Բնական լեզուներ (անգլ.՝ Natural languages) են համարվում հիմնականում այն լեզուները ( օրինակ՝ անգլերեն), որոնք բնականոն կերպով զարգանում են տվյալ մշակույթի հետ։ Բնական լեզուների օրինակներ են չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը, պորտուգալերենը, ճապոներենը, կորեերենը, իտալերենը ու գերմաներենը։ Իսկ էսպերանտոն, մյուս կողմից, արհեստական լեզու է, որը մարդիկ հատուկ ստեղծել են ինչ-որ կոնկրետ նպատակի համար։ Այնուամենայնիվ, երբեմն այն բոլոր լեզուները, որոնցով մարդիկ խոսում են (ներառյալ վերոնշյալ լեզուների, որոնք բնականոն կերպով զարգանում ե մշակույթի հետ, ինչպես նաև արհեստական լեզուների) համարվում են «բնական» լեզուներ՝ ի տարբերություն համակարգիչների համար ստեղծված «արհեստական» լեզուների, ինչպիսիք են ծրագրավորման լեզուները[1]։ Այսպիսի գործածում կարելի է հանդիպել մշակված բնական լեզվի բառապաշարում։ Բնական լեզուն մարդկային հաղորդակցության ու մտածողության հիմնական գործիքն է։

Բնական լեզվի սահմանումը խմբագրել

Բնական լեզուն տարբեր է.

Աշխարհի բոլոր տեսակի լեզուները բնական են, նույնիսկ նրանք, որոնք կապված են լեզվական նախադրյալների կամ լեզվի կարգավորման հետ։ Համեմատած սովորական լեզուների հետ՝ ոչ ստանդարտ բարբառները կարող են դիտվել որպես վայրի տեսակ։ Օրինակ՝ ստանդարտ ֆրանսերենը, որը վերահսկվում է Ֆրանսիական ակադեմիայի կողմից, համարվում է բնական լեզու (օրինակ՝ բնական լեզվի մշակման ոլորտում), քանի որ այն բավականաչափ ստացված չէ ստեղծված լեզու կոչվելու համար և բավականաչափ վերահսկված չէ վերահսկվող բնական լեզու կոչվելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lyons, John (1991). Natural Language and Universal Grammar. New York: Cambridge University Press. էջեր 68–70. ISBN 978-0521246965.
  2. Norris, Paul F (2011 թ․ օգոստոսի 25). «The Honeybee Waggle Dance – Is it a Language?». AnimalWise. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • ter Meulen, Alice, 2001, "Logic and Natural Language," in Goble, Lou, ed., The Blackwell Guide to Philosophical Logic. Blackwell.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնական լեզուներ» հոդվածին։