Արևմտյան Հունաստան
Արևմտյան Հունաստան (հուն․՝ Περιφέρεια Δυτικής Ελλάδας), պերիֆերիա Հունաստանի արևմտյան ափամերձ հատվածում՝ Պելոպոնես թերակղզվու վրա։ Պերիֆերիայի վարչական կենտրոնը համարվում է Պատրաս քաղաքը, որը հանդիսանում է նաև երկրի խոշորագույն քաղաքը։
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | Պերիֆերիա |
Մտնում է | Հունաստան |
Վարչկենտրոն | Պատրաս |
Խոշորագույն քաղաք | Պատրաս |
Բնակչություն (2011) | 679․796 |
Տարածք | 11,350.18[1] |
![]() | |
ISO 3166-2 կոդ | GR-G |
pde.gov.gr |
Ըստ 2011 թվականի տվյալների, Արևմտյան Հունաստանը երկրի 4-րդ ամենաբնակեցված պերիֆերիան է՝ 679 796 մարդ բնակչությամբ։ Երկրի բնակիչների մեծ մասը հույներն են, ովքեր խոսում են հիմանակնում հունարենով։
Բնակչության խտությունը կազմում է 59,89 մարդ/կմ²: Այս ցուցանիշով նահանգը գրավում է 5-րդ տեղը Հունաստանում։ Տարածքի չափերով 6-րդ ամենամեծ պերիֆերիան է՝ ընդամենը 11 350 կմ² տարածքով։
ՊատմությունԽմբագրել
Արևմտյան Հունաստանի պերիֆերիան հիմնադրվել է 1987 թվականին կատարված բարեփոխումներից հետո։ 2010 թվականին այն ստացավ պերիֆերիայի կարգավիճակ՝ համաձայն Կալլիկրատիսի ծրագրի։
Հետո նահանգին հանձնվեց նաև Հոնիական ծովի հունական կղզիները և Պելոպոնես թերակղզին իր հարակից տարածքներով մեկտեղ։ Վարչական կենտրոնը և ամենամեծ քաղաքը համարվում է Պատրաս քաղաքը։
Պերիֆերիան վարչականորեն բաժանված է երեք տարածքային միավորների միջև (որոնք նախապես կոչվել են շրջան)՝ Աչայեա, Այետոլիա Ակարնանիա և Էլիս։ 2010 թվականին նահանգապետ է ընտրվել Ապոստոլոս Կաթսիֆարասը, ով 2014 թվականին վերընտրվել է։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Demographic and social characteristics of the Resident Population of Greece according to the 2011 Population - Housing Census revision of 20/3/2014»։ Hellenic Statistical Authority։ սեպտեմբերի 12, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2015-12-06