Շահրուխ Խան (հինդի՝ शाहरुख़ ख़ान, ուրդու՝ شاہ رخ خان, [ʃaːɦ.ɾʊx.xaːn], անգլ.՝ Shahrukh Khan, ինչպես նաև Շահ Ռուկխ Խան, նոյեմբերի 2, 1965(1965-11-02)[1][2][3], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ դերասան, պրոդյուսեր, երգիչ և հաղորդավար։ Հայտնի է որպես «Բոլիվուդի արքա», «Filmfare Awards» մրցանակաբաշխությունում տղամարդու լավագույն դերի ամենաշատ թվաքանակի ռեկորդակիր։

Շահրուխ Խան
Ծնվել էնոյեմբերի 2, 1965(1965-11-02)[1][2][3] (59 տարեկան)
ԾննդավայրՆյու Դելի, Հնդկաստան
ԿրթությունԴրամատիկական ազգային դպրոց, Ջամիա Միլլիա Իսլամիա և Դելիի համալսարան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ[4]
Մասնագիտությունհեռուստահաղորդավար, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, պարող, կինոդերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Taj Mohammed Khan?[5], մայր՝ Lateef Fatima?[5]
Ամուսին(ներ)Գաուրի Խան
Երեխա(ներ)Արյան Խան, Սուհանա Խան և Աբրամ Խան
Պարգևներ և մրցանակներ
Արվեստի և գրականության շքանշանի սպա[6][7] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[10][11] Արվեստում նշանակալի ավանդի համար Պադմա Շրի մրցանակ

Դադասահեբ Ֆալկեի մրցանակ

Crystal Award?

[8]

Filmfare Award տղամարդու լավագույն դերակատարման համար

Filmfare Award տղամարդու լավագույն դերակատարման համար

Filmfare Award տղամարդու լավագույն դերակատարման համար

Filmfare Award տղամարդու լավագույն դերակատարման համար

Filmfare Award տղամարդու լավագույն դերակատարման համար

[9]

Filmfare Award տղամարդու լավագույն դերակատարման համար

Filmfare Award տղամարդու լավագույն դերակատարման համար

Filmfare Award for Best Male Debut?

Filmfare Award for Best Performance in a Negative Role?

Filmfare Critics Award for Best Actor?

Filmfare Critics Award for Best Actor?

և

Թայմ 100

[12]

Կենսագրություն

խմբագրել

Շահրուխ Խանը ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 2–ին Նյու-Դելիում՝ փուշթուների ընտանիքում։ Հավատքով մուսուլման է։ Նա ունի մեծ քույր, ում անունը Շահնազ է։ Նրա հայրը Հնդկաստանում հայտնի փաստաբան է (հանուն ազատության կռվող), Փեշավարից տեղափոխվել է Նյու-Դելի մինչև Հնդկաստանի բաժանումը։ Մոր՝ Ֆաթիմայի ընտանիքը Ռավիլինդիից էր՝ այժմյան Պակիստանից։

Շահրուխ Խանը դպրոցն ավարտել է Նյու-Դելիում, որից հետո, 1988 թվականին ավարտել է Դելիի համալսարանը տնտեսագետի մասնագիտությամբ։ Դրանից հետո սովորել է մագիստրատուրայում «մասսայական հաղորդակցություններ» ուղղությամբ, սակայն նախընտրեց դերասանի կարիերան։

 
Շախրուխ խան

1991 թվականին՝ ծնողների մահից հետո տեղափոխվել է Բոմբեյ։ Նույն թվականի նոյեմբերի 25-ին Շահրուխն ամուսնացել է Գաուրի Չիբբերի հետ, ով հինդուիզմ դավանող ընտանիքից է։ Հենց Խանի խոսքերով, չնայած նրան, որ նա շարունակում է մնալ մուսուլման, Խանը գնահատում է իր կնոջ կրոնը։ 1997 թվականի նոյեմբերի 25–ին նրանց ամուսնությունից ծնվեց նրանց որդին՝ Արյան, իսկ 2000 թվականի մայիսի 23–ին՝ նրանց դուստր Սոհանան։ Նրանք երկուսն էլ հետևում են իրենց ծնողների հավատքներին։ 2013 թվականի մայիսի 27-ին Շահրուխն ու Գաուրին ունեցան իրենց երրորդ երեխան, որը ծնվել էր սուրագաթ մորից։ Տղային կոչեցին Աբրամ։

Կարիերա

խմբագրել

Հեռուստատեսությունում որպես դերասան աշխատել է 1988 թվականին։ Խաղացել է մի քանի հեռուստասերիալներում։ Ֆիլմերում սկսել է նկարահանվել Բոմբեյ տեղափոխվելուց հետո։ Առաջին դերը խաղացել է 1992 թվականին «Խենթ սեր» ֆիլմում։ Այդ դերի համար ստացել է Filmfare Awards ամենալավ դեբյուտը։ 1993 թվականին բացասական դերեր է խաղացել միաժամանակ երկու ֆիլմերում՝ «Կյանք վտանգի տակ» և «Խաղ մահի հետ»։ «Խաղ մահի հետ»–ում կատարած դերի համար ստացել է իր առաջին Filmfare Awards տղամարդու ամենալավ դերի համար։ Այս ֆիլմում նա կատարում է վրեժի ծարավից իր ընկերուհուն սպանող տղամարդու դեր։ Երկրորդ Filmfare մրցանակն ստացել է 1995 թվականին «Չառևանգված հարսնացուն» ֆիլմում կատարած դերի համար։ Այդ ֆիլմը կինոթատրոներում հավաքել էր 12 միլլիարդ ռուփի՝ հնդկական ֆիլմի պատմության մեջ դառնալով լավագույններից մեկը։ Արդյունքում վեց անգամ դարձել է լավագույն դերասան։ 2010 թվականին խաղացել է Կառանա Ջոհարայի «Իմ անունը Կխան է» ֆիլմում։ 2014 թվականին եղել է Filmfare նոմինացված 23 անգամ։

Տարի Հայերեն անվանում
1988 Նորընտրյալը
1991 Ապուշը
1992 Խենթ սեր
1992 Կախարդական ուժեր
1992 Կաբարե պարուհին
1992 Ջենթլմենի երազանքները
1993 Տիկին Մայա
1993 Առաջին հիացմունք
1993 Խաղ մահի հետ
1993 Կյանք վտանգի տակ
1992 Սիրահարված թագավորը
1992 Սիրո եղանակ
1993 Քմահաճույք
1994 Անձնուրաց սեր
1995 Չառևանգված հարսնացուն
1995 Կառան և Արդջուն
1995 Աստված գիտի
1995 Խենթ սիրահարվածների ժամանակն է
1995 Սիրելիս, սա Հնդկաստանն է
1995 Երեք եղբայրներ
1996 Կրքոտ սեր
1996 Անգլյական ընտանիքի հնդկացի թագաժառանգ
1996 Վրիժառուն
1997 Սեր առանց խոսքերի
1997 Ինչպես Բասուի քիթը տրորեցին
1997 Խենթ սիրտը
1997 Դավաճանված հույսեր
1998 Կրկնօրինակը
1998 Հանկարծակիություն
1998 Սեր առաջին հայացքից
1998 Կյանքում ամեն ինչ պատահում է
1999 Բաթշախ
2000 Անհանգիստ սիրտը
2000 Ժամանակի շունչը
2000 Յուրաքանչյուր սիրող սիրտ
2000 Սիրահարվածները
2000 Կնոջ գաղտնիքը
2000 Սիրո գրգիռ
2001 Խոսնակ
2001 Կայսրը
2001 Ե՛վ ուրախության, և՛ տխրության պահին
2002 Դևդաս
2002 Միակը
2002 Սաբրինան Բոլիվուդում
2002 Վերադարձնել որդուն
2002 Սիրո անատոմիա
2003 Ավելին, քան կյանք
2003 Սիրո հետքերով
2003 Կգա վախը
2004 Դավաճանության գինը
2004 Ներքին, արտաքին աշխարհ
2004 Ես քո կողքին եմ
2004 Վիր և Զառա
2004 Վերադարձ հայրենիք
2005 Վագրի աչք
2005 Հանդիպում օդանավակայանում
2005 Սիրելու արվեստ
2005 Սիրո հանելուկը
2006 Օտարը
2006 Երբեք մի ասա «Հաջողություն»
2006 Դոն՝ մաֆիայի առաջնորդը
2006 Ես տեսնում եմ քեզ
2007 Առաջ Հնդկաստան
2007 Բարև փոքրիկս
2007 Երբ մեկ կյանքը քիչ է
2008 Նաթխովի առանձնատան ուրվականը
2008 Խենթերի քառյակ
2008 Հաջողության թալիսմանը
2008 Այս զույգին Աստված է ստեղծել
2009 Բիլլու
2009 Հաջողության հնարավորություն
2010 Փնտրվում է փեսացու
2010 Իմ անունը Կխան է
2011 RA․ Առաջին
2011 Դոն 2
2012 Քանի ես ողջ եմ
2013 Չեննայական էքսպրես
2014 Շնորհավոր Նոր տարի

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահրուխ Խան» հոդվածին։