Ֆլյոթեմյուսոսթ (նորվ.՝ Fløtemysost կամ նորվ.՝ Fløytemysost), նորվեգական պանրի տեսակ։ Այն ստացվում է սիճուկից և սերուցքից։ Ֆլյոթեմյուսոսթը համարվում է բրունոստ պանրատեսակի տարատեսակներից մեկը, որն աչքի է ընկնում շագանակագույն երանգով։ Համը հաճելի փափուկ է[1]։

Ֆլյոթեմյուսոսթ
Fløtemysost
Տեսակպանիր այծի կաթից
Առաջացման երկիրՆորվեգիա Նորվեգիա
Կաթկովի կաթ
Պաստերիզացումոչ
Կազմվածքշագանակագույն պանիր
առանց աչքերի
Սպիտակուցներ11
Ճարպեր27
ԱնունովFløytemysost

Պատմություն

խմբագրել

Ֆլյոթեմյուսոսթ պանիրը բրունոստ առաջին պանրատեսակն է, որը պատրաստել է Աննա Հովը։ Նա պանրի պատրաստման ժամանակ կովի կաթի մեջ ավելացրել է սերուցք և ստացավ այս տարատեսակը։ Ավելի ուշ ավելացրեց նաև այծի կաթ և ստացավ գյուդբրանդսդալսուստ պանրատեսակը։

Գեյտոստը ֆլյոթեմյուսոսթի տարատեսակներից մեկն է, որը բացառապես պատրաստված է այծի կաթից։ Այն աչքի է ընկնում ավելի կտրուկ համային հատկանիշներով։

Պատրաստում

խմբագրել

Ֆլյոթեմյուսոսթ պանրատեսակտը պատրաստում են կովի և այծի կաթից։ Սկղզբնական փուլում կաթը, սիճուկն ու սերուցքը խառնում են միմյանց հետ և եռացնում։ Կաթի մեջ պարունակող շաքարը կարամելանում է։ Պանիրն ունի փոքր-ինչ կարամելային համ՝ թեթև թթվահամով։ Հենց այդ համային ներդաշնակության շնորհիվ ֆլյոթեմյուսոսթ պանրատեսակը դարձել է հայտնի ամբողջ աշխարհում։ Ի դեպ, բրունոստի արտադրանքի ավելի քան 30 %-ը կազմում է միայն ֆլյոթեմյուսոսթը։

Կառուցվածք

խմբագրել

Դասական Ֆլյոթեմյուսոսթի յուղայնությունը կազմում է շուրջ 33 %: Արտադրվում են նաև այս տեսակի քիչ յուղայնությամբ և առավել քաղցրավուն համերով պանրատեսակներ։

«TINE» ընկերության կողմից արտադրված 100 գրամ Ֆլյոթեմյուսոսթն իր մեջ պարունակում է.

Ֆլյոթեմյուսոսթ պանրատեսակը հիանալի կերպով հրամցվում է բուտերբրոդների, վաֆլիների և քաղցր սոուսների հետ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «TINE.no | Produkter | TINE Fløtemysost». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. «TINE.no | Produkter | TINE Fløtemysost». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել