Մանսիներ, Ժողովուրդ, ՌԴ Տյումենի մարզի Խանտի-Մանսիական Ինքնավար Օկրուգի արմատական բնակչություն։ Ապրում են Օբ գետի ավազանում (գլխավորապես Կոնդա, Հյուսիսային Սոսվա և այլ ձախակողմյան վտակների, ինչպես և Բերյոզովա քաղաքի շրջանում), մի մասը՝ ՌԴ Սվերդլովսկի մարզում։ Թիվը՝ 7,6 հազար (1979)։ Խոսում են մանսիերեն, շատերը՝ նաև ռուսերեն։ XVII դարի սկզբից կրոնով համարվել են ուղղափառներ, սակայն պահպանել են մինչքրիստոնեական շրջանի զանազան հավատալիքներ (տոհմական պաշտամունք, շամանիզմ և այլն)։ Ազգակից են խանաերին։ XI դարից հիշատակվում են «յուգրեր» (խանտերի հետ 7,7 միասին), իսկ XIV դարից՝ «վոգուլիչներ», «վոգուլներ» անվանումներով։

Մանսիների ընտանիք (1901)

Մանսիները զբաղվում են հիմնականում ձկնորսությամբ, որսորդությամբ, մասամբ՝ եղջերվաբուծությամբ, ինչպես և հողագործությամբ, անասնապահությամբ ու մորթատու գազանների բուծմամբ։ Մի մասն աշխատում է արդյունաբերության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 240
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանսիներ» հոդվածին։