Սավաննա (Ջորջիա)

քաղաք
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սավաննա (այլ կիրառումներ)

Սավաննա[1] (Ջորջիա) (անգլ.՝ Savannah)՝ քաղաք ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Նավահանգիստ Սավաննա գետի գետաբերանին։

Սավաննա
Savannah
Դրոշ
Flag of Savannah, Georgia.svg

Savannahcity.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1733 թ.
Մակերես202,3 կմ²
ԲԾՄ15 մետր
Բնակչություն136 286 մարդ (2010 թվական)
Ժամային գոտիUTC-5, ամառը UTC-4
Հեռախոսային կոդ+1 912
Փոստային ինդեքսներ31401–31499, 31401, 31405, 31409, 31410, 31414, 31416, 31421, 31424, 31426, 31430, 31433, 31434, 31436, 31439, 31443, 31447, 31450, 31453, 31456, 31460, 31463, 31465, 31467, 31471, 31473, 31476, 31479, 31483, 31487, 31490, 31493, 31497 և 31499
Պաշտոնական կայքsavannahga.gov(անգլ.)
##Սավաննա (Ջորջիա) (ԱՄՆ)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Ըստ ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի տվյալների Սավաննան ունի 202,3 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք, որից 193,5 քառակուսի կիլոմետրը՝ ցամաքային, իսկ 8,8 քառակուսի կիլոմետրը՝ ջրային մակերես (4,31 %)։ Սավաննան հանդիսանում է Սավաննա գետի հիմնական նավահանգիստը և ամենամեծը՝ Ջորջիա նահանգում։ Քաղաքը ենթակա է հեղեղումների։ Հինգ ջրանցքներ և մի շարք պոմպակայաններ են կառուցվել, որպեսզի օգնեն նվազեցնել ջրհեղեղների հետևանքները։ Ջրանցք՝ Fell փողոցում, ջրանցք՝ Pipemaker’s, ջրանցք՝ Kayton, ջրանցքներ՝ Springfield և Casey, որոնցից առաջին չորսը ելնում են Սավաննա գետը։

ԿլիմաԽմբագրել

Սավաննայի կլիման՝ մերձարևադարձային օվկիանոսային է, բնութագրվում է երկար և գրեթե արևադարձային ամառներով և մեղմ ձմեռներով, ողջ ձմռանը ջերմաստիճանը 0°С-ից ցածր է լինում մի քանի անգամ (կարող են լինել ձյան տեղումներ, բայց որպես կանոն հազվադեպ)։ Ամենաբարձր ջեմաստիճանը (41°С) արձանագրվել է 1986 թվականին, իսկ ամենացածրը (-16°С)՝ 1985 թվականին։

ՊատմությունԽմբագրել

Հիմնադրվել է 1733 թվականին գեներալ Ջեյմս Օգլտորպի կողմից։ Անկախության համար մղվող պատերազմի ընթացքում վերահսկվել է բրիտանացիների կողմից, 1779 թվականին պաշարվեց ֆրանսիական և ամերիկյան զորքերի կողմից, որոնց թվում էին՝ «ամերիկյան հեծելազորի հայրը» Կազիմիր Պուլավսկին և Հայիթիի ապագա թագավոր՝ Հանրի Քրիստը։ Տեղի ունեցավ արյունոտ ճակատամարտ, որի ընթացքում Պուլավսկին մահացու վիրավորվեց, որից հետո ամերիկացիները նահանջեցին։ Անգլիացիները քաղաքը պահել են մինչև 1782 թվականը։

Մեկ այլ արշավանք տեղի է ունեցել Սավաննայի պատերի տակ՝ 1864 թվականին, երբ Ատլանտայի գրավումից հետո գեներալ Շերմանը նվաճեց նաև այդ քաղաքը։ Այդ արշավանքը հայտնի է որպես «Շերմանի երթը դեպի ծով»։ Այս անգամ հարձակումը հաջող էր և գեներալը կարողացավ Սուրբ Ծննդին քաղաքը «նվիրել» Աբրահամ Լինքոլնին։

Տեսարժան վայրերԽմբագրել

  • Առանձնատներ Телфэр-հրապարակում (19-րդ դարի ճարտարապետություն)։
  • Պատմական թանգարան։
  • Նեգրական ժառանգության թանգարան։
  • Թանգարան-ագարակ գաղութային ժամանակաշրջանում։

Քույր քաղաքներԽմբագրել

ՍպորտԽմբագրել

1996 թվականին քաղաքի մոտակայքում տեղի ունեցավ ծովագնացության մրցակցություն՝ 26-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 310.

Արտաքին հղումներԽմբագրել

  • Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • (недоступная ссылка — история) // Словарь современных географических названий