Նարեկ Մկրտչյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան[2]։ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար[3]։

Նարեկ Մկրտչյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
2019 - 2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
 2021 թվականի օգոստոսի 2-ից
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունիսի 20, 1989(1989-06-20)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Փարաքար, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Նարեկ Մկրտչյանը ծնվել է 1989 թվականի հունիսի 20-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում[2]։

Նարեկ Մկրտչյանը միչև 2010 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, իսկ 2012 թվականին ավարտել պատմության ֆակուլտետի մագիստրատուրան։ 2013 թվականին ստացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ մագիստրատրոսի որակավորում։ 2017 թվականին՝ Երևանի պետական համալսարանի hամաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտի կոչում։ Նարեկ Մկրտչյանը պատմական գիտությունների թեկնածու է[2]։

Նարեկ Մկրտչյանը 2015-2016 թվականներին եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսի օգնական և հայոց պատմության դասընթացի համակարգող։ 2016 թվականից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, իսկ 2018 թվականից՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Նարեկ Մկրտչյանը 2017-2018 թվականներին աշխատել է «ԱՅԲ» կրթական հիմնադրամում։ 2018 թվականից համակարգում է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտություն և միջազգային հարաբերությունների բաժնի Փոքր պետությունների ուսումնասիրման նախաձեռնությունը։ Նարեկ Մկրտչյանը դասախոսել է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Էստոնիայի և Վրաստանի հեղինակավոր համալսարաններում և գիտահետազոտական կենտրոններում[2]։

Գիտական գործունեություն խմբագրել

Ղազախագիտական հոդվածներ խմբագրել

  1. Narek Mkrtchyan, Nation Building Projects Through New Capitals: From St. Petersburg to Yerevan and Astana , Nationalities Papers: The Journal of Nationalism and Ethnicity, Volume 45, No. 3, 2017, pp. 485–498. (Indexed in SCOPUS)[4]
  2. Narek Mkrtchyan, The Notion of 'Kazakhness' Behind the Symbolic Nation- Building of Kazakhstan, CEU Political Science Journal, Vol. 9, No. 1-2, 2014, 16-38. (Indexed in SCOPUS)[5]
  3. Narek Mkrtchyan, New Language Policy of Kazakhstan: A Project of Kazakhization? , Contemporary Eurasia VI (1), 2017, pp. 108–121.
  4. Narek Mkrtchyan, Astana: A New Post-Soviet Text, International Journal of Humanities and Social Sciences, Vol. 3, No. 21, Special Issues-December 2013, pp. 229–237.
  5. Narek Mkrtchyan, Abai Kunanbaev’s “Qara Soz” In The Light of Albert Stepanyan’s Theory Of Interpretation Of The Armenian Lamentation, Central Asian Journal Of Art Studies, N4 | 2018, pp. 17–37.
  6. Նարեկ Մկրտչյան, Ղազախստանի ազգաշինության մարտահրավերները, Ժամանակակից Եվրասիա․ Եվրասիական խաչմերուկներ. նոր մարտահրավերներ, ՀԱՏՈՐ II (2), 2013, էջեր 68-80.[6]
  7. Նարեկ Մկրտչյան, Թյուրքիզմի և Իսլամի մարտահրավերները հետխորհրդային Ղազախստանում, Վէմ համահայկական հանդես Թ (ԺԵ) տարի, թիվ 4 (60), հոկտեմբեր-դեկտեմբեր, 2017, էջեր 157- 175.[7]
  8. Նարեկ Մկրտչյան, Կերեյի Ջանիբեկից մինչև Նազարբաև, Արևելագիտության հարցեր, N 13, 2017, Էջեր 362-388․
  9. Narek Mkrtchyan, REVIEW - Zheruyik [The Promised Land]. Dir. Slambek Tauekel. 115 mns. Russian. 2011, A double volume (5 & 6) full-colour special issue: Beauty and the Beast: Photography, Body and Sexual Discourse in the Middle East, Anthropology of the Contemporary Middle East and Central Eurasia.

Քաղաքագիտական, պատմագիտական և հայագիտական հոդվածներ խմբագրել

  1. Narek Mkrtchyan, Gramsci in Armenia: State-Church Relations in the Post-Soviet Armenia, Vol. 32, No. 3 (July 2015), pp. 163–176. (Indexed in SCOPUS)
  2. Narek Mkrtchyan, ‘The Good Life’: Greek Polis, Roman Empire, and Christendom, The Eurasia Studies Society Journal, Vol.2. No.1. February 2013.
  3. Narek Mkrtchyan, Vahram Ter-Matevosyan, Tigran Yepremyan, Anna Drnoian, (2017) Armenia in the Eurasian Economic Union: reasons for joining and its consequences, Eurasian Geography and Economics, 58:3, pp. 340–360.
  4. Narek Mkrtchyan,Vahram Ter-Matevosyan, FOREIGN AND SECURITY POLICY REORIENTATION DILEMMAS OF A SMALL EUROPEAN STATE: THE CASE OF ARMENIA, Small States and the New Security Environment, Policy brief no. 19, June 2018.
  5. Նարեկ Ա. Մկրտչյան, Երևանը 1918-1920 թթ․ ՀՀ մայրաքաղաք։ Ազգային ինքնության տարածական կազմակերպման իմաստաբանությունը, ՎԷՄ համահայկական հանդես Ժ (ժԶ) տարի, թիվ 4 (64), հոկտեմբեր-դեկտեմբեր, 2019․ Էջեր 226-247․
  6. Նարեկ Ա. Մկրտչյան, Գևորգ Ա. Ճաղարյան, ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՐՁԱԳԱՆՔԸ Ադրբեջանում 1980-ականների վերջերին- 1990-ականների սկզբներին տեղի ունեցած հայկական ջարդերին, ՎԷՄ համահայկական հանդես ԺԱ (ժԷ) տարի, թիվ 2 (66), ապրիլ-հունիս, 2019․ Էջեր 252-271․

Գրքեր խմբագրել

  1. Արա Մերջեան, Սմբատ Հովհաննիսյան, Նարեկ Մկրտչյան, Գրամշիի մարդկության շրջանակը և Հայաստանը/Cramsci's circle of humanity and Armenia / Առաջաբ. և խմբ.՝ Ա. Ստեփանյան, Երևան, «Փրինթինֆո», 2016. – 156 էջ։
  2. Narek Mkrtchyan and Vahram Ter-Matevosyan, The Conduct of Armenian Foreign Policy: Limits of the Precarious Balance, Small States and the New Security Environment, Volume 7 of The World of Small States, Springer Nature, 2020.

Քաղաքական գործունեություն խմբագրել

Նարեկ Մկրտչյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում[2]։

Ընտանիք խմբագրել

Նարեկ Մկրտչյանը ամուսնացած չէ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1403&lang=eng
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Նարեկ Մկրտչյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  3. «ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
  4. Mkrtchyan, Narek (2017 թ․ մայիսի 4). «Nation-building projects through new capitals: from St. Petersburg to Yerevan and Astana». Nationalities Papers. 45 (3): 485–498. doi:10.1080/00905992.2016.1260535. ISSN 0090-5992.
  5. Mkrtchyan, Narek (2014 թ․ հունիսի 25). «The Notion of 'Kazakhness' Behind the Symbolic Nation-Building of Kazakhstan» (անգլերեն). Rochester, NY. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. «Institute of Oriental Studies». orient.sci.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  7. SimonVratsian. «ԹՅՈՒՐՔԻԶՄԻ ԵՎ ԻՍԼԱՄԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ — 2017-4 — Vem Academic Journal». Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.(չաշխատող հղում)