Նիկոլ Փաշինյանի երրորդ կառավարություն

Նիկոլ Փաշինյանի երրորդ կառավարություն, ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երրորդ կառավարությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ է տանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում, և նորընտիր ԱԺ-ի առաջին նիստի օրը` նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով որպես մեծամասնության թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ[1]։ Նոր կառավարությունը սկսել է ձևավորվել օգոստոսի 2-ին և վերջնականապես ձևավորվել օգոստոսի 19-ին, երբ նշանակվեց արտաքին գործերի նախարար։

ԿառուցվածքԽմբագրել

Պաշտոնը Անուն, ազգանուն Պատկեր Կուսակցություն Պաշտոնավարման սկիզբ Պաշտոնավարման ավարտ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան   Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 օգոստոսի 2
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյան   անկուսակցական 2021 օգոստոսի 3
Սուրեն Պապիկյան   Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 օգոստոսի 2 2021 նոյեմբերի 15
Համբարձում Մաթևոսյան   Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 նոյեմբերի 25 2022 դեկտեմբերի 12
Տիգրան Խաչատրյան անկուսակցական 2022 դեկտեմբերի 19
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյան   անկուսակցական 2021 օգոստոսի 2 2021 նոյեմբերի 15
Սուրեն Պապիկյան   Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 նոյեմբերի 15
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյան անկուսակցական 2023 հունվարի 9
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյան   Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 օգոստոսի 2 2021 դեկտեմբերի 9
Հակոբ Սիմիդյան   Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 դեկտեմբերի 10
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյան   անկուսակցական 2021 օգոստոսի 4 2022 մարտի 11
Ռոբերտ Խաչատրյան անկուսակցական 2022 ապրիլի 27
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան   Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 օգոստոսի 19
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան   Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 օգոստոսի 2
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան   Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 օգոստոսի 3
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյան   անկուսակցական 2021 օգոստոսի 3 2022 դեկտեմբերի 12
Ժաննա Անդրեասյան անկուսակցական 2022 դեկտեմբերի 13
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 օգոստոսի 2
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյան Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 օգոստոսի 3 2022 հոկտեմբերի 5
Գրիգոր Մինասյան անկուսակցական 2022 դեկտեմբերի 26
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան անկուսակցական 2021 օգոստոսի 3 2022 ապրիլի 1
Արմեն Փամբուխչյան   Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2022 ապրիլի 13
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյան անկուսակցական 2021 օգոստոսի 3 2022 դեկտեմբերի 19
Վահե Հովհաննիսյան Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2022 դեկտեմբերի 20
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան անկուսակցական 2021 օգոստոսի 3

Կառավարության ձևավորումԽմբագրել

2021 թվականի օգոստոսի 2-ին Նիկոլ Փաշինյանը նշանակվում է ՀՀ վարչապետ։ Նույն օրը նշանակվում է փոխվարչապետ և նախարարներ։ Փոխվարչապետ է նշանակվում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը[2]։ Պաշտպանության նախարար է նշանակվում նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` նախարարի առաջին տեղակալ Նարեկ Մկրտչյանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է նշանակվում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Ռոմանոս Պետրոսյանը վերանշանակվում է շրջակա միջավայրի նախարար։ Օգոստոսի 3-ին իրենց պաշտոններում վերանշանակվում են` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ ՀՀ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նշանակվում է արդարադատության նախարար, էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը` ֆինանսների նախարար։ Օգոստոսի 4-ին Երևանի նախկին քաղաքապետ, քաղաքական գործիչ, տնտեսագետ` Վահագն Խաչատուրյանը նշանակվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Կառավարությունը վերջնական ձևավորվում է օգոստոսի 19-ին, երբ ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանը նշանակվում է արտաքին գործերի նախարար։

Հետագա փոփոխություններԽմբագրել

2021 թվականի նոյեմբերի 15-ին պաշտոնից ազատվում է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Սուրեն Պապիկյանը նշանակվում է պաշտպանության նախարար, ազատվելով փոխվարչապետի պաշտոնից։ Նոյեմբերի 25-ին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվում է փոխվարչապետ։ Դեկտեմբերի 9-ին Ռոմանոս Պետրոսյանը ազատվում է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, պետական վերահսկողության ծառայության ղեկավար նշանակվելու կապակցությամբ։ Հակոբ Սիմիդյանն նշանակվում է շրջակա միջավայրի նախարար, ազատվելով վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։

2022 թվականի մարտի 11-ին Վահագն Խաչատուրյանը ազատվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից, Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Ապրիլի 27-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվում նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը։

2022 թվականի ապրիլի 1-ին պաշտոնից ազատվում է արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Ապրիլի 13-ին արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշանակվում է արտակարգ իրավիճակների նախարար։

2022 թվականի հոկտեմբերի 5-ին իր հրաժարականի դիմումի հիման վրա պաշտոնից ազատվում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Հոկտեմբերի 6-ին նա ազգային ժողովի կողմից ընտրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ հոկտեմբերի 7-ին ԲԴԽ-ում կայացած փակ գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։

2022 թվականի դեկտեմբերի 12-ին իրենց պաշտոններից հրաժարական են տալիս ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Դեկտեմբերի 13-ին ԿԳՄՍ նախարար է նշանակվում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

2022 թվականի դեկտեմբերի 19-ին ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ազատվում է պաշտոնից և նշանակվում ՀՀ փոխվարչապետ։ Դեկտեմբերի 20-ին ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը նշանակվում է ֆինանսների նախարար։

2022 թվականի դեկտեմբերի 26-ին արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նշանակվում է արդարադատության նախարար։

2022 թվականին Ազգային ժողովը որոշում է ընդունում ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության և միգրացիայի ծառայության միավորմամբ ստեղծել ներքին գործերի նախարարություն։ 2023 թվականի հունվարի 9-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը նշանակվում է ՀՀ ներքին գործերի նախարար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ» 
  2. «Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ»