Ժաննա Անդրեասյան
Ժաննա Արամի Անդրեասյան (փետրվարի 14, 1981[1], Վրաստան), սոցիոլոգ, հոգեբան, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (2022 թվականից), նախկինում եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (2019-2020), ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (2020-2022)։
Ժաննա Անդրեասյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2019 - 2020 | ||||
| ||||
2020 - 2022 | ||||
| ||||
դեկտեմբերի 13, 2022 | ||||
Նախորդող | Վահրամ Դումանյան | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |||
Գիտական աստիճան՝ | Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու | |||
Մասնագիտություն՝ | սոցիոլոգ, հոգեբան և քաղաքական գործիչ | |||
Ծննդյան օր | փետրվարի 14, 1981[1] (42 տարեկան) | |||
Ծննդավայր | Վրաստան | |||
Քաղաքացիություն | ![]() ![]() | |||
Ամուսին | Պետրոս Ղազարյան[1] |
ԿենսագրությունԽմբագրել
Ժաննա Անդրեասյանը ծնվել է 1981 թվականին, Վրաստանում։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժնում և ստացել բակալավրի աստիճան, 2002-2004 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժնում՝ ստանալով մագիստրոսի աստիճան, 2004-2008 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտուրայում։
1997-2002 թվականներին եղել է «Կանչ» մանկապատանեկան շաբաթաթերթի թղթակից, 2003 –2004 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի սոցիալական գնահատման օգնական, 2004-2010 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրի մասնագետ, 2010-2012 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրի ղեկավար, 2012-2017 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի Բարձրագույն կրթության ծրագրի ղեկավար, 2017-2019 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ[2]։
2019 թվականի փետրվարին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ[3], 2020 թվականի մարտի 5-ին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ[4], 2022 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
Մեկնաբան Պետրոս Ղազարյանի կինն է[5]։
Գիտա-մանկավարժական գործունեությունԽմբագրել
2004 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում, 2018 թվականից՝ Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում։
Զբաղվում է հետխորհրդային Հայաստանի հասարակական հիմնախնդիրների ուսումնասիրությամբ։ Գիտական աշխատանքները վերաբերում են սոցիոլոգիական մեթոդաբանության համապատասխանության և սոցիալական ցանցերի որակական բնութագրիչների ուսումնասիրությանը[6][7][8]։
ՔննադատությունԽմբագրել
Ժաննա Անդրեասյանը հայ մտավորականների և հասարակության կողմից քննադատվել է Նժդեհյան գաղափարախոսության դեմ իր ունեցած հանրային ելույթների պատճառով[9]։ Նա ցեղակրոնությունը, որի նպատակը պատմական Հայաստանի տարածքում մեկ՝ հայկական պետության շրջանակներում հայ ժողովրդի միավորումն է, համարում է ֆաշիստական գաղափարախոսություն[10]։
ԱնդամակցությունԽմբագրել
- Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ, 2016[11]
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է։ Ամուսինը լրագրող, հաղորդավար Պետրոս Ղազարյանն է[12]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ։ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԺԱՆՆԱ ԱՐԱՄԻ
- ↑ Ժաննա Անդրեասյանի մասին mlsa.am կայքում
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին։ Վերցված է 2020-03-11
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին։ Վերցված է 2020-03-11
- ↑ «Ժողովուրդ». ՔՊ-ականների մի թևը ստորագրահավաք էր սկսել Դումանյանի դեմ. ինչպես Անդրեասյանը դարձավ նախարար, news.am, 2022
- ↑ «ԺԱԻ Երևան - Ժաննա Անդրեասյան»։ www.ica.am (անգլերեն)։ Վերցված է 2020-03-11
- ↑ Անդրեասյան Ժաննա Արամի (2008-05-07)։ «Ժողովրդավարական անցման սոցիոլոգիական վերլուծության մեթոդաբանական հիմնախնդիրները»։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-18-ին։ Վերցված է 2020-03-11
- ↑ Անդրեասյան Ժաննա Արամի (2008)։ «Ժողովրդավարական անցման սոցիոլոգիական վերլուծության մեթոդաբանական հիմնախնդիրները։ Սեղմագիր ԻԲ.00.03-«Միջին մակարդակի տեսություններ, սոցիալական կառույցներ, սոցիալական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ թեկնածուի հայցման ատենախոսություն»։ Երևան
- ↑ «Ես որպես հայ մարդ արգելում եմ Գարեգին Նժդեհի մասին խոսել ինչ– որ մի ֆաշիստական ակնարկով. Աննա Մայիլյան»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2022-12-17
- ↑ Luiza։ «Նժդեհի մասին Ժաննա Անդրեասյանի կարծիքն այսօր էլ նույնն է մնացել․ «Հրապարակ»»։ yerevan.today (hy-am)։ Վերցված է 2022-12-17
- ↑ «Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար»։ www.tert.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-11-ին։ Վերցված է 2020-03-11
- ↑ Claus Santa (2022-12-12)։ «Պետրոս Ղազարյանի կինը` Ժաննա Անդրեասյանը կնշանակվի նախարար -»։ www.armlife.am (hy-AM)։ Վերցված է 2022-12-14