Երբեք մի ասա՝ մնաս բարով (ֆիլմ)

Երբեք մի ասա «Հաջողություն» (հինդի՝ कभी अलविदा न कहना - Kabhi Alvida Naa Kehna), հնդկական ֆիլմ՝ նկարահանված 2006 թվականին Նյու-Յորքում։ Գլխավոր դերակատարներն են Շահրուխ Խանը, Ռանի Մուքհերջին, Պրեիտի Զինտան, Ամիթաբհ Բաչչանը, Աբհիշեկ Բաչչանը և Կիրոն Կխերը։ Ֆիլմը ցուցադրվել է Տոկիյան միջազգային կինոփառատոնին։ Ֆիլմի սցենարը ստացել է շատ քննադատների ճանաչումը, և առաջարկվել է այն ներառել կինոմատոգրաֆիայի արվեստի և գիտությունների ակադեմիական գրադարանում։

Երբեք մի ասա՝ մնաս բարով
հինդի՝ कभी अलविदा ना कहना
Երկիր Հնդկաստան
 ԱՄՆ
Ժանրդրամա[1][2]
Թվական2006 և հոկտեմբերի 26, 2006[3]
Լեզուհինդի
ՌեժիսորԿարան Ջոհար[1][4][2][…]
ՊրոդյուսերԿարան Ջոհար և Հիրու Ջոհար
Սցենարի հեղինակԿարան Ջոհար
ԴերակատարներՇախրուխ Խան[4][5], Պրեիտի Զինտա, Ռանի Մուքհերջի[4], Աբհիշեկ Բաչչան, Ամիթաբհ Բաչան[4][5], Կիրոն Կհեր, Արջուն Ռամպալ և Կաջոլ
ՕպերատորԱնիլ Մեխտա
ԵրաժշտությունՇանկար Մախադևան
ՄոնտաժՍանջայ Սանկլա
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունDharma Productions
Տևողություն193 րոպե
ՆախորդDil Jo Bhi Kahey...?

Սյուժե խմբագրել

Դեյվ Սառան (Շահրուխ Խան) հաջողակ ֆուտբոլիստ է, բայց նրա կարիերան անսպասելիորեն ավարտվում է ոտքի վնասվածքից հետո։ Այդ օրը, երբ դա տեղի ունեցավ, նա հանդիպեց մի աղջկա՝ Մայային (Ռանի Մուքհերջի) իր հարսանեկան նախօրեին, նա չի ցանկանում ամուսնանալ և պատրաստվում է փախչել, բայց Դեյվը նրան համոզում է, որ նա այդպիսի բան չանի։

Անցնում է չորս տարի։ Մայան և իր ամուսինը Ռիշին (Աբխիշեկ Բաչչան) չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել։ Ռիշին ամբողջ կյանքը անցկացնում է խնջույքներում, իսկ Մայան նրան բավականին ուշադրություն չի տրամադրում, բացի դրանից նա չի կարողանում երեխա ունենալ։

Այդ նույն ընթացքում ցուցադրում են Դեյվին, նա ունի կին՝ Ռիյան (Պրիտի Զինտա), ով իր կարիերայում մեծ վերելքներ ունի, և որդի։ Իսկ Դեյվը ոտքի վնասվածքից հետո դարձել է ավելի չար և դյուրագրգիռ, նա մշտապես վիրավորանքներ է ասում շրջապատի մարդկանց։

Եվ ահա մի օր Մայան և Դեյվը հանդիպում են, պարզվում է նրանք ընդհանուր շատ բան ունեն և ժամանակի ընթացքում դառնում են ընկերներ։ Մայան և Դեյվը ցանկանում են օգնել միմյանց պահպանել իրենց ամուսնությունները, բայց դրա փոխարեն ստացվում է ճիշտ հակառակը։ Նրանք սիրահարվում են և սկսում են գաղտնի հանդիպել։ Այդպես անցնում է կես տարի։ Բայց բոլոր գաղտնիքները ի վերջո բացահայտվում են, նրանց միասին տեսնում են Ռիշիի հայրը (Ամիթաբհ Բաչչան) և մայրը (Կիրոն Կխեր)։ Հիմա նրանք հասկանում են, որ ապրում են րենց սիրո վերջին վայրկյանները, որ ամեն-ինչ արդեն վերջացած է։ Նրանք պատմում են իրենց հարաբերությունների մասին Ռիյային ու Ռիշին, երկու ամուսնություններն էլ միանգամից քանդվում են, Մայան ու Դեյվը գնում են իրենց տներից, բայց ասում են մեկ մեկու, որ ամեն-ինչ կարգին է, նրանց ներել են ու ընտանիքում ամեն ինչ կարգավորվել է։

Այդպես նրանք մտածում են ամբողջ 3 տարի, ամբողջ այդ ընթացքում նրանք ապրում են միմյանց մասին ոչինչ չիմանալով։ Նրանց կյանքում ամեն ինչ դատարկ ու դժբախտ է, այնտեղ հիմա չկա երջանկության համար տեղ, միայն արցունքներ։ Բայց մի օր Մայան իմանում է, որ նրանք երկուսնել այսքան ժամանակ ազատ են եղել։ Միթե՞ նրանց սերը չունի իրավունք կյանքում։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

Ի սկզբանե Մայայի դերի համար առաջարկվել է Կադջոին, բայց «Կույր սեր» ֆիլմի նկարահանումների ձգձգման պատճառով, դերը անցավ նրա զարմուհուն Ռանիին[6]։ Ռիշիի դերի համար պայքարում էր նաև Ադջայ Դեվգան։

Նկարահանումները Նյու-Յորքում տևեցին 90 օր[7]։ Մի քանի դրվագներ նկարահանվել են Մումբայի կինոստուդիայում։

Ինչպես բոլոր անցած ֆիլմերի վերնագրերում, Կարանը օգտագործել է 4 բառ, որոնցից առաջինը սկսվում է «Կ» տառով։

Սաունդթրեքներ խմբագրել

Երգի վերնագրեր Կատարողներ Տևողություն Կատարող հերոսը
Kabhi Alvida Naa Kehna Սոնու Նիգամ, Ալկա Յագնիկ 8:03 Դեյվ, Մայա, Ռիա, Ռիշի
Mitwa Շաֆկաթ Ամանաթ Ալի, Շանկար Մահադևան, Կառալիսա 6:22 Դեյվ և Մայա
Where’s The Party Tonight Շաան, Վասուդհարա Դաս, Լոյ Մենդոնսա, Շանկար Մահադևան 6:18 Ռիշի, Ռիա և դերասան Ջոն Աբրահամ (էպիզոդային դերեր)
Tumhi Dekho Naa Սոնու Նիգամ, Ալկա Յագնիկ 5:47 Դեյվ և Մայա
Mitwa Revisited Շաֆկաթ Ամանաթ Ալի, Շանկար Մահադևան, Կառալիսա 5:32 Mitwa-ի փոփոխված տարբերակը
Rock N Roll Soniye Շանկար Մահադևան, Շաան, Մահալակշմի Այեր 5:41 Ռիշի, Ռիշի հայրը, Ռիա և հատուկ հրավիրված հյուր
Farewell Trance Շվետտա Պանդիտ, Կառալիսա 5:44 Գործիքավորում վոկալով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0449999/
  2. 2,0 2,1 http://www.bolly-wood.de/bollywood-film-index/kabhi-alvida-naa-kehna/
  3. http://www.zelluloid.de/filme/index.php3?id=13445
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/nigdy-nie-mow-zegnaj
  5. 5,0 5,1 http://www.bbfc.co.uk/releases/kabhi-alvida-naa-kehna-1970-1
  6. «9 years of KANK: Facts you must know!». The Times of India (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. Hiren Kotwani (2008 թ․ ապրիլի 4). «I'm a good person at heart: Kajol». Hindustan Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել