Ակվավիթ (Akevitt (նորվեգերեն); Akvavit (դանիերեն, շվեդերեն); Aquavit (անգլերեն)), 37,5—50 % թնդությամբ սկանդինավյան ազգային ալկոհոլային խմիչքներ[1][2][3]։ Խմիչքի անվանումը ծագել է լատիներեն aqua vitae արտահայտությունից, որը թարգմանվում է որպես «կյանքի ջուր», «կենդանի ջուր»։

Աքվավիթ
Aquavit Schweden.jpg
Ենթատեսակkümmel?
Aquavit Վիքիպահեստում
Linie նորվեգական ակվավիտ

Պատմական վկայություններԽմբագրել

Աքվավիթ բառի ամենահին գրային կիրառությունը (բառացի "Aqua vitæ") հայտնաբերվել է Բերգեն քաղաքի Բերգենհուն ամրոցի դանիական իշխանի նամակում գտնված Տրոնհեյմ քաղաքում։ Այդ գրությունը թվագրվում է 1531 թվականի ապրիլի 13-ին[4]։

Պատրաստման եղանակԽմբագրել

Ակվավիտը պատրաստում են էթիլային սպիրտի հիման վրա, որն էլ ստանում են կարտոֆիլից, ցորենից վրան ավելացրած շաքար[1]։ Այն պահվում է կաղնու, խերեսի կամ կոնյակի տակառների մեջ 3-ից 12 տարի[2]։ Սովորաբար աքվավիթը ունենում է ծղոտի գույնից մինչև ոսկեզօծ գույնի, երբեմն մուգ։ Որոշ տեսակներ անգույն են լինում։ Առավել մուգ գույնը հուշում է արտադրանքի երկար պահման մասին։

ԱրտադրությունԽմբագրել

Դանիան հանդիսանում է աքվավիթի հիմնական մատակարարը համաշխարհային շուկայում։ Սակայն նորվեգական աքվավիթը շուկայում ունի իր ուրույն տեղը։ Նորվեգական 1 լիտր աքվավիթը կարող է արժենալ մինչև 1000 նորվեգական կռոն, իսկ սովորաբար՝ 500-600 կրոն[2]։

Ամենահայտնի նորվեգական աքվավիթը Linie Aquavit-ն է։ Լինե տերմինը նշանակում է, որ խմիչքը անցել է հասարակածը։ Այս տեսակի աքվավիթը հայտնի է դառել այն բանով, որ սկզբում խմիչքը ծովով տանում են դեպի Հարավային կիսագունդ և հետ բերում, այսինքն՝ այն 2 անգամ հատում է հասարակածը։ Շնորհիվ անընդհատ շարժման՝ խմիչքը ներքաշում է փայտի բույրը։ Այս գործընթացից հետո խմիչքը շշալցվում է և հանվում վաճառքի[5]։

Օգտագործման եղանակԽմբագրել

Աքվավիթը ընդունված է օգտագործել սառը տեսքով կամ նույնիսկ մատուցել սառեցված ձևով մինչև −18 °C:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Թունդ խմիչքների այբուբեն. արոմատիզացված սպիրտներ։»։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-06-ին։ Վերցված է 2016-11-14 
  2. 2,0 2,1 2,2 "Vinmonopolet" ֆիրմայի մոնոպոլ ալկոհոլային խմիչքներ (նորվ.)
  3. EU spirits regulation (PDF). Regulation(EC) No 110/2008 of the European Parliament and of the Council of 15 January 2008 on the definition, description, presentation, labelling and the protection of geographical indications of spirit drinks and repealing Council Regulation (EEC) No 1576/89, Appendix II No. 24, Retrieved 2014-02-09.](անգլ.)
  4. Diplomatarium Norvegicum, b.XI s.631(նորվ.)
  5. Linie Aquavit-ի պատրաստման եղանակը:(անգլ.)

Արտաքին հղումներԽմբագրել