Վրեժ և օրենք (ֆիլմ)
Վրեժ և օրենք (հինդի` शोले (Sholay), բառացի թարգմանությամբ` «Այրվող ածուխներ»), հնդկական կինոնկար, որը նկարահանվել է 1975 թվականին՝ ռեժիսոր Ռամեշ Սիպպիի կողմից։ Բնօրինակը նկարահանվել է հինդի լեզվով։
Վրեժ և օրենք հինդի՝ शोले | |
---|---|
Երկիր | Հնդկաստան |
Ժանր | մարտաֆիլմ[1], բադի մուվի, երաժշտական ֆիլմ, վեստեռն, դրամա, կինոկատակերգություն, արկածային ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ և Masala film? |
Թվական | օգոստոսի 15, 1975 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Ռամեշ Սիպպի[1][2] |
Պրոդյուսեր | Ջի Փի Սիպի |
Սցենարի հեղինակ | Salim-Javed? |
Դերակատարներ | Դհարմենդրա[2][3], Հեմա Մալինի[2][3], Ամիթաբհ Բաչան[2][3], Ջայա Բհադուրի, Սանջիվ Կումար[2][3], Ամջադ Խան[2][3], Սատիենդրա Կապուր[3], Gufi Paintal? և Jagdeep? |
Օպերատոր | Dwarka Divecha? |
Երաժշտություն | Ռահուլ Դև Բուրման |
Մոնտաժ | Էմ Էս Շինդե |
Պատմվածքի վայր | Բանդալոր |
Նկարահանման վայր | Ramanagara?[4] |
Տևողություն | 204 րոպե |
Կինոնկարը Բոլիվուդի պատմության մեջ համարվում է ամենախոշորագույն հիթերից մեկը։ Այն Բոմբեյի «Միներվա» կինոթատրոնում առանց դադարի ցուցադրվել է ավելի քան 286 շաբաթ (շուրջ հինգ տարի)։ Շահույթը կազմել է 300 միլիոն հնդկական ռուփի, որն այժմյան հաշվարկով հավասար է 16,3 միլիարդի։ 1999 թվականին հնդկական BBC-ի կողմից այն համարվել է «հազարամյակի ֆիլմ»։ 2005 թվականին Filmfare Awards մրցանակաբաշխության կազմկոմիտեն, կինոմրցանակի 50-ամյա գոյության ընթացքում, կինոնկարին արժանացրել է պարգևի` որպես լավագույն ֆիլմի։
Սյուժեն
խմբագրելՈստիկանության տեսուչ Թհակուրը (Սանջիվ Կումար), ձերբակալել էր գողությամբ զբաղվող Վիրուին (Դհարմենդրա) և Ջային (Ամիթաբհ Բաչչան)։ Սակայն նրանց բանտ ուղեկցելու ճանապարհին, ավազակներից փրկվելու նպատակով, նրանք երեքով միավորվում են։ Կռվի ժամանակ Թհակուրը վիրավորվում է, բայց Վիրուն և Ջայը չեն օգտվում նման առիթից և փախուստի չեն դիմում, այլ մնալով վիրավորի հետ, ուղևորվում են բանտ։
Որոշ ժամանակ անց Թհակուրը որոնում է Վիրուին և Ջային, քանի որ նրանց օգնության կարիքն ուներ։ Մինչ նրանք գտնվում էին բանտում, Թհակուրը ձերբակալել էր անողորմ ավազակապետ Գաբար Սինգհին (Ամջադ Խան), սակայն վերջինս փախուստի դիմելով բանտից, միացել էր իր ավազակախմբին և ապաստանել այն գյուղի մոտակայքում, որտեղ ապրում էր Թհակուրն իր ընտանիքով։ Գաբար Սինգհը սպանում է Թհակուրի ընտանիքի անդամներին, իսկ նրան դարանակալելուց և գերեվարելուց հետո` դաժանորեն կտրում է ձեռքերը։ Դրանից հետո ավազակները սկսում են անպատիժ ահաբեկել գյուղի բնակիչներին։
Թհակուրը ցանկանում է միայն մի բան` դեմ առ դեմ, միայնակ հանդիպել Գաբար Սինգհին և մենամարտելով վրեժ լուծել նրանից։ Վիրուի և Ջայի խնդիրը Գաբար Սինգհի ենթականերին ոչնչացնելն ու գյուղի բնակիչների անդորրն ապահովելն է։ Սակայն ավազակների հետ անհավասար կռվի ժամանակ զոհվում է նաև Ջայը։
Դերերում
խմբագրելԴերակատար | Կերպար |
---|---|
Դհարմենդրա | Վիրու |
Ամիթաբհ Բաչչան | Ջայ |
Հեմա Մալինի | Բասանթի |
Ջայա Բհադուրի | Ռադհա |
Ամջադ Խան | Գաբար Սինգհ |
Սանջիվ Կումար | Թհակուր Բալդև Սինգհ |
Իֆտեկհար | տեսուչ Կհուրանա, Ռադհայի հայրը |
Մակ Մոհան | Սամբհա, ավազակ |
Հելեն | պարուհի |
Նկարահանող խումբ
խմբագրելԿինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Ռամեշ Սիպպի | ռեժիսոր |
Գոպալդաս Պարմանանդ Սիպպի | պրոդյուսեր |
Սալիմ Խան և Ջավեդ Ախտար | սցենարիստ |
Դվարկա Դիվեչա | օպերատոր |
Ռահուլ Դև Բուրման | կոմպոզիտոր |
Երգեր
խմբագրելԹիվ | Երգի անվանումը | Երգիչները | Տևողությունը |
---|---|---|---|
1 | Title Music (Sholay) | - | 02:46 |
2 | Yeh Dosti | Կիշոր Կումար, Մաննա Դեյ | 05:21 |
3 | Haa Jab Tak Hai Jaan | Լատա Մանգեշկար | 05:26 |
4 | Koi Haseena | Կիշոր Կումար, Հեմա Մալինի | 04:00 |
5 | Holi Ke Din | Կիշոր Կումար, Լատա Մանգեշկար | 05:42 |
6 | Mehbooba Mehbooba | Ռահուլ Դև Բուրման | 03:54 |
7 | Yeh Dosti (թախծոտ տարբերակ) | Կիշոր Կումար | 01:49 |
Լրացուցիչ փաստեր
խմբագրել- Ամիթաբհ Բաչչանն ու Ջայա Բհադուրին ֆիլմում կատարում են սիրահար զույգերի դերերը, որոնց վիճակված չէ միասին լինել։ Իրական կյանքում, ֆիլմի նկարահանումների ժամանակ նրանք արդեն իսկ ամուսնացած էին։ Հետագայում ամուսնացել են նաև Դհարմենդրան և Հեմա Մալինին։
- Ֆիլմում Թհակուրի և Գաբար Սինգհի մենամարտը նկարահանվել է երկու տարբերակով։ Առաջինում ` Գաբար Սինգհը մեջքով ընկնում է սյունի վրա ցցված փշամեխի վրա և սպանվում, իսկ երկրորդում ` Թհակուրը վայր է գցում Գաբարին և փորձում ոտքով կոտրել նրա պարանոցը, սակայն հանկարծ հայտնվում են ոստիկանները և կանգնեցնելով Թհակուրին, ձերբակալում են Գաբար Սինգհին։