«Կատակերգական դրամա» (անգլ. comedy-drama), տրագիկոմեդիայի ժամանակակից ենթաժանր, որը առաջին հերթին տարածված է հեռուստատեսության շրջանում։ Ֆորմատը վերաբերվում է այն սերիալներին, որոնք սերտորեն համատեղում են կատակերգություն և դրամա ժանրերը։

Ձևաչափը ստեղծվել է 1980-ականներին կեսերին ամերիկյան հեռուստատեսությունում։ Ավելի վաղ հեռուստատեսության մեջ բավականին խիստ բաժանում կար սերիալների մեկ ժամ տևողությամբ դրամայով և կես ժամ տևողությամբ, հիմնականում ընտանեկան սիթքոմներով։ Վառ օրինակ է հանդիսանում մեկ ժամ տևողությամբ «Moonlighting» հեռուստասերիալը՝ դառնալով պատմության մեջ առաջինը, որը առաջադրվել էր Ամերիկյան ռեժիսորների Գիլդիայի մրցանակի և դրամատիկական, և կատակերգական անվանակարգերում։ Կես ժամ տևողությամբ հեռուստասերիալների վառ օրինակ է հանդիսանում քննադատների սիրելի՝ «Մոլլի Դոդի ցերեկները և գիշերները» շոուն՝ դառնալով առաջին սիթքոմներից մեկը, որը նկարահանվել է մեկ տեսախցիկով և առանց ենթակադրային ծիծաղի։ Ոչ բոլոր քննադատները գնահատեցին նոր ձևաչափը՝ հավատարիմ մնալով դրամայի և սիթքոմի առանձնացման ավանդույթներին։

Հաճախակի մոլորության պատճառն այն է, որ դրամեդը[1] մեկ ժամ տևողություն ունի։ Կարճաժամկետ գոյություն ունեցող «Frank's Place» (1987-1988) հեռուստասերիալը, որպես սիթքոմ, անդրադառնում էր ռասայական լուրջ խնդիրների։ Ձևաչափը հիմնական հաջողության է հասել 2000-ական թվականներին՝ «Հուսահատ տնտեսուհիները»[2] (2004-2012) և դրան հաջորդող «Ugly Betty» (2006-2010), «Dirty Sexy Money» (2007-2009), «Pushing Daisies» (2007-2009), «Drop Dead Diva» (2009-2014) և «Jane the Virgin» հեռուստասերիալների մեկնարկից հետո։ 2013 թվականին, «Orange Is the New Black» հեռուստասերիալի հաջողությունից հետո, շատ քննադատներ քննարկում էին, թե հեռուստասերիալը որ ուղղությամբ է առաջադրվելու մրցանակների համար, և նախագիծը «Ոսկե Գլոբուսում» առաջադրվել է որպես դրամա, իսկ հետո որպես կատակերգություն «Էմմիում»[3][4]։ Նման իրավիճակում է հայտնվել նաև կես ժամ տևողությամբ «Transparent» հեռուստասերիալը, որն, ըստ քննադատների կարծիքների, պարզվել է, որ դրամա է՝ պարունակելով սիթքոմի ժամանակագրություն[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Definition of dramedy | Dictionary.com». www.dictionary.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. O'Donnell, Victoria (2012 թ․ փետրվարի 9). Television Criticism (անգլերեն). SAGE. ISBN 978-1-4129-9105-6.
  3. Slezak, Michael; Slezak, Michael (2013 թ․ նոյեմբերի 13). «Orange Is the New Black Submitting as Drama, Not Comedy, for Golden Globes, Emmy Races». TVLine (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. «Emmys: 'Orange Is the New Black' to Compete as a Comedy». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. Wallenstein, Andrew; Wallenstein, Andrew (2014 թ․ սեպտեմբերի 29). «Look Out, Emmys: 'Transparent' is a Drama Trapped in a Comedy's Body». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.