Թաթերեն
Թաթերեն, թաթերի, հայ-թաթերի և լեռնային հրեաների լեզվի անվանումը։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանյան խմբի հարավարևմտյան ենթախմբին։ Խոսվում է Ռուսաստանի Դաշնության Դաղստանի Հանրապետությունում, Ադրբեջանում և Իսրայելում։ Դաղստանի պաշտոնական լեզուներից մեկն է։ Ադրբեջանում թաթերենը անհետացող լեզու է համարվում և դուրս է մղվում ադրբեջաներենի կողմից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» չափանիշներով դիտվում է որպես «չափազանց վտանգված»[2]։ Գործածվում են կիրիլիցա և լատինական գրեր։ Ունի 5 ձայնավոր, 3 երկբարբառ, 26 բաղաձայն։
Տեսակ | լեզու, բարբառային կոնտինուում, կենդանի լեզու և Persian dialect? |
---|---|
Ենթադաս | հարավարևելյան իրանական լեզուներ |
Երկրներ | ![]() ![]() ![]() |
Պաշտոնական կարգավիճակ | ![]() |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | լուրջ սպառնալիք[1] |
Դասակարգում | Հնդեվրոպական լեզվաընտանիք |
Գրերի համակարգ | կիրիլիցա, լատինական գիր |
IETF | ttt |
ԳՕՍՏ 7.75–97 | тат 665 |
ISO 639-3 | ttt |
Մասնագետները հայերեն տարրեր են նկատել հայ-թաթերեն բարբառում[3][4]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
- ↑ UNESCO Interactive Atlas of the World’s Languages in Danger
- ↑ Ս. Բ. Ղալթախչյան, Հայերենի տարրերը հայ-թաթերեն բարբառում/ Լրաբեր հասարակական գիտությունների, 1970, հ. 3, էջ, 72-77
- ↑ Ս. Ղшլթախչյան, Համառոտակի Մադրասայի հայ-֊թաթերենի մասին, ՀՍՍՀ ԳԱ. ֊«Տեղեկագիր» (հաս. գիտ.), 1957, հ. 4, Էջ 85։
Գրականություն Խմբագրել
- Հայկական սովետական հանրագիտարան, հ. 4, Երևան, 1978, էջ 120։
- Մ. Բարխուդարյան, Աղուանից երկիր եւ դրացիք, Թիֆլիս, 1893։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 120)։ |