Յուրի Նիկուլին
Յուրի Վլադիմիրովիչ Նիկուլին (դեկտեմբերի 18, 1921[1][2], Դեմիդով, Պորեչսկի գավառ, Սմոլենսկի գավառ, Խորհրդային Ռուսաստան - օգոստոսի 21, 1997[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական ականավոր դերասան, կրկեսի ծաղրածու, հաղորդավար, Հայրենական մեծ պատերազմի վետերան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1990)։
![]() ռուս.՝ Ю́рий Влади́мирович Нику́лин | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1921[1][2] |
Ծննդավայր | Դեմիդով, Պորեչսկի գավառ, Սմոլենսկի գավառ, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | օգոստոսի 21, 1997[2] (75 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ծաղրածու, կրկեսի արտիստ, կինոդերասան և ռազմական գործիչ |
Ամուսին(ներ) | Տատյանա Նիկուլինա |
Երեխա(ներ) | Մաքսիմ Նիկուլին |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն Խմբագրել
Յուրի Նիկուլինը ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 18-ին Դեմիդով քաղաքում։ Հայրը՝ Վլադիմիր Անդրեևիչ Նիկուլինը (1898-1964) զորացրվելով Կարմիր բանակից և ավարտելով քաղաքական կրթության կուրսերը, աշխատանքի է անցնում Դեմիդրովի դրամատիկական թատրոնում։ Այնտեղի դերասանուհի էր նաև նրա մայրը՝ Լիդիա Իվանովնա Նիկուլինան (1902-1979)։
1925 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա։ Յուրի Վլադիմիրովիչը ավարտում է Մոսկվայի № 346 միջնակարգ դպրոցը։ Ինչպես որ ինքն էր գրում «Համարյա լուրջ» անվանմամբ հուշագրում, «մեր 346-րդ դպրոցը, որտեղ ես տեղափոխվեցի, ոչ մի պատվիրակություն չի եկել, չեն եկել և գրողներ, դերասաններ և չեն կազմակերպել մեզ համար համերգներ»։
Հյարենական պատերազմ Խմբագրել
1939 թվականի նոյեմբերի 8-ին զորակոչվում է Կարմիր բանակ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կռվել է Լենինգրադում, մինչև 1943 թվականը։ Ապրել է բլոկադայի ահավոր օրերը, անցել ողջ պատերազմի միջով որպես հրետանավոր և հետախույզ[3]։ 1943 թվականի գարնանը հիվանդանում է թոքերի բորբոքումով և տեղափոխվում Լենինգրադի հիվանդանոց, բայց դուրսգրումից անմիջապես հետո, Լենինգրադի օդային հարձակման ժամանակ, վիրավորվում է[4]։
Կրթություն և գործունեություն Խմբագրել
Պատերազմի ավարտից հետո փորձում է ընդունվել Կինեմատոգրաֆիայի ռուսաստանյան պետական համալսարան և Թատերական համալսարան, որտեղ նրան չեն ընդունում, այն պատճառով, որ հանձնաժողովը նրա մեջ չի գտնոմ ոչ մի դերասանական տաղանդ։ Ի վերջո նա ընդունվում է Մոսկվայի կրկեսի ծաղրածուական ստուդիա (ռուս.՝ Московски цирке на Цветном бульваре)։
Ուսումն ավարտելուց հետո, սկսում է աշխատել այն ժամանակվա համար անսովոր, բայց հայտնի Կարանդաշ ծաղրածուի հետ։ Նրա մոտ աշխատելու ընթացքում նա ծանոթանում է Միխայիլ Շույդինի հետ։ Կառանդաշի և Շույդինի հետ միասին մեկնում է շրջագայությունների և կրկեսային աշխատանքի փորձ ձեռք բերում։ Նիկուլինը և Կառանդաշը միասին աշխատեցին երկուսուկես տարի, որից հետո 1950 թվականին Նիկուլինը Շույդինի հետ լքում են Կառանդաշին, աշխատանքային կոնֆլիկտի պատճառով։ Սկսելով աշխատել ինքնուրույն, նրանք կազմում են հանրահայտ Նիկուլին և Շույդին ծաղրածուական դուետը, չնայած, որ բնավորություններով շատ տարբեր էին[5]։
60 տարեկանում Նիկուլինը դադարեց ելույթ ունենալ, 1981 թվականին, և գլխավոր ռեժիսորի պաշտոն զբաղեցրեց Ցվետնոյ Բուլվարի կրկեսում։ 1982 թվականից դարձավ կրկեսի տնօրեն։ Նրա օրոք կրկեսը հիմնովին վերակառուցվեց, իսկ բացումն տեղի ունեցավ 1989 թվականին։ Վերանորոգումը տևեց ընդամենը 4 տարի։
Յուրի Վլադիմիրովիչ կրկեսում աշխատել է շուրջ 50 տարի։ Նա նաև «Կայծ» թերթի խմբագրական խորհրդի անդամ էր[6]։
Ընտրանի Խմբագրել
Թվական | Ֆիլմի վերնագիր | Դեր |
---|---|---|
1957 | Կիթառով աղջիկը | Պիրոտեխնիկ |
1959 | Անընկճելիները | Վասիլի Կլյաչկին, գործարանի հարբեցող |
1960 | Յաշա Տոպորկով | Պրոշա |
1961 | Բարբոս շունը և անսովոր մրցավազքը | Բալբես |
1961 | Մարդը՝ ոչ մի տեղից | Ոստիկանության սերժանտ |
1961 | Երբ ծառերը մեծ էին | Կուզմա Կուզմիչ Իորդանով |
1961 | Ընկե՛ր իմ, Կոլկա՛ | Վասյա, վարորդ |
1961 | Օղի թորողները | Բալբես |
1961 | Կամակորի սանձահարումը | Եկեղեցու տղաների երգչախմբի ղեկավար |
1962 | Դեռ խակ է | Նիկոլայ, վարորդ |
1962 | Գործարար մարդիկ («Հարազատ հոգիները» նովելից) | Ավազակ |
1963 | Առանց վախի և հանդիմանության | Կամեո |
1964 | Ինձ մո՛տ Մուխտար | Գլազիչև |
1964 | Տվեք բողոքի գիրքը | Բալբես |
1965 | Օպերացիա «Ի» | Բալբես |
1966 | Անդրեյ Ռուբլյով | Պատրիկեյ, հոգևորական |
1967 | Կովկասի գերուհին | Բալբես |
1969 | Ադամանդե ձեռքը | Գորբունկով |
1971 | 12 աթոռ | Տիխոն, դռնապան |
1971 | Հեռագիրը (ֆիլմ, 1971) | Ֆեդոր Ֆեդորովիչ, սիրողական փորագրող |
1971 | 12 աթոռ (ֆիլմ, 1971) | Տիխոն, հավաքարար Ստարգորոդում |
1972 | Ծերունի ավազակները | Մյաչիկով |
1975 | Նրանք մարտնչում էին հանուն Հայրենիքի (ֆիլմ) | շարքային Նեկրասով |
1976 | Քսան օր առանց պատերազմի | Մայոր Վասիլի Նիկոլաևիչ Լոպատին, ռազմական թղթակից |
1983 | Խրտվիլակը | Նիկոլայ Բեսսոլցև, Լենայի պապիկը |
Մուլտֆիլմների հնչյունավորում Խմբագրել
Թվական | Վերնագիր | Կերպար |
---|---|---|
1977 | Բոբիկը գնացել է Բարբոսին հյուր (մուլտֆիլմ) | Բոբիկ |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Никулин Юрий Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Խաչատրյան Սուրեն (1989)։ Համաշխարհային էկրանի կատակերգուները։ Երևան: Սովետական գրող։ էջեր 196–205։ ISBN 5-550-00156-X
- ↑ Յ. Վ. Նիկուլին
- ↑ «Никулин Юрий Владимирович»։ warheroes.ru։ Վերցված է 2021-08-19
- ↑ «Юрий Никулин music, videos, stats, and photos»։ Last.fm (անգլերեն)։ Վերցված է 2021-08-19
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յուրի Նիկուլին կատեգորիայում։ |