Համբարձում Մաթևոսյան
Համբարձում Մաթևոսյան (նոյեմբերի 18, 1992 թվական, Գյումրի), հայ պետական քաղաքական գործիչ, Հայաստանի Արմավիրի մարզպետ[1]:
Համբարձում Մաթևոսյան | |||
| |||
---|---|---|---|
2018 թվականի հոկտեմբերի 16-ից | |||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | նոյեմբերի 18, 1992 (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Գյումրի, Հայաստան |
ԿրթությունԽմբագրել
2009 թվականին ավարտել է Գյումրու թիվ 5 հիմնական դպրոցը: 2009-2012 թվականներին սովորել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի «Համաշխարհային գիտություններ» բաժնում: 2012-2015 թվականներին սովորել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետի «Համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն» բաժնում:
Աշատանքային գործունեությունԽմբագրել
2011-2012 թվականներին աշխատել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջում՝ որպես միջազգային ուսանողական բաժնի համակարգող:
2013-2014 թվականներին աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի «Կերամռեսուրս» ՍՊԸ-ում՝ որպես եվրոպական շուկայի պատասխանատու:
2013-2015 թվականներին աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում՝ որպես Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական:
2016-2018 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ որպես հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական[2]:
2018 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ նշանակվել է Հայաստանի Արմավիրի մարզպետ[3][4][5]։
Վերապատրաստումներ և պարգևներԽմբագրել
2008 թվականին եղել է Հայաստանի ներկայացուցիչը ԱՄՆ Դենվեր քաղաքում անցկացված Գլոբալ երիտասարդական ֆորումին:
2012-2013 թվականներին եղել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի հայկական համայնքի Երիտասարդական թեմի ատենապետը:
2013 թվականին անցել է մագիստրատուրայի կարճաժամկետ ուսուցում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետում:
2013 թվականին մասնակցել է Երիտասարդ առաջնորդների դպրոցում անցկացված «Բանակցությունների, տարածաշրջանային և հանրային քաղաքականության վերաբերյալ մասնագիտական վերապատրաստման» դասընթացներին:
2013-2015 թվականներին հանդիսացել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի Հայ ուսանողական կազմակերպության համահիմնադիրը և համակարգողը:
2015 թվականին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային ուսանողական կենտրոնի կողմից արժանացել է շնորհակալագրի:
2015 թվականին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատ Ջոել Անդերսոնի կողմից արժանացել է շնորհակալագրի:
2015-2016 թվականներին աշխատանքային վերապատրաստում է անցել «World Chicago» կազմակերպությունում:
2018 թվականին «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում «Կրթության կազմակերպման հարցեր» թեմայով վերապատրաստում է անցել Իռլանդիայի Հանրապետությունում[6]:
2019 թվականին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կողմից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով:
2019 թվականին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամասի հրամանատարի կողմից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է <<Ա. Միկոյանի անվան սահմանապահ զորամասի ստեղծման 95 տարի>> հուշամեդալով:
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է, ունի մեկ որդի։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://armavir.mtad.am/news/item/2018/10/16/161018/
- ↑ https://www.aysor.am/am/news/2018/10/16/%D5%B4%D5%A1%D5%A9%D6%87%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/1478125
- ↑ http://armavir.mtad.am/news/item/2018/10/16/16101
- ↑ Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ
- ↑ Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ
- ↑ http://armavir.mtad.am/structure/bio/849/