Հացազգիներ (Gramineae կամ Poaceae), (դաշտավլուկազգիներ, ցորենազգիներ), միաշաքիլավորբույսերի ընտանիք։ Միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ՝ ծառանման կամ թփանման բույսեր։
Ցողունըծղոտ է՝ գլանաձև, սնամեջ։ Բարձրությունը 1 սմ-ից մինչև 45 սմ, բարեխառն գոտու երկրներում հաճախ 0, 3-1, 5 մ է, 3÷5 մմ տրամագծով։ Տերևները հերթադիր են։ Հացազգիների ընտանիքը ծածկասերմ բույսերից ամենախոշորն է (մոտ 500 ցեղ և 800 տեսակ, ըստ այլ աղբյուրների, համապատասխանաբար՝ 600 և 10 հզ.)՝ տարածված է համարյա ամբողջ աշխարհում։
Հայաստանի տարածքում աճում է մոտ 100 ցեղ և 300 տեսակ։ Հայաստանում (Ողջաբերդ, Մուշաղբյուր, Հացավան) աճող ցորենի, աշորայի, գարու և այծակնի վայրի տեսակներն արժեքավոր գենաֆոնդ են գործնական ընտրասերմման մեջ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 325)։