Պատրասի կառնավալ (հունարեն՝ Πατρινό καρναβάλι), թատերականացված խաղերով և երթերով ժողովրդական մասսայական զբոսահանդես, որն ամեն տարի նշվում է Հունաստանի Պատրաս քաղաքում[1]։ Պատրասի կառնավալը Հունաստանի և ամբողջ Եվրոպայի ամենանշանավոր զբոսահանդեսներից է։ Համահունական այս կառնավալն ունի ավելի քան 180 տարվա պատմություն։ Տոնախմբությունները սկսվում են հունվարի 17-ին և շարունակվում մինչև երկուշաբթի։

Պատրասի կառնավալի ժամանակ զբոսահանդեսի մասնակիցները քաղաքով մեկ վեր պարզած տանում են նախապես իրենց կողմից պատրաստված խորհրդանշական շարժական արձանները
Պատրասի կառնավալի կարևորագույն տարրերից է հատուկ զգեստավորված կանանց և աղջիկների պարային քայլերթը

Պատրասի կառնավալը մի շարք դիմակահանդեսների և շքերթների համալիր համակարգ է։ Կառնավալի գլխավոր առանձնահատկություններն են ինքնաբերականությունը, իմպրովիզացիան, ոգեշնչումը և կամավորությունը։

Պատմություն խմբագրել

Պատրասի կառնավալը, ինչպես և Միջերկրական ավազանի և Բալկանների երկրներում տարածված մյուս զբոսահանդեսային միջոցառումները, կապված են հնագույն հեթանոսական ծեսերի և ծիսակատարությունների հետ։ Որպես այդպիսին, Պատրասի կառնավալը նվիրված է հին հունական դիցարանի գինեգործության և հյուրասիրության աստծոն՝ Դիոնիսոսին։ Ըստ ավանդության՝ հեթանոս հույները ցրտաշունչ ձմռանը ծեսեր են կատարել աստվածների պատվին, որպեսզի նրանք վերստին գարուն բերեն երկրի վրա։ Այնուամենայնիվ, մարդկանց մեծամասնությունը Պատրասի կառնավալը կապում է վաճառող Մորետիսի անվան հետ։ 1820-ական թվականների վերջին թուրքերից Հունաստանի ազատագրումից հետո հույների երկրում մեծանում է ֆրանսիական մշակույթի ազդեցությունը։ Ունենալով իրենց ուրույն դիրքը Հունաստանում՝ ֆրանսիացիները կարողանում են այստեղ տարածել մշակութային բազմաթիվ տոնակատարություններ։ 1864 թվականին Հունաստանի մաս կազմող Հոնիական կղզիներում անցկացվում են երաժշտական, մշակութային և զվարճալիքների տոնակատարություններ։

Պատրասի մարաթոնի վերջնական ձևավորման գործում իր մեծ ներգործությունն են ունեցել ապենինյան ավտոմրցաշարերը, ինչպես նաև վենետիկյան կառնավալները։ 1870-ական թվականներին Պատրասում նշվում են առաջին կառնավալները։ 1872 թվականին քաղաքի հարուստ վաճառականներից մեկի նվիրատվությամբ Գեորգիոսի հրապարակում կառուցվում է «Ապոլոն» թատրոնը։ Այդ թվականից ի վեր քաղաքի խոշորագույն կառնավալային միջոցառումնեերը անցկացվում են այդ թատրոնում։ Սկզբնական շրջանում Պատրասի կառնավալի մասնակիցները այնպես էին քողարկվում, որպեսզի իրենց հարազատներն անգամ իրենց չճանաչեին։

Ներկայումս այդ ավանդույթը վերացել է։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հունական բազմաթիվ ընտանիքների տղամարդիկ ուղարկվում են ռազմաճակատ։ Այսպիսով՝ պատերազմական տարիներին քաղաքը մշակութային առումով ենթարկվում է ամայացման։ Հետպատերազմյան առաջին տարիներին ևս իրավիճակը չի փոխվում։ Կառնավալները չեն անցկացվում նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած Հունաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին։ 1950-ական թվականների սկզին առաջ են քաշվում Պատրասի կառնավալի վերստին անցկացման մտքեր։ Քաղաքային իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ կարծում էին, որ գաղափարը կձախողվի և «ոչինչ չի լինի նախկինի պես»։ Սակայն կառնավալն իսկապես վերածվում է։

Ներկայումս Պատրասի կառնավալը քաղաքի ամենահայտնի միջոցառումներից է։ Այն մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն Հունաստանում, այլև ամբողջ Եվրոպայում։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ հույն ուղղափառ եկեղեցին չի սատարում կառնավալի անցկացումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պատրասի կառնավալ». www.carnivalpatras.gr (հունարեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.