Պարսկերենի այբուբեն (պարս.՝ الفبای فارسی‎, ալեֆբայե ֆարսի[1]), գրային համակարգ, որը գործածական է ժամանակակից պարսկերենի համար։ Մինչ այդ գոյություն ունեցած գրային համակարգերը, որոնք ստեղծվել էին հին պարսկերենի (մ.թ.ա. 6-3-րդ դարեր), պարթևերենի (մ.թ.ա. 3 - մ.թ. 3-րդ դարեր) և պահլավերենի (3-7-րդ դարեր) համար, զարգացած միջնադարում այլևս գործածական չէին[2]։

հատված Ֆիրդուսու «Շահնամե» պոեմից

Գրային համակարգը հիմնված է արաբերենի այբուբենի վրա, որը բացատրվում է 7-րդ դարում Սասանյան Պարսկաստանի նվաճմամբ և երկու դար տևած արաբական գերիշխանությամբ։ Երկրում տարածվեց իսլամը իր երկու՝ սուննի և շիա ճյուղերով։ Ժամանակի ընթացքում շիականությունը հիմնականում դուրս մղեց մյուս բոլոր հավատալիքները։ 9-րդ դարում առաջացան Սամանիների (819-999) և Սաֆարիների (861-1003) բուն իրանական կիսանկախ պետությունները[3], որոնք հիմք դրեցին արդի պարսկերենի այբուբենին[4]։

Արաբերենի այբուբենը հարմարեցվել է պարսկերենի գրային համակարգի համար. պարսկերենի այբուբենը ներառում է արաբերենի բոլոր 28 հարֆերը, ինչպես նաև ևս չորսը՝ پ (փե), ژ (ժե), گ (գաֆ), چ (չե), ուստիև այբուբենը երբեմն կոչվում է «փաժգաչ»։ Որոշ տառեր ունեն նույնական հնչողություն[5]։ Գրվում է աջից ձախ։ Մաթեմատիկական արտահայտությունները և թվային արժեքները նույնպես գրվում են աջից ձախ, որոնք այլ լեզուներում ընթերցվում են ձախից աջ։ Հարֆերից որոշներն ունեն չորս գրելաձև։

Գրանիշեր խմբագրել

Ստորև բերված են պարսկերենի այբուբենի 32 գրանիշերը, որոնք հայտնի են որպես «հարֆեր»։ Դրանց տեսքը կարող է փոխվել կախված դիրքից. առանձին, սկզբնական (միացված է ձախ կողմում), միջին (միացվում է երկու կողմերում) եւ վերջնական (միացվում է աջ կողմում)։

Բաղաձայններ խմբագրել

Հարֆերի անունները հիմնականում օգտագործվում են արաբերենից՝ պարսկերեն արտասանությամբ։

# անվանումը պարսկերեն անվանումը տրանսլիտով DIN 31635 համակարգ ՄՀԱ Յունիքոդ Հարֆերի ձևեր
Վերջնական Միջին Սկզբնական Առանձին
0 همزه համզա ʾ կոկորդային շփական [ʔ] U+0621 Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ ء
U+0623 ـأ أ
U+0626 ـئ ـئـ ئـ ئ
U+0624 ـؤ ؤ
1 الف ʾalef â [ɒ] U+0627 ـا ا
2 به be b [b] U+0628 ـب ـبـ بـ ب
3 په pe p [p] U+067E ـپ ـپـ پـ پ
4 ته te t [t] U+062A ـت ـتـ تـ ت
5 ثه s̱e [s] U+062B ـث ـثـ ثـ ث
6 جیم jim j [d͡ʒ] U+062C ـج ـجـ جـ ج
7 چه če č [t͡ʃ] U+0686 ـچ ـچـ چـ چ
8 حه ḥe (ḥâ-ye ḥotti, ḥâ-ye jimi) [h] U+062D ـح ـحـ حـ ح
9 خه xe x [x] U+062E ـخ ـخـ خـ خ
10 دال dâl d [d] U+062F ـد د
11 ذال ẕâl [z] U+0630 ـذ ذ
12 ره re r [ɾ] U+0631 ـر ر
13 زه ze z [z] U+0632 ـز ز
14 ژه že ž [ʒ] U+0698 ـژ ژ
15 سین sin s [s] U+0633 ـس ـسـ سـ س
16 شین šin š [ʃ] U+0634 ـش ـشـ شـ ش
17 صاد ṣâd [s] U+0635 ـص ـصـ صـ ص
18 ضاد zâd z [z] U+0636 ـض ـضـ ضـ ض
19 طا t [t] U+0637 ـط ـطـ طـ ط
20 ظا ẓâ [z] U+0638 ـظ ـظـ ظـ ظ
21 عین ʿayn ʿ [ʔ] U+0639 ـع ـعـ عـ ع
22 غین ġayn ġ [ɣ] U+063A ـغ ـغـ غـ غ
23 فه fe f [f] U+0641 ـف ـفـ فـ ف
24 قاف q̈âf [ɣ] U+0642 ـق ـقـ قـ ق
25 کاف kâf k [k] U+06A9 ـک ـکـ کـ ک
26 گاف gâf g [ɡ] U+06AF ـگ ـگـ گـ گ
27 لام lâm l [l] U+0644 ـل ـلـ لـ ل
28 میم mim m [m] U+0645 ـم ـمـ مـ م
29 نون nun n [n] U+0646 ـن ـنـ نـ ن
30 واو vâv v / ū / ow / (w / aw / ō դարի լեզվում) [v] / [uː] / [o] / [ow] / ([w] / [aw] / [oː] դարի լեզվում) U+0648 ـو و
31 هه he (hā-ye havvaz, hā-ye do-češm) h [h] U+0647 ـه ـهـ هـ ه
32 یه ye y / ī / á / (ay / ē դարի լեզվում) [j] / [i] / [ɒː] / ([aj] / [eː] դարի լեզվում) U+06CC ـی ـیـ یـ ی

Աղյուսակից երևում է, որ միևնույն հնչյուններ արտահայտելու համար պարսկերենում կան երկու կամ ավելի հարֆեր՝

  • «ս» հնչյունի համար՝ երեք հարֆ՝ 5-րդը (s̱e), 15-րդը (sin), 17-րդը (ṣâd)
  • «հ» հնչյունի համար՝ երկու հարֆ՝ 8-րդը (ḥe), 31-րդը (he)
  • «զ» հնչյունի համար՝ չորս հարֆ՝ 11-րդը (ẕâl), 13-րդը (ze), 18-րդը (zâd), 20-րդը (ẓâ)
  • «ղ» հնչյունի համար՝ երկու հարֆ՝ 22-րդը (ġayn), 24-րդը (q̈âf)

Դրանց գոյությունը բացատրվում է Ղուրանում առկա բառերի՝ պարսկերենի բառապաշար ներմուծմամբ. արաբերենում տարահունչ հարֆերը չունեն իրենց համարժեքները պարսկերենում։ Հետևաբար, ուղղագրությունը հիմնվում է արաբերեն բառարմատների վրա, իսկ բուն պարսկական բառերում հիմնականում օգտագործվում են դրանց «առավել թեթև» տարբերակները, որոնք մոտ են հնդեվրոպական լեզուներին՝ «ս» հնչյունի համար 15-րդը (sin), «հ» հնչյունի համար՝ 31-րդը (he), «զ» հնչյունի համար՝ 13-րդը (ze), «ղ» հնչյունի համար՝ 22-րդը (ġayn): Նույնպես խիստ հազվադեպ են թաշդիդը և թանվինը։

Յոթ հարֆ (و, ژ, ز, ر, ذ, د, ا) չեն միացվում հաջորդին, հետևաբար՝ ունենալով ընդամենը մեկ գրելաձև։ Այդպես անջատ է գրվում, օրինակ امروز էմռուզ ("այսօր") բառը։

Ձայնավորներ խմբագրել

Բացի վերը նշված բաղաձայններից, պարսկերենում գործածվում են վեց ձայնավորներ՝ ա, ի, ու, քմայնային ա, է, ո։ Ընդ որում, դրանցից առաջին երեքն ունեն նույն գրավոր տեսքը, ինչ 1-ին, 30-րդ և 32-րդ կիսաձայն հարֆերը։ Եթե դրանք ձայնավոր չեն կրում, ապա կիսաձայնից վերածվում են ձայնավորի։ Ինչ վերաբերում է մյուս երեք ձայնավորներին, ապա դրանք արաբերենում առկա կարճ ա, կարճ ի և կարճ ու ձայնավորներն են՝

կարճ ձայնավորներ անվանումը պարսկերեն անվանումը տրանսլիտով տրանսլիտ արտասանություն
064E
◌‍َ‎
زبر
(فتحه)
zebar/zibar a Ir. /æ/; D. /a/
0650
◌‍ِ‎
زیر
(کسره)
zer/zir e /e/
064F
◌‍ُ‎
پیش
(ضمّه)
peš/piš o /o/

Թվանշաններ խմբագրել

Արաբական թվանշանները նույնությամբ կրկնվում են պարսկական թվերի պարագայում, բացառությամբ երեքի՝ չորս (۴), հինգ (۵) և վեց (۶)[6]:

Թվանշան Պարսկականը Յունիկոդ Արաբականը Յունիկոդ
0 ۰ U+06F0 ٠ U+0660
1 ۱ U+06F1 ١ U+0661
2 ۲ U+06F2 ٢ U+0662
3 ۳ U+06F3 ٣ U+0663
4 ۴ U+06F4 ٤ U+0664
5 ۵ U+06F5 ٥ U+0665
6 ۶ U+06F6 ٦ U+0666
7 ۷ U+06F7 ٧ U+0667
8 ۸ U+06F8 ٨ U+0668
9 ۹ U+06F9 ٩ U+0669

Պարսկերենը ոչ արաբատառ այբուբեններով խմբագրել

Հատկանշական է, որ դարերի ընթացքում արաբատառ այբուբենից զատ պարսկերեն գրելու համար օգտագործվել են նաև եբրայերեն, լատիներեն և որ ամենահետաքրքիրն է հայոց այբուբենի տառերը։ Հայոց այբուբենով գրված պարսկերեն ձեռագրեր պահվում են Մատենադարանում[7]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. omniglot.com; Persian (Fārsī / فارسی)
  2. persiancalligraphy.org; History of Calligraphy Արխիվացված 2014-02-22 Wayback Machine
  3. Ira M. Lapidus (2012). Islamic Societies to the Nineteenth Century: A Global History. Cambridge University Press. pp. 256–. ISBN 978-0-521-51441-5.
  4. Ira M. Lapidus (2002). A History of Islamic Societies. Cambridge University Press. pp. 127–. ISBN 978-0-521-77933-3.
  5. Գեորգի Նալբանդյան, Պարսկերեն-հայերեն բառարան, Երևան 1987
  6. «Unicode Characters in the 'Number, Decimal Digit' Category».
  7. «Persian Written in Armenian Script». ASPIRANTUM (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.