Անդրեյ Ռուբլյով (ֆիլմ)

ֆիլմ

Անդրեյ Ռուբլյով (ռուս.՝ Андрей Рублев), 1966 թվականին «Մոսֆիլմ»-ում նկարահանված Անդրեյ Տարկովսկու պատմական կինոդրաման։ Սկզբում որոշված էր, որ ֆիլմի վերնագիրը լինի «Չարչարանքներ ըստ Անդրեյի»։

Picto infobox cinema.png
Անդրեյ Ռուբլյով
ռուս.՝ Андрей Рублёв
Անդրեյ Ռուբլյով.jpg
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ժանրարտհաուս և դրամա
Թվական1966, դեկտեմբերի 24, 1971 և հոկտեմբերի 4, 1973[1]
Լեզուռուսերեն, թաթարերեն[2] և իտալերեն[2]
ՌեժիսորԱնդրեյ Տարկովսկի[3][4][5]
Սցենարի հեղինակԱնդրեյ Տարկովսկի և Անդրեյ Կոնչալովսկի
ԴերակատարներԱնատոլի Սոլոնիցին[4], Իվան Լապիկով[6][5], Նիկոլայ Գրինկո[7][5], Նիկոլայ Բուրլյաև[5], Իրմա Ռաուշ[5], Յուրի Նիկուլին, Նիկոլայ Սերգեև, Յուրի Նազարով[6], Ռոլան Բիկով[6], Ստեպան Կռիլով[6], Իգոր Դոնոսկոյ[6], Բոլոտ Բոյշենալիև, Իրինա Պետրովնա[6], Նելլի Սնեգինա, Նիկոլաի Գրաբբե, Դմիտրի Օռլովսկի[8], Միխայիլ Կոնոնով[8] և Anatoliy Obukhov?
ՕպերատորՎադիմ Յուսով
ԵրաժշտությունՎյաչեսլավ Օվչինիկով
Պատմվածքի վայրՄոսկվա
Նկարահանման վայրՄոսկվա և Ռուսաստան
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն185 րոպե
Բյուջե900 000 ₽[9]

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը բաժանված է 8 նովել-էպիզոդների, որոնք նկարագրում են XV դարասկզբին ՝ 1400-ից 1423 թվականներին Ռուսիայում տիրող խառնաշփոթ ժամանակաշրջանը, հոգևորական-սրբանկարիչ Անդրեյ Ռուբյովի աչքերով։ Առանձին նովելները սյուժետապես քիչ են կապված միմյանց, բայց պատկերում են միջնադարյան Ռուսիայի ամբողջական պատկերը։ Առաջին, ոչ մեծ գլուխը ցուցադրում է հոգևորականի թռիչքը օդապարիկով։ Պատմությունը սկիզբ է առնում Անդրանիկյան մենաստանից երեք հոգևորականների՝ Դանիլի, Կիրիլի և Անդրեյի հեռանալով։ Վատ եղանակի պատճառով հեգևորականները կանգ են առնում խոշոր ախոռի կամ գոմի կտուրի տակ, որտեղ ներկայացում է ցույց տալիս թափառական արտիստ-խեղկատակ։ Չի հասցնում նա հանգստանալ ավարտից հետո, երբ նրան ծեծելով տանում են գյուղական ոստիկանները։

Հեթանոսական տոնըԽմբագրել

Հետևելով հին ավանդույթներին, մերկացած երիտասարդ աղջիկներ ու տղաներ նկարչի աչքի առաջ լողում են գետում։ Օրիորդներից մեկը փորձում է գերել Անդրեյին։ Դանիլը հասկանում է, թե ինչ է կատարվել գիշերը, ու փոքր հարցադրումներից հետո պատասխանում է. «Քո մեղքը, քո խիղճը, քո աղոթքները»։ Եվ այստեղ նրանք ականատես են լինում, թե ինչպես են իշխանի պահապանները հարձակվում հեթանոսների վրա։

ԱրշավանքԽմբագրել

Իշխանական հակամարտությունները հանգեցնում են թաթարների արշավանքին Վլադիմիրի վրա։ Թաթար զինվերների կողմից թալանվել են քաղաքներն ու տաճարները։ Ռուբլյովի նկարները ավերված են։ Նա տեսնում է, թե ինչպես է զինվորներից մեկը քարշ տալիս օրիորդի, փրկում է նրան, կացնով հարվածելով թաթարի գլխին։

Բոլոր այդ սարսափելի պատկերները դիտվում են որպես Անդրեյ Ռուբլյովի հավատքի փորձություն։ Ամբողջ ֆիլմի ընթացքում անց է կացվում Անդրեյ Ռուբլյովի և Ֆեոֆան Գրեկի փիլիսոփայական վեճը։ Հիասթափված Անդրեյը վերադառնում է մենաստան, կասկածելով, արդյոք պետք են մարդկանց իր նկարները։ Անդրեյի կասկածանքներին ու տանջանքներին զուգահեռ ներկայացվում է Ֆեոֆանի աշխարհի հանգիստ հոգևորական ընկալումը։ Վերջինս համոզում և խնդրում է Ռուբլյովին, որ անկախ ամեն ինչից շարունակի ստեղծագործել։

Անդրեյ Ռուբլյովը, քավելով իր սարսափելի մեղքը՝ մարդու սպանությունը, լռության երդում է տալիս, որը սյուժեից ելնելով պահում է տասնհինգ տարի

ԱվարտԽմբագրել

Վերջին նովելը ՝ «Զանգերը» պատմություն է մի պատանու մասին, ով իր փրկության համար ձևացրեց, թե գիտի զանգերի ձուլման գաղտնիքը, իսկ հետո բացահայտեց, որ իրականում էլ կարող է։ Ավերված Սուզդալում պետք է ձուլել նոր զանգ տաճարի համար։ Իշխանի ծառաները փորձում են գտնել զանգերի վարպետի, բայց արշավանքից հետո ոչ ոք ողջ չի մնացել։ Միակը, ում կարողանում են գտնել՝ երիտասարդ Բորիսկան է վարպետ-ձուլողներից մեկի որդին, ով համոզում է, էե գիտի գաղտնիքը։ Իշխանին ոչինիչ չի մնում, բացի համաձայնվելուց։

Բորիսկան գիտակցելով ամբողջ պատասխանատվությունը, աշխատանք է սկսում իր ձեռքի տակ վերցնելով հարյուրավոր մարդկանց։ Իշխանի ամենադժվար պահանջը կատարված է ժամանակին, և զանգերը հնչեցվում են։ Ռուբլյովը տեսնելով հրաշքը, որոշում է ավարտել իր երդումը Բորիսկային ասելով.

  Ահա մենք միասին քեզ հետ կգնանք։ Դու՝ զանգեր ձուլելու, ես՝ սրբապատկերներ նկարելու...  

ԾանոթագրություններԽմբագրել