Առաքել Աբգարյան

հայ ազատամարտիկ

Առաքել Ավետիքի Աբգարյան (դեկտեմբերի 25, 1956(1956-12-25), Շինուհայր, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ - հուլիսի 4, 1992(1992-07-04), Շուռնուխ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Առաքել Աբգարյան
դեկտեմբերի 25, 1956(1956-12-25) - հուլիսի 4, 1992(1992-07-04) (35 տարեկան)
ԾննդավայրՇինուհայր, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ
Մահվան վայրՇուռնուխ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 25-ին, Գորիսի շրջանի (ներկայումս՝ Սյունիքի մարզ) Շինուհայր գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, և աշխատանքի անցել ՏաթևՀԷԿ-ի շինարարությունում։ 1975-1978 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Եղել է գեներալի համհարզ։ Ծառայությունից հետո ավարտել է Երևանի միամյա պրոֆտեխուսումնարանը։ 1979-1991 թվականներին աշխատել է Գորիսի կենցաղ-սպասարկման կոմբինատի Շինուհայրի կենցաղի տանը[1]։

1991 թվականի մայիսին կամավորագրվել է «Քոլատակ» երկրապահ ջոկատին ու ակտիվորեն մասնակցել Շուռնուխի և Կուրթկալաղի ինքնապաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թվականի հուլիսի 4-ին, Շուռնուխում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Գորիսի հանրագիտարան», Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Երևան, 2008, էջ 3.