՝ ռավիոլի, Գերմանիայում՝ մաուլտաշեն և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Переходной ключ ОКП - ОКПД2 (8,87 Мб), Переходной+ключ-ОКП-ОКПД2-17-04-2015.xls (ռուս.)
  2. Вильям Васильевич Похлёбкин. «Национальные кухни наших народов». — Москва: Центрполиграф, 2004. — С. 317. — ISBN 5-9524-0718-8
  3. Пельмени // Словарь иностранных слов русского языка / А. Н. Чудинов. — 3-е, исправ. и доп.. — СПб: Издание В. И. Губинского, 1910.
  4. Лыткин В. И., Гуляев Е. С. Краткий этимологический словарь коми языка. М.: Наука, 1970. С. 219.
  5. Крылов Г. А. Пельмени // Этимологический словарь русского языка.. — СПб: ООО "Виктория плюс", 2004.
  6. Корчагин П. А. Коми-пермяцкое мясо-тестяное блюдо эпохи складывания всероссийского рынка или антропология пельменя // Вестник Пермского научного центра УрО РАН. — 2015. — № 4. — С. 85

Արտաքին հղումներ խմբագրել