Գրիգոր Արայի Մինասյան (դեկտեմբերի 23, 1983(1983-12-23)), հայ իրավաբան, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախկին նախարար[1] (2022-2024թթ.)։ 2022 հունվար-դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։ 2012-2022 թվականներին եղել է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետերը։ 2014-2022 թվականներին հանդիսացել է Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության (EPLO) երևանյան մասնաճյուղի տնօրենը[2][3][4][5][6]։

Գրիգոր Մինասյան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2022 հունվար - դեկտեմբեր
ՀՀ արդարադատության նախարար
2022 թվականի դեկտեմբերի 26-ից - 2024 հոկտեմբերի 2
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ իրավաբան, փաստաբան
Ծննդյան օր դեկտեմբերի 23, 1983(1983-12-23) (40 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան

Կրթություն

խմբագրել

1990-2000 թվականներին Մինասյանը սովորել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում։ 2000-2005 թվականներին սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և գերազանցությամբ ավարտել, իսկ 2005-2008 թվականներին սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։

2008 թվականին Մինասյանը պաշտպանել է գիտական թեզը և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

2003-2004 թվականներին Մինասյանը որպես իրավաբան աշխատել է մասնավոր ընկերությունում։

2004 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է «Հայաստանի Հանրապետության ԱՆ իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ զբաղեցնելով տնօրենի իրավական հարցերով օգնականի, այնուհետև՝ իրավաբանական գծով տնօրենի տեղակալի պաշտոնները։

2008 թվականից մինչև 2020 թվականը եղել է «Արդարադատություն» ակադեմիական ամսագրի գլխավոր խմբագիր։

2009-2010 թվականներին Մինասյանը աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ։ Միաժամանակ աշխատել է «Հայաստանի Հանրապետության ԱՆ իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական քոլեջում որպես դասախոս և մինչև 2011 թվականը ղեկավարել է իրավագիտության ամբիոնը։

2011-2012 թվականներին «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է փորձագետ-իրավախորհրդատուի պաշտոնը, այնուհետև փոխադրվել տնօրենի իրավական հարցերով խորհրդականի պաշտոնին:

2011-2022 թվականներին Մինասյանը Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչն էր Աթենքում գտնվող Հանրային իրավունքի եվրոպականկազմակերպությունում (EPLO)։

2012 թվականին աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում որպես իրավական վերլուծության վարչության պետ։

2012 թվականից Մինասյանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է։

2013 և 2018 թվականներին ընտրվել է Երևանի ավագանու անդամ[7]։

2012-2022 թվականներին եղել է «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ տնօրենը։

2014-2022 թվականներին հանդիսացել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) երևանյան մասնաճյուղի տնօրենը։

2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին հանդիսացել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

2022 թվականի դեկտեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2024 թվականի սեպտեմբեր ամսին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նախաձեռնել էին Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնից պաշտոնանկ անելու նպատակով ստորագրահավաք։ 2024 թվականի հոկտեմբերի 1-ին Գրիգոր Մինասյանը հրաժարական է տալիս արդարադատության նախարարի պաշտոնից, և ազատվում պաշտոնից 2024 թվականի հոկտեմբերի 2-ին։

Ընտանիք

խմբագրել

Մինասյանը պրոֆեսոր Արա Մինասյանի որդին է, Երևանի նախկին քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի թոռը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի եղբայրը։

Գրիգոր Մինասյանն ամուսնացած է, ունի երեք դուստր[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Գրիգոր Մինասյանը նշանակվեց արդարադատության նախարար». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. «Grigor Minasyan - Graphic Chart of the Structure - Ministry». www.moj.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին.
  3. «AM Law Firm». www.am.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին.
  4. «EUROPEAN PUBLIC LAW ORGANISATION - International Organizations». www.mfa.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին.
  5. «EPLO | EUROPEAN PUBLIC LAW ORGANIZATION». www1.eplo.int. Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին.
  6. Հարցազրույց Գրիգոր Մինասյանի հետ (անգլերեն), Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին
  7. «Council of the Elders». www.yerevan.am.
  8. Առանց թեմայի. Գրիգոր Մինասյան (անգլերեն), Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին