Իվան Աբգարի Վարդանյան (1888, Շինուհայր, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1937), դիվիզիային զինվորական կոմիսար։

Իվան Վարդանյան
Ծնվել է1888
ԾննդավայրՇինուհայր, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1937
Ազգությունհայ
ԿուսակցությունԽՄԿԿ

1905-1907 թվականների Ռուսական հեղափոխության ժամանակ Բաքվում մասնակցել է հակացարական ելույթներին։ 1918 թվականին կամավոր մեկնել է կարմիր բանակ, կռվել հակաբոլշևիկյան դիմադրության դեմ, մասնակցել Ցարիցինի և Աստրախանի պաշտպանությանը։

1920 թվականին, որպես գնդի կոմիսար, կռվել է Կովկասում, այնուհետև նշանակվել Հայկական դիվիզիայի հրետանային գնդի կոմիսար, դիվիզիայի քաղբաժնի պետ, դիվիզիայի կոմիսար։ 1931 թվականին և 1935 թվականին ընտրվել է Հայաստանի Կենտգործկոմի անդամ։ Պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 320 CC-BY-SA-icon-80x15.png