Տիգրան Խաչատրյան
Տիգրան Խաչատրյան (դեկտեմբերի 11, 1970[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, պետական և քաղաքական գործիչ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (16.10.2018-01.06.2019), ՀՀ էկոնոմիկայի նախարար[2]։
Տիգրան Խաչատրյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
01.06.2019-ից | ||||
| ||||
16.10.2018 - 01.06.2019 | ||||
| ||||
21.10.2016 - 18.05.2018 | ||||
Կուսակցություն՝ | անկուսակցական | |||
Կրթություն՝ | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա | |||
Մասնագիտություն՝ | տնտեսագետ | |||
Ազգություն | հայ | |||
Ծննդյան օր | դեկտեմբերի 11, 1970[1] (50 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ![]() |
ԿրթությունԽմբագրել
1987-1992 թթ.- սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկայի ֆակուլտետում։
1993-1996 թթ.- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, Տնտեսության կառավարում։
1996 թ.- Վիեննայի միացյալ ինստիտուտ, Կիրառական շուկայական տնտեսություն։
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
1995 թ.- ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջատար մասնագետ։
1995-1996 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր տնտեսագետ։
1996-1998 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի եկամուտների բաժնի պետ։
1998-1999 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության պետ։
1999-2001 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։
2001-2006 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
2006-2016 թթ.- Վալլեքս ընկերությունների խումբ, ֆինանսական տնօրեն։
2008-2014 թթ.- Զարգացման հայկական գործակալության խորհրդի անդամ։
2016 թ.- Համահայկական բանկի խորհրդի անդամ։
2016-2018 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ[3]։
2018 թ. մարտ-մայիս` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ[4]։
2018 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր` Հայ-Թեք Արմենիա ընկերության տնօրեն։
2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։
2019 թվականի հունիսի 1-ից` ՀՀ էկոնոմիկայի նախարար[5]։
Նախորդող Արծվիկ Մինասյան |
ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյան 15.10.2018-01.06.2019 |
Հաջորդող Պաշտոնը վերացվել է |
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
- ↑ 1,0 1,1 Տիգրան Խաչատրյանը gov.am կայքում
- ↑ «Տիգրան Խաչատրյան»։ https://www.gov.am
- ↑ «Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ»
- ↑ «Վարչապետը պաշտոնից ազատել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Տիգրան Խաչատրյանին»
- ↑ «ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»