Հարավային Ուրալ
Հարավային Ուրալ, գտնվում է Միջին Ուրալի և Մուգոջարի միջև։ Հարավային Ուրալը` Ուրալյան լեռների հարավային և լայնածավալ լեռնային համակարգը, գտնվում է Մերձավոր Ուրալների և Մոզգոզարայի միջև։ Արևմուտքից և արևելքից սահմանափակվում են Արևելյան Եվրոպայի և Արևմտասիբիրական հարթավայրերով։ Հյուսիսային սահմաններ՝ Միջին Ուրալյան լեռներ, Յուրմա լեռ (55°25')[2][3][4], հյուսիսային լայնությունը՝ 56° [5]: Մուգոջարի հետ հարավային սահմանները անցնում են Ղազախստանի Հանրապետության Ախտուբինսկի շրջանի տարածքներով[6]։
Հարավային Ուրալ | |
---|---|
![]() | |
Տեսակ | սիեռա և լեռնաշղթա |
Երկիր | ![]() |
Լեռնաշղթա | Ուրալյան լեռներ |
Կազմված է | Յամանտաու |
Բարձրություն (ԲԾՄ) | 841 մետր |
Ամենաբարձր գագաթը Յամանգա լեռն է (1.640 մ)։ Հարավային Ուրալը ձգվում է մինչև 250 կմ, իսկ Ուրալյան լեռների միջին լայնությունը` 40-ից 150 կմ է։ Երկարությունը 550 կմ է[6]։
ՌելիեֆԽմբագրել
ԿլիմաԽմբագրել
Կլիման հաստատուն է և հազվադեպ է լինում խիստ փոփոխական. ձմեռը ցուրտ է, ամառը՝ շոգ։ Ձմռանը եանակը կառավարում են Ասիական անտիցիկլոնները, որոնք ներխուժում են Սիբիրից, իսկ ամռանը Բարենցի և Կարմիր ծովերից, Ղազախստանից և Միջին Ասիայից փչում են տաք քամիներ[7]։
Ձմեռը (նոյեմբերի կեսից մարտ) ձնառատ է, երբեմն փոքր-ինչ տաք Ատլանտյան հոսանք է գալիս, իսկ մշտապես ազդեցիկ են ցուրտ սիբիրյան օդային զանգվածները։ Փետրվար ամսին հաճախ են լինում ձնաբուք և փոթորիկներ (ամսվա մեջ գրեթե 2-16 օր)։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը տատանվում է -15 -ից -18 °C (մինիլալը՝ −45 °C): Երբեմն էլ Ատլանտյան տաք հոսանքները բերում են թաց ձյուն, անձրևներ և մառախուղ։ Մարտին ձյան ծածկույթը հասնում է 40—80 սմ։
Գարունը (ապրիլ — մայիս) զով է, ուղեկցվում է փոքր-ինչ ցուրտ քամիներով։ Իրար են հաջորդում թաց, ձյունառատ օրերը անհամեմատ տաք, անձրևային և պայծառ, արևոտ օրերը։ Երբեմն էլ գարունն ավարտվում է հունիսին։
Ամառը (հունիս — օգոստոս) — չափավոր տաք է, հաճախակի ամպրոպներով ու անձրևով (7—11 օր)։ Ամսական միջին ջերմաստիճանը հուլիսին +19 °C (մաքսիմում՝ +34 °C): Օգոստոսը հիմնականում արևոտ է, առանց նշանակալի քանակությամբ տեղումների։
Աշունը (սեպտեմբերից հոկտեմբերի առաջին կեսը) ցուրտ է, ամպամած, ամպրոպային անձրևոտ օրերով։ Երբեմն սեպտեմբերը տաք է լինում, արևոտ, սակայն առավոտյան լինում է սառնամանիք, տեղումները հիմնականում լինում են անձրևի տեսքով և մառախլապատ (ամսվա շուրջ 5—15 օրերը լինում են մառախլապատ), թաց ձյան տեսքով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ «Рельеф Урала»։ Физическая география России и СССР։ Экологический центр «Экосистема»։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2010-05-26
- ↑ А. А. Крубер։ «Уральские горы»։ Общее землеведение։ Государственно учебно-педагогическое издательство, Москва — Ленинград, 1938 г. OCR Detskiysad.Ru։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2010-05-26
- ↑ «Уральский хребет»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ Средний Урал, Большая советская энциклопедия. — М.: «Սովետական հանրագիտարան», 1969—1978 թթ
- ↑ 6,0 6,1 Южный Урал
- ↑ Южный Урал