Ժան Մորեաս

ֆրանսիացի գրող

Ժան Մորեաս (Յաննիս Պապադիամանտոպուլոս, Ιωάννης Α. Παπαδιαμαντόπουλος, ապրիլի 15, 1856(1856-04-15)[1][2][3][…], Աթենք, Հունաստանի թագավորություն[4][1] - մարտի 30, 1910(1910-03-30)[5], Սեն-Մանդե, Սենա, Ֆրանսիա[1][7]), հույն բանաստեղծ, էսսեիստ, և արվեստի քննադատ[8], գրել է մեծ մասամբ ֆրանսերեն, բայց նաև հունարեն իր երիտասարդության ընթացքում[9]։

Ժան Մորեաս
ֆր.՝ Jean Moréas
Ծննդյան անունհուն․՝ Ιωάννης Παπαδιαμαντόπουλος
Ծնվել էապրիլի 15, 1856(1856-04-15)[1][2][3][…]
ԾննդավայրԱթենք, Հունաստանի թագավորություն[4][1]
Վախճանվել էմարտի 30, 1910(1910-03-30)[5] (53 տարեկան)
Վախճանի վայրՍեն-Մանդե, Սենա, Ֆրանսիա[1]
ԳերեզմանՊեր Լաշեզ[6] և Grave of Moréas
Գրական անունJean Moréas
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, վիպասան, ակնարկագիր և գրական քննադատ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Հունաստան
ԿրթությունՓարիզի համալսարան
Գրական ուղղություններսիմվոլիզմ[4]
Изображение автографа
 Jean Moréas Վիքիպահեստում
Ժան Մորեաս, դիմանկարը՝ Անտոնիո դե լա Գանդարայի

Կենսագրություն Խմբագրել

Մորեասը ծնվել է 1856 թ.-ի ապրիլի 15-ին ականավոր աթենական ընտանիքում[7]։ Նրա նախնիների թվում էին Հունաստանի անկախության պատերազմի երկու հայտնի տղամարդիկ, մասնավորապես՝ նրա հայրական պապը՝ Յաննիս Պապադիամանտոպուլոսը (1766–1826), ծնվել է Կորինթոսում, սակայն, ի վերջո, Էպիրոտեի նախնին է[10], (նա մահապատժի էր ենթարկվել Միսսոլոնխիի անկումից հետո)[11], իսկ իր մայրական մեծ հորեղբայրը՝ Յակովոս Տոմբազիսը՝ (1782–1829)[12], Իդրաից, ով դարձավ հունական նավատորմի առաջին ծովակալներից մեկը[13]։ Մորեասի հայրը Ադամանտիոս Պապադիամանտոպուլոսն էր Պատրասից՝ դատավոր, գիտնական և բանաստեղծ[14]։

Ֆրանսիական կրթություն է ստացել, և 1875 թ.-ին մեկնել է Փարիզ՝ Փարիզի համալսարանում իրավագիտություն սովորելու համար։ ֆրանսիա գտնվելիս սկսեց շփվել գրական շրջանակների հետ, և ծանոթացավ Փարիզի գրական ակումբի հետ, մի խումբ ֆրանսիացի գրողներ, որոնց թվում էին Ալֆոնս Ալիսը, Չարլզ Կրոսը, Գի դը Մոպասանը, և Լեոն Բլոյը։ Նա նաև հույն նկարիչ Դեմերիոս Գալանիսի և ռումինացի բանաստեղծ Իոն Մինուլեսկուի ծանոթն էր։

Մահացել է 1910 թ.-ի մարտի 31-ին Փարիզում, Ֆրանիայում[7]։

Աշխատանքներ Խմբագրել

Մորեասը հրատարակել է իր բանաստեղծությունները «Lutèce» և «Le Chat noir» հրատարակություններում, իր բանաստեղծությունները հավաքել է «Les Syrtes» և «Cesantilèn» հրատարակություններում, որոնց վրա մեծ ազդեցություն է ունեցել Պոլ Վերլաինը։

Նա, սկզբնապես, սիմվոլիզմի ոճով էր հետաքրքրված, գրել էր Սիմվոլիստական մանիֆեստը (1886), որը հրատարակել է Լը Ֆիգարո թերթում, մասամբ՝ վերականգնելու երիտասարդ գրողների նոր սերնդի հեղինակությունը «անկման» մեղադրանքից, որը ենթադրում էր մամուլը։ Մինչև 1980-ականների սկիզբը Մորեասը համարվում էր ամենակարևոր սիմվոլիստ բանաստեղծներից մեկը։

1981 թ.-ին, երբ սիմվոլիզմն ավելի բացահայտորեն առնչվեց անարխիզմի հետ, նա հրատարակեց «Le Pèlerin passionné »-ը, որը մերժեց Հյուսիսային Եվրոպայի ևգերմաներենի ազդեցությունները, ինչպիսիք են ռոմանտիզմը (ինչպես նաև սիմվոլիզմի որոշ ասպեկտներ), հօգուտ Հին Հռոմի և Հին Հունաստանի ազդեցությունների։ Այս աշխատանքը օգնեց հիմնել «հռոմեական դպրոցը», որի գեղագիտությունն ապահովեց Շառլ Մաուրասը «աջ փիլիսոփայության» համար անհրաժեշտ ֆրանսիական գործողություն գաղափարախոսությամբ։

Մորեասը գրել է նաև «Les Demoiselles Goubert» վեպը, որը կապված էր ֆրանսիացի վիպասան Պոլ Ադամի հետ։ Նրա ամենակարևոր հրապարակումներն էին՝

  • Սիրտեր (1884)
  • Կանտիլենները (1886)
  • Կրքոտ ուխտավորը (1891)
  • Դիրքորոշումներ (1893)
  • Հին Ֆրանսիայի հեքիաթները (1904)

Ծանոթագրություններ Խմբագրել

Մեջբերումներ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Мочос Я., Толмачев М. В. Мореаc // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4. — С. 971—972.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 Мореас, Жан (ռուս.) // Молочница — Наручи — 1916. — Т. 27.
  5. 5,0 5,1 5,2 Departmental archives of Val-de-Marne
  6. Paris-Soir (ֆր.) — 1923. — ISSN 1256-0421; 2452-7637
  7. 7,0 7,1 7,2 «Jean Moréas»։ Encyclopædia Britannica։ Encyclopædia Britannica, Inc.։ օգոստոսի 14, 2007։ Վերցված է նոյեմբերի 30, 2016 
  8. Butler 1967, էջ. 176
    Rees 1992, էջ. 388
    Shipley 1972, էջ. 235
    .
  9. Τρυγόνες καί Έχιδνες – Vipers and Turtledoves (1873).
  10. Jouanny 1975, Chapter II: "Histoire d' une Famille", pp. 51–53 .
  11. Finlay 1861, էջ. 111 .
  12. Jouanny 1975, Chapter II: "Histoire d'une Famille", p. 60.
  13. Raynaud 1929, "Jean Moreas: L' Homme: sa vie intime", pp. 11–12 .
  14. Adamson 2007, էջ. 70
    Rees 1992, էջ. 388
    Tiryakian 2009, էջ. 157
    Hammerton 1975, էջ. 1011
    .

Աղբյուրներ Խմբագրել

Գրականություն Խմբագրել

  • Andreas Embirikos. Les étapes de Jean Moréas. Lausanne, 1948.
  • R. Georgin. Jean Moréas. Paris, 1930.
  • Jean de Gourmont. Jean Moréas. Paris, 1905.
  • J. Weber. Jean Moréas u. die französische Tradition. Nuremberg, 1934.

Արտաքին հղումներ Խմբագրել