Հնդկական ռուփի
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հնդկական ռուփի, Հնդկաստանի դրամական միավորը։ Կազմված է 100 պայսից։
Տեսակ | տարադրամ և ռուփի |
---|---|
ISO 4217 կոդ | INR |
Երկիր | Հնդկաստան |
Պաշտ օգտագործողներ | Հնդկաստան |
Նշան | ₹ |
Նշանի նկարագրություն | ₹ |
Մետաղադրամ | 10, 20, 25, 50 пайсов, 1, 2, 5, 10 ռուփի |
Թղթադրամ | 5, 10, 20, 50, 100, 200, 500, 2000 ռուփի |
Կենտրոնական բանկ | Հնդկաստանի պահուստային բանկ |
Տպող | Հնդկաստանի պահուստային բանկ |
Փոխարված է | East African rupee? |
Մինչև 1916 թվականին 1 ռուփին հավասարվեց 16 անգլիական փենսի (այսպիսով ոսկու պարունակությունը կազմում էր 0,48816 գ մաքուր ոսկի)։
Մինչև 1957 թվականի ապրիլի 1-ը տասնորդական համակարգին անցնելը 1 ռուփին պարունակում է 16 աննան, 64 պայս կամ 192 փայ։
Շրջանառության պատմություն
խմբագրելՆախքան Հնդկաստանի անկախության ձեռքբերումը
խմբագրելԱռաջին հայտնի ռուփին ի հայտ է եկել 1542 թվականին Շեր-Շախի ղեկավարության տարիներին[1][2]։ Առաջին ռուփիի քաշը կազմել է 176 երեքական գրան կամ 11,53 գրամ[1][3]։ 1677 թվականին առաջին ռուփին թողարկվել է Բրիտանական արևելահնդկական ընկերությունը[1]։ Մի քանի հարյուրամյակների ընթացքում Հնդկաստանի տարածքում միաժամանակ մի քանի տեսակ ռուփի էր շրջանառվում, ինչպիսին էր օրինակ, բենգալական «rupia sicca», բոմբեյական ռուփի, չեննայական ռուփի-արկոտը և այլն[1][2]։
1835 թվականին Բրիտանական Հնդկաստանի ամբողջ տարածքում ներմուծվեց արծաթե ռուփին։ Մինչև 1893 թվականի հունիսի 26-ից գաղութի ամբողջ տարածքում գործում էր արծաթե ստանդարտը։ Յուրաքանչյուր մարդ կարող էր հանձնել անսահմանափակ քանակի արծաթ՝ համապատասխան չափով մետաղադրամներ կամ թղթադրամներ ստանալով։ 1835-ից 1835 թվականների ժամանակաշրջանում հատվեց 3 մլրդ 300 միլիոն ռուփի։ Պղնձե մանրուն դրամի հետ մեկտեղ մեկ հնդկացուն միջինում բաժին էր ընկնում 5 3/4 ռուփի[1]։
1870 թվականին օրենք ընդունվեց, որը կարգավորում էր դրամների մետաղադրվագումը։ Արծաթից թողարկվում էր ռուփի և նրա ածանցյալները․ կես-, քարորդ- և ութերորդ մասը։ Պղնձե են եղել կրկնակի պայսը, պայսը, կիսապայսը և պայը[1]։
Ռուփի | Աննա | Պայս | Պայ |
---|---|---|---|
Միաժամանակ ռուփիի հետ Հնդկաստանի տարածքում գոյություն ուներ ոսկե մետաղադրամը՝ մուխրը։ 1835 թվականից մուխրի և ռուփիի մետաղական միավորները միավորվեցին։ Մուխրը պարունակում էր այնքան ոսկի, որքան ռուփին՝ արծաթ[1]։ Ընդ որում Մուխրը չէր համարվում օրինական վճարման միջոց, այլ օգտագործում էր որպես ոսկի կուտակելու միջոց։ Բրիտանական կառավառությունը Հնդկաստանում ոսկե ստանդարտ մտցնելու բազմաթիվ փորձեր ձեռնարկեց։ 1841 թվականի հունվարի 13-ին օրենք ընդունվեց դրամարկղերում թույլատրել ընդունել ոսկու արծաթի 1։ 15 հարաբերությամբ։ Սկզբում դա ոչ մի նշանակալի գործընթաց առաջացրեց Հնդկաստանի կյանքում։ Սակայն Կալիֆորնիայում ոսկու ամենահարուստ հանք բացվելուց հետո ոսկու գինը հարաբերակցված արծաթի գնին բավականաչափ իջավ։ Շահավետ էր փոխանակել ոսկին արծաթի հետ 1841 թվականին ընդունած արտարժույթով։ Գանձարանը լցված էր ոսկով և 1852 թվականի դեկտեմբերին արգելվեց ոսկու ընդունումը[1]։ 1864 թվականի դեկտեմբերին թույլատրվեց ընդունել Անգլյական սովերեններ և կիսասովերեններ համապատասխանաբար 10 և 5 ռուփի արտարժույթվ[1]։ 1866 թվականի հոկտեմբերի 4-ին խորուրդ տրվեց հաշվարկումներում օգտագործել ոսկի։ Ոսկե մուխրի արժեքը օրենքով սահմանվեց 15 ռուփի։ 1868 թվականի հոկտեմբերի 28-ին վերանայվեց սովերենի կուրսը, որը հավասարվեց 10 ռուփիի և 4 աննայի։ 1893 թվականին արծաթե ստանդարտը Հնդկաստանում վերջնականապես չեղրկվեց։ 1 սովերենը հավասարվեց 15 ռուփիի։ 1 ռուփին համապատասխանեց 1 Բրիտանական շիլինգի և 4 պենսի, որը համարժեք էր 0,48816 գ մաքուր ոսկուն[4]։
1917-1924 թվականներին ոսկու և արծաթի գնի հարաբերությունները կրկին ենթարկվեցին էական տատանումների։ Այս ժամանակաշրջանը համընկավ առաջին համաշխարային պատերազմի հետ, երբ Մեծ Բրիտանիան դադարեց ազատ փոխանակել ֆունտ ստերլինգը ոսկով։ Հնդկաստան կրկին վերադարձավ արծաթե ստանդարտը, երբ ռուփիի արժեքը կախված էր նրա մեջ ազնիվ մետաղի պարունակությամբ․ արդյունքում, արծաթի համաշխարային գնի բարձրացմամբ և ֆունտ ստերլինգի՝ ոսկով փոխարինելու դադարեցմամբ Հնդկաստանում նորից սկսեց գործել արծաթե ստդարտը (ռուփիի արժեքը հաշվարկվում էր կախված հարծաթի համաշխարային գնից)։ Այդպես 1920 թվականի փետրվարին մեկ ռուփին համապատասխանում էր 2 շիլինգի և 8 պենսի։ Սկսած 1924 թվականից հաստատվեց 1 ռուփիի - 18 պենսի արժեքը (1 շիլինգ և 6 պենս), ինչը համապատասխանում է 0,549179 գ մաքուր ոսկու։ 1927 թվականին այն ամրագրվեց օրենքով[4]։
Հնդկաստանի անկախության ձեռքբերումից հետո
խմբագրելԻսկզբանե՝ 1947 թվականի օգոստոսի 15-ի՝ Հնդկաստանի անկախացումից հետո, երկիրը շարունակում էր մնալ ստեռլինգային ոլորտում։ Ռուփիի կուրսը ֆիկսված էր մնում ֆունտ ստերլինգին և 1 ռուփիին համապատասխանում էր 18 պենսին (1 բրիտանական ֆունտը հավասար էր 240 պենսին)[5]։ Այդ ժամանակ բրիտանական արժույթի կուրսը նույնպես ֆիկսաված էր և հավասար էր 4,03 դոլարին 1 ֆունտ ստեռլինգի դիմաց[6]։ Մեկ ամերիկական դոլարը համարժեք էր 3,3 հնդկական ռուփիի։ 1949 թվականի սեպտեմբերի 18-ին տնտեսական ծանր վիճակից ելնելով՝ Բրիտանիան ստիպված եղավ դեվալվացիայի[Ն 1] ենթարկել իր արժեթուղթը 30%-ով[7], ինչը միաժամանակ բերեց ռուփիի անկման մինչև 4,76 մեկ դոլարի դիմաց[8][9]։
1962 թվականի Չինաստանի և 1965 թվականի Պակիստանի հետ պատերազմները բերեցին բյուջեի դեֆիցիտի, որը պահանջում էր իջեցնել ազգային արժույթի կուրսը մինչև 7,57 ռուփի մեկ դոլարի դիմաց։ Հաջորդ տարիներին հնդկական դրամի արժեքը արագ իջավ։ 1975 թվականին 1 դոլարը արժեր 8, 39, 1985 թվականին՝ 12 ռուփի։ 1991 թվականին պետությունը բախվեց վճարման բալանսի ճգնաժամի հետ։ Ոսկե արտարժութային պահուստներն հասան մինիմումի։ Դա արտացոլվեց ռուփիի կուրսի վրա, որը հասավ 17,90 մեկ դոլարի դիմաց։ 1993 թվականին կենտրոնական կառավարությունը հրաժարվեց ազգային արտաժույթի ֆիկսված կուրսից և անցավ լողացող կուրսի։ Ռուփիի արժեքը ընկավ մինչև 31,37 մեկ դոլարի դիմաց։ Համաշխհարային տնտեսական ճգնաժամը առաջացրեց Հնդկական փողի հետագա արժեքազրկումը, որը 2013 թվականին օգոստոսին հասավ 68 ռուփի 1 դոլարի դիմաց։ 2015 թվականի ապրիլին ռուփիի կուրսը հասավ 62 մեկ դոլարի դիմաց[8][10]։
Ռուփիի բազմաթիվ դեվալվացիան Հնդկաստանի՝ որպես անկախ պետություն, հանդիսանում է լուրջ սոցիալիական և տնտեսական հիմնախնդիր։ Ուշադրության է արժանի նաև այն, որ իր՝ 2013 թվականի նախընտրական ելույթներում ապագա վարչապետ Նարենդրա Մոդին բազմաթիվ անգամ կրկնել է սխալ թեզիս, որ 1947 թվականին ռուփին արժեր այնքան էր ինչքան ամերիկական դոլարը(«Of course, it was in 1947 that one rupee was indeed equal to one dollar»)։ Դա քննադատություն առաջացրեց տնտեսագետների կողմից և ոչ իրավասու մեղադրանքներ[11]։
։
Թղթադրամներ
խմբագրելՇրջանառության մեջ գտնվում էին 5, 10, 20, 50, 100, 500 и 2000 անվանական գնով ռուփի թղթադրամներ տարբեր թվականների թողարկմաբ։
Серия 1991—2002 года | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին (Ռուփի) |
Չափեր (մմ) |
Հիմնական գույներ |
Նկարագրություն | Տպագրման տարիներ | ||||
Դիմային կողմ | Հակառակ կողմ | Դիմային կողմ | Հակառակ կողմ | Ջրանիշ | |||||
5 | 117×63 | կանաչ, վարդագույն | Մահաթմա Գանդիի դիմանկար | Թրթուրավոր շարժասարք վարելահողի վրա | Մահաթմա Գանդի | 2002—2011 թվականներից | |||
10 | 137×63 | դեղին, վարդագույն | վագր, փիղ, ռնգեղջյուր | 1996 թվականից | |||||
20 | 147×73 | կարմիր, վարդագույն | արմավենիներով տեսարան | 2002 թվականից | |||||
50 | 147×73 | բաց մանուշակագույն, դեղին | Հնդկաստանի կառավարության շենք | 1997 թվականից | |||||
100 | 157×73 | կանաչ, երկնագույն | Կանչենջանգա լեռնային զանգված | 1991 թվականից | |||||
500 | 167×73 | կանաչ, դեղին | Մահաթմա Գանդի՝ առաջնորդելով մարդկանց | 1997 - 2016 թվականներ | |||||
1000 | 177×73 | կարմիր, դեղին | Հնդկաստանի գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և գիտությունը | с 2000 по 2016 |
Թղթադրամների նոր շարք
խմբագրելՄահաթմա Գանդի թղթադրամների նոր շարք | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Դրամական գին (ռուփի) | Չափսեր | Հիմնական գույն | Նկարագրություն | Թողարկման թվական | |||
Դիմային մաս | Հետևամաս | Դիմային մաս | հետևամաս | Ջրանշան | ||||
10 | 123 × 63 mm | Շականակագույն | Մահաթմա Գանդի | Կոնարկի Արևի տաճար | Մահաթմա Գանդի | 2018 թվական | ||
20 | 129 × 63 mm | Դեղին, կանաչ | Էլլարա | 2019 թվական | ||||
50 | 135 × 66 mm | Փիրուզագույն | Խամփի Մարտակառք |
2017 թվական | ||||
100 | 142 × 66 mm | Մանուշակագույն | Ռանի-կի-Վավ | 2018 թվական | ||||
200 | 146 × 66 mm | Նարնջագույն | Սանչի | 2017 թվական | ||||
500 | 150 × 66 mm | Մոխրագույն քար | Լալ Կիլա | 2016 թվական | ||||
2000 | 166 × 66 mm | Վարդագույն | Մանգալյան | 2016 թվական |
Հնդկական ռուփիի սիմվոլը
խմբագրել2009 թվականին Հնդկաստանի կառավարությունը հայտարարեց համահնդկական մրցույթ՝ ռուփիի լավագույն դիզայնի համար, որը ավարտվեց 2010 թվականի հուլիսի 15-ին։ Հնդկաստանի միասնական կազմը որպես ազգային արտարժույթի սիմվոլ հաստատեց , որն իրենից ներկայացնում է Դեվանագարի հնդկական այբուբենի «Ռա» տառը, որն օգտագործվում է սանսկրիտում և հինդիում։ Տառի վերին հատվածը ընդգծված է հորիզոնական գծով։ Սիմվոլը միառժամանակ մոտ է լատինական R տառի գրությանը, բայց առանց հորիզոնական գծի[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Laughlin, 1893
- ↑ 2,0 2,1 «Рупия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Гран. Конвертер величин». www.convert-me.com. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
- ↑ 4,0 4,1 Валюты стран мира, 1987
- ↑ СН, 1993, «Рупия индийская»
- ↑ «2: Dollar Exchange Rate from 1940» (անգլերեն). www.miketodd.net. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ «A history of sterling» (անգլերեն). The Telegraph. 2001 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ 8,0 8,1 SMC Capital (2013 թ․ օգոստոսի 24). «Rupee's journey since Independence: Down by 65 times against dollar». 24.08.2013 (անգլերեն). The Economic Times.
- ↑ «Historial Exchange Rate Regime of Asian Countries. India» (անգլերեն). The Chinese University of Hong Kong. 2000. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ «USD/INR (United States dollar/Indian rupee) year 2015 exchange rate history» (անգլերեն). www.freecurrencyrates.com. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Let's get the facts right. The supposed rupee-dollar parity of 1947 is myth» (անգլերեն). Business Standard. 2013 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Table 147 : Exchange Rate of the Indian Rupee vis-a-vis the SDR, US Dollar, Pound Sterling, D. M./ Euro and Japanese Yen (Financial Year – Annual Average and end-Year Rates)» (անգլերեն). Reserve Bank of India. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «United States dollar (USD) and Indian rupee (INR) Year 2015 Exchange Rate History» (անգլերեն). www.freecurrencyrates.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Rambler Финансы — Индия утвердила символ своей валюты». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 15-ին.
Նշումներ
խմբագրել- ↑ դեվալվացիա-գործոր արժեզրկված թղթադրամի փոխարինումը կայուն ու լիարժեք թղթադրամով՝ դրամական ռեֆորմի միջոցով
Գրականություն
խմբագրել- Борисов С. М., Рыбалко Г. П., Можайсков О. В. Индия // Валюты стран мира. Справочник. — Издание пятое, переработанное и дополненное. — М.: Финансы и статистика, 1987. — 383 с.
- Зварич В.В. Нумизматический словарь. — 4-е изд.. — Львов: Высшая школа, 1980.
- Словарь нумизмата / [Авторы: Фенглер Х., Гироу Г., Унгер В.] / Пер. с нем. М. Г. Арсеньевой / Отв. ред. В. М. Потин. — 2-е изд., перераб. и доп. / Публ. Словарь нумизмата. Описание монет. — М.: Радио и связь, 1993. — ISBN 5-256-00317-8
- Kosambi D. D. Indian Numismatics. — New Delhi: Orient Longman Limited, 1992. — 156 p. — ISBN 0-86131-018-7
- Laughlin J. L. Indian Monetary History(անգլ.) // Journal of Political Economy. — 1893. — Т. 1. — № 4. — С. 593—596.
Արտաքին հղումներ
խմբագրել- Галерея банкнот Индии(գերմ.)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական ռուփի» հոդվածին։ |