Նորվեգիայի խոհանոց (նորվ.՝ Kielfreden), Նորվեգիայի ազգային խոհանոցը։ Այս Սկանդինավյան երկրի խոհանոցի գլխավոր բաղադրիչներն են համարվում ձուկը, միսն ու կաթնամթերքը։

Բաց բուտերբրոդներ՝ սմյորբրյոդ

Ակնարկ խմբագրել

 
Լեֆսեն ռաքֆիսքի հետ. համեմված է սոխով ու թթվասերով

Նորվեգիայի ազգային խոհանոցը ձևավորվել է հիմնականում գյուղացիների և ձկնորսների ճաշատեսակի հենքի վրա, որոնք էլ իրենց հերթին ձևավորվել են Սկանդինավյան կլիմայական պայմանների թելադրանքով. կարճատև ամառներ և երկարատև ձմեռներ։ Այս տարածաշրջանում հացահատիկային մշակաբույսերի մշակումը հնարավոր է միայն հարավային հատվածներում և ընդ որում, աճում են միայն վարսակ ու գարի։ Այս հացազգիները պիտանի չեն թթխմորով հացի համար, այդ իսկ պատճառով Նորվեգիայում բնորոշ են բարակ ու կոշտ հացիկները, որոնք այստեղ կոչվում են «flatbrød»: Վերջիններս կարող են պահպանվել բավականին երկար ժամանակահատվածում։ Եթե խմորին ավելացնում են կարտոֆիլային զանգված, ապա լոշիկները դառնում են ավելի փափուկ ու նմանվում են որոշ չափով լավաշի։ Այդպիսի հացին այստեղ անվանում են լեֆսե (lefse): Ներկայիս դրությամբ ամենասիրելի օգտագործվող հացատեսակը Նորվեգիայում համարվում է «kneippbrød»-ը, որը անվանակոչել են ի պատիվ Սեբաստիան Կնեյպի, ինչպես նաև հարգի է «franskbrød» անվանումով հացը, որը սպիտակ է ու կոչվում է «ֆրանսիական հաց»։

Մեծ կարևորություն ունի Նորվեգիայում ձուկն ու ծովամթերքը. սրանք սկանդինավյան խոհանոցի անբաժանելի մասերն են դարեր ի վեր։ Դեռևս հին ժամանակներից ծովատառեխը համարվել է նորվեգացիների սննդի հիմնական բաղադրիչը։ Աղքատները ծովատառեխով սնվել են օրական չորս անգամ։ Բայցևայնպես, այս ձկնատեսակը վերամշակել են զանազան ձևերով, նոր են օգտագործել։ Ձուկը աղ են դրել, մարինադի մեջ են դրել, ապխտել ու ենթարկել խմորման։ Շնորհիվ երկերատև պահպանման հատկանիշների այստեղ շատ հարգի է եղել ձկան «klippfisk» տեսակը, որն հիմնականում ապխտել ու չորացրել են։

Միջնադարյան ժամանակահատվածում առաջացել ու ցայսօր էլ ամենասիրելի ուտեստներից մեկն է համարվում լյութեֆիսքը[1], որն իրենից ներկայացնում է ձողաձկան միս՝ պատրաստած կաուստիկ սոդայի լուծույթի մեջ։

Ոչ միայն Նորվեգիայի, այլև ամբողջ տարածաշրջանի խոհանոցի համար բեկումնային նշանակություն ունեցավ 18-րդ դարում այստեղ կարտոֆիլի ներմուծումը։ Այն մատուցում են և՛ որպես խավարտ մսեղենի հետ, և՛ առանձին պատրաստած ձևերով։ Նորվեգիայում հարգի են նաև շիլաներն ու ձավարեղենի տարատեսակներով կերակրատեսակները։

Նորվեգիայի խստաշունչ եղանակային պայմանների ու երկարատև ձմեռների պատճառով բնակիչները կարևոր են համարել ամբարել մթերքի որոշ չափաբաժին։ Այդ նպատակով նրանք մթերքը ենթարկել են կոնսերվացման. որոշ սննդատեսակներ չորցրել են, աղ են դրել, որոշներն էլ՝ ծխահարել։

Ժամանակակից նորվեգական նախաճաշն իրենից ներկայացնում է բավականին հագեցնող սննդատեսակների օգտագործում. այն նման է որոշ չափով անգլիական նախաճաշին։ Ճաշին հիմնականում նորվեգացիները սառը ուտեստներ են օգտագործում, այդ թվում բուտերբրոդներ (սմյորեբրյոդ)։ Սննդի ընդունման ամենակարևոր հատվածը նորվեգացիների մոտ համարվում է ընթրիքը։ Այն սկսվում է ժամը 17-18-ը։ Երբեմն նաև թեթևակիորեն սնվում են ժամը 21.00-ի սահմաններում. հիմնականում խմում են սուրճ՝ թխվածքներով։

Հիմնական մթերք խմբագրել

 
Լյութեֆիսքը կարտոֆիլով

Ձուկ խմբագրել

Նորվեգիայի տնտեսության համար վիթխարի նշանակություն ունի սաղմոնի արտահանումը։ Ամբողջ աշխարհում է հայտնի ապխտած սաղմոնը։ Կարևոր նշանակություն ունեն նաև ծովատառեխը, սարդինան, թյունիկը։ Ֆիրմային ճաշատեսակ է համարվում «Rakfisk»-ը՝ պատրաստած կարմրախայտի մսով։

Միս խմբագրել

 
Սմալախովե՝ գառան գլուխ

Նախկինում ամեն մի տնտեսություն գոնե մեկ կով ուներ, սակայն, ըստ մասնավորի, այս հյուսիսային տարաշարջանում ամենահայտնի ընտանի կենդանին ոչխարն է եղել։ Ոչխարի մսով նորվեգացիները պատրաստում են զանազան ուտեստներ, այդ թվում՝ ֆորիկոլ, սմալախովե (շոգեխաշած գառան գլուխ), ֆենալար (շոգեխաշած ազդր)։ Նորվեգիայի անծայրածիր անտառներում շատ է որսամիսը, որը նույնպես խոհանոցի անբաժանելի մասն է համարվում։ Որսամիսը հիմնականում մատուցում են կիսաքաղցր սոուսներով և հատապտուղներով՝ հատկապես գիհու պտուղներով։

Մինչ 20-րդ դարը ավելի էժան էր այստեղ համարվում կետի միսը, քան կովինը։ Այսօր էլ Նորվեգիայի որոշ ռեստորաններում կարելի է հանդիպել կետի մսով պատրաստած ուտեստների

Կաթնամթերք խմբագրել

Նորվեգիայի խոհանոցի անբաժանելի մասն են համարվում կաթն ու կաթնամթերքը։ Նորվեգացիները կաթ խմում են մեծ քանակությամբ։ Նախկինում ավբանդական խմիչք է համարվել «blande»՝   կաթնային սիճուկը՝ բացված ջրի մեջ։ Ճաշատեսակներում շատ են կիրառում կարագն ու պանիրները։ Ամենահայտնի պանրատեսակներից են համարվում համելոսթը, ֆլյոթեմյուսոսթը[2], փուլթոսթը, բրունոսթը և այլն։

Ըմպելիքներ խմբագրել

Այսօր նորվեգացու համար ամենահայտնի ու սիրելի ըմպելիքը համարվում է սուրճը։ Ալկոհոլային խմիչքներից հատկապես տարածված է գարեջուրը, որը նախկինում, հատկապես Սուրբ Ծնունդին, պատրաստում էին ամեն մի ընտանիքում։ Այստեղ կարտոֆիլից թորում են սկանդինավյան ազգային օղին՝ աքվավիթը[3][4]։

Գարեջուրն ու աքվավիթը օգտագործում են հատկապես մսային ու ձկնային ճաշատեսակների ընդունման ժամանակ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. О. Захарова. Норвежская любовь(չաշխատող հղում) // «Гастрономъ», #9(56), 2006
  2. «TINE.no | Produkter | TINE Fløtemysost». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. "Vinmonopolet" ֆիրմայի մոնոպոլ ալկոհոլային խմիչքներ (նորվ.)
  4. EU spirits regulation (PDF). Regulation(EC) No 110/2008 of the European Parliament and of the Council of 15 January 2008 on the definition, description, presentation, labelling and the protection of geographical indications of spirit drinks and repealing Council Regulation (EEC) No 1576/89, Appendix II No. 24, Retrieved 2014-02-09.](անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգիայի խոհանոց» հոդվածին։