Արշակ Կարապետյան

հայ ռազմական գործիչ

Արշակ Կարապետյան (փետրվարի 6, 1967(1967-02-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռազմական գործիչ, գեներալ մայոր, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար։

Արշակ Կարապետյան
փետրվարի 6, 1967(1967-02-06) (57 տարեկան) -
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Կոչումգեներալ-մայոր
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Արշակ Կարապետյանը ծնվել է 1967 թվականի փետրվարի 6֊ին՝ Երևանում։ 1984-1989 թվականներին սովորել է ՌԴ ք. Կալինինգրադի Ռազմածովային բարձրագույն ուսումնարանում։ 1994-1997 թվականներին սովորել է ՌԴ ԶՈՒ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում՝ ավարտելով ոսկե մեդալով։ 2006 թվականին անգլերեն ռազմական դասընթաց է անցել Մեծ Բրիտանիայի Յորկի համալսարանում՝ 2008 թվականին՝ ՌԴ ԶՈՒ ռազմական ակադեմիայում։ 2011 թվականին Արշակ Կարապետյանը ԱՄՆ Հարվարդի Կեննեդիի համալսարանում մասնակցել է դասընթացների։

1993֊2018 թվականին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ Եղել է զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ[1]։ 2018֊2021 թվականներին եղել է Հայաստանի վարչապետի խորհրդական։ 2021 թվականի ապրիլի 13-ից մինչև հուլիսի 20֊ը եղել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ 2021 թվականի հուլիսի 20֊ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ[2] նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ[3], իսկ նույն թվականի օգոստոսի 2-ին նշանակվել է պաշտպանության նախարար[4]։ Պաշտոնանկ է արվել 2021 թվականի նոյեմբերի 15-ին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արշակ Կարապետյանը նշանակվել է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ
  2. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի էլեկտրոնային կառավարում | e-gov». e-gov.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  3. «Ի՞նչ կենսագրություն ունի պաշտպանության նորանշանակ փոխնախարարը». iravaban.net. 21․07․2021.
  4. «Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարար». www.aravot.am. Առավոտ. 2021 թ․ օգոստոսի 2.
  5. Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտոնից. նրան կփոխարինի Սուրեն Պապիկյանը - Հրապարակ

Արտաքին հղումներ խմբագրել