Սաիֆ Ալի Խան
Սաիֆ Ալի Խան (բենգալի` সাইফ আলি খান, օգոստոսի 16, 1970[1], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ կինոդերասան և պրոդյուսեր։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի` լավագույն դեբյուտի, տղամարդու լավագույն երկրորդ պլանի դերի և լավագույն կատակերգական դերի համար։
![]() հինդի՝ सैफ़ अली ख़ान | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 16, 1970[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Դելի, Հնդկաստան |
Կրթություն | Ուինչեսթեր քոլեջ, The Lawrence School, Sanawar? և Lockers Park School? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստատեսային դերասան և կինոպրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Մանսուր Ալի Խան, մայր՝ Շարմիլա Թագոր |
Ամուսին(ներ) | Կարինա Կապուր |
Երեխա(ներ) | Sara Ali Khan?, Ibrahim Ali Khan?, Taimur Ali Khan? և Jehangir Ali Khan? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՍաիֆ Ալի Խանը ծնվել է Պատաուդիի նաբոբ և կրիկետի Հնդկաստանի հավաքականի նախկին ավագ Մանսուր Ալի Խանի և հայտնի դերասանուհի, Ռաբինդրանադ Թագորի թոռնուհի Շարմիլա Թագորի ընտանիքում։ Շարմիլա Թագորը ամուսնանալուց հետո ընդունել էր իսլամ և փոխել իր անունը՝ կրելով բեգում Այեշա Սուլթանա անվանումը։ Սաիֆն ունի երկու կրտսեր քույր՝ Սաբա Ալի Խանը և դերասանուհի Սոհա Ալի Խանը։ Սաիֆ Ալի Խանը Մադհյա Պրադեշ նահանգում գտնվող Բհոպալ նախկին իշխանության և Հարյանա նահանգի Պատաուդիի (Գուրգաոն քաղաք) երկու թագավորական տների ժառանգորդն է։
Նրա մանկությունն անցել է Ղուրանի ընթերցանություններով, քանի որ տատը հետևում էր թոռան կրոնական կրթություն ստանալուն։ Սկզբում սովորել է Lawrence School Sanawar դպրոցում, հետագայում հոր հետքերով ուսումը շարունակել է Անգլիայում ` տղաների համար նախատեսված Winchester College քոլեջում։
Սաիֆ Ալի Խանի կինոդեբյուտը կայացել է 1992 թվականին նկարահանված «Չգրված օրենք» ֆիլմում։ Իր հաջորդ՝ 1993 թվականին նկարահանված «Սիրահարված թափառաշրջիկը» կինոնկարի համար նա ստացել է Filmfare Awards մրցանակ՝ տղամարդու լավագույն դեբյուտի համար։ Բեկումնային էր նրա դերը «Սիրո հետ չեն կատակում» (1994 թ.) կինոնկարում, որտեղ նրա խաղընկերներն էին Կաջոլն ու Ակշայ Կումարը։ Այդ ֆիլմը նրա առաջին հիթն էր։ Նրա հաջողված ֆիլմերից էին «Մի փորձիր ինձանից լավ խաղալ» (1994 թ.), «Կարոտող սիրտը» (1995 թ.), «Եղբայրական կապեր» (1999 թ.), «Մեզ չեն բաժանի» (1999 թ.) և «Թեթևամիտ աղջնակը» (2000 թ.) կինոնկարները։ Կինոքննադատների կողմից դրականորեն է բնութագրվել նրա դերը «Սիրող սրտեր» (2001 թ.) կինոնկարում։ Այդ ֆիլմից հետո նա նկարահանվել է բազմաթիվ շահութաբեր կինոնկարներում։ Դրանցից արժե հիշատակել «Կգա վաղը թե ոչ» (2003 թ.), «Դու և ես» (2004 թ.) և «Սալամ Նամաստե» (2005 թ.) ֆիլմերը։ Կինոքննադատների կողմից դրականորեն էին գնահատվել նաև նրա կերտած բացասական դերակատարումները «Խաբված կնոջ վրեժը» (2004 թ.) և «Սիրո հրեշտակը» (2005 թ.) ֆիլմերում։ 2006 թվականին նա նկարահանվել է «Գաղտնի մտադրություններ» և «Օմկարա» կինոնկարներում։ «Օմկարա» ֆիլմում կերտած չարագործի կերպարի համար նա ստացել է բազմաթիվ մրցանակներ։
2005 թվականին բոլիվուդյան շատ աստղերի հետ Սաիֆ Ալի Խանը մասնակցել է HELP! Telethon Concert-ին՝ 2004 թվականին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների համար գումար հավաքելու նպատակով։ Նա մասնակցել է նաև երկու մեծ շուրջերկրյա արշավներին, որին մասնակցում էին Շահրուխ Խանը, Ռանի Մուքհերջին, Պրեիտի Զինտան, Արջուն Ռամպալը և Պրիյանկա Չոպրան։ Արշավները ներկայացվել են աշխարհի 19 բեմերում և անցել են մեծ հաջողությամբ։ 2006 թվականին Սաիֆ Ալի Խանը հյուրախաղերով կրկին հանդես է եկել մասնակցելով Heat 2006 համերգներին, որն ունեցել է հաջողություն ամբողջ աշխարհում։
Անձնական կյանքը
խմբագրել1991 թվականին Սաիֆ Ալի Խանը ամուսնացել է դերասանուհի Ամրիտա Սինգհի հետ։ Դա անակնկալ էր բոլորի համար, քանի որ Ամրիտան 12 տարով մեծ էր Սաիֆից։ 13 տարվա ամուսնական կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու երեխա՝ մեկ դուստր և մեկ որդի։ 2004 թվականին ամուսնալուծվել են, երեխաները ապրում են Ամրիտայի հետ։
2012 թվականին Սաիֆ Ալի Խանն ամուսնացել է դերասանուհի Կարինա Կապուրի հետ։
Ֆիլմագրության ընտրանին
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1992 | Չգրված օրենք | Parampara | Պրատապ Սինգհ |
1993 | Սիրահարված թափառաշրջիկը | Aashik Aawara | Ջիմի, Ռակեշ Ռաջպալ |
1993 | Անցյալի ստվերը | Pehchaan | Կարան Վերմա |
1994 | Կարոտող սիրտը | Imtihaan | Վիկի |
1994 | Սիրո հետ կատակ չեն անում | Yeh Dillagi | Վիկրամ Սայգալ |
1994 | Մի փորձիր ինձանից լավ խաղալ | Main Khiladi Tu Anari | Դիպակ Կումար |
1994 | Հավատարմություն և դավաճանություն | Yaar Gaddar | Ջայ Վերմա |
1994 | Ապրել և սիրել | Aao Pyaar Karen | Ռաջա |
1995 | Պաշտպանություն | Surakshaa | Ամար, արքայազն Վիջայ |
1996 | Կար-չկար Ռաջա | Ek Tha Raja | Սաննի Դոգրա |
1996 | Գավառականը | Bambai Ka Babu | Վիկրամ |
1996 | Թեժ պայքար | Tu Chor Main Sipahi | Ռաջա |
1996 | Քո սիրտը խենթացել է | Dil Tera Diwana | Ռավի Կումար |
1997 | Հավերժ միասին | Hameshaa | Ռաջու |
1997 | Թռիչք | Udaan | Ռաջա |
1998 | Կյանքի գինը | Keemat: They Are Back | Աջայ |
1998 | Ոչ ոք չի համեմատվի մեզ հետ | Humse Badhkar Kaun: The Entertainer | Սաննի |
1999 | Եղբայրական կապեր | Kachche Dhaage | Դհանանջայ Պանդիտ |
1999 | Ցանկություն | Aarzoo | Ամար |
1999 | Համար մեկ կինը | Biwi No. 1 | Դիպակ |
1999 | Մեզ չեն բաժանի | Hum Saath-Saath Hain: We Stand United | Վինոդ |
1999 | Սա Մումբայն է, թանկագինս | Yeh Hai Mumbai Meri Jaan | Ռաջու Տարաչանդ, Հուսնա Բանո, Դևիդ Ռաթհոդ |
2000 | Թեթևամիտ աղջնակը | Kya Kehna | Ռահուլ Մոդի |
2000 | Հանուն քեզ, սիրելիս | Sanam Teri Kasam | Վիջայ Վերմա |
2001 | Հանուն սիրո | Love Ke Liye Kuch Bhi Karega | Պրակաշ |
2001 | Սիրող սրտեր | Dil Chahta Hai | Սամիր |
2001 | Դու իմ սրտում ես | Rehnaa Hai Terre Dil Mein | Ռաջիվ Շյամռաո |
2002 | Ոչ դու գիտես, ոչ ես | Na Tum Jaano Na Hum | Ակշայ Կապուր |
2003 | Ոչնչից մի վախեցիր | Darna Mana Hai | Անիլ Մանչանդանի |
2003 | Կգա վաղը թե ոչ | Kal Ho Naa Ho | Ռոհիտ |
2003 | Վերահսկման գիծը | LOC: Kargil | կապիտան Անուջ Նայար |
2004 | Խաբված կնոջ վրեժը | Ek Hasina Thi | Կարան Սինգհ Ռաթհոդ |
2004 | Դու և ես | Hum Tum | Կարան Կապուր |
2005 | Ամուսնացած կինը | Parineeta | Շեքհար Ռոյ |
2005 | Սալամ Նամաստե | Salaam Namaste | Նիքհիլ Արորա |
2005 | Գաղտնի մտադրություններ | Being Cyrus | Սիրիուս Միստրի |
2006 | Օմկարա | Omkara | Իշվար Տյագի (Լանգդա) |
2007 | Էկլավիա - իշխանական պահապան | Eklavya | արքայազն Հարշվարդհան |
2007 | Անուղղելի խարդախները | Nehlle Pe Dehlla | Ջիմի |
2007 | Ամեն ինչ լավ կլինի | Ta Ra Rum Pum | Ռաջվիր Սինգհ |
2008 | Մրցավազք | Race | Ռանվիր Սինգհ |
2008 | Հուսահատները | Tashan | Ջիտենդրա Կումար Մակվանա (Ջիմի Կլիֆֆ) |
2008 | Մի քիչ սեր, մի քիչ մոգություն | Thoda Pyaar Thoda Magic | Ռանբիր Տալվար |
2009 | Սերը երեկ և այսօր | Love Aaj Kal | Վիր Սինգհ |
2009 | Զոհը | Kurbaan | Էհսան Խան, Խալիդ |
2011 | Վերապահում | Aarakshan | Դիպակ Կումար |
2012 | Գործակալ Վինոդը | Agent Vinod | գործակալ Վինոդ |
2012 | Կոկտեյլ | Cocktail | Գաուտամ Կապուր |
2013 | Մրցավազք 2 | Race 2 | Ռանվիր Սինգհ |
2013 | Գնա, Գոան այլևս չկա | Go Goa Gone | Բորիս |
2013 | Ռաջա գնդակը | Bullett Raja | Ռաջա Միսրա |
2014 | Կրկնորդները | Humshakals | Աշոկ |
2014 | Երջանիկ ավարտ | Happy Ending | Յուդի Ջայտլի, Յոգի |
2015 | Ուրվականը | Phantom | Դանիյալ Խան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #138869154 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաիֆ Ալի Խան» հոդվածին։ |