Դյոմա (գետ)
Դյոմա (բաշկիրերեն՝ Күгиҙел Дим ), գետ Բաշկորտոստանում և Օրենբուրգի մարզում, Բելայա գետի ձախ վտակը (Կամայի ավազան)[1]։
Դյոմա | |
---|---|
![]() Դյոմա գետը Բոչկարյովկա գյուղի մոտ | |
Բնութագիր | |
Երկարություն | 535 կմ |
Ավազանի մակերես | 12 800 կմ² |
Ավազան | 12.800 կմ² |
Ջրի ծախս | 35 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Բելայա |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Ույազի, Balyshly?, Sukhaya Dyoma?, Kursak?, Seryash?, Կազիյազ, Meneuz?, Տյատեր, Miyaki?, Udryak?, Tyurtyuk?, Տյուլյան, Sedyak?, Bolshoy Izyak?, Uyulga?, Kupyrka?, Ավրյուզ, Kurmazy?, Կալմաշկա, Bakalka?, Կարամալա, Bolshoy Udryak?, Kormyazhka?, Գայնի, Օկտակարան, Յարիշ, Sadak?, Kormyazhka?, Agumbulyak?, Կուրբանի, Timanka?, Չակմագուշ, Elga? և Elbulak? |
Երկիր | Բաշկորտոստան |
Երկրամաս | Բաշկորտոստան |
Ջրահավաք | Վոլգայի ավազան |
![]() |
Անվան ստուգաբանություն
խմբագրելԱ. Կամալովի ենթադրությամբ գետի անունը ծագում է բաշկիրերեն «դիմ» բառից, որ նշանակում է ճահճուտ, գետի խոր հատված[2][3]։ Գետի մեկ ուրիշ անվանում՝ «Կուկ-Իդելմ», բառացի նշանակում է կապույտ, երկնային գետ, ինչը ջրային տարածքների քիչ տարածում ունեցող անվանում է, որ կազմված է գույն + գետ կաղապարով։ Անվան այդպիսի կառուցվածք ունեն Ագիդել` սպիտակ գետ և Կարաիդել` սև գետ անունները[4]։
Հոսանք
խմբագրելԴյոման սկիզբ է առնում Օբշի Սիրտի (ռուս.՝ О́бщий Сырт) բարձունքներից՝ Ֆյոդորովսկի շրջանի Ալյոշկինո գյուղից 2կմ հյուսիս-արևելք։ Հոսում է Օրենբուրգի շրջանով և կրկին Բաշկորտոստանով։ Երկարությունը 535 կմ է, ավազանի մակերեսը՝ 12.800 կմ²։ Դյոման հոսում է ընդարձակ հարթավայրով։ Գետի ափին գտնվում է Դավլեկանովո քաղաքը։
Օրենբուրգի շրջանում գետն ունի 28 վտակ, որոնցից 11-ը՝ 10-ից ավելի կիլոմետր երկարությամբ։ Հիմնական վտակներն են Բալշոյ Իզյակ, Տյատեր, Սադակ, Ուդրյակ։
Դյոման Ուֆա քաղաքի մոտ ձախից թափվում է Բելայա գետը։ Այդ շրջանը կրում է «Դյոմա» անունը։
Վտակներ
խմբագրել- Բակալկա
- Գայնի
- Կիզիյազ
- Մենեուզ
- Միյակի
- Սադակ
- Տյատեր
- Ուդրյակ
- Ույազի
Գետաբերան
խմբագրելՆերկայիս գետաբերանը արհեստական է։ Բելայա գետի հոսանքից վերև այն տեղափոխվել է 19-րդ դարի վերջին՝ երկաթուղային կամուրջ կառուցելու ժամանակ։ Հունը թեքել են այնպես, որ այն չհատի երկաթուղին։ Դրա միջոցով ազատվեցին գետի վրա լրացուցիչ կամուրջ կառուցելուց։
Հին գետաբերանը գտնվել է ավելի ցածր վայրում։ Հին գետաբերանի տեղում առաջացել են մի շարք լճեր[5]։
-
1 — Բելայա գետ, 2 — Ուֆա գետ, 3 — Դյոմա գետ, 3А — Դյոմայի հին հուհը, 4 — Սուտոլոկա գետ, 5 — Շուգուրովկա գետ
-
Բելայա գետի ավազան
Աղբյուրներ
խմբագրել- Վ. Ա. Բալկով, Բաշկիրիայի ռեսուրսները, Ուֆա, 1978
- Օրենբուրգի շրջանի ջրային օբյեկտների վիճակի տեղեկատու, 2010
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Статья в Башкирской энциклопедии Արխիվացված 2016-03-06 Wayback MachineԿաղապար:Ref-ba
- ↑ Словарь топонимов Республики Башкортостан. Уфа: Китап, 2002. — 256 с. — С.63.
- ↑ Матвеев А. К. Географические названия Урала: Топонимический словарь. — Екатеринбург: ИД «Сократ», 2008. — 352 с.— С.77.
- ↑ Ономастика Востока. Институт востоковедения АН СССР, Институт этнографии имени Н. Н. Миклухо-Маклая, Изд-во «Наука», Глав. ред. восточной лит-ры, 1980, стр. 99
- ↑ Бельские просторы: Вадим Марушин. Уфа далекая и близкая.