Խինկալի (վրացերեն՝ ხინკალი), վրացական խոհանոցի ազգային ուտեստ[1][2] , որն առաջացել է Վրաստանի Փեշավի, Մթիուլեթի և Խևսուրեթի լեռնային մարզերում[3], այնուհետև ճաշատեսակը տարածվել է Կովկասի մյուս շրջաններում[4]։

Picto infobox mets.png
Խինկալի
ხინკალი
Khinkali crop.jpg
Վրացական խոհանոց
Ծագում
Ենթատեսակխմորի շերտով կիսաֆաբրիկատներ
Առաջացման երկիրՎրաստան Վրաստան
Բաղադրամասեր
Հիմնականխմոր, համեմված միս
Հնարավորսունկ, պանիր, կարտոֆիլ, համեմունքներ
Khinkali Վիքիպահեստում

Վրացական խինկալին բաղադրությամբ և պատրաստման եղանակով էապես տարբերվում է Դաղստանի խինկալիից, որն իրենից ներկայացնում է բոլորովին այլ ուտեստ։

Ուտեստի բաղադրությունըԽմբագրել

Խինկալին (ինչպես և թաթար բորակին) պատրաստվում է խմորից (ալյուր, աղ, ջուր)՝ ձվով կամ առանց ձվի օգտագործման։ Խինկալու խճողակը (լցոնը) ծեծած կամ աղացած և համեմված միսն է (տավարի, խոզի, հազվադեպ ոչխարի միս)։ Որոշ դեպքերում օգտագործվում է սունկ կամ պանիր, կարտոֆիլ, կանաչի և համեմունքներ (համեմ, սոխ, սխտոր, մաղադանոս, չաման, անանուխ)։ Համեմունքների որոշ տեսակներ պատրաստվում են այնպիսի խոտաբույսերից, որոնք աճում են միայն Վրաստանում։

Իրենց խինկալիով հատկապես հայտնի են Դուշեթի, Զաքաթալա, Մցխեթա քաղաքները։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել