Ռոբերտ Խաչատրյան (պետական գործիչ)
Ռոբերտ Նորայրի Խաչատրյան (հոկտեմբերի 30, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, համակարգային ծրագրավորող։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (27.04.2022-29.12.2023)[1]։ ՀՀ նախագահի խորհրդական։
Ռոբերտ Խաչատրյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
27.04.2022-29.12.2023 | ||||
Նախագահ | Վահագն Խաչատուրյան | |||
Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |||
Նախորդող | Վահագն Խաչատուրյան | |||
Հաջորդող | Մխիթար Հայրապետյան | |||
| ||||
06.02.2024 | ||||
Կրթություն՝ | Հայ-Ռուսական համալսարան (2005) և Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ (2008) | |||
Գիտական աստիճան՝ | տեխնիկական գիտությունների թեկնածու | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և մաթեմատիկոս | |||
Ծննդյան օր | հոկտեմբերի 30, 1984 (40 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կենսագրություն
խմբագրելՌոբերտ Խաչատրյանը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 30-ին, Երևանում։ 2000-2005 թվականներին սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում՝ ստանալով մաթեմատիկոս, համակարգային ծրագրավորողի որակավորում, 2005-2008 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտուրայում։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է (թեմա՝ «Տվյալների պեղման ալգորիթմների բարելավում և կիրառում վերահսկման համակարգերում»)։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել2001-2004 թվականներին աշխատել է «ՄԹԴ-Գրոուպ» ՓԲԸ-ում (Fujitsu Siemens, Siemens AG և Apple IMC ընկերությունների պաշտոնական գործընկեր ՀՀ-ում), մասնակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք նախագծերում։ 2007-2016 թվականներին «Սիմարտեկ» ՓԲԸ-ում (Siemens AG և Schneider-Electric ընկերությունների պաշտոնական գործընկեր ՀՀ-ում, էլեկտրական հոսանքի բաշխման, վերականգնվող էներգետիկայի և արդյունաբերական պրոցեսների ավտոմատացման լուծումների մատակարար) եղել է տնօրենի օգնական, փոխտնօրեն, տնօրեն, 2008-2013 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտւտի կրտսեր գիտաշխատող, 2011-2013 թվականներին՝ «Աստրա Կրիստալս» ՓԲԸ (սինթետիկ սապֆիրի բյուրեղների աճեցում) կոմերցիոն տնօրեն, 2014-2021 թվականներին՝ «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ (Էլ. հոսանքի բաշխիչ վահանների արտադրություն) տնօրեն։ 2021-2022 թվականներին եղել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ[2]։ 2022 թվականի ապրիլի 27−ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար[1][3]։ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին ազատվել է ԲՏԱ նախարարի պաշտոնից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Ռոբերտ Խաչատրյանի կենսագրությունը ՀՀ ԲՏԱՆ կայքում