Վահե Ղազարյան (ոստիկան)

իրավաբան, ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ոստիկանության գնդապետ

Վահե Ռոբերտի Ղազարյան (հունիսի 15, 1974(1974-06-15), Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), իրավաբան, ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ոստիկանության գեներալ-մայոր, ՀՀ ոստիկանության նախկին պետ (2020-2023թթ.)։ ՀՀ ներքին գործերի նախարար։

Վահե Ղազարյան
Ոստիկան, ՀՀ ներքին գործերի նախարար
Դրոշ
ՀՀ ոստիկանության պետ
Դրոշ
08.06.2020 - 09.01.2023
Դրոշ
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Դրոշ
22.05.2019 - 08.06.2020
Դրոշ
ՀՀ ներքին գործերի նախարար
Դրոշ
 09.01.2023 թվականից
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը
Մասնագիտություն՝ իրավաբան, ոստիկան, պետական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1974, հունիսի 15
Ծննդավայր Իջևան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
 
Ռազմական ծառայություն
Կոչում՝ Major general rank (Armenia).jpg

Ոստիկանության գեներալ-մայոր

 
Պարգևներ

ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներ և կրծքանշաններ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1974 թվականի հունիսի 15-ին, Իջևան քաղաքում։ 1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, 1995-1996 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2003-2005 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ, որից հետո՝ մինչև 2009 թվականը՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր։ 2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 2009-2012 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը, այնուհետև նույն վարչության Իջևանի բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալի պաշտոնը։ 2016-2018 թվականներին եղել է Դիլիջան քաղաքի ոստիկանության բաժնի պետ, իսկ 2018-2019 թվականներին՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ[1]։

Հայաստանի Հանրապետության նախագահի 2019 թվականի մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։

2020 թվականի հունիսի 8-ի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ[2][3]։

2023 թվականի հունվարի 9-ին նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար։

Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Նախորդող
Արման Սարգսյան
ՀՀ Ոստիկանության պետ
Վահե Ղազարյան

2020 թվականի հունիսի 8-2023 թվականի հունվարի 9
Հաջորդող
Պաշտոնը հիմնադրվել է որպես` ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ - ոստիկանության պետ

Արամ Հովհաննիսյան

Նախորդող
Պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյան
հունվարի 9, 2023 թվական
Հաջորդող
պաշտոնավարում է