Վահրամ Դումանյան
Վահրամ Ժորայի Դումանյան (սեպտեմբերի 9, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների հայ դոկտոր[1], պրոֆեսոր, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար (2020-2022)։
Վահրամ Դումանյան | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
2020 թվականի նոյեմբերի 23-ից - 2022 թվականի դեկտեմբերի 12 | ||||
Նախորդող | Արայիկ Հարությունյան | |||
Հաջորդող | Ժաննա Անդրեասյան | |||
| ||||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |||
Գիտական աստիճան՝ | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր | |||
Մասնագիտություն՝ | մաթեմատիկոս | |||
Ծննդյան օր | սեպտեմբերի 9, 1962 (61 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կենսագրություն Խմբագրել
Վահրամ Դումանյանը ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 9-ին։ 1979-1984 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, 1984-1990 թվականներին՝ Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում։
Աշխատել է Երևանի պետական համալսարանում, Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում, Լեհաստանի Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում, Գերմանիայի Թրիերի համալսարանում, Գերմանիայի Պադերբորնի համալսարանում[2]։
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ է, մասնագիտական խորհրդի անդամ է, արժանացել է Երևանի պետական համալսարանի և Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալների։
Շուրջ 5 տասնյակ ուսումնամեթոդական և գիտական աշխատությունների հեղինակ է[3][4][5]։
2020 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար[6]։
2008-2019 թվականներին եղել է ԲՈԿ-ի «Մաթեմատիկական կիբեռնետիկա» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար։
2001-2020 թվականներին եղել է ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրեն։
2020 թվականի նոյեմբերի 23-ից Հայաստանի ԿԳՄՍ նախարար է։
2022 թվականի դեկտեմբերի 12-ին, իր հրաժարականի դիմումի հիման վրա ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից։
2023 թվականի փետրվարի 2-ին նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Վահրամ Դումանյանը իր՝ ԿԳՄՍ նախարար դառնալու մասին»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2020-11-23
- ↑ News Shant։ «Ո՞վ է ԿԳՄՍ նոր նախարարը. նրա կենսագրությունը»։ Վերցված է 2020-11-23
- ↑ «Վահրամ Ժորայի Դումանյան»։ www.ysu.am (անգլերեն)։ Վերցված է 2020-11-23
- ↑ «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն»։ escs.am։ Վերցված է 2020-11-23
- ↑ «Վահրամ Դումանյան-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»։ vaganvam.com։ Vagan Mkrtchyan։ Վերցված է 2020-11-24(չաշխատող հղում)
- ↑ «Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. Նոր նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը»։ news.am։ Վերցված է 2020-11-23