Չառևանգված հարսնացուն
«Չառևանգված հարսնացուն» (հինդի՝ दिलवाले दुल्हनिया ले जायेंगे, Dilwale Dulhania Le Jayenge, «Ճշմարիտ սիրահարվածը կստանա հարսնացուին» կամ «Խիզախ սիրտը իր հետ կվերցնի հարսնացուին»), հնդկական ռոմանտիկ կատակերգություն, որը նկարահանվել է ռեժիսոր-դեբյուտանտ Ադիտյա Չոպրայի և պրոդյուսեր Յաշ Չոպրայի մասնակցությամբ, թողարկվել է 1995 թվականի հոկտեմբերի 20-ին բնօրինակ հինդի լեզվով։ Գլխավոր դերերում նկարահանվել են Շահրուխ Խանն ու Կաջոլը։ Չոպրայի և Խանի երկրորդ համատեղ ֆիլմն է «Կյանքը վախի ներքո» ֆիլմից հետո։ «Չառևանգված հարսնացուն» ֆիլմը նվաճել է 10 Filmfare Awards մրցանակ (այն ժամանակվա ռեկորդ) և Հնդկաստանի ազգային կինոմրցանակ, ինչպես նաև դարձել է տարվա ամենաշահութաբեր ֆիլմը և Բոլիվուդի ամենահաջողակ ֆիլմերից մեկը՝ համաշխարհային վարձույթում հավաքելով 19 մլն ԱՄՆ դոլար և ստացել «բլոքբասթեր բոլոր ժամանակների համար» կարգավիճակ։ Ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվել է ավելի քան 1000 շաբաթ (գրեթե 20 տարի), վերջին ցուցադրությունը կայացել է 2015 թվականի փետրվարի 19-ին[8]։
Չառևանգված հարսնացուն հինդի՝ दिलवाले दुल्हनिया ले जायेंगे | |
---|---|
Երկիր | Հնդկաստան |
Ժանր | դրամա[1][2], ռոմանտիկ ֆիլմ, պատմություն հասունացման մասին, հումորային դրամա, կինոկատակերգություն[3] և երաժշտական ֆիլմ[3] |
Թվական | 1995, նոյեմբերի 19, 2016[3] և մարտի 22, 2023[3] |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Ադիտյա Ջոպրա[1][4][5][…] |
Պրոդյուսեր | Յաշ Չոպրա |
Սցենարի հեղինակ | Ադիտյա Ջոպրա և Ջավեդ Սիդիկի |
Դերակատարներ | Շախրուխ Խան[4][5][6][…], Կաջոլ[4][1][2], Ամրիշ Պուրի[5][6][1][…], Ֆարիդա Ջալալ[1][2], Անուպամ Կհեր[1][2], Սատիշ Շահ[1][2], Հիմանի Շիվպուրի[1][2], Կարան Ջոհար[2][7], Parmeet Sethi?, Mandira Bedi?, Anaita Shroff Adajania? և Arjun Sablok? |
Օպերատոր | Manmohan Singh? |
Երաժշտություն | Jatin–Lalit? |
Մոնտաժ | Keshav Naidu? |
Պատմվածքի վայր | Լոնդոն և Հնդկաստան |
Նկարահանման վայր | Շվեյցարիա, Լոնդոն և Հնդկաստան |
Կինոընկերություն | Yash Raj Films |
Տևողություն | 245 րոպե |
Սյուժե
խմբագրելՌաջը և Սիմրանը Լոնդոնում ապրող հնդկական սփյուռքի ներկայացուցիչներ են։ Գնահատելով իրենց հնդկական արմատները՝ նրանք տարբեր դաստիարակություն են ստացել։ Սիմրանը մեծացել է փենջաբի էմիգրանտ Չոուդհարի Բալդև Սինգհի ընտանիքում, որը փոքր կապիտալ է կուտակել հայրենիքից հեռու, բայց հավատարիմ է իր երկրին, նրա սովորույթներին ու ավանդույթներին։ Սիմրանը երազում է հանդիպել մի մարդու հետ, ում կսիրի և կցանկանա ապրել նրա հետ մնացած ամբողջ կյանքում։ Նրա մայրը՝ Լաջոն, փորձում է զգուշացնել իր դստերը՝ ասելով, որ նրա երազանքները լավ են, բայց պետք չէ կուրորեն հավատալ, որ դրանք անպայման կիրականանան կյանքում։ Բալդև Սինգհը Հնդկաստանից նամակ է ստանում իր վաղեմի ընկերոջից՝ Աջիտից, ոը ցանկանում է պահել երդումը, որը նրանք տվել են միմյանց 20 տարի առաջ, այն է՝ ամուսնացնել իրենց երեխաներին, երբ նրանք մեծանան։ Սիմրանը հիասթափված է այս լուրից, քանի որ նա չի ցանկանում ամուսնանալ անծանոթ մարդու հետ։
Ռաջի հայրը լիբերալ տրամադրությունների տեր մարդ է։ Ռաջը համալսարանում քննությունները ձախողում է, սակայն նրա հայրը հպարտանում է նրանով, քանի որ անցյալում իրենց ընտանիքում դեռ ոչ ոք չի սովորել համալսարանում։ Ռաջը հարցնում է, թե արդյոք կարող է ընկերների հետ արձակուրդին գնալ Եվրոպա, հայրը համաձայնում է։ Սիմրանին իր ընկերուհին հրավիրում են մեկնելու գնացքով շրջագայության Եվրոպայում։ Սիմրանը հորը խնդրում է թույլ տալ այդ կատարել ուղևորությունը, քանի որ դա իր միակ հնարավորությունն է՝ ամուսնությունից առաջ աշխարհը տեսնելու համար։ Բալդև Սինգհը համաձայնում և թողնում է դստերը, սակայն խնդրում է նրան հուսախաբ չանել իրեն, Սիմրանը խոստանում է։
Եվրոպայում ուղևորության ընթացքում Ռաջը և Սիմրանը ծանոթանում և սիրահարվում են միմյանց։ Իմանալով Սիմրանի սպասվող հարսանիքի մասին՝ Ռաջը գնում է Հնդկաստան, որպեսզի փորձի դուր գալ նրա ծնողներին և ամուսնանալ նրա հետ։ Մի շարք զվարճալի իրավիճակներից հետո Ռաջին հաջողվում է հասնել ծնողների համաձայնությանը և իր հետ տանել հարսնացուին։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Շահրուխ Խան | Ռաջ Մալհոտրա |
Կաջոլ | Սիմրան Սինգհ |
Ամրիշ Պուրի | Սիմրանի հայրը | Չոուդհարի Բալդև Սինգհ,
Ֆարիդա Ջալալ | Սիմրանի մայրը | Լաջվանտի «Լաջո» Սինգհ,
Անուպամ Կհեր | Ռաջի հայրը | Դհարամվիր Մալհոտրա,
Աչալա Սաչդև | Սիմրանի տատը |
Պուջա Ռուպարել | Սիմրանի կրտսեր քույրը | Ռաջեշվարի,
Սատիշ Շահ | Չոուդհարի Բալդև Սինգհի ընկերը Հնդկաստանում | Աջիտ Սինգհ,
Հիմանի Շիվպուրի | Սիմրանի հորաքույրը |
Պարմիտ Սետհ | Աջիտ Սինգհի որդին | Կուլջիտ,
Մանդիրա Բեդի | Աջիտ Սինգհի դուստրը | Պրիտի,
Կարան Ջոհար | Ռաջի ընկերը | Ռոքի,
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Ադիտյա Չոպրա
- Պրոդյուսերներ՝ Յաշ Չոպրա, Պամելա Չոպրա, Ուդայ Չոպրա, Մահեն Վակիլ
- Սցենարիստներ՝ Ադիտյա Չոպրա, Ջավեդ Սիդդիկի
- Օպերատոր՝ Մանմոհան Սինգհ
- Նկարիչներ՝ Շարմիշտա Ռոյ (բեմադրող նկարիչ), Մանիշ Մալհոտրա (հագուստների նկարիչ), Կարան Ջոհար (հագուստների նկարիչ)
- Մոնտաժող՝ Կեշավ Նայդու
- Խորեոգրաֆներ՝ Սարոջ Խան, Ֆարա Խան («Ruk Ja O Dil Deewane»)
Արտադրություն
խմբագրելՅաշ Չոպրան որոշել է ռեժիսորական նորամուտը վստահել իր որդուն՝ Ադիտյա Չոպրային, որը նախքան այդ աշխատել էր որպես ռեժիսորի օգնական և պրոդյուսեր իր հոր մոտ։ Ադիտյա Չոպրան ֆիլմը նկարահանել է՝ ամբողջությամբ ելնելով իր ճաշակից։ Յաշ Չոպրան չի միջամտում ռեժիսորական աշխատանքին և չի տեսել հիմնական մասերը նախքան նկարահանումների ավարտը[9]։
Ֆիլմը առաջիններից էր այն ֆիլմերից, որոնք բարձրացնում էին արտասահմանում հնդկական սփյուռքի կյանքի թեման և նախատեսված էին Արևմուտքի հարավասիական սփյուռքի համար[10]։ Հետագայում այս միտմանը հետևել են բազմաթիվ ֆիլմեր՝ «Խաբված հույսեր» (1997), «Ե՛վ տխրության, և՛ ուրախության մեջ» (2001), «Կգա՞ վաղը, թե՞ ոչ» (2003), «Սալամ Նամաստե» (2005), «Երբեք մի ասա՝ մնաս բարով» (2006)։
Սկզբում ռեժիսոր Ադիտյա Չոպրան մտածում էր Թոմ Քրուզին հրավիրել որպես գլխավոր դերակատար, քանի որ ցանկանում էր, որ դա լիներ հնդկա-ամերիկյան ֆիլմ, սակայն հայրը նրան համոզել է հրաժարվել այդ մտքից, որը չէր ցանկանում հրավիրել արտասահմանյան աստղի[11]։ Չոպրան գլխավոր դերն առաջարկել է Սաիֆ Ալի Խանին, սակայն նա հրաժարվել է[12]։ Այդ ժամանակ Չոպրան ընտրել է Շահրուխ Խանին, որը նույնպես սկզբում հետաքրքրված չէր ֆիլմի ռոմանտիկ բնույթի պատճառով։ Ի վերջո, Չոպրան համոզել է նրան, ինչի համար դերասանը չի դադարում շնորհակալություն հայտնել նրան[13]։ Կնոջ գլխավոր դերի համար Չոպրան հրավիրել է Կաջոլին։ Մինչ այդ դերասաններն արդեն միասին նկարահանվել էին «Խաղ մահվան հետ» (1993) և «Կարան և Արջուն» (1995) ֆիլմերում։
Առաջինը նկարահանվել է Կաջոլի մասնակցությամբ «Na Jaane Mere» («Ho Gaya Hai Tujhko to Pyar Sajna») երգի տեսարանը[14]։ Գլխավոր հերոսների Եվրոպայում ուղևորության տեսարանների նկարահանումները կատարվել են հիմնականում Շվեյցարիայում, այդ թվում՝ Զենենում (երկաթուղային կայարանի և կամրջի տեսարանները[15][16], Մոնտբովոնում (եկեղեցու տեսարան) և Գշտադ գյուղում[17] («Zara Sa Jhoom Loon Main» երգի տեսարան)։ Շատ տեսարաններ նկարահանվել են Լոնդոնում և Հնդկաստանում[18][19]։
Պարուսույցն ի սկզբանե եղել է Խան Սարոջը, սակայն Չոպրայի հետ տարաձայնությունների պատճառով նկարահանումների ավարտին նրան փոխարինել է Ֆարա Խանը։ Վերջինս բեմդրել է «Ruk Ja O Dil Deewane» պարը։ Ֆիլմի բեմադրող նկարիչ եղել է Շարմիշտա Ռոյը[20], իսկ կոստյումների համար պատասխանատու էր Մանիշ Մալհոթրան՝ Կարան Ջոհարի օգնությամբ։
Ֆիլմի անվանումը (Dilwale Dulhaniya Le Jayenge) առաջարկվել է դերասանուհի Կիրոն Կհերի կողմից և վերցված է ռեժիսոր Աշոկ Ռոյի և պրոդյուսեր Ն. Ն. Սիպիի «Ակամա ինքնակոչներ» ֆիլմի «Le Jayenge Le Jayenge» երգից։ Շահրուխ Խանի կերպարը ֆիլմի ողջ ընթացքում երգում է այս երգի կարճ հատվածներ։ «Չառևանգված հարսնացուն» համարվում է միակ ֆիլմը, որի վերնագիրը վերցված է երգից[20]։
Նկարահանումների ավարտից հետո Չոպրան հոլիվուդյան կինոարտադրության ոճով վավերագրական ֆիլմ է նկարահանել նկարահանումների ընթացքի մասին, ինչը նախկինում չէր արվել հնդկական կինոարտադրության ոլորտում։ The Making of DDLJ ցուցադրվել է Doordarshan ալիքով «Չառևանգված հարսնացուն» ֆիլմի պրեմիերայից երկու օր առաջ։ «Չառևանգված հարսնացուն» դարձել է Yash Raj Films կինոստուդիայում նկարահանված առաջին բոլիվուդյան ֆիլմը։ Ֆիլմը թողարկվել է Dolby Digital 5.1 ձայնով, որը Հնդկաստանում բոլորովին նոր էր այդ ժամանակ։
Սաունդթրեք
խմբագրելԲոլոր երգերի տեքստերի հեղինակն է Անանդ Բաքշին, բոլոր երգերի հեղինակն է՝ Ջատին և Լալիտ։
# | Անվանում | Կատարողներ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Ghar Aaja Pardesi» | Մանպիտ Կաուր, Պամելա Չոպրա | 7:29 |
2. | «Mere Khwabon Mein» | Լատա Մանգեշկար | 4:17 |
3. | «Ruk Ja O Dil Deewane» | Ուդիտ Նարայան | 5:14 |
4. | «Zara Sa Jhoom Loon Main» | Աշա Բհոսլե, Աբհիջիթ Բհաթաչարիա | 5:51 |
5. | «Na Jaane Mere» («Ho Gaya Hai Tujhko To Pyar Sajna») | Ուդիտ Նարայան, Լատա Մանգեշկար | 5:49 |
6. | «Mehndi Laga Ke Rakhna» | Լատա Մանգեշկար, Ուդիտ Նարայան | 4:50 |
7. | «Tujhe Dekha To» | Լատա Մանգեշկար, Կումար Սանու | 5:02 |
All Music-ից Բհասկեր Գուպտան գրել է, որ սաունդթրեքը լավագույնն էր Ջատինի և Լալիտի կարիերայում, և այն անվանել է հնդկական կինոյում սաունդթրեքների հինգերորդ ալիքի սկիզբ[21]։
Ալբոմը թողարկվել է 1995 թվականի հուլիսի 25-ին և դարձել է տարվա ամենավաճառվող բոլիվուդյան սաունդթրեքը[22]։ «Planet Bollywood»-ի վարկածով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը բոլիվուդյան 100 մեծագույն սաունդթրեքների ցանկում[23], իսկ 2005 թվականին զբաղեցրել է բոլոր ժամանակների հինդի-սաունդթրեքների ցանկի առաջին հորիզոնականը BBC ասիական ցանցի օգտատերերի առցանց քվեարկության արդյունքում[24]։
Ֆիլմից «Mehndi Laga Ke Rakhna» հարսանեկան երգը հիթ է դարձել, այն մինչ օրս նվագում են հարսանիքների ժամանակ, հատկապես հարավասիական սփյուռքներում[25][26]։
Արձագանքներ
խմբագրել«Չառևանգված հարսնացուն» արժանացել է քննադատների դրական արձագանքների և ամբողջ աշխարհում հաջողություն է ունեցել հանդիսատեսի շրջանում[27]։ Վարձույթում հավաքելով 1,06 մլրդ INR (17 մլն դոլար) Հնդկաստանում և 160 մլն INR (2,6 մլն ԱՄՆ դոլար) արտասահմանում՝ այն դարձել է Հնդկաստանի տարվա ամենահասութաբեր ֆիլմը[28][29] և 1990-ականների երկրորդ ամենահասութաբեր ֆիլմը («Ո՞վ եմ ես քեզ համար» ֆիլմից հետո), ի վերջո, դառնալով բոլոր ժամանակների խոշորագույն բոլիվուդյան հիթերից մեկը[30][31]։ Հաշվի առնելով ինֆլյացիան՝ «Չառևանգված հարսնացուն» ենթադրաբար ներառված է հինդիով ամենահասութաբեր ֆիլմերի հնգյակում[32]։
Allmovie-ից Թոմ Վիկը իր գրախոսականում գրել է. «Շատ գեղեցիկ ֆիլմ է։ Հազվագյուտ օրինակ է, երբ կանխատեսելի սյուժեով երեքժամյա ֆիլմը հաճելի է դարձնում դիտման յուրաքանչյուր րոպեն»[33]։ Salon.com կայքից Չարլզ Թեյլորը նշել է. «Ֆիլմը ագրեսիվ է և նուրբ, կոշտ և նազելի, էլեգանտ և պարզունակ՝ հմտորեն համատեղելով ավանդական տարրերը ժամանակակիցների հետ։ Ես կարծում եմ, որ դա ժանրի դասական նմուշ է»[34]։ Planet Bollywood-ից Ավինաշ Ռամչանդանին ֆիլմին տվել է 10-ից 9 միավոր և գրել է, որ «Ադիտա Չոպրան նկարահանել է ֆիլմ, որը, հավանաբար, կդիտեն երկար տարիներ»[35], ինչը հաստատում է գտել ֆիլմի՝ վարձույթում գտնվելով առնվազն 1000 շաբաթ (ավելի քան 19 տարի) անընդմեջ, ինչը նշվել է 2014 թվականի վերջին[36]։ Անուպամա Չոպրան ֆիլմն ընդգրկել է «Բոլոր ժամանակների լավագույն 20 հինդի-ֆիլմերի» ցանկում և նշել է. «Հնարավոր է, որ արդիականության հետ նահապետական ավանդույթների հմուտ միավորման շնորհիվ ֆիլմը հաջողություն ունի բոլոր հանդիսատեսների մոտ՝ հնդկական սփյուռքի և տեղի հանդիսատեսի մոտ։ Կամ գուցե սա Շահրուխ Խանի և Կաջոլի էկրանային զույգի մոգությունն է»[37]։ 2004 թվականին «Հնդկաստանի կինո»-ի շրջանակներում ԱՄՆ-ում տեղի ունեցած շրջագայության ժամանակ ֆիլմը ճանաչվել է «հնդկական կինոյի կերպարը փոխող»[38]։ Նույն թվականին The Malay Mail-ից Meor Shariman-ը գրել էր, որ «ֆիլմը պետք է դիտի Բոլիվուդով հետաքրքրվող յուրաքանչյուր ոք»[39]։
«Չառևանգված հարսնացուն» հինդիով երեք ֆիլմերից մեկն է, որոնք ընդգրկված են «1001 ֆիլմ, որը դուք պետք է դիտեք» ցանկում («Մայր Հնդկաստան» և «Պատ» ֆիլմերի հետ միասին)[40], բրիտանական կինոդիտուտի վարկածով զբաղեցնում է 12-րդ տեղը «Բոլոր ժամանակների հնդկական լավագույն ֆիլմերի» ցանկում[41] և ընդգրկվել է Հնդկաստանի կինովարձույթի «Բոլոր ժամանակների հինդի-կինոյի խոշորագույն բլոկբաստերները» ցանկում[42]։
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- Լավագույն ֆիլմ՝ ստեղծված օգտակար ժամանցի[43] (Յշ Չոպրա, պրոդյուսեր)
- Filmfare Awards 41-րդ մրցանակաբաշխություն (1996)
Մրցանակներ
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն ռեժիսոր – Ադիտյա Չոպրա
- Տղամարդու լավագույն դերակատարում – Շախրուխ Խան
- Կնոջ լավագույն դերակատարում – Կաջոլ
- Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում – Ֆարիդա Ջալալ
- Լավագույն կատակերգական դեր – Անուպամ Կխեր
- Տղամարդու լավագույն վոկալ կադրից դուրս – Ուդիտ Նարայան, «Mehndi Laga Ke Rakhna» երգի համար
- Երգի լավագույն տեքստ – Անանդ Բաքշի, «Tujhe Dekha To» երգի համար
- Լավագույն սցենար – Ադիտյա Չոպրա
- Լավագույն երկխոսություն – Ադիտյա Չոպրա, Ջավեդ Սիդիկի
«Չառևանգված հարսնացուն» ֆիլմը ռեկորդ է սահմանել իր ժամանակի համար՝ ստանալով 10 Filmfare Awards մրցանակ[44]։ Այն նաև եղել է երկրորդ ֆիլմը «Սուրբ» ֆիլմից հետո (1965), որը նվաճել է 4 գլխավոր մրցանակները (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան և լավագույն դերասանուհի)։
Անվանակարգեր
- Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում – Ամրիշ Պուրի
- Տղամարդու լավագույն վոկալ կադրից դուրս – Կումար Սանու, «Tujhe Dekha To» երգի համար
- Ֆիլմի երգի լավագույն տեքստ – Անանդ Բաքշի, «Ho Gaya Hai Tujhko To Pyar Sajna» երգի համար (երկրորդ անվանակարգ)
- Լավագույն կոմպոզիտոր – Ջատին և Լալիտ
Ժառանգություն
խմբագրելՍտեղծվել են ֆիլմի բազմաթիվ նմանակումներ (ոճով և սուժեով), գլխավորապես 1990-ական թվականներին[20]։
Yash Raj Films կինոստուդիան նախկինում հայտնի էր նրանով, որ օգտագործում էր Հնդկաստանի սահմաններից դուրս գտնվող վայրեր իր ֆիլմերում item-համարների համար։ Ֆիլմն ստեղծել է սյուժեում արտասահմանում ապրող հնդկական սփյուռքին նվիրված սյուժեներ ներկայացնելու թրենդ։ Հենց արտասահմանն է դարձել այլ ֆիլմերի սյուժեի մաս։ Ֆիլմը դարձել է հինդիով առաջին բլոքբաստերը, որի գլխավոր հերոսները հնդիկներն էին, որոնք ապրում էին Հնդկաստանից դուրս[45]։ Դա օգնել է ստեղծել Սփյուռքի կինոշուկան՝ որպես արդյունաբերության համար եկամտի կենսական աղբյուր, և այդ շուկան համարվում էր ավելի ապահով ֆինանսական ներդրում, քան Հնդկաստանի կինոշուկան[46] ։
Առանցքային տեսարանը, որտեղ գլխավոր հերոսուհին վազում է, որպեսզի հասցնի բարձրանալ շարժվող գնացք, իսկ հերոսը ձեռքը մեկնում է նրան, կրկնել են «Երբ մենք հանդիպեցինք», «Թիկնապահ», Chalo Dilli, «Այս խենթ երիտասարդությունը» և «Չեննայի ճեպընթաց» ֆիլմերում[47][48]։ «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմում նույնպես կա նման տեսարան գնացքով և պարային տեսարան «Jai Ho» երգի ներքո նույն կայարանում, ինչպես բնօրինակում[49]։
«Չառևանգված հարսնացուն» դարձել է ամենաերկար ցուցադրված ֆիլմը երկրում[50] և աշխարհում։ Այն մինչ այժմ ցուցադրվում է Maratha Mandi կինոթատրոնում, ինչը գերազանցել է «Վրեժ և օրենք» ֆիլմի ռեկորդը, որը հինգ տարվա ընթացքում ցուցադրվել է Minerva կինոթատրոնում, որտեղ երեք տարի ցուցադրվել է «Մեծ Մոնղոլ» ֆիլմը[51]։ Հանդիսատեսի շարքերում հաճախ լինում են մարդիկ, որոնք ֆիլմը դիտել են 50 կամ ավելի անգամ, բայց դեռ ծափ են տալիս, քաջալերում, երկխոսություններ ասում ու երգում[52], ինչը համեմատելի է «Ռոքի Հորորի սարսափների շոուն» ֆիլմի հետ, որը դարձել է ԱՄՆ-ում ամենաերկար ցուցադրված ֆիլմը[53]։
2006 թվականին նկարահանող խմբի անդամները հրավիրվել են ընթրիքի Մումբայում Շվեյցարիայի գլխավոր հյուպատոսության և Շվեյցարիայի զբոսաշրջության նախարարության կողմից, որպեսզի տոնեն ֆիլմի 500-րդ շաբաթը՝ դրա թողարկումից ի վեր[54]։ 2010 թվականին Yash Raj Films ստուդիան համաձայնագիր է ստորագրել Հնդկաստանի և Շվեյցարիայի տուրիստական գործակալությունների միջև «YRF Enchanted Journey» անվանումով զբոսաշրջային փաթեթ տրամադրելու մասին, որը Շվեյցարիայի այցելուներին թույլ կտա դիտել Yash Raj հայտնի ֆիլմերի համար օգտագործված նկարահանումների վայրերը, ներառյալ «Չառևանգված հարսնացուն»[55][56]։
Երբ 2011 թվականի սկզբին կինոթատրոնների գործադուլը սպառնում էր ֆիլմի անխափան ցուցադրությանը, պրոդյուսեր Յաշ Չոպրան կապ է հաստատել կինոթատրոնների սեփականատերերի հետ, որպեսզի նրանք շարունակեն ցուցադրությունը՝ հույս ունենալով, որ ֆիլմը կմնա ընդհուպ մինչև 1000-րդ շաբաթ[57], և այդ ցուցանիշը հաղթահարվել է 2014 թվականի դեկտեմբերին[58]։ Այդ կապակցությամբ Շահրուխ Խանը, Կաջոլը և ռեժիսոր Ադիտա Չոպրան դեկտեմբերի 12-ին մասնակցել են երկրպագուների հետ կենդանի զրույցի և պաշտոնական միջոցառման կինոթատրոնում[59]։ Նույն օրը նրանք թողարկել են ֆիլմի ստեղծման մասին Ադիտյա Չոպրայի կողմից գրված գրքի նվերային հրատարակումը[60]։ Ֆիլմի ցուցադրությունն ավարտվել է 1009-րդ շաբաթում[61], սակայն որոշ ժամանակ անց որոշվել է այն վերականգնել[62]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.imdb.com/title/tt0112870/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.ofdb.de/film/54244,Wer-zuerst-kommt-kriegt-die-Braut
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.bbfc.co.uk/releases/dilwale-dulhania-le-jayenge-1970
- ↑ 5,0 5,1 5,2 http://stopklatka.pl/film/zona-dla-zuchwalych
- ↑ 6,0 6,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=96945.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0112870/fullcredits
- ↑ V Lakshmi (2015 թ․ փետրվարի 19). «Dilwale Dulhania Le Jayenge's record breaking run at Maratha Mandir comes to an end today». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Celebrating DDLJ in its 601st week» (անգլերեն). Oneindia.in. 2007 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Punathambekar, Aswin (2005) «Bollywood in the Indian-American Diaspora: Mediating a transitive logic of cultural citizenship» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. International Journal of Cultural Studies (SAGE Publications) 8 (2): 151—173. doi:10.1177/1367877905052415.
- ↑ «Cruise was the first choice for DDLJ!». Times of India (անգլերեն). 2011 թ․ հունվարի 7. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Saif was to romance Kajol». The Times of India (անգլերեն). 2012 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «'Shah Rukh did not want to do DDLJ'» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Screen exclusive! Love me tender: Shah Rukh Khan». Indian Express (անգլերեն). 2012 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Bollywood in der Schweiz» (անգլերեն). molodezhnaja.ch. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Obersimmental-Saanen» (անգլերեն). Filmapia. 2011 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Gupta, Sandeep. «Bollywood Movie Destinations in Switzerland» (անգլերեն). Easydestination.net. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին..
- ↑ Singh Amar (2007 թ․ մայիսի 14). «Bollywood comes to London». London Evening Standard (անգլերեն). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «'DDLJ story goes to the roots of Indian culture'» (անգլերեն). Rediff.com. 2001 թ․ փետրվարի 5. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 Anupama Chopra Dilwale dulhania le jayenge. — Macmillan, 2002. — P. 37, 46–48. — ISBN 978-0-85170-957-4
- ↑ Bhasker Gupta. «Dilwale Dulhania le Jayenge». All Music. Retrieved 14 March 2011.
- ↑ Internet Archive Wayback Machine". Web.archive.org. 22 January 2009. Archived from the original on 22 January 2009. Retrieved 17 August 2011.
- ↑ «100 Greatest Bollywood Soundtracks Ever — Part 4». Արխիվացված 2012-03-06 Wayback Machine Planet Bollywood. Retrieved 7 March 2011.
- ↑ «Asian Network — Top 40 Soundtracks of All Time». BBC. Retrieved 9 June 2011.
- ↑ «Story behind 'Mehndi Laga Ke Rakhna'». Արխիվացված 2013-12-10 Wayback Machine Times of India. 25 January 2011. Retrieved 27 November 2011.
- ↑ «Udit Narayan». CulturalIndia.net. Retrieved 27 November 2011.
- ↑ «DDLJ to complete 800 weeks of romance». Արխիվացված 2014-11-03 Wayback Machine Hindustan Times. 5 August 2010. Retrieved 17 December 2011.
- ↑ «Top Lifetime Grossers Worldwide (IND Rs)». BoxOfficeIndia.Com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Box Office 1995». BoxOfficeIndia.Com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «The 100 Crore Worlwide Grossers: 34 Films Since 1994». Boxofficeindia.com. Archived from the original on 25 April 2012. Retrieved 19 December 2011.
- ↑ «All Time Grossers». BoxOfficeIndia.com. Archived from the original on 17 October 2013. Retrieved 21 April 2008.
- ↑ «Top Lifetime Inflation Adjusted Grossers Worldwide». BoxOffice India. Archived from the original on 4 December 2013. Retrieved 5 March 2011.
- ↑ «Dilwale Dulhania Le Jayenge:Critics' Reviews». Արխիվացված 2013-12-27 Wayback Machine movies.msn.com. Retrieved 24 October 2011.
- ↑ «Dilwale Dulhania Le Jayenge». Արխիվացված 2011-06-29 Wayback Machine Salon.com. 17 June 2004. Retrieved 14 March 2011.
- ↑ «Dilwale Dulhania Le Jayenge — movie review by Avinash Ramchandani». Planet Bollywood. Retrieved 14 December 2011.
- ↑ R.M. Vijayakar (2014 թ․ դեկտեմբերի 15). «'Dilwale Dulhania Le Jayenge' Celebrates 1,000 Weeks» (անգլերեն). India West. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Chopra, Anupama. «Top 20 Movie Reviews». NDTV. Archived from the original on 20 March 2012. Retrieved 23 September 2011.
- ↑ «Cinema India! — The Changing Face of Indian Cinema». Արխիվացված 2013-12-29 Wayback Machine theross.org. Retrieved 5 March 2011.
- ↑ Shariman, Meor (5 August 2004). «Re-viewing Bollywood classics». The Malay Mail. Արխիվացված 11 Նոյեմբեր 2013 Wayback Machine Retrieved 25 April 2013. «Kuch Kuch Hota Hai and Dilwale Dulhania Le Jayenge are 'must watch' for every Bollywood fan. In fact, viewers seeking an introduction to Bollywood should also check them out.» — via Highbeam (subscription required)
- ↑ «1001 Series». Արխիվացված 2010-11-19 Wayback Machine Retrieved 22 November 2010.
- ↑ «Top 10 Indian Films». British Film Institute. 2002. Archived from the original on 20 January 2012. Retrieved 15 March 2011.
- ↑ «The Biggest Blockbusters Ever in Hindi Cinema». Boxofficeindia.com. Archived from the original on 26 October 2013. Retrieved 4 October 2012.
- ↑ 43rd National Film Awards. — New Delhi: Directorate of Film Festivals, 1996. — P. 10−11.
- ↑ «Indian Film Festival The Hague/NL – 1995 – Dilwale Dulhania Le Jayenge (there goes the bride)». Արխիվացված 2013-12-27 Wayback Machine Indian Film Festival The Hague. Retrieved 27 December 2013.
- ↑ «The Swiss honour Yash Chopra, woo Bollywood». The Hindu (անգլերեն). 2006 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Desai, Lord Meghnad (2007 թ․ նոյեմբերի 25). «Bollywood needs to change its act». The Hindu (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Bohni, Bandyopadhyay. (2013 թ․ հուլիսի 20). «Trains and filmi romance». The Times of India (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Lalwani, Vickey (2011 թ․ մայիսի 19). «Salman steals SRK's DDLJ scene». The Times of India (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Jha, Subhash K. (2014 թ․ հուլիսի 13). «The DDLJ Hangover In Bollywood» (անգլերեն). SKJ Bollywood News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Khubchandani, Lata (2001 թ․ փետրվարի 5). «DDLJ Breaks Sholay's Record» (անգլերեն). Rediff.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Mughal-e-Azam mural at 24 Karat» (անգլերեն). Sify. 2004 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Kulkarni, Ronjita. (2003 թ․ հոկտեմբերի 8). «Shah Rukh did not want to do DDLJ» (անգլերեն). Rediff.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Marchive., Laurane (2009 թ․ մայիսի 10). «DDLJ record Le Jayenge». Mid Day (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «D.D.L.J. team felicitated by Swiss Consulate» (անգլերեն). Bollywood Hungama. 2006 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Tagliabue, John (2010 թ․ հուլիսի 11). «A Beloved Bollywood Extra Draws Indians». The New York Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Yash Raj Films 'Enchanted Journey' Switzerland» (անգլերեն). Yash Raj Films. 2010 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Lalwani, Vickey (2010 թ․ մարտի 26). uninterrupted «Raj, Simran's love». The Times of India (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 30-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «'DDLJ' to complete 1000 weeks at Maratha Mandir theatre on Friday» (անգլերեն). CNN-IBN. 2014 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Shah Rukh Khan and Kajol celebrate 1000 weeks of DDLJ at Maratha Mandir». Deccan Chronicle (անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Joshi, Priya (2014 թ․ դեկտեմբերի 15). «Shah Rukh Khan, Kajol celebrate 1000 weeks of DDLJ at Yash Raj Studio». Digital Spy (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Ramasubramanian, Uma (2015 թ․ փետրվարի 19). «Maratha Mandir brings down curtains on DDLJ after 20 years». Business Standard (անգլերեն). IANS. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «DDLJ to continue its run at Maratha Mandir». The Hindu (անգլերեն). 2015 թ․ փետրվարի 22. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին.
Գրականություն
խմբագրել- Chatterjee, Saibal (2003). «1990–2001: Designer Cinema». In Ramchandani, Indu (ed.). Encyclopaedia of Hindi Cinema. Encyclopædia Britannica, Inc. էջեր 117–134. ISBN 978-81-7991-066-5.
- Chopra, Anupama (2002). Dilwale Dulhania Le Jayenge ("The Brave-Hearted Will Take the Bride"). British Film Institute, London. ISBN 978-0-85170-957-4.
- Dengel-Janic, Ellen; Eckstein, Lars (2008). «Bridehood Revisited: Disarming Concepts of Gender and Culture in Recent Asian British Film». In Eckstein, Lars; Korte, Barbara; Pirker, Eva Ulrike; և այլք: (eds.). Multi-Ethnic Britain 2000+: New Perspectives in Literature, Film and the Arts. Rodopi. էջեր 45–64. ISBN 978-90-420-2497-7.
- Dwyer, Rachel (2014). Bollywood's India: Hindi Cinema as a Guide to Contemporary India. Reaktion Books, London. ISBN 978-1-78023-304-8.
- Ganti, Tejaswini (2004). Bollywood: A Guidebook to Popular Hindi Cinema. Psychology Press. ISBN 978-0-415-28854-5.
- Joshi, Namrata (2012). «Shahrukh Khan: Yuppie Prince of Liberalized India». In Patel, Bhaichand (ed.). Bollywood's Top 20: Superstars of Indian Cinema. Penguin Books, India. էջեր 231–242. ISBN 978-0-670-08572-9.
- Mazumdar, Ranjani (2014). «Dilwale Dulhania Le Jayenge / The Brave-Hearted Will Take Away the Bride». In Barrow, Sarah; Haenni, Sabine; White, John (eds.). The Routledge Encyclopedia of Films. Routledge, New York. էջեր 205–208. ISBN 978-1-317-68261-5.
- Mehta, Rini Bhattacharya (2011). «Bollywood, Nation, Globalization: An Incomplete Introduction». In Mehta, Rini Bhattacharya; Pandharipande, Rajeshwari V. (eds.). Bollywood and Globalization: Indian Popular Cinema, Nation, and Diaspora. Anthem Press. էջեր 1–14. ISBN 978-0-85728-782-3.
- Punathambekar, Aswin (2005). «Bollywood in the Indian-American Diaspora: Mediating a Transitive Logic of Cultural Citizenship» (PDF). International Journal of Cultural Studies. 8 (2): 151–173. doi:10.1177/1367877905052415. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- Ramchandani, Indu, ed. (2003). «Biographies». Encyclopaedia of Hindi Cinema. Encyclopædia Britannica, Inc. էջեր 515–640. ISBN 978-81-7991-066-5.
- Mukherjee, Madhuja (2012) [2011]. «Mustard Fields, Exotic Tropes, and Travels through Meandering Pathways: Reframing the Yash Raj Trajectory». In Roy, Anjali Gera; Chua, Beng Huat (eds.). Travels of Bollywood Cinema: From Bombay to LA. Oxford University Press. էջեր 35–54. doi:10.1093/acprof:oso/9780198075981.003.0004. ISBN 978-0-19-807598-1.
- Sarrazin, Natalie (2008). «Songs from the Heart – Musical Coding, Emotional Sentiment, and Traditional Sonic Identity in India's Popular Film Music». In Kavoori, Anandam P.; Punathambekar, Aswin (eds.). Global Bollywood. New York University Press. էջեր 203–219. ISBN 978-0-8147-4798-8.
- Uberoi, Patricia (1997). «The Diaspora Comes Home: Disciplining Desire in DDLJ» (PDF). Contributions to Indian Sociology. 32 (2): 305–336. doi:10.1177/006996679803200208. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- Virdi, Jyotika (2003). The Cinematic ImagiNation: Indian Popular Films as Social History. Rutgers University Press. ISBN 978-0-8135-3191-5.
- Chopra, Aditya; Kabir, Nasreen Munni (2014 թ․ դեկտեմբերի 12). Aditya Chopra Relives ... (Dilwale Dulhania Le Jayenge: As Told to Nasreen Munni Kabir). Yash Raj Films. ISBN 978-93-5196-188-8.
- Sharpe, Jenny (2005). «Gender, Nation, and Globalization in Monsoon Wedding and Dilwale Dulhania Le Jayenge». Meridians: Feminism, Race, Transnationalism. 6 (1): 58–81. doi:10.1353/mer.2005.0032.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Չառևանգված հարսնացուն» ֆիլմը Yash Raj Films կինոընկերության կայքում