Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները

«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» (ռուս.՝ Кавказская пленница, или Новые приключения Шурика), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Լեոնիդ Գայդայը։ Ֆիլմի սցենարը գրել են Յակով Կոստյուկովսկին և Մորիս Սլոբոդսկին ռեժիսորի մասնակցությամբ։ Նկարահանումներն անցկացվել են 1966 թվականին «Մոսֆիլմի» տաղավարներում, ինչպես նաև Ղրիմում՝ Յալթայի կինոստուդիայի բազայում, Կովկասում՝ Կրասնայա Պոլյանայի շրջանում և Աբխազիայում՝ Ռիցա լճի հովտում։ Դերերը կատարել են Ալեքսանդր Դեմյանենկոն, Նատալյա Վառլեյը, Վլադիմիր Էտուշը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Ռուսլան Ախմետովը, Յուրի Նիկուլինը, Գեորգի Վիցինը, Եվգենի Մորգունովը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Կովկասում։ Սյուժեի հիմքում բանահյուսության նմուշներ հավաքող Շուրիկի արկածներն են, որը, գտնվելով հարավային քաղաքում, ներքաշվում է Նինայի առևանգման պատմության մեջ։ Աղջկան փախցնելու նախաձեռնողը շրջանային մասշտաբի նոմենկլատուրային աշխատող ընկեր Սաախովն է, իսկ նրա կունակների դերում հանդես են գալիս կատակերգական եռյակի կերպարները՝ Փորձառուն, Դմբոն ու Վախկոտը։

Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները
ռուս.՝ Кавказская пленница, или Новые приключения Шурика
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն[1]
Թվական1967, ապրիլի 1, 1967[2], ապրիլի 3, 1967[2] և սեպտեմբերի 15, 1967[2]
Պրեմիերաապրիլի 1 1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Գայդայ
Սցենարի հեղինակԼեոնիդ Գայդայ, Յակով Կոստյուկովսկի և Մորիս Սլոբոդսկոյ
ԴերակատարներԱլեքսանդր Դեմյանենկո[3], Նատալյա Վառլեյ[3], Մհեր Մկրտչյան, Վլադիմիր Էտուշ[3], Գեորգի Վիցին, Եվգենի Մորգունով, Յուրի Նիկուլին, Նինա Գրեբեշկովա[3], Ռուսլան Ախմետով, Դոնարա Մկրտչյան, Միխայիլ Գլուզսկի, Պյոտր Ռեպնին[3], Գեորգի Միլյար[4] և Լեոնիդ Դովլաթով[4]
ՕպերատորԿոնստանտին Բրովին
ԵրաժշտությունԱլեքսանդր Զացեպին
Պատմվածքի վայրԿովկասյան լեռներ
Նկարահանման վայրՂրիմ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն77 րոպե
 Kidnapping, Caucasian Style Վիքիպահեստում

Ֆիլմը, որի ժանրը սահմանվում է որպես էքսցենտրիկ կատակերգություն, լի է հնարքներով, գեգերով, զավեշտախաղի տարրերով։ Ուսումնասիրողների կարծիքով՝ ռեժիսորը ֆիլմում օգտագործել է համր կինեմատոգրաֆիայի ներկայացուցիչների՝ մասնավորապես Չառլի Չապլինի և Հարոլդ Լլոյդի փորձը։ Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինը, երգերի տեքստերի հեղինակը Լեոնիդ Դերբենյովն է։ Հանձնելուց հետո ֆիլմին տրվել է առաջին վարձույթային կատեգորիան։ ԽՍՀՄ կինոթատրոնների էկրաններին «Կովկասի գերուհին» թողարկվել է 1967 թվականի ապրիլի 3-ին։

Սցենար խմբագրել

«Կովկասի գերուհին»[Ն. 1] ֆիլմի մտահղացումը ծագել է այն ժամանակ, երբ Շուրիկի արկածների մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Ի» գործողությունը և Շուրիկի այլ արկածները», նոր էր դրվել արտադրության։ Երկու ֆիլմերի ռեժիսոր Լեոնիդ Գայդայի վկայությամբ՝ ինքը սցենարիստներ Յակով Կոստյուկովսկու և Մորիս Սլոբոդսկու հետ միասին ծրագրում էր գրել և նկարահանել ևս մի քանի ֆիլմ տարօրինակ ուսանողի արկածների մասին։ Սակայն «Ի» գործողության» թողարկումից հետո Գայդայը հասկացել է, որ այդ ֆիլմը «ամայացրել» է իրեն. «Ինչպես այն ժամանակ ինձ թվում էր, ես պատմել էի Շուրիկի մասին բոլոր տեսակյուններից, ես թափ էի տվել երրորդությունից (և նա ինձանից) այն ամենը, ինչ նա կարող էր տալ, հետապնդումների մասին ես չէի կարող մտածել առանց սարսուռ ունենալու»։ Այնուամենայնիվ, ռեժիսորին չի հաջողվել խուսափել ուսանողի մասին ֆիլմի վրա աշխատանքը շարունակելուց. կինեմատոգրաֆիական մեքենան արդեն «սկսել էր պտտվել»[6][7]։

Ինչպես հիշել է սցենարիստներից մեկը՝ Յակով Կոստյուկովսկին, Շուրիկի արկածների մասին նոր ֆիլմի հիմքում ընկած էին թերթային հրապարակումներ, որոնցում պատմվում էր հարսնացուին գնելու և վաճառելու՝ Կովկասում պահպանված ավանդույթի մասին։ Սյուժեի մնացած մասը հորինել են համահեղինակները[8]։ 1965 թվականի հունիսին Կոստյուկովսկին և Սլոբոդսկոյը «Մոսֆիլմ» են ուղարկել հայտ՝ խնդրելով հավանություն տալ դեռևս չավարտված «Շուրիկը լեռներում» սցենարի պլանին, որը բաղկացած էր երկու զավեշտալի դրվագներից՝ «Կովկասի գերուհին» և «Ձնեմարդն ու մյուսները» (ռուս.՝ «Снежный человек и другие»)։ Երկրորդ պատմության գաղափարը մերժել է ինքը՝ Գայդայը, որը, հավանաբար, դրանում տեսել է այն թեմայի կրկնությունը, որն ավելի վաղ վերարտադրվել էր Էլդար Ռյազանովի «Մարդը ոչ մի տեղից» ֆիլմում։ Արդյունքում առաջին նովելը վերաճել է գրական սցենարի, որին Գայդայը, որն այն կարդացել էր նախնական փուլերում, ռեժիսորական պահանջներ էր ներկայացնում. «Իսկ ի՞նչ է կադրում։ Ի՞նչ կտեսնի հանդիսատեսը»։ Լեոնիդ Գայդայը համահեղինակներին մշտապես երկխոսության լակոնիկության կոչ է արել. դրանք գրեթե «հեռագրային ոճով» վերաշարադրելու նրա խնդրանքները, հնարավոր է, սցենարիստների կողմից արտացոլվել են «Կարճ կապիր, Սկլիֆոսովսկի» արտահայտությունում[9]։

Պատրաստի սցենարի քննարկումը տեղի է ունեցել 1965 թվականի հոկտեմբերին «Մոսֆիլմի» խմբագրական խորհրդի նիստում։ Մասնավորապես, ռեժիսոր և սցենարիստ Լեո Արնշտամի հնչեցրած պահանջներից մեկը կապված է եղել սյուժեում Փորձառուին, Դմբոյին և Վախկոտին՝ Գայդայի նախկին ժապավեններից հանդիսատեսին ծանոթ հերոսներին ընդգրկելու հետ։ Առնշտամի խոսքով՝ եռյակն ակնհայտորեն ծանրացրել է ֆաբուլան, և բացի այդ նա գործել է «արդեն աշխատած նյութի վրա»։ Նրանից հետո ելույթ ունեցած Գայդայը նշել է, որ եռյակը ֆիլմում չի լինելու. «Նիկուլինը հրաժարվել է նկարահանվել»։ Այդ ժամանակ Դմբոյի դերակատարը, ում սցենարն անհաջող էր թվացել, իրոք մերժել էր «ակնհայտ ձախողված» կինոնկարին մասնակցելու առաջարկը, սակայն ավելի ուշ դերասանի մտադրությունը փոխվել է[10]։

Ֆիլմի արտադրության փուլի սկիզբը նախատեսված է եղել 1966 թվականի սկզբին։ Հունվարին Գայդայը մորը հասցեագրված նամակում հայտնել է, որ մինչև 20-րդ օրը ինքը պետք է հանձնի ռեժիսորական սցենարը. «Ժամանակ քիչ է մնացել, իսկ աշխատանք՝ օ՜խ»[11]։ Մի իրավիճակում, երբ և՛ հանդիսատեսը, և ինքը՝ բեմադրիչը, փոքր-ինչ հոգնել էին Փորձառուից, Դմբոյից և Վախկոտից, ռեժիսորը որոշել է տեղափոխել շեշտադրումները և առաջին պլան բերել շրջանային մասշտաբի ղեկավարներից մեկին։ Գայդայի խոսքով՝ ընկեր Սաախովը «դարձել է ֆիլմի բանալին»։ «Ես հիմա միայն երկու ելք ունեմ. կամ ես նրան տանում եմ զագս, կամ նա ինձ կտանի դատախազի մոտ» արտահայտությունը որոշել է սյուժետային լարվածությունը և արդարացրել իրավիճակների բացառիկությունն ու կերպարների էքսցենտրիկությունը»[12][13]։

Վլադիմիր Էտուշի մարմնավորած հերոսի ազգանունը հեղինակային խմբագրությունում եղել է Օխոխով (մեկ այլ տարբերակով՝ Ախոխով)։ Սակայն նկարահանումներից առաջ պարզվել է, որ Մշակույթի նախարարությունում աշխատում է նույն ազգանունով աշխատակից։ Երբ այն դարձվել է «Սաախով», պարզել է, որ «Մոսֆիլմի» պաշտոնյաների մեջ կա ոմն Սահակով։ «Պոլիտկոռեկտ» ազգանվան որոնումներն ավարտվել են ԽՍՀՄ մշակույթի նախարար Եկատերինա Ֆուրցևայի աշխատասենյակում, որը, ըստ Յակով Կոստյուկովսկու, պահանջել է դադարեցնել տարբերակների ընտրությունը. «Իսկ եթե նրա ազգանունը լիներ Իվանո՞վ։ Մենք մշակույթի նախարարությունում ունենք 180 Իվանով։ Եվ ի՞նչ հիմա։ Հիմարին չի՞ կարելի անվանել Իվանով։ Թողնել՝ ինչպես կա»[14][15]։

Սցենարի հանձնման ժամանակ խմբագիրների մոտ որոշ հարցեր է առաջացրել Նինայի քեռու՝ Ջաբրայիլի արտահայտությունը՝ «Ի դեպ, հարևան շրջանում փեսացուն գողացել է կուսակցության անդամին»։ Արտահայտությունը հաջողվել է պահպանել, սակայն ֆիլմում այն արտասանում է մեկ այլ կերպար՝ Դմբոն[16]։ Միևնույն ժամանակ, մի շարք պարբերականներում տեղ գտած տեղեկատվության համաձայն, կինոնկարի ստեղծողները չեն կարողացել պահպանել ֆիլմի սկզբի այն տեսարանը, որտեղ Վախկոտը ցանկապատի վրա գրում է «X» տառը, Փորձառուն՝ «У» տառը, իսկ Դմբոն՝ միլիցիայի սուլիչի հնչյունների ներքո գրում է «...дожественный фильм» (հայ․ թարգմ․՝ Գեղարվեստական ֆիլմ)[Ն. 2]: Կինոստուդիայի ղեկավարությունը կարծում էր, որ համահեղինակների հորինած մտահղացումը սադրիչ ուղերձ է պարունակում[18][19][20][21][22][17][23]։

Իմ նկարահանած ֆիլմերի ծննդաբանությունն սկիզբ է առնում է Մաք Սեննեթի և Բաստեր Քիթոնի, Մաքս Լինդերի և Չապլինի կարճամետրաժ ֆիլմերից։ Երբեմն նույնիսկ կշտամբում են Չապլինի վաղ ֆիլմերին նմանակելու համար։ Սակայն ես մխիթարություն ունեմ։ Նման դեպքերում ես ամեն անգամ հիշում եմ Իլֆի և Պետրովի ֆելիետոնի վունդերկինդին, որն ահավոր անհանգստանում էր, որ ապագա ֆիլմը Չապլինի նման չստացվի։ Նրան պատասխանում են․ «Մի՛ վախեցիր, տղա։ Չապլինի նման չի ստացվի[24]։

— Լեոնիդ Գայդայ

Սյուժե խմբագրել

Շուրիկը (Ալեքսանդր Դեմյանենկո) մեկնում է գիտա-ազգագրական արշավախմբի «լեռնային շրջաններից մեկում»։ Հերոսը մտադիր է ուսումնասիրել լեռների բնակիչների ծեսերն ու բանահյուսությունը, այդ թվում՝ կենացները։ Առաջին իսկ օրը պարզվում է, որ Կովկասում կենացների ժանրի ուսումնասիրությունը ենթադրում է գործնական ծանոթություն ուսումնասիրվող նյութին։ Տեղի բնակիչները, իմանալով երիտասարդ գիտնականի հետաքրքրության մասին, հայտնում են, որ պատրաստ են օգնել Շուրիկին յուրացնել թեման ծիսական գինարբուքների միջոցով։ Արդյունքում իր ֆիզիկական հնարավորությունները հաշվի չառած հյուրը խափանում է Ամուսնությունների գրանցման պալատի բացումը և հայտնվում միլիցիայի բաժանմունքում։ Այնտեղից Շուրիկին օգնում է դուրս գալ շրջկոմտնտեսության վարիչ[Ն. 3] ընկեր Սաախովը (Վլադիմիր Էտուշ), որը բանահյուսության նմուշներ հավաքողին անվանում է «խոշոր գիտական աշխատող, մտավոր աշխատանքի մարդ», իսկ միջադեպը՝ «դժբախտ պատահար արտադրության մեջ»[25]։

Ընկեր Սաախովի աջակցությունն ու հաճոյախոսությունները մոլորության մեջ են գցում Շուրիկին։ Հերոսը չի կասկածում, որ շրջանային մասշտաբի ֆունկցիոները, գնահատելով մանկավարժական ինստիտուտի ուսանողուհու՝ արձակուրդ եկած Նինայի (Նատալյա Վառլեյ) գեղեցկությունն ու պլաստիկան, առևտրի մեջ է մտել նրա քեռու՝ Ջաբրայիլի (Ֆրունզիկ Մկրտչյան) հետ և փաստացի գնել է «հարսնացուին» ոչխարների հոտի և ֆիննական սառնարանի դիմաց։ Սաախովը մտադիր է «կոմերիտուհի, մարզուհի և գեղեցկուհի» Նինային տեղափոխել լեռնային գետի ափին գտնվող իր ամրացված տուն։ Դրա համար պաշտոնյան որոշում է ներկայացում խաղարկել և քաղաք մտնելիս Նինայի հետ ծանոթացած Շուրիկին ներգրավել այդ բեմադրված ծիսակատարության մեջ, որը կապված է հարսնացուին փախցնելու հետ։ Սաախովի կունակներն են դառնում նույն շրջանում հայտնված եռյակի ներկայացուցիչները՝ Վախկոտը (Գեորգի Վիցին), Դմբոն (Յուրի Նիկուլին) և Փորձառուն (Եվգենի Մորգունովը)[26]։

Երբ Շուրիկը, հայտնաբերելով, որ Նինային առևանգման հետ կապված իրավիճակում ակամա դարձել է «սատրապի սպասավոր», փորձում է բողոքել, Սաախովը առիթ է ստեղծում խռովարարին հոգեբուժարան տեղափոխելու համար։ Հերոսը, փախչելով բուժարանից, Սաախովի տուն-ամրոցից դուրս եկած Նինայի և երիտասարդ հերոսներին սատարող վարորդ Էդիկի (Ռուսլան Ախմետով) հետ միասին Սաախովի համար բեմադրում է այլ ներկայացում. գիշերվան մոտ, երբ շրջանային պաշտոնյան հեռուստացույցով դիտում է Չայկովսկու «Կարապի լիճ» բալետը, նրա տանը լույսը մարում է, և հայտնվում են ֆիգուրներ, որոնք խոստանում են պատժել Սաախովին «լեռների հին օրենքի» համաձայն[27][28]։ Այն պահին, երբ տանտերը, փորձելով փրկվել, դուրս է նետվում պատուհանից, կրակոց է հնչում։ «Մի անհանգստացեք, դա ընդամենը աղ է»,– անհանգստացած Նինային հանգստացնում է Շուրիկը[29]։

Հաջորդ դրվագը տեղի է ունենում ժողովրդական դատարանի դահլիճում։ Ամբաստանյալների նստարանից բարձրանում են եռյակի ներկայացուցիչները և Ջաբրայիլը, այնտեղ է նաև Սաախովը։ Վախկոտի ելույթից հետո («Կեցցե մեր դատարանը, աշխարհի ամենամարդասիրական դատարանը») դատավորը բոլոր ներկաներին առաջարկում է նստել։ Հերոսները, բացառությամբ Սաախովի, նստում են նստարանին։ Նա, ինչպես բացատրում է Դմբոն, «չի կարող նստել»։ Եզրափակիչ տեսարանում Նինան, Շուրիկը և բարձված էշը քայլում են դեպի քաղաք տանող ճանապարհով։ Շրջադարձից հայտնվում է «Ստարտ» միկրոավտոբուսը, որը կադրից դուրս հնչող «Արջերի մասին երգի» հնչյունների ներքո տանում է «Կովկասի գերուհուն»։ Նրա «առևանգող և փրկիչ» Շուրիկը ավանակին հեծած գնում է նրա հետևից[30]։

Նախապատրաստական փուլ։ Դերասանների ընտրություն խմբագրել

1966 թվականի հունվարի երկրորդ կեսին սկսվել է կինոարտադրության նախապատրաստական շրջանը։ Գայդայը նկարահանող խումբ է հրավիրել իրեն ծանոթ մարդկանց՝ օպերատոր Կոնստանտին Բրովինին, կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինին, նկարիչ Վլադիմիր Կապլունովսկուն։ Բնական նկարահանումների համար վայրի որոնումներ սկզբում կատարվել են Կովկասում, ապա կինոխումբը տեղափոխվել է Ղրիմ, որտեղ էլ գտնվել են համապատասխան օբյեկտներ։ Մարտի 10-ին «Մոսֆիլմ» կինոստուդիայում սկսվել են կինոփորձերը։ Շուրիկի դերակատար Ալեքսանդր Դեմյանենկոն ընտրվել է մրցույթից դուրս․ նա պարզապես «Կովկասի գերուհի» է «տեղափոխվել» «Ի» օպերացիայից»։ Ուսանողի արկածների մասին պատմող առաջին ֆիլմում դերասանը հայտնվել էր այն բանից հետո, երբ մրցութային փուլով արդեն անցել էին մոտ քառասուն հավակնորդներ՝ Վիտալի Սոլոմինը, Ալեքսանդր Լենկովը, Անդրեյ Միրոնովը, Վսեվոլոդ Աբդուլովը, Օլեգ Վիդովը, Իվան Բորտնիկը, Եվգենի Ժարիկովը, Ալեքսանդր Զբրուևը, Եվգենի Պետրոսյանը և այլք։ Գեղխորհուրդը, քննարկելով ներկայացված բոլոր թեկնածությունները, հակված էր գլխավոր դերում հաստատել Վալերի Նոսիկին, սակայն Գայդայը կասկածում էր այդ ընտրության ճշտությանը։ «Իր Շուրիկին» գտնելու համար ռեժիսորը մեկնել է Լենինգրադ. Դեմյանենկոյի հետ բանակցություններից հետո նա հասկացել է, որ հերոսը գտնվել է[31][32][33]։

Ընկեր Սաախովի դերն ի սկզբանե նախատեսված է եղել Վլադիմիր Էտուշի համար։ Ավելի վաղ Գայդայը դիտել էր Կոնստանտին Վոինովի «Ամառային արձակուրդների ժամանակը» (ռուս.՝ ««Время летних отпусков»») ֆիլմը, որտեղ Էտուշը մարմնավորել է «հարավային մարդու»՝ նավթարդյունաբերող Մամեդովին։ Նրա խաղը համոզիչ է թվացել ռեժիսորին, և սցենարի մեջ Սաախովի կերպարը ստեղծվել է՝ հաշվի առնելով Էտուշի դերասանական օրգանիկան։ Դերասանն ինքն ավելի ուշ պատմել է, որ Կոնստանտին Վոինովի ֆիլմի թողարկումից հետո ինքն սկսել է ռեժիսորներից պարբերաբար հրավեր ստանալ «արևելյան դերերի» համար, որոնք իրեն թվում էին ոչ արտահայտիչ և միօրինակ։ Հաջող կերպով գտնված տիպաժն Էտուշը չի ցանկացել տիրաժավորել, այդ պատճառով էլ «ժխտման պոռթկման» ազդեցությամբ ցանկացել է հրաժարվել նաև «Կովկասի գերուհուն» մասնակցելուց։ Այնուամենայնիվ, նա գնացել է կինոփորձերի և գրեթե անմիջապես հաստատվել է դերի համար։ Գլխավոր խնդիրը, որը նկատվել է դերասանի՝ սցենարի հետ ծանոթանալուց հետո, կապված էր արդեն ձևավորված կոլեկտիվին օրգանապես միանալու անհրաժեշտության հետ։ Միևնույն ժամանակ Էտուշը մտավախություն է ունեցել, որ նկարահանումների ընթացքում իր հերոսը կարող էր «ճնշվել» կատակերգական եռյակի կողմից[34][35]։

Եռյակը ձևավորվել է «Կովկասի գերուհու» թողարկումից մի քանի տարի առաջ։ 1960 թվականին Գայդայը կարդացել է Ստեպան Օլեյնիկի չափածո ֆելիետոնը որսագողերի և շան մասին։ Ֆելիետոնը հիմք է դարձել «Բարբոս շունը և անսովոր մրցավազքը» կարճամետրաժ կատակերգության համար, որտեղ գործում են անանուն կերպարներ։ Ռեժիսորը որոշել է նրանց մականուններ տալ՝ Վախկոտ, Դմբո և Փորձառու։ Վախկոտի դերը Գայդայն առաջարկել է Գեորգի Վիցինին, որի հետ ծանոթ է եղել նախկին կինոաշխատանքից։ Դմբոյի դերի համար ռեժիսորը դիտարկել է Սերգեյ Ֆիլիպովի և Բորիս Նովիկովի թեկնածությունները։ Այնուհետև նա հիշել է Յուրի Չուլյուկինի «Չենթարկվածները» ֆիլմից Վասիլի Կլյաչկին անունով հերոսին։ Վիցինը, որին ռեժիսորը դիմել է խորհրդի համար, հայտնել է, որ Կլյաչկինին մարմնավորել է Յուրի Նիկուլինը՝ «հիանալի ծաղրածու։ Ինքը մի քանի անգամ գնացել է կրկես՝ նրան նայելու»։ Այդպես գտնվել է ևս մեկ կերպար։ Փորձառուի դերը Գայդայը հերթով առաջարկել է Իվան Լյուբեզնովին, Իգոր Իլյինսկուն և Սերգեյ Ֆիլիպովին։ Նրանք հրաժարվել են «հարգելի պատճառներով», որոնցից մեկն այն մտավախությունն էր, որ այդքան երկար մրցավազքի դիմանալ իրենք տարիքի պատճառով չեն կարող։ Այդ ժամանակ Իվան Պիրևը հուշել է․ «Վերցրեք Մորգունովին, նա երիտասարդ է, առողջ»[36][37]։

Առավել բարդ փուլը կապված է եղել Նինայի դերակատարի ընտրության հետ (ռեժիսորը հերոսուհուն անվանել է իր կնոջ՝ Նինա Գրեբեշկովայի պատվին)։ Կինոփորձերն անցած թեկնածուների թվում են եղել Լարիսա Գոլուբկինան, Մարիաննա Վերտինսկայան, Անաստասյա Վերտինսկայան, Ժաննա Բոլոտովան, Նատալյա Ֆատեևան, Վալենտինա Մալյավինան, Նատալյա Կուստինսկայան և այլ դերասանուհիներ։ Մրցութային ընտրությանը մասնակցել է նաև Նատալյա Սելեզնյովան, որը կատարել է Լիդայի դերն «Ի» օպերացիայում»։ Սակայն Սելեզնյովայի թեկնածությունն ի սկզբանե համարվում էր «անանցանելի»։ Նկարահանող խմբում կարծում էին, որ հանդիսատեսը չպետք է Նինային ասոցացնի Գայդայի նախորդ ֆիլմի կերպարի հետ։ Սցենարում Նինայի առաջին հայտնվելը նկարագրվում էր այսպես․ «Ճանապարհով նրանց է մոտենում գեղեցիկ աղջիկ։ < ... > Մեր Նինայի մեջ տարօրինակ կերպով համադրված են Բելայի (տես Մ. Յու. Լերմոնտով), Կարմենի (տես Պ. Մերիմե), Պավլինայի (տես Ա. Վ. Սոֆրոնովի «Խոհարարուհի») գծերը»։ Նման տիպաժ գտնելու փորձերն ավարտվել են այն բանից հետո, երբ ռեժիսորի օգնական Տատյանա Սեմյոնովան իմացել է, որ Օդեսայի կինոստուդիայում «Ծիածանի բանաձևը» կինոնկարում նկարահանվում է Նատալյա Վառլեյը՝ «կրկեսային լավ աղջիկ», որն այն ժամանակ ելույթ էր ունենում Լեոնիդ Ենգիբարովի հետ։ Սեմյոնովան սկսնակ դերասանուհուն հեռագիր է ուղարկել՝ խնդրելով «գալ «Մոսֆիլմ»՝ լուսանկարչական և կինոփորձի համար»։ Կինոփորձի ժամանակ նկարահանվել է էշով տեսարանը, Շուրիկի խոսքը կադրից դուրս արտասանել է Գայդայը։ Ձայնագրությունից հետո ռեժիսորը հետաքրքրվել է, թե արդյոք Վառլեյը կարող է նկարահանվել նաև լողազգեստով։ Ֆիլմի տեսախցիկի առաջ մերկանալու դերասանուհու հանդարտ պատրաստակամությունը որոշակի զարմանք է առաջացրել նկարահանող խմբի անդամների մոտ․ ինչպես ավելի ուշ հիշում էր Նինայի դերակատարուհին, «նրանք հաշվի չէին առել, որ ես աշխատում եմ կրկեսում և լողազգեստը, ըստ էության, իմ կրկեսային «համազգեստն» է»։ Ռեժիսորը, էկրանին հերոսուհիներին «մերկացնելու» անհրաժեշտությունը բացատրել է հետևյալ կերպ․ «Բրիժիտ Բարդոն լողազգեստով ավելի տաղանդավոր տեսք ունի, քան Ֆաինա Ռանևսկայան»[38][39][40]։

Նինայի ազգականի՝ քեռի Ջաբրայիլի դերը Գայդայն ի սկզբանե ցանկացել է տալ Միխայիլ Գլուզսկուն։ Ռեժիսորը փոխել է իր որոշումը այն բանից հետո, երբ նկարահանման հրապարակում հայտնվել է «իսկական կովկասցի» Ֆրունզիկ Մկրտչյանը։ Գլուզսկուն առաջարկվել է մարմնավորել մեկ այլ կերպար՝ հյուրանոցի ադմինիստրատորին, որը շատ կենացներ գիտի[41]։

Նկարահանումներ խմբագրել

Հոնորարներ[42][43]
  • Լ. Գայդայ — 4140 ռուբ. և 2000 ռուբ. սցենարի համար,
  • Ա. Դեմյանենկո — 5220 ռուբ. (74 օր նկարահանման, 10 օր հնչյունավորման համար),
  • Ն. Վառլեյ — 1219 ռուբ. 24 կոպ. (Ն. Ռումյանցևային դերի հնչյունավորման համար՝ 237 ռուբ. 50 կոպ.),
  • Վ. Էտուշ — 1800 ռուբ. (24 օր նկարահանման, 6 օր հնչյունավորման համար),
  • Ֆ. Մկրտչյան — 939 ռուբ. (24 օր նկարահանման, 4 օր հնչյունավորման համար),
  • Յու. Նիկուլին — 4238 ռուբ. (43 օր նկարահանման, 6 օր հնչյունավորման համար),
  • Գ. Վիցին — 3389 ռուբ. 84 կոպ. (34 օր նկարահանման, 5 օր հնչյունավորման համար),
  • Ե. Մորգունով — 1979 ռուբ. 50 կոպ. (29 օր նկարահանման, 5 օր հնչյունավորման համար),
  • Ռ. Ախմետով — 1031 ռուբ. 78 կոպ. (31 օր նկարահանման, 6 օր հնչյունավորման համար),
  • Մ. Գլուզսկի — 194 ռուբ. 80 կոպ. (2 օր նկարահանման, 2 օր հնչյունավորման համար),
  • Ն. Գրեբեշկովա — 279 ռուբ. 40 կոպ. (5 օր նկարահանման, 7 օր հնչյունավորման համար)։

«Կովկասի գերուհու» նկարահանումները սկսվել են 1966 թվականի ապրիլի 22-ին «Մոսֆիլմի» տաղավարում։ «Սովետսկի էկրան» հանդեսի մեկնաբան Ն. Օռլովան, որը հետևում էր ստուդիայում կինոախմբի աշխատանքին, հրատարակության էջերում պատմել է, որ խմող Շուրիկի մասնակցությամբ տեսարանի նկարահանումների համար («Թռչնակին եմ խղճում») պահանջվել է առնվազն հինգ դուբլ։ Ռեժիսորն Ալեքսանդր Դեմյանենկոյին առաջարկել է ցույց տալ «փոքրիկ, բայց հպարտ թռչունի» մասին կենացին արձագանքելու մի քանի տարբերակներ. հերոսը պետք է մեկ «ցնցվեր լացելով», մեկ լացեր «սեղմելով ատամները, ժլատ, տղամարդավարի»։ Լրագրողի հետ զրույցում Գայդայը նշել է, որ գեղխորհրդի հաստատած սցենարը վերջնական փաստաթուղթ չէ, շատ տեսարաններ և արտահայտություններ ճշտվում են փորձերի ժամանակ կամ հայտնվում են էքսպրոմտով[44]։

Մայիսի 26-ին կինոախումբը մեկնել է Ղրիմ։ Նատուրալ նկարահանումների մեծ մասը անցկացվել են Ալուշտայում, Լուչիստոյե գյուղում և «Ուրվականների հովտում»։ Հիմնական նկարահանումների վայրի ընտրությանը ոչ փոքր չափով նպաստել է Յալթայի կինոստուդիայի տեխնիկական լավ հագեցվածությունը։ Լեռնային ջրամբարում «լողանալու» տեսարանը նկարահանվել է Կովկասում (Կրասնայա Պոլյանայի շրջանում)՝ Մզիմտա գետում, իսկ հարսնացուի առևանգման դրվագը՝ Աբխազիայում՝ դեպի Ռիցա լիճ տանող ճանապարհին։ Ֆիլմի նախնական տեսարանի համար ներգրավվել է երեք ավանակ։ Որպեսզի կենդանին մեկ կանգ առնի, ապա (Նինայի ներկայությամբ) կրկին սկսի քայլել մայրուղով, ֆիլմի ստեղծողները պարբերաբար փոխել են նրա վրա դրված բեռի քաշը։ Բեռի ծանրացման ժամանակ էշը դադարել է շարժվել։ Մեքենան, որով գնում է եռյակը, պատկանել է Յուրի Նիկուլինին։ Այդ կաբրիոլետը (Adler Trumpf Junior), որը թողարկվել է Գերմանիայում 1930-ական թվականներին, ներկայացված է Նիկուլինի հուշարձանի վրա՝ Ցվետնայա բուլվարի կրկեսի մոտ[45][46][47][33]։ Բեռնատար ավտոմեքենան (որը վարում է վարորդ Էդիկը) ստեղծվել է նախապատերազմյան շասսիի բազայի վրա՝ արհեստականորեն պատրաստված թափքով, որը հիշեցնում է ԳԱԶ-55 սանիտարական ավտոմեքենան[48]։

Ալուշտայի ՔԿԱԳ-ի ճակատամասը ֆիլմում հանդես է եկել միլիցիայի քաղաքային բաժանմունքի «դերում», որտեղ տոնի տապալումից հետո տեղափոխվել է գլխավոր հերոսը։ Որպես դատախազի տուն, որտեղ հարսանիքին «քեֆ է արել ամբողջ քաղաքը», օգտագործվել է տեղի բնակիչների մասնավոր բազմաընտանիք տունը։ «Չայկա» առողջարանի ամառային կինոթատրոնում նկարահանվել են թվիսթ պարի ուսուցման և դոմինոյի միաժամանակյա խաղ անցկացնելու տեսարաններում[33]։

Նկարահանումների ժամանակ տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, որոնք ազդեցություն են ունեցել կինոխմբի որոշ մասնակիցների ճակատագրի վրա։ Այսպես, «Կովկասի գերուհին» ֆիլմը դարձել է վերջինը Գայդայի և օպերատոր Կոնստանտին Բրովինի ստեղծագործական համագործակցության համար։ Կոնֆլիկտները, ըստ Նինա Գրեբեշկովայի հիշողությունների, տեղի են ունեցել օպերատորի ալկոհոլամոլության պատճառով։ Երբեմն նկարահանման հրապարակում ստեղծվել են իրավիճակներ, երբ նկարահանումներին ոչ պատրաստ Բրովինին տեսախցիկի մոտ փոխարինել է Գայդայը։ Գրեբեշկովայի խոսքով՝ օպերատորի «վատ ազդեցության տակ» որոշակի պահի հայտնվել է նաև Դեմյանենկոն[49]։ Բացի այդ, սուր բախում է տեղի ունեցել ռեժիսորի և Եվգենի Մորգունովի միջև նկարահանումների ժամանակ, որը նկարահանման հրապարակ (մեկ այլ վարկածով՝ կինոսրահ՝ աշխատանքային նյութերը դիտելու համար) է եկել երկրպագուհիների հետ։ Ինչպես պատմել է Գայդայը, դերասանի հետ վիճաբանության ժամանակ նա վերցրել է սցենարը և ջնջել է Փորձառուի մասնակցությամբ մնացած բոլոր դրվագները։ Այդպես սկսվել է եռյակի բաժանումը. հետագայում դերասաններն այդ կազմով դեռ էկրանին հայտնվել են այլ ռեժիսորների կինոնկարներում, բայց Գայդայը Վախկոտին, Դմբոյին ու Փորձառուին այլևս չի նկարահանել[50][51][52]։

1966 թվականի օգոստոսի վերջին նկարահանող խումբը վերադարձել է Մոսկվա։ Սեպտեմբերին շարունակվել է աշխատանքը տաղավարներում, հոկտեմբերին սկսվել է հնչյունավորումը։ Պրոֆեսիոնալ փորձ չունեցող Նատալյա Վառլեյը, ռեժիսորի կարծիքով, չի կարողացել հաղթահարել կադրից դուրս ձայնի ձայնագրման աշխատանքը[Ն. 4]: Նրա հերոսուհուն հնչյունավորել է Նադեժդա Ռումյանցևան։ Նինայի կատարմամբ «Արջերի մասին երգը» ֆիլմի համար ձայնագրել է Աիդա Վեդիշչևան[54][55]։

Հնարքներ խմբագրել

Ֆիլմում ընդգրկված հնարքների մեծ մասն ի սկզբանե գրված է եղել սցենարում։ Միևնույն ժամանակ, գեգերի և հնարքների մի մասը, հավանաբար, հայտնվել է արտիստների իմպրովիզացիաների շնորհիվ։ Գայդայը, մի շարք պարբերականներում տեղ գտած տեղեկատվության համաձայն, խրախուսել է էքսպրոմտները՝ «հանդիսության մեղավորներին» պարգևատրելով մի շիշ շամպայնով[Ն. 5] հաջող կատակների համար, որոնք լրացրել են սցենարը։ Ֆիլմի սցենարիստ Յակով Կոստյուկովսկին և ռեժիսորը հերքել են այդ փաստը[33][58][59][47]։ Դերասանական իմպրովիզացիա է, օրինակ, Վիցինի հերոսի արտահայտությունը՝ «Ո՞ւմ կոշիկն է։ Ա՜, իմն է։ Շնորհակալություն» (ռուս.՝ «Чей туфля? А, моё. Спасибо»): Սցենարում բացակայում է Նինայի սենյակ մտնել պատրաստվող ընկեր Սաախովի ռեպլիկը՝ «Գլխարկը հանիր» (ռուս.՝ «Шляпу сними»)։ Անմիջապես նկարահանման հրապարակում հորինված կատակերգական հնարքներից է Դմբոյի՝ ձեռքով ոտնաթաթը քորելու հնարքը[60][61]։ Յուրի Նիկուլինի խոստովանությամբ՝ այդ տեսարանում նրա անտեսանելի «օգնականն» է եղել վերմակի տակ գտնվող թզուկը[Ն. 6]:

Յուրի Վլադիմիրովիչի շնորհիվ ֆիլմում հայտնվել է կրկեսային սուպերներարկիչը, որն օգտագործվել է դաբաղի դեմ պատվաստումների տեսարանում։ «Ներարկում» կատարվել է Եվգենի Մորգունովի ոտքերի միջև թաքցված բարձին։ Հերոսի մարմնի մեջ ճոճվող ներարկիչը թողնելու գաղափարն առաջ է քաշել Վիցինը, իսկ իրականացրել է Նիկուլինը, որը, գտնվելով «պատվաստման զոհերի» ետևում՝ ռիթմիկ ճոճել է բժշկական գործիքը մի կողմից մյուսը։ Ոստիկանության հետ «առևանգողների» հանդիպման դրվագում Վախկոտի գլուխը պտտվում է հարյուր ութսուն աստիճանով։ Այդ տեսարանն ստեղծվել է կադրերի բաժանմամբ։ Սկզբում տեսախցիկը ֆիքսել է Վիցինին՝ փափախով փակ դեմքով և այլ մարդու ձեռքերով։ Այնուհետև արտիստը նկարահանվել է թարս (առաջը հետևն արած) հագած պիջակով։ Երրորդ կադրում ցուցադրվում է դերասանի ծոծրակը։ Կերպարի փափախով գլխի «ոլորումը» կատարվել է մանեքենի վրա[62][63][64]։

Բավական շատ հնարքներ է կատարել Նատալյա Վառլեյը։ Նա վարում է երկու մեքենա (ուսուցումը հրահանգչի հետ անցկացվել է նկարահանման գործընթացի ժամանակ), ժայռից իջնում է ճոպանով, նետվում գետը, նետվում պատուհանից (իրականում կատարել է թռիչք բարակ պարանով նկարահանող կռունկի վրայից)[65][33]։ Դրվագներից մեկում նրա հերոսուհին՝ Նինան, Շուրիկին տալիս է «բարձր բարդության առաջադրանք» (ռուս․՝ «задание повышенной сложности»). «Տեղավորվել քնապարկում»։ Տեսարանը մանրակրկիտ մտածված է եղել. քնապարկի մեջ գտնվող արտիստին ներքևում բռնել են ռեժիսորի օգնականները։ Այնուհետև (տեսախցիկն անջատելուց հետո) նրանք զգուշորեն Ալեքսանդր Դեմյանենկոյին դրել են գետի մեջ, որից հետո կրկին հնչել է «Մոտոր» հրահանգը։ Սակայն «ապահովագրողների» սխալի պատճառով դուբլերից մեկի ժամանակ դերասանը հայտնվել է լեռնային հոսքում։ Այդ ժամանակ տեսախցիկները միացված են եղել, և հոսանքն ի վար անկառավարելի լողացող Շուրիկին ներկայացնող կադրերը ներառվել են ֆիլմում[66]։

Այն դրվագը, որում Նինան ցատկում է լեռնային գետը և փրկում հերոսին, Գայդայը պլանավորել էր նկարահանել դուբլերով. ռեժիսորի կարծիքով՝ տեսարանը շատ ռիսկային էր։ Սկզբում ներգրավվել է ոմն երիտասարդ, սակայն նկարահանումներին նրա մասնակցությունը մերժել է օպերատոր Կոնստանտին Բրովինը, որը նկատել է, որ խոշոր պլանում երևում է փոխարինումը։ Նմանապես ստիպված են եղել հրաժարվել դիտորդների խմբից աղջկա ծառայություններից, որը ներկայացել է որպես ջրացատկի սպորտի վարպետ։ Այն բանից հետո, երբ Նինայի կոստյումը հագած փոխարինողը «պարկի» պես ընկել է ջուրն ու հազիվ փրկվել խեղդվելուց, Գայդայը վերադարձել է Նատալյա Վառլեյի թեկնածությանը[67]

…Չեմ կարող ասել, որ ոչ շատ ջերմ Մզիմտա անունով սառցե գետում լողալը նույնքան հաճույք է պատճառել... Գետը սկիզբ էր առնում Կովկասյան լեռների սառույցներից։ Նրա ջերմաստիճանը, հավանաբար, 5-6 աստիճան էր... Դուբլները շատ են. ցատկեր, հետո բուն «փրկությունը», հետո մեզ էլի ցողում են Մզիմտայի ջրով (երբ մենք Շուրիկի հետ նստած ենք, ատամ ատամի ենք տալիս ցրտից, պետք է ասել, որ մենք իրականում էինք ատամ ատամի տալիս)[67]։

Նատալյա Վառլեյ

Ֆիլմի հանձնում։ Պրեմիերա խմբագրել

1966 թվականի նոյեմբերի 16-ին «Մոսֆիլմ» կինոստուդիայում տեղի է ունեցել գեղարվեստական խորհրդի նիստը, որի օրակարգում «Կովկասի գերուհին» կատակերգության քննարկումն էր։ Կինեմատոգրաֆիական հանրության ներկայացուցիչների կարծիքները միանշանակ չէին։ Այսպես, Էլդար Ռյազանովը, կանխատեսելով, որ ֆիլմը լավ կընդունվի հանդիսատեսի կողմից, միաժամանակ նշել է, որ Գայդայը՝ «յուրահատուկ շնորհով» ռեժիսորը, մի փոքր «կանգ է առել իր զարգացման մեջ», որպես նրա ստեղծագործական հնարավորություններն արգելակող և Լեոնիդ Իովիչի՝ թարմ նյութի հետ աշխատելուն խանգարող պատճառ Ռյազանովն անվանել է եռյակը՝ Վախկոտին, Դմբոյին և Փորձառուին։ Էլդար Ալեքսանդրովիչի կարծիքին կողմ է եղել կինոքննադատ Մայա Տուրովսկայան, որն առաջարկել է կրճատել եռյակի մասնակցությամբ տեսարանները. «Այս անգամ նրանք բոլորը, ներառյալ նաև Նիկուլինը, չափից շատ են ծամածռվում»։ «Լուչ» ստեղծագործական միավորման խմբագիր Բորիս Կրեմնևի խոսքով՝ եռյակի հերոսներից հատկապես նյարդայնացնում է Վիցինը[68]։

Գեղարվեստական խորհրդի անդամների մոտ որոշակի դժգոհություն է առաջացրել նաև կատակերգության երաժշտական թեման։ Այսպես, դրամատուրգ Էմիլ Բրագինսկին Յուրի Նիկուլինի («Եթե ես Սուլթան լինեի...») երգն անվանել է «գռեհիկ»։ Բորիս Կրեմնևը նշել է, որ կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինի հորինած ֆոնը հետապնդման տեսարանում և մի քանի այլ դրվագներում ընկալվում է որպես «օտարածին» մի բան։ «Լուչ» ստեղծագործական միավորման ղեկավար Իվան Պիրևը, նշելով, որ երաժշտությունը «գրված է Թարիվերդիևի ոճով և հնացած է թվում», ամփոփել է, որ «սա Գայդայի լավագույն ֆիլմը չէ»[69]։

Գեղարվեստական խորհուրդը, գրավոր եզրակացության մեջ շարադրելով մի շարք դիտողություններ, հրաժարվել է ընդունել «Կովկասի գերուհին»։ Դժգոհությունները կապված են եղել ընկեր Սաախովի էկրանային մարմնավորման, որի կերպարում առկա են «անսպասելի և անհարկի շեշտադրումներ», դատարանի տեսարանի, «որը ոչ մի իմաստային և սյուժետային ծանրաբեռնվածություն չի կրում», օպերատորական աշխատանքի (խոսքն առաջին հերթին վերաբերում էր «անփույթ և անարտահայտիչ» նկարահանված խոշոր պլաններին), «ժանրի նշաններ» չունեցող երաժշտության, ինչպես նաև «Նինայի ձայնի» հետ, որին, գեղխորհրդի անդամների կարծիքով, պակասում էր «կովկասյան թեթև առոգանությունը»։ Ինքը՝ Գայդայը, խոստովանելով, որ ֆիլմը մոնտաժվել է փաստացիորեն ցեյտնոտի պայմաններում և այդ պատճառով էլ որոշակի լրամշակման կարիք ունի («Ռեժիսորին շատ քիչ ժամանակ է տրվում մոնտաժի համար»), միևնույն ժամանակ նշել է, որ «եռյակը չի նյարդայնացնում», դատարանի տեսարանը «ոճաբանորեն լուծվել է ճիշտ», իսկ «երաժշտության վերաբերյալ կմտածենք»[69]։

Երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 30-ին, մասամբ շտկված ֆիլմն ընդունվեց «Մոսֆիլմ» կինոստուդիայի տնօրինության կողմից գրեթե առանց դիտողությունների։ Սակայն հաջորդ փուլում՝ «Կովկասի գերուհին» ԽՍՀՄ Պետկինոյի հանձնաժողովին հանձնելիս, որի նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին, Գայդայի ժապավենը հազիվ է փրկվել արգելվելուց։ Ալեքսանդր Զացեպինի հուշերի համաձայն՝ ընդունող հանձնաժողովը պահանջել է կատակերգությունից հեռացնել այն կադրը, որում ընկեր Սաախովի ուրվագիծն «հայտնվում է» ստորին ռակուրսից. հանդիսատեսը նախ տեսնում է ոտքերը կոշիկներով, ապա՝ գալիֆե շալվարը, մի փոքր ավելի ուշ՝ ռազմական կիտելը։ Այդ հատվածը, որը ստեղծում է Ստալինի հետ անորսալի ասոցացում, «Պետկինոյում կտրել են ու մաքրել նեգատիվը»։ 1993 թվականին Գայդայը, արձագանքելով «Экран и сцена» ամսագրի մեկնաբանի այն ռեպլիկին, թե «Սաախովը փոքր Բերիա է», նկատել է. «Այդպես էլ մտածված էր»[70][71]։

Յակով Կոստյուկովսկու հուշերի համաձայն՝ կինոնկարի ընդունման ժամանակ Պետկինոյում «ստեղծվել է ոչ մի լավ բան չխոստացնող մթնոլորտ», իսկ ոմն «մեծ պետ» ֆիլմի ստեղծողներին հայտնել է, որ «այդ հակասովետչինան» էկրան կբարձրանա միայն «նրա դիակի վրայով»։ Երեք օր անց՝ դեկտեմբերի 26-ին, կինեմատոգրաֆիայի պաշտոնյաները պետք է վերջնական վճիռ կայացնեին։ Սակայն, հակառակ սպասումների, Գայդայի կատակերգությունը ոչ միայն ընդունվել է, այլև ստացել է բարձրագույն կատեգորիա։ Ավելի ուշ պարզվել է, որ հանգստյան օրերին Լեոնիդ Բրեժնևը խնդրել է իրեն ցույց տալ «ինչ-որ նոր բան»։ Գլխավոր քարտուղարի օգնականները դիտասրահ են բերել «Կովկասի գերուհին»։ Բրեժնևին դուր է եկել ֆիլմը, և նա նույնիսկ շնորհակալություն է հայտնել Պետկինոյի ղեկավարին ու ամբողջ նկարահանող խմբին որակյալ աշխատանքի համար։ 1967 թվականի հունվարի 6-ին Գեղարվեստական ֆիլմերի գլխավոր վարչության սցենարա-խմբագրական կոլեգիան ֆիլմին շնորհել է առաջին կատեգորիան և վարձույթի թույլտվություն է ստորագրել։ Ապրիլի 1-ին տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան «Художественный» կինոթատրոնում, իսկ ապրիլի 3-ին սկսվել է կատակերգության լայն ցուցադրությունը Խորհրդային Միության էկրաններին (Մոսկվայում՝ հիսուներեք կինոթատրոններում)։ «Կովկասի գերուհին» դարձել է առաջատար իր հասույթով. առաջին տարում այն դիտել է 76,5 մլն հանդիսատես[72][73][74][75][76][77]։ 1968 թվականին կատակերգությունը ցուցադրվել է Լոնդոնում՝ Անգլիայում խորհրդային ֆիլմերի փառատոնում։ Մեկ տարի անց նմանատիպ միջոցառումների շրջանակներում կայացել է «Կովկասի գերուհին» ֆիլմի ցուցադրությունը Սենեգալում և Թունիսում[78]։

Ռեժիսորական աշխատանք խմբագրել

Գայդայի ռեժիսորական ձեռագիրը ձևավորվել է այն ժամանակ, երբ կինեմատոգրաֆիական աշխարհում նշվել է էքսցենտրիկ կատակերգության հանդեպ հետաքրքրության վերածնունդը։ 1950-ական թվականների վերջին սկսել են թողարկվել ֆիլմեր, որոնք պատմում են Չարլի Չապլինի, Բաստեր Քիթոնի, Հարոլդ Լլոյդի և 20-րդ դարի առաջին տասնամյակներում աշխատած այլ կոմիկների ստեղծագործությունների մասին։ Ի հայտ են եկել նաև ժանրի նոր ներկայացուցիչներ՝ Ժակ Թատին, Պիեռ Էտեքսը, Ալեք Գինեսը։ Գայդայը, ընդունելով նրանց փորձը, սկսել է նկարահանել կենսուրախ էներգիայով և հնարքներով, գեգերով, զավեշտախաղով լի ֆիլմեր։ Նրա ֆիլմերում առանձնահատուկ դեր են խաղում կերպար-դիմակները, որոնք ժառանգվել են համր կինոյի ավանդույթներից[79]։ Հերոս-դիմակներն ինքնին նորություն չէին խորհրդային կինոյում․ նրանք արդեն ցուցադրվել էին 1920-ական թվականների ֆիլմերում (օրինակ՝ Լև Կուլեշովի մոտ), ինչպես նաև Ալեքսանդր Պտուշկոյի և Ալեքսանդր Ռոուի հեքիաթ-ֆիլմերում։ Ի տարբերություն հեքիաթային կերպարների՝ Գայդայի Վախկոտը, Դմբոն ու Փորձառուն «խորհրդային փողոցի» ներկայացուցիչներ են, նրանցում գրոտեսկային ձևով արտացոլվել են ալկոհոլային բանահյուսության և գողական ենթամշակույթի արձագանքները[80]։

Ինչ-որ պահի հայտնվել է եռյակի հակապատկերը՝ ուսանող Շուրիկը, որը հերոս-վաթսունականների տիպն է, որտեղ վստահելիությունը համադրվել է սկզբունքայնության հետ[81][82]։ Շուրիկը շատ տեսանկյուններից մոտ էր ռեժիսորին. ինչպես գրում է հետազոտող Եվգենի Նովիցկին, «մտավորականությունը, պարկեշտությունը, որոշ անճարպկություն՝ ամեն ինչ նրա մեջ Գայդայից է», ընդհուպ մինչև Լեոնիդ Իովիչին բնորոշ դիմախաղը և ժեստերը[83]։

«Իսկական Գայդայն» սկսվեց այն ժամանակ, երբ, նայելով կոնկրետ սոցիալ-պատմական հանգամանքներին, ռեժիսորը տեսավ, որ իրենք պատրաստակամորեն ենթարկվում են «սլեպստիկի» օրենքներին։ Արդյունքում ծնվել են յուրահատուկ գայդայական դիմակներ, հնարավոր է՝ վերջին օրիգինալ դիմակները կինոյի պատմության մեջ։ Պարզ խորհրդային մարդու մեջ Լ. Գ. հայտնաբերել է կատարյալ դասական արխետիպի հատկանիշներ։ < ... > Վախկոտը, Դմբոն, Փորձառուն և Շուրիկը և՛ ժողովրդական հեքիաթի, և՛ խոհանոցային անեկդոտի հերոսներ էրն։ Նրանք ներկայացնում էին «ոջլոտ մտավորականի» (Վախկոտ), խանիգ-լյումպենի (Դմբո), շրջկոմի տնտեսվարի (Փորձառու) և վաղբրեժնևյան ֆորմացիայի բոյսկաուտի (Շուրիկ) սոցիալական կարծրատիպերը)[84]:

Միխայիլ Բրաշինսկի

Կինոքննադատ Սերգեյ Կուդրյավցևի կարծիքով՝ Գայդայը նորարարություն է արել նաև խորհրդային էկրանին «էրոտիկայի ներդրման բնագավառում»։ Եթե Լյուբով Օռլովայի և Մարինա Լադինինայի մասնակցությամբ կատակերգություններում սիրային հարաբերությունները երբեմն հանգում էին «տղան, աղջիկը և տրակտորը» պայմանական բանաձևին, իսկ «աճող օրգազմի տեսողական կերպարը» դրսևորվում էր «Թռիչք ավտոմեքենայով» («Լուսավոր ուղի») կամ «Մրցավազք» («Կուբանի կազակներ») դրվագներում, ապա Գայդայը հանդիսատեսին առաջարկում էր «առավելագույն» էրոտիկ «շիկ, որը հասանելի է ԽՍՀՄ բնակչին»։ «Ի» գործողության» մեջ ռեժիսորը ներառել է Շուրիկի և Լիդայի մերկացման տեսարանը, «Կովկասի գերուհին» ֆիլմում ցուցադրվել է «ուսանողուհի, կոմերիտուհի, մարզուհի» Նինայի երգող և պարող կանացի գրավչությունը, ավելի ուշ՝ «Ադամանդե ձեռքը» ֆիլմում ցուցադրվել է «գայթակղող մերկապար» Սվետլանա Սվետլիչնայայի  հերոսուհու կատարմամբ[85][86]։

Կինոգետ Սերգեյ Դոբրոտվորսկին կարծում էր, որ Գայդայի ֆիլմերում առկա են հիչքոքյան մոտիվներ. խոսքը նախևառաջ «էրոտիզմի բնույթի» մասին է։ Դոբրոտվորսկու կարծիքով՝ Գայդայի «կոմերիտուհի-մարզուհիները <...> ոչ պակաս գայթակղություն են կրում, քան տխրահռչակ հիչքոքյան «շիկահերները»։ Միևնույն ժամանակ, այն տեսարանում, Երբ Շուրիկը, փորձելով գտնել Նինային, քնապարկերից մեկում գտնում է իր նմանակին, նկատելի է Ինգմար Բերգմանի ազդեցությունը․ հիշատակված գեգը յուրահատուկ մեջբերում է 1957 թվականին նկարահանված «Մորու բացատը» ֆիլմից[82]։

«Կովկասի գերուհին» ֆիլմում Գայդայն իրեն դրսևորել է ոչ միայն որպես երգիծաբան, այլև որպես պարոդիստ. նա, մասնավորապես, բավականին հեգնական կերպով կինոնկարում խաղարկել է կինեմատոգրաֆիական որոշ դրոշմներ։ Այսպես, այն դրվագում, երբ Նինան և Շուրիկը «մարզումներ» են անցկացնում լեռնային գետի մոտ (իսկ ավելի ուշ իրենք էլ հայտնվում են հոսքի մեջ), ռեժիսորը նմանակել է խորհրդային լիրիկական դրամաների որոշ սցենարային կաղապարներ։ Էքսցենտրիկ հետապնդման տեսարանը՝ նախ հոգեբուժարանին պատկանող հին ֆուրգոնով, իսկ հետո ավանակով, վեստեռնի կլիշեացված ստանդարտների զավեշտական կրկնությունն է[27]։ Միևնույն ժամանակ, ռեժիսորն իր աշխատանքին վերաբերվում էր նաև հեգնանքի որոշակի չափաբաժնով։ Հիշելով «Կովկասի գերուհու» ստեղծման պատմությունը՝ նա նկատել է. «Դասականները նենգ ժողովուրդ են»։ Հաջորդել է ստեղծագործական որոնումների նկարագրությունը, որոնք կապված են էկրանին նոր հնարքի հայտնվելու հետ․ «Ես սիրում էի ու քնքշորեն խնամում այդ հնարքը, ինքնագոհորեն պատկերացնում էի, թե ինչպես է այն տպավորիչ տեսք ունենալու իմ նոր կինոնկարում։ Եվ, բնականաբար, հետո պարզվեց, որ նման մի բան արդեն հորինել է Չապլինը «Ոսկու տենդում»[87]։

Նկարահանման հրապարակում Գայդայի աշխատանքի համակարգի մասին Վլադիմիր Էտուշը հիշել է որպես աշխատանքային գործընթացի մասին, որտեղ կատարողների առջև «ոչ մի գերխնդիր» չէր դրվում. «Ընդհանրապես կեղծ-գեղարվեստական ոչինչ նրա մեջ չկար։ Բայց նա կարող էր սիրել դերասանին, և այդ պատճառով էլ, հավանաբար, միշտ ցանկանում էինք անել հնարավոր ամեն ինչ։ Նույնիսկ այն իրավիճակներում, երբ իրավիճակը նկարահանման հրապարակում և դրանից դուրս թեժանում էր, Գայդայը «հավատարիմ էր մնում իր ռեժիսորական կոշտ կարգապահությանը» և նկարահանում էր՝ հաշվի առնելով արտադրական գրաֆիկը։ Կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինի հուշերի համաձայն՝ «այդ նկարահանման հրապարակում՝ Սաախովի ամառանոցում, աշխատում էր քսան մարդ, և բոլորը ծիծաղում էին։ Իսկ Գայդայը ոչ մի անգամ չժպտաց։ Ա՛յ բնավորություն»[88]։

Հերոսներ խմբագրել

Շուրիկ խմբագրել

Կերպարը, որը հանդիսատեսին հայտնի է որպես Շուրիկ, ի սկզբանե կոչվել է Վլադիկ։ 1964 թվականի մարտին «Մոսֆիլմ» ուղարկված «Անլուրջ պատմություններ» (հետագայում՝ «Ի» գործողություն») ֆիլմի սցենարային հայտում նշվում էր, որ «մեր հերոսը շատ երիտասարդ է։ Նրա անունը Վլադիկ Արկով է։ Նա ինստիտուտի երրորդ կուրսի ուսանող է»։ Դեռևս սցենարի վրա աշխատելու ժամանակ Կոստյուկովսկին, Սլոբոդսկոյը և Գայդայը որոշել են, որ իրենց ուսանողը (որի անվանափոխությունը տեղի է ունեցել «Զուգընկերը» նովելի նկարահանումների ժամանակ) ակնոցով շիկահեր է։ Այդ պատճառով դերի համար Ալեքսանդր Դեմյանենկոն մազերը ներկել է բաց գույնի[89]։ Դերասանուհի Նինա Գրեբեշկովան, պատասխանելով Շուրիկի և ռեժիսորի ներքին հարազատության մասին հարցին, նշել է, որ սցենարում իսկապես շատ մանրամասներ են դրվել Գայդայի կենսագրությունից։ Օրինակ՝ «Տեսիլք» սյուժեի կադրերը, որոնցում հերոսը, թաքցնելով դասագիրքը, աշխույժ երկխոսություն է վարում Լիդայի հետ, փաստացի տեսարաններ են Գայդայի և Գրեբեշկովայի ուսանողական տարիներից[90]։ Նույնը վերաբերում է «Կովկասի գերուհուն». էշով ճամփորդող Շուրիկին ներկայացնող դրվագների հիմքում, հնարավոր է, դրված էին ռեժիսորի հուշերն այն մասին, թե ինչպես է նա բանակում ծառայելիս «պարանակալել» մոնղոլական վայրի ձիերին․ «Մեր ոտքերը գետնին են, իսկ ձիերը մեր տակից դուրս են գալիս։ Նրանք, ախր, ցածրահասակ են»[91]։ Այն մասին, որ Շուրիկի շնորհիվ էկրան են տեղափոխվել ռեժիսորի կենցաղային գործելաձևերը, հիշատակել է նաև կինոքննադատ Եվգենի Մարգոլիտը, որը գրել է, որ իր ակնոցը հերոսն ուղղում է «Գայդայի ժեստով»[92]։

Շուրիկը՝ գրքերի, կովբոյների հանդեպ իր սիրով, շինհրապարակներում աշխատելով, պոեզիայի, ուսապարկերի և ազգագրական արշավների իմացությամբ, կինոգետների կողմից ընկալվում է որպես «օրինակելի-ծիծաղաշարժ վաթսունական»։ Միևնույն ժամանակ, քննադատ Սերգեյ Դոբրոտվորսկին նշում է, որ հերոսի «տոհմածառը» հանգում է մեկ այլ դարաշրջանի կերպարի. նրանում նկատվում են Հարոլդ Լլոյդի հերոսի հատկանիշները։

Ոչ միայն այն պատճառով, որ երկուսն էլ ակնոցով են։ Եվ ամերիկյան կինոյի ծաղրածուների եռապետությունից առաջինը, և խորհրդային ծիծաղաշարժ մեդիումը նախագծված են երկրորդական հանրային ատրիբուտներից։ Երկուսին էլ պետք չէ խոսել։ Երկուսին էլ պետք է միայն լինել։ Այնտեղ՝ կանոտյե է, այստեղ՝ կովբոյկա։ Այնտեղ՝ հավերժական գրագիր, այստեղ՝ հավերժական ուսանող։ Շուրիկը Չապլին չէր էլ կարող դառնալ, քանի որ Չապլինը էքսցենտրիկ կատակերգությունից սարքել է բուրժուական, իսկ Լեոնիդ Գայդայն անկեղծորեն նկարահանում էր խորհրդային կինո[82]։

Սերգեյ Դոբրոտվորսկի

«Կովկասի գերուհի» ֆիլմում Շուրիկն ստիպված է շփվել «Ի» գործողությունից» տեղափոխված «ընդդիմադիրների»՝ Վախկոտի, Դմբոյի և Փորձառուի հետ։ Նախորդ կինոժապավենում ուսանողը հաղթել է եռյակին, սակայն այդ հաղթանակը կարելի է պայմանական անվանել, քանի որ հերոսին դիմակայում էին մանր ժուլիկները։ Շուրիկի նոր արկածների համար սցենարիստներն ստեղծել են ավելի լուրջ թշնամու կերպար՝ նոմենկլատուրային ընկեր Սաախովին, որը մեծ իշխանություն ունի շրջանում և հմտորեն օգտվում է իր լիազորություններից։ Այս իրավիճակում խորամանկ եռյակի ներկայացուցիչները հանդես են գալիս որպես «կողմնակի ուժ». բանահյուսության նմուշներ հավաքողի հիմնական բախումները տեղի են ունենում հենց Սաախովի հետ։ Ֆիլմի եզրափակչում, երբ Շուրիկն ու նրա ընկերները ստիպում են շրջկոմտնտեսության ղեկավարին վախ զգալ իր տանը հայտնված ֆիգուրներից, կատարվում է շատ վաթսունականների երազանքը. հերոսը «ծնկի է բերում խոշոր ղեկավարին ու բռնակալին»[93]։

Նինա խմբագրել

«Կովկասի գերուհին» ֆիլմում իր առաջին հայտնվելու տեսարանում Նինան թեթև քայլվածքով տպավորություն է թողնում ոչ միայն Շուրիկի, այլ նաև աղջկա հետևից գնացող ավանակի վրա։ Գլխաշորի մեջ, որը Նատալյա Վառլեյը ձեռքին պահում է այդ տեսարանում, թաքցված էր կարթաթել․ նրա օգնությամբ դերասանուհին կենդանուն քաշում էր իր հետևից։ Նրա հերոսուհին՝ ուսանողուհի Նինան, որը Կովկաս էր եկել հարազատների մոտ, ստիպված է հակամարտության մեջ մտնել տեղացի նոմենկլատուրային աշխատող ընկեր Սաախովի հետ։ Շրջկոմտնտեսության ղեկավարը, որը գիտակցում է, որ ինքն իր սիրած աղջկա հետ հարաբերություններում փոխադարձության շանս չունի, կազմակերպում է «հարսնացուի» առևանգումը։ Մինչդեռ Նինան բնավ չի ցանկանում, որ իրեն ընդունեն որպես իր, նույնիսկ եթե առևանգմանը տրվում է ռոմանտիկ խորհրդավորություն։ Հայտնվելով գերության մեջ՝ հերոսուհին հուսահատության մեջ չի ընկնում, ընդհակառակը, նա կարծես խաղում է իր «թիկնապահների» հետ. մերթ բացահայտ ծաղրում է նրանց, մերթ ընդունում է իր դրության հետ հաշտվածի տեսք։ Ընդհանրապես վախ չունենալով ամենազոր պաշտոնյայի առջև՝ Նինան ոչ միայն «փեսացուի» կոստյումի վրա է շրջում պտուղներով և ծաղիկներով սկուտեղը, այլև ավերմունք է ստեղծում նրա ամառանոցում[94][28]։

Գայդայը, հիշելով ֆիլմի վրա աշխատելու մասին, պատմել է, որ նկարահանումների սկզբում Վառլեյը «ոչինչ չէր կարող անել կինոյում, բայց նրանում բնական արտիստիզմ կար, որին ենթակա է շատ բան։ Բացի այդ, նա հիանալի կատարում էր բոլոր հնարքները»։ Կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինի խոսքով՝ պրոֆեսիոնալ փորձ չունեցող երիտասարդ դերասանուհու փոխարեն գրեթե ամբողջ ֆիլմում «խաղացել է» Գայդայը, որը փորձերի ժամանակ անդադար ցույց է տվել նրա հերոսուհու ժեստերն ու շարժումները․ «Գնում ես այստեղից այստեղ, այստեղ շրջվում ես, նայում, այստեղ վախենում ես»։ «Մոսֆիլմի» գեղարվեստական խորհրդի անդամները, որոնք հյուրընկալել էին «Կովկասի գերուհուն», խիստ են գնահատել որոշ դերասանների աշխատանքը, հատկապես կատակերգական եռյակինը։ Միևնույն ժամանակ «մարզուհի, կոմերիտուհի, ուսանողուհի» Նինան կինեմատոգրաֆիստների վրա հաճելի տպավորություն է թողել. դրամատուրգ Էմիլ Բրագինսկին նիստի ժամանակ նշել է, որ «Վառլեյը շատ գրավիչ է», իսկ Էլդար Ռյազանովը խոստովանել է, որ նա «շատ լավն է»[95]։

Այդ մասին գրել է նաև Յուրի Նիկուլինը «Գրեթե լուրջ» (ռուս.՝ «Почти серьёзно») գրքում․ նրա խոսքով՝ կրկեսի երիտասարդ արտիստի կինեմատոգրաֆիական նորամուտը հաջող է եղել։ Կատակերգության հերոսուհու մասին շատ բարյացակամ արձագանքներ են ստացվել նաև կինոքննադատների կողմից։ Այսպես, 1974 թվականին «Խորհրդային կինոյի դերասաններ» ժողովածուում հրապարակված Վառլեյի մասին ակնարկի հեղինակ Ա. Կալենտևան գրել է, որ «կենսուրախությամբ և էներգիայով լի» Նինան հանդիսատեսի կողմից ընկալվել է որպես «երիտասարդության տոն»։ Դերասանուհին խոստովանել է, որ Կինոյի տանը «Կովկասի գերուհու» պրեմիերային ցուցադրության ժամանակ ուրախություն չի զգացել։ Նրա հիասթափության պատճառը եղել է հնչյունավորումը. «Ես նայում էի ինձ էկրանին, որը խոսում էր բոլորովին ոչ երիտասարդ ձայնով և երգում օտար, հասուն, կրկներգերում «վիբրատոյով», ձայնով, և ես վատ էի զգում, որովհետև ես ֆիզիկապես զգում էի, որ խախտվել է ներդաշնակությունը, երեք բաղադրիչները չեն միավորվում»[Ն. 4][96][97][98]։

Վախկոտ, Դմբո, Փորձառու խմբագրել

Սկզբնապես գայդաևյան եռյակը գործել է համր կինոյի օրենքների համաձայն՝ հերոսներ, որոնք դեռևս չունեին «հստակ սոցիալական ամպլուա», առաջին անգամ հայտնվել են երկխոսություններից զուրկ Բարբոս շունը և անսովոր մրցավազքը երգիծական սյուժեում։ «Օղի թորողները» նովելում երգում են, իսկ «Ի» գոևծողություն» և «Կովկասի գերուհի» ֆիլմերում հանդիսատեսը լսել է նրանց խոսքը։ Կերպարներից յուրաքանչյուրն օժտված է իրեն հատուկ գծերով։ Դմբոյի կերպարում շեշտը դրվել է անմիջականության և «անկեղծ հիմարության» վրա», Վախկոտը գրեթե միշտ տխուր տեսք ունի․ նա, կինոգետ Անատոլի Վոլկովի խոսքով, ասես ցանկացել է ներողություն խնդրել «աշխարհից սեփական գոյության բուն փաստի համար», Փորձառուն ֆիզիկական հզորության և «առողջ բանականության» կրողն է[81][82]։

«Կովկասի գերուհին» ֆիլմում եռյակի անմիջական մասնակցությունը, որը նոր է ժամանել հարավային քաղաք, սկսվում է այն տեսարանում, որը պայմանականորեն կոչվում է «Գարեջրի տակառ»։ Վախկոտը, որն հուզականորեն է արձագանքում կյանքի ցանկացած իրավիճակի, այդ թվում նաև եղանակին, ասում է․ «Ապրելը, ինչպես ասում են, լավ է» (ռուս.՝ «Жить, как говорится, — хорошо!»)։ Դմբոն, որն զգում է որոշակի գերազանցություն ընկերոջ նկատմամբ, շտկում է նրա ռեպլիկան. «Իսկ լավ ապրելն ավելի լավ է» (ռուս.՝ «А хорошо жить — ещё лучше!»)։ Փորձառուն հաստատակամ տոնով նշում է․ «Հաստա՛տ»։ Նկարահանող հրապարակում տիրող իրավիճակը բարդացել է նրանով, որ Վիցինը (ի տարբերություն Նիկուլինի և Մորգունովի) չէր կարող նույնիսկ շրթունքներին մոտեցնել փրփրուն ըմպելիքը. դերասանը խմող չէր։ Գարեջուրը մասուրի օշարակով փոխարինելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել․ Գայդայը հասկանում էր, որ հանդիսատեսը կհասկանա կեղծիքը։ Արդյունքում՝ հինգերորդ դուբլից հետո Վիցինը, այնուամենայնիվ, համաձայնել է նկարահանվել իսկական գարեջրի բաժակով[99]։ Ավելի ուշ պարոդիստ Ալեքսանդր Իվանովը քառյակն է գրել, որը ցույց է տալիս, թե որքան հեռու էր Գեորգի Միխայլովիչը իր էկրանային կերպարից. «Հանդիսատեսը սիրում է Վիցինին / Իսկ տեսնելիս վշտահար հոգոց է հանում։ / Բանն այն է, որ դերասանն ինքը չի խմում, / Իսկ նրա հերոսը չի չորանում…» (լատին․՝ «Зритель любит Вицина и ждёт, / А увидев, горестно вздыхает. / Дело в том, что сам артист не пьёт, / А его герой не просыхает…»)[100]:

Վախկոտը, եթե ուզում եք իմանալ, բարդ հոգեկան աշխարհ ունեցող մարդ է։ Ամբողջ եռյակից միակ մտածողն է, անալիտիկությանը ոչ խորթ, և ստորության նա դիմում է հետ նայելով՝ կարծես իրեն առանձնացնելով Փորձառուից և Դմբոյից։ Վիցինյան հերոսը պատրաստ է ցանկացած պահի համակարծիք լինել հանդիսատեսի հետ այն հարցում, որ նա՝ այդ հերոսը, ստեղծագործում է իր գործընկերների հետ միասին։ < ... > Եվ այսպես ամբողջ ժամանակ. ակտիվ մեղսակցություն մերժման եզրին՝ համեմված զավեշտական վախի առավելագույն չափաբաժնով[101]։

Վասիլի Կիսունկո

Դմբոյի առանձին ելույթը տեղի է ունենում նրա կողմից անցկացվող «տարիֆով վճարի դիմաց» միաժամանակյա խաղի սեանսի ժամանակ։ Յուրի Նիկուլինի հերոսը ճշգրիտ քայլեր է անում, խաղացողները զիջում են նրա հեղինակության առջև։ Հանդիսատեսի գիտակցության մեջ առաջանում են ասոցիացիաներ Օստապ Բենդերի հետ, որը նման միջոցառում էր կազմակերպել Վասյուկով շախմատային ակումբում։ Բայց այն բանից հետո, երբ «գրոսմայստերն» ավարտում խաղը «Ձուկ» բառով, տեսախցիկ հեռանում է և ցուցադրվում է ընդհանուր պլան, երբ Դմբոն կռվում է դոմինո խաղացողների հետ։ Քաղաքում իր խնդիրն է կատարում նաև Փորձառուն․ Եվգենի Մորգունովի ծանրամարմին հերոսը բացում է նորաձև պարի ուսուցման դպրոց․ «Սա ձեզ համար ոչ թե լեզգինկա է, այլ թվիստ։ Ամեն ինչ ցույց եմ տալիս սկզբից։ Աջ ոտնաթաթի ծայրով դուք ճզմում եք ծխախոտի մնացորդը…»[Ն. 7]։ Գայդայի կնոջ՝ Նինա Գրեբեշկովայի խոսքով՝ «թվիստ ծխախոտով․ այս տեսարանում ամեն ինչ մոնտաժված է»[103][104]։

Նատալյա Վառլեյը հիշել է, որ եռյակի կազմում ընդգրկված արտիստները արձագանքել են ռեժիսորի խնդրանքներին՝ խաղալ այն դրվագներում, որոնք կապված չեն իրենց մասնակցության հետ։ Այսպես Նինան, տեսնելով, թե ինչպես է Շուրիկը փորձում «փաթեթավորվել» քնապարկում, պետք է, ըստ սցենարի, ծիծաղեր․ «Իսկ դուք կանգնա՞ծ եք քնելու»։ Սակայն սկսնակ դերասանուհին տեսախցիկի առաջ կաշկանդված էր զգում, տեսարանը չէր հաջողվում։ Գայդայը խնդրել է նկարահանումներին չմասնակցող Նիկուլինին, Վիցինին և Մորգունովին «օգնել» դերասանուհուն։ Դերասանները կանգնել են օպերատորի կողքին և «Մոտոր» հրահանգից հետո սկսել են քորել իրենց որովայնները։ Վառլեյի խոսքով՝ «դուբլներ այլևս չեն պահանջվել։ Ինձ մոտ, ինչպես արքայադուստր Նեսմեյանայի մոտ, մի վայրկյանում կախարդանքը վերացավ»[105]։

Հետագայում Յուրի Նիկուլինն իր «Գրեթե լուրջ» գրքում գրել է, որ «Կովկասի գերուհին» ֆիլմում Գայդայն օգտագործել է եռյակի հեղինակությունը «միայն ֆիլմի աշխուժացման համար»[106]։ Այդ կարծիքի հետ՝ Նիկուլինի հուշերի թողարկումից շատ առաջ, չի համաձայնել կինոգետ Մարկ Զակը։ «Искусство кино» ամսագրում հրատարակված հոդվածում (1967, № 7) հարց է տվել․ «Գուցե նրանք այստեղ պարզապես ծիծաղի համա՞ր են»։ Այնուհետև կինոգետն ասել է, որ Գայդայի «դիմակները» աստիճանաբար ձեռք են բերում մարդկային գծեր։ Այսպես, բարակ ձայնով «Լա լա լա» երգող Վախկոտի մեջ հանկարծ լիրիկական զեղում է լինում․ Դմբոյի շնորհիվ, որը դաբաղի դեմ «պատվաստման» ժամանակ ծանոթ հոտ է զգացել («Սպի՞րտ է»), դրվագը լցվում է «բնորոշ գծերով»․ «Մարդկայինը ծիծաղելի տեսք ունի։ Բնականը ծնում է կատակերգություն[107]։

Գայդայն ինքն էլ էր գիտակցում, որ եռյակի ներուժը դեռ սպառված չէր «Կովկասի գերուհու» թողարկման պահին։ Այնուամենայնիվ, ռեժիսորն այլևս չէր ցանկանում տիրաժավորել ճանաչելի կերպարները․ հնարավոր է, որ նա վախենում էր նրանց «շաբլոնացնել»[108]։ 1960-ականների երկրորդ կեսին եռյակը, Յուրի Նիկուլինի խոսքով, «դարձել է քաղցրմեղցրության աստիճանի ժողովրդական»։ Վախկոտին, Դմբոյին և Փորձառուին հրավիրել էին հանրաճանաչ հեռուստահաղորդումների, ներառյալ՝ «Голубой огонёк», նրանց ծաղրանկարները հայտնվել են ամսագրերում, մեկնաբան Նիկոլայ Օզերովը մարզական ռեպորտաժներում հիշատակել է «Կովկասի գերուհու» և Գայդայի այլ ֆիլմերի հերոսների մասին[109]։

Դա մեր վերելքի ժամանակահատվածն էր և միաժամանակ էկրանին մեր համատեղ ելույթի ավարտը։ Լեոնիդ Գայդայը վերջնականապես հրաժարվեց մեզանից[110]։

Յուրի Նիկուլին

Ընկեր Սաախով խմբագրել

Լեոնիդ Գայդայը, պատմելով այն մասին, թե ինչպես է «ծնվել» ընկեր Սաախովի կերպարը, հիշել է, որ կինոնկարի ստեղծողներն ամենևին չեն ձգտել նրան ներկայացնել բացառապես որպես «արևելյան ցանկասեր» և կովկասյան անեկդոտների հերոս։ Շրջկոմտնտեսության ղեկավարի արարքների էքսցենտրիկությունը, ռեժիսորի մտահղացմամբ, պետք է ունենար «երկրային, ճշմարիտ մոտիվացիա»։ Սաախովը ֆիլմում իսկապես տարված է Նինայով։ Սակայն «ուղիղ և ազնիվ» ճանապարհով աղջկա համակրանքին արժանանալ նա չի ցանկանում և նրան սիրահետելու փոխարեն նախաձեռնում է բարդ ու խճճված ինտրիգ։ Գայդայի հստակեցմամբ՝ «սեփական անպատժելիության զգացումի շնորհիվ ծագած խորամանկությունն ու աննպատակահարմարությունն են նրա զենքը»[111]։

Ինչպես նշել է Սաախովի դերակատար Վլադիմիր Էտուշը, սցենարի քննարկման ժամանակ նրանք ռեժիսորի հետ որոշել են, որ շրջանային ֆունկցիոների կերպարի զարգացումը գնալու է ոչ թե արտաքին դետալներից (դերասանի արտաքին տեսքը ի սկզբանե ընդունվել է «որպես տրված»), այլ կերպարի բնավարությունից, որում չկան միայն սև կամ սպիտակ գույներ։ Հերոսը յուրովի բարի է, երբեմն մեծահոգի, երբեմն՝ միամիտ։ Միևնույն ժամանակ նա իրեն զգում է «ժամանակակից իշխան», որին թույլատրվում է ապրել սեփական օրենքներով[112]։ Էտուշը որոշել է իր դերը կատարել առավելագույնս լուրջ, որոշակի արժանապատվությամբ, առանց գրոտեսկի և «բացահայտ ծիծաղաշարժության»[113]։ Էքսցենտրիկ կատակերգությունում նրա հերոսն աչքի է ընկնում արկածախնդրությամբ, թուլամտությամբ, ցանկացած պարագայում պետի տեսքը պահելու ձգտումով, Սաախովը, արտիստի խոսքով, «սերտաճել է իր աթոռին»։ Նկարահանումների ժամանակ միայն մեկ տեսարանում Գայդայն Էտուշին առաջարկել է օգտագործել «մաքսիմալ էքսցենտրիկություն»։ Խոսքը այն դրվագի մասին է, երբ շքահանդեսի կոստյում հագած «փեսացուն» մտնում է Նինայի սենյակ ծաղիկներով ու մրգերով, իսկ դուրս է գալիս գինոտ վերնաշապիկով ու ականջին մեխակով։ «Լսի՛ր, վիրավորական է։ Երդվում եմ, վիրավորակա՛ն է։ Դե, ոչինչ չեմ արել, այո՞։ Միայն մտել եմ»[114]։

Ըստ սցենարի՝ ընկեր Սաախովի տունը ամառանոցի վերափոխված «միայնակ խրճիթ» է, որի՝ պատուհան և պատշգամբ ունեցող պատերից մեկը կախված է անդունդի վրա։ Շենքի մյուս կողմում կա ծածկապատշգամբ և այգի՝ փակված ամուր պատով։ Սենյակը, որտեղ փակվել է Նինան, անկյունային է։ Այն կահավորված է «արևելյան ճոխությամբ» և ձևավորված է «Բաղդադի գողը» ֆիլմի և «Սինդբադ-ծովագնացը» արկածային ժապավենների շարքի ոճով։ Անտուրաժին համապատասխան բաշխվել են նաև աղջկա առևանգման մասնակիցների պայմանական «դերերը»։ Ընկեր Սաախովը սուլթան է, Ջաբրայիլը՝ վեզիրը, Նինան՝ արքայադուստրը, Վախկոտը, Դմբոն ու Փորձառուն՝ պահապանները և միաժամանակ ներքինիները[115]։

Ուսումնասիրողներն ուշադրություն են դարձնում ընկեր Սաախովի խոսքին։ Ֆիլմը հագեցած է նրա կրկնվող «երդվում եմ, ազնիվ խոսք» ռեպլիկներով և գրեթե ամեն նախադասությունն ավարտող հարցական բառով՝ «այո՞»[58]: Ընդ որում, առանձին տեսարաններում (օրինակ՝ Ջաբրայիլի հետ «հարսնացուի» համար սակարկության պահին) հերոսն ակտիվորեն օգտագործում է թերթաքարոզչական շաբլոն արտահայտություններ («ապաքաղաքական դատողություններ ես անում, երդվում եմ, ազնիվ խոսք», «Դու կյանքը տեսնում ես միայն իմ անձնական մեքենայի պատուհանից», «Քսանհինգ ոչխար այն ժամանակ, երբ մեր շրջանը դեռ լիովին չի վճարել պետությանը բուրդ և միս»)[26]։

«Կովկասի գերուհին», ինչպես և «Ի» գործողության» «Ընկերակիցը» նովելը, ավարտվում է ինքնադատաստանի տեսարանով։ Բայց եթե Ֆեդյան Շուրիկից ստանում է ճիպոտի հարվածներ, ապա ընկեր Սաախովն այլ կերպ է պատժվում։ Նա Էդիկի՝ աղով կրակոցից հետո «չի կարող նստել»[116]։ «Սատանայական գործի» և շրջկոմտնտեսության ղեկավարի տուն ներխուժող ագռավի էպիզոդը թվում է սարսափ ֆիլմի ծաղրանմանակում[27]։

Ո՞ւր են կորել հոնքերի խաղը, լկտի հայացքը, դուրս պրծած աչքերը, օձի ժպիտները։ Ծնկի իջնելով խորհրդավոր այլմոլորակայինների առջև՝ Սաախովն արտասվելով խնդրում է նրանց մոռանալ հնացած ազգային ավանդույթները և գործել ժամանակակից ոգով՝ իրեն՝ Սաախովին, տանել դատախազի մոտ։ Սաախովը, ինչպես պարզվում է, պատրաստ չէ իր անձի նկատմամբ բռնության և չափազանց թանկ է գնահատում սեփական կյանքը[27]։

Ըստ դերասանի՝ Կովկասի ներկայացուցիչներն «ըմբռնումով» էին մոտենում Գայդայի ֆիլմում իր աշխատանքին․ «Վրացիները կարծում են, որ մարմնավորել եմ հայի, հայերը՝ վրացու, ադրբեջանցիները՝ ինչ-որ ուրիշի, իրենց հետ կապ չունեցող կովկասցու։ Եվ բոլորի մոտ ես ցանկալի հյուր եմ»[117]։

Ինչպես հիշել է Վլադիմիր Էտուշը, ֆիլմի հաջող վարձույթից հետո նրա ստեղծողները որոշել են նկարահանել շարունակություն։ Սցենարիստներ Կոստյուկովսկու և Սլոբոդսկու մտահղացմամբ՝ նոր պատմության մեջ պետք է գործեին նույն հերոսները։ Մինչ Սաախովը եռյակի և Ջաբրայիլի հետ պատիժ է կրում «օրինակելի-ցուցադրական ճամբարում», Նինան դառնում է շրջկոմտնտեսության ղեկավար։ Այս սյուժեն չի ստացել գեղխորհրդի հավանությանը, և նախագիծը մնացել է չիրագործված[118]։

Այլ կերպարներ խմբագրել

Նինայի ազգականի՝ քեռի Ջաբրայիլի կերպարը, ուսումնասիրողների կարծիքով, հետաքրքիր է նրանով, որ հերոսի աչքերում, որն առանց մեծ տատանումների համաձայնել է զարմուհուն վաճառել իր անմիջական ղեկավար ընկեր Սաախովին, ասես քարացել է «արևելյան տխրությունը»։ Խորամանկ և միևնույն ժամանակ կյանքի մասին շատ բան իմացող մարդու այդ սգավոր հայացքից դերակատար Ֆրունզիկ Մկրտչյանը հետագայում այլևս չի բաժանվել․ անորսալի տխրությամբ տարբեր աստիճանի տոգորված էին դերասանի ստեղծած գրեթե բոլոր կերպարները[119]։ Ջաբրայիլի կնոջ դերը բաժին է հասել Ֆրունզիկի կնոջը՝ Դոնարա Մկրտչյանին[120]։

Մեկ այլ ընտանեկան միության ներկայացուցիչ՝ դերասանուհի Նինա Գրեբեշկովան պատմել է, որ հոգեբուժարանի բժշկի էպիզոդիկ դերի համար նա հրաժարվել է մասնակցել մեկ այլ ռեժիսորի կինոնկարին. «Ցանկանում էի աշխատել Լյոնյայի հետ, լինել նրա և նրա խմբի հետ»։ Գրեբեշկովայի խոսքով՝ ինքը միշտ իմացել է, որ ոչ դերերի ընտրության ժամանակ առավելություն, ոչ էլ նկարահանումների ժամանակ զիջումներ ինքը չի ունենալու։ Նկարահանման հրապարակում ընտանեվարություն չհանդուրժող Գայդայ-ամուսինը դառնում էր Գայդայ-ռեժիսոր, որը սեփական կնոջը դիմում էր պաշտոնապես՝ անուն-ազգանունով․ «Հիմա կադրում է Նինա Պավլովնան»,– ասում էր նա[121]։ Հոգեբուժարանի գլխավոր բժշկի կերպարը մարմնավորել է Պյոտր Ռեպնինը։ Հենց նրա հերոսն է, որ Շուրիկից լսելով Սաախովի առևանգած աղջկա մասին արտահայտությունը, անվրդով պատասխանում է․ «Հաստատ գողացավ։ Եվ հողում թաղեց, և գրությունը գրեց…»[122]:

Հյուրանոցի աշխատակցի դերը՝ «բարապան ի պաշտոնե և թամադա՝ ըստ կոչումի», խաղացել է դերասան Միխայիլ Գլուզսկին։ Այդ կերպարը «Կովկասի գերուհու» դարձել է «կենացն առանց գինու միևնույն է, ինչ հարսանեկան գիշերն առանց հարսի» կարգախոսով արտասանվող կենացների շարքի հեղինակը։»: Սեղանի շուրջ հնչող բուն ճառերը, որոնք ստեղծվել են հիմնականում առակի և կարգախոսի միացման հաշվին, իրենց մեջ կրում են, կինոգետ Մարկ Զակի պնդմամբ, շատ «արժեքավոր տեղեկություններ»։ Այսպես, թևերը խանձած թռչունի կենացը («Խմենք այն բանի համար, որ մեզանից ոչ ոք, որքան էլ բարձր թռչի, երբեք չկտրվի կոլեկտիվից») պարունակում է  «ֆիլմի մանրանկարչական մոդելը»[107]։

Երաժշտություն, երգեր, ձայնային էֆեկտներ խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
    «Звуки Гайдая», Petrick Animation ստուդիա

Ոչ սովորական ձայնային էֆեկտների նկատմամբ հետաքրքրությունը, որոնք երբեմն հիշեցնում են «ակուստիկ աբսուրդ», Գայդայի մոտ ի հայտ է եկել դեռևս «Գործարար մարդիկ» (1962) ֆիլմի վրա աշխատելիս։ Օրինակ, այն տեսարանում, որտեղ Սեմը ցնցում է «կարմրամորթների առաջնորդին», մետաղական զանգի ձայն է հնչում, կարծես տղան լցված է ինչ-որ փոքր ու պինդ առարկաներով։ Նման ձայնային էքսցենտրիկան առկա է նաև ռեժիսորի այլ ժապավեններում, այդ թվում՝ «Կովկասի գերուհին» ֆիլմում։ Այս կինոնկարում աղմուկը ձևավորողի դերում հանդես է եկել կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինը։ Նա ոչ միայն հորինել է երաժշտություն ֆիլմի համար, այլև ձայնագրել կադրից դուրս աղմուկը սուլիչներով, կարկաչաներով և ձեռքի տակ եղած այլ միջոցներով, ինչպես նաև հնչյունավորել է լուսագրերն «ակուստիկ կոլաժներով»։ «Կովկասի գերուհին» ֆիլմում նոր, օրիգինալ ֆոնոգրամա ստանալու համար օգտագործվել է նաև բադեր որսալու հրապուրաշվիկ և էլեկտրական երգեհոնի առաջին մոդելներից մեկը[123][124]։

Գայդայի և Զացեպինի համագործակցությունն սկսվել է «Ի» գործողությունից» և շարունակվել գրեթե երեք տասնամյակ։ Կոմպոզիտորի և ռեժիսորի միջև միակ լուրջ կոնֆլիկտը տեղի է ունեցել «Կովկասի գերուհու» նկարահանումների ժամանակ։ Գայդային պետք է եղել երգ, որը ժողովրդականության կարժանանար։ Նինայի կատարմամբ «Արջերի մասին երգը» ռեժիսորը հաստատել է ոչ միանգամից. Լեոնիդ Իովիչը համարել է, որ այն «չի հիշվում»։ Ընդհանուր առմամբ Զացեպինը գրել է հիմնական երգի մեղեդու յոթ տարբերակ։ Որոշակի փուլում նույնիսկ առաջացել է կոմպոզիտորի հնարավոր փոխարինման հարցը. նրանց կարող էր փոխարինել Առնո Բաբաջանյանը։ Զացեպինը մնացել է Գայդայի կինոխմբում Իվան Պիրևի միջամտության, որը չի ընդունել կոմպոզիտորի հայտարարությունը ֆիլմից հեռանալու մասին, ինչպես նաև Յուրի Նիկուլինի և սցենարիստների շնորհիվ, որոնք կարողացել են համոզել ռեժիսորին, որ «Արջերի մասին երգի» մեղեդին լավ է ընկալվում ունկնդիրների կողմից[125][126]։

 
«Мелодия» ընկերության ձայնապնակ, «Երգ արջերի մասին»

Երգերի տեքստերի հեղինակը Լեոնիդ Դերբենյովն է։ Գեղխորհրդի պահանջների պատճառով նա ստիպված է եղել վերաշարադրել առանձին տողեր։ Օրինակ, Նինայի կատարմամբ երգի առաջին տարբերակը հնչել է հետևյալ կերպ․ «Ինչ-որ տեղ սպիտակ սառույցի վրա, / Այնտեղ, որտեղ միշտ սառնամանիք է, / Արջերը քորում են մեջքները / Երկրային առանցքի վրա» (ռուս․՝ «Где-то на белой льдине, / Там, где всегда мороз, / Чешут медведи спины / О земную ось»)։ Ստուգողների մոտ տողերը առաջացրել են ոչ էսթետիկ ասոցիացիաներ՝ կապված լվերի ու ոջիլների հետ։ Վերամշակումից հետո հայտնվել է նոր տարբերակ, որում «քսում են արջերը մեջքները / Երկրային առանցքին»։ «Եթե ես սուլթան լինեի...» երգն ի սկզբանե դուր չի եկել Իվան Պիրևին, որը համարել է, որ այն «արգելակում է գործողությունը»։ Ավելի ուշ, կինոգործչի տրամադրությունը փոխվել է, բայց գրաքննության պատճառով Սաախովի ամառանոցում Դմբոյի կատարած ստեղծագործությունից պարբերաբար հանել, ապա վերականգնել են հետևյալ երկտողը․ «Եթե ամեն մի կին / Ինձ լցնի հարյուրական, / Ընդհանուր կլինի երեք հարյուր գրամ[Ն. 8], / Դա արդեն ահագին է, / Բայց երբ հարբած / Ես վերադառնամ տուն, / Ես սկանդալ ունեմ / Ամեն մի կնոջ հետ» (ռուս․՝ «Если каждая жена / Мне нальёт по сто, / Итого триста грамм, / Это кое-что! / Но когда на бровях / Я вернусь домой, / Мне скандал предстоит / С каждою женой!»)[127][128]։ Չնայած այն բանին, որ ֆիլմի առաջին խմբագրությունում չի ներառվել այդ երկտողը, նրա տեքստը ծանոթ էր հանդիսատեսին. Յուրի Նիկուլինի երգով էպիզոդի ամբողջական տարբերակը ցուցադրվել է 1966 թվականի վերջին «Голубой огонёк» հեռուստահաղորդման ամանորյա թողարկման ժամանակ[16]։

Նատալյա Վառլեյը ցանկացել է անձամբ երգել արջերի մասին երգը։ Գայդայը համաձայնել է ձայնագրել երիտասարդ դերասանուհուն, բայց զգուշացրել է, որ ֆիլմում կներառվի լավագույն կատարումը։ Այդ յուրօրինակ մրցույթում հաղթել է Աիդա Վեդիշչևան, որը հետագայում ասել է, որ երգը իրեն թվում է պարզունակ, իսկ ձայնագրությունն արվել է հապճեպ՝ տևելով ոչ ավելի, քան կես ժամ[129]։ Վառլեյը ֆիլմի թողարկումից տարիներ հետո էլ եղել է այն համոզման, որ «Կովկասի գերուհին» ֆիլմում Վեդիշչևայի ձայնի ներառումը եղել է ռեժիսորի սխալը․ «դա պրոֆեսիոնալ երգչուհի է, որը երգում է «բեմադրված» ձայնով ուսանողական երգ, իսկ հենց դրանից՝ էստրադային պրոֆեսիոնալիզմից, Գայդայն ուզում էր խուսափել առաջին ձայնագրությունների ժամանակ»[98]։

Երգի տներից մեկից հետո հնչում է Գեորգի Վիցինի կարճ սոլոն («լյա-լյա-լյա»), որն ավելի ուշ ասել է. «Ես ձայնակցեցի բարակ ձայնով։ Այդ ձայնով ես երգել եմ նաև համերգների, հանդիսատեսի հետ հանդիպումների ժամանակ։ Մի օր, երբ մենք ինչ-որ տեղ ելույթ էինք ունենում զորամասում, ինձ կուլիսներում մոտեցավ մի աղջիկ... Ավելի նիհար, քան Գուրչենկոն։ - Ես էլ եմ փորձում ձեզ նման երգել։ Երգել դերասանավարի։ Եվ նա կատարեց «Ամեն ինչ կարող են արքաները»... Ես նրան ասացի, որ հավանություն եմ տալիս։ Եվ ճիշտ էի։ Այնպես որ իմացեք բոլորդ․ Պուգաչովան իմ աշակերտն է»[130]։

Արջերի մասին երգի առաջին ունկնդիրներից մեկը եղել է դրամատուրգ Լեոնիդ Զորինը։ Վերջինիս խոսքով՝ Դերբենյովն իրեն զանգահարել է է ու ասել․ «Ես բացահայտել եմ Երկրի պտտման նոր տեսությունը», որից հետո հեռախոսալարի մյուս ծայրին միացվել է մագնիտոֆոնային ձայնագրությունը․ «Ինչ-որ տեղ աշխարհում․․․»: Ֆիլմի գրախոսականներից Դերբենյովն առանձնացրել է մի հոդված, որում հաղորդվել է, որ Նինայի կատարած երգում կա «տհաճ սխալմունք»․ հրապարակման հեղինակը չի հասկացել, թե ինչպես են արջերը քսում մեջքները «երկրային առանցքին», եթե այն անտեսանելի է և գոյություն ունի միայն մեր երևակայության մեջ»։ «Мелодия» ընկերության ձայնապնակները «Արջերի մասին երգով» վաճառվել են ավելի քան հինգ միլիոն օրինակ տպաքանակով։ Երգը պահանջված է եղել նաև ԽՍՀՄ պարահրապարակներում, քանի որ գրվել էր այն տարիներին նորաձև դարձած թվիստի ռիթմով[131][132][40]։

Կարծիքներ և գրախոսականներ խմբագրել

«Պրավդա» թերթ, (1970, № 294)

Ես հպարտ էի՝ Խորհրդային Միության հերոս տիեզերագնաց օդաչու Վ. Վոլկովից տեղեկանալով նման փաստ. երբ տիեզերագնացներին թռիչքից առաջ հարցրեցին, թե ինչ ֆիլմ կցանկանային դիտել, նրանք համերաշխ պատասխանեցին՝ «Կովկասի գերուհին»[133]։

Յու. Նիկուլին

1960-ականներին քննադատները մեծ ուշադրություն են դարձրել Գայդայի ֆիլմերին։ Այսպես, «Էկրան» թեմատիկ ժողովածուի հեղինակները, որը լույս է տեսել 1964-1990 թվականներին, բավականին ակտիվ են արձագանքել Լեոնիդ Իովիչի նոր նկարների հայտնվելուն։ Վերլուծելով ռեժիսորի ստեղծագործությունը՝ կինոգետ Գ․ Կրեմլևը «Էկրան-1966» պարբերականում գրել է, որ նախկին ժամանակներում կատակերգություններ նկարահանելը «ոչ միայն ստեղծագործաբար ձեռնտու չէ, այլև պարզապես անվտանգ չէ», այդ պատճառով էլ ժանրի այդպիսի «ազնվացեղ» ներկայացուցիչների, ինչպիսին է Գայդայը, պետք է պահպանել արգելոցներում[134]։ Մամուլի հետաքրքրությունը «Կովկասի գերուհու» նկատմամբ ծագել է ֆիլմի վարձույթի դուրս գալուց շատ առաջ։ Օրինակ, «Սովետսկի էկրան» (1966, № 15) հանդեսի լրագրող Ն․ Օռլովան, լինելով «Մոսֆիլմի» տաղավարում նկարահանումների ամենաթեժ ժամանակաշրջանում, հրատարակության էջում գրել է, որ Գայդայի նոր ժապավենում հանդիսատեսը կտեսնի «Ի» գործողությունից» արդեն ծանոթ հերոսներին՝ Շուրիկին և կատակերգական եռյակին։ Օռլովայի հետ զրույցում Գայդայը խոստովանել է, որ իրեն դուր չեն գալիս «լիրիկական-կամերային սյուժե» և թեթև կենցաղային կոնֆլիկտներ ունեցող կատակերգությունները. «Նման ֆիլմերը, հասկանալի է, պետք են։ Բայց ինձ ավելի մոտ են սատիրան, գրոտեսկը, էքսցենտրիկությունը։ Ես սիրում եմ սուր ռիթմ, արագ տեմպ, կտրուկ մոնտաժ, կինոհնարքներ, շատ եմ սիրում մնջախաղը»[135]։

«Կովկասի գերուհին» ֆիլմի թողարկումից հետո քննադատ Մարկ Զակը «Искусство кино» (1967, № 7) ամսագրում տպագրել է ծավալուն գրախոսական, որում նշում է, որ «Շուրիկի նոր արկածները» ֆիլմում Գայդայը հերթական անգամ ցուցադրել է իր հակումը համր կինոյի ոճաբանության նկատմամբ։ Միևնույն ժամանակ ռեժիսորի ձգտումը հին, հաճախ Չարլի Չապլինից եկող գեղարվեստական հնարքների (հնարքներով հետապնդում, կերպար-դիմակների օտագործում) զուգակցվում է հանդիսատեսին ժամանակակից խնդիրներ ներկայացնելու ցանկությամբ։ Ֆիլմի հերոսների թվում Զակն առանձնացրել է ընկեր Սաախովի կերպարը՝ «շրջանային մասշտաբի թեթևակի գիրացած, բայց դեռ էլեգանտ գործչին», որը որոշել է իր համար կին գնել։ Այդպիսի հերոսին հեշտ է մերկացնել․ բավական է տեղական «ֆեոդալի» կերպարի մեջ ավելացնել գծեր, որոնք վկայում են նրա կեղծավորության մասին։ Բայց Վլադիմիր Էտուշի հերոսը «անկեղծ ու ամբողջական» կերպար է, դերասանը չի ցանկանում իր հերոսի մեջ գտնել «կրկնակի տակ» և շեշտը դնել խորամանկության վրա։ Էտուշի մարմնավորած Սաախովը վսեմ տարակուսանք և ցավ է զգում նրանից, որ Նինան մերժել է իրեն։ Չինովնիկի «Մենք վատ ենք դաստիարակում մեր երիտասարդությանը» արտահայտությունը դերասանի անձնական ինտոնացիայի և «արևելյան տխրության» պատճառով հնչում է առանց դեմագոգիկ լոզունգայնության[107]։

Էքսցենտրիկ կատակերգություններում գերազանց գոյատևում է ծավալային ու նատուրային կերպարը, որը ոչ չարագործ է, ոչ «Բարմալեյ»։ Որտե՞ղ է կոմիկական չափազանցությունը,– կհարցնենք մենք։ Ի՞նչ չափազանցություններ. ընկեր Սաախովը երբեմն հայացք է նետում հերոսուհու ոտքերին և վիրավորվում է, երբ նրան կշտամբում են «անձնական բուրդը պետականի հետ» խառնելու համար։ Այս կերպարը գլխավոր երգիծական նպատակակետն է, որին հասել են «Կովկասի գերուհու» հեղինակները[107]։

«Советский экран» հանդես (1967, № 7)

Բայց դժգոհություններ ունեմ։ Եվ մեծ։ Ռեժիսոր Լեոնիդ Գայդայի դեմ։ < ... > «Մոսֆիլմի» տնօրեն Վ. Սուրինին, «Լուչ» միավորման տնօրեն Ի. Բիցին։ Ձեզ՝ բոլորիդ միասին, իմ դժգոհությունները, սիրելի ընկերներ. < ... > Ուրեմն ինչու եք դուք, իմանալով, թե ինչ կիսաքաղց (միայն ծիծաղի իմաստով) գոյություն է քարշ տալիս մեր կինոհանդիսատեսը, ինչո՞ւ եք երկու տարվա ընթացքում թողարկում «գայդաևյան» տիպի մեկ կատակերգություն, այլ ոչ թե մեկ տարվա ընթացքում երեք կատակերգություն։ Ինչո՞ւ[136]։

Մ. Կուզնեցով

Նշելով, որ բնականությունը կարող է արդարացնել սյուժեի զարգացման «ամենաանհավանական իրադարձությունները», հրապարակման հեղինակը նշել է ժապավենի մի շարք թերություններ։ Այն դրվագը, որում Սաախովի տանը հայտնվում են դիմակավորված խորհրդավոր վրիժառուներ, որոնք օրինախախտին պատժում են աղով լիցքավորված կրակոցով, Մարկ Զակը անվանել է «շատ վատ տեսարան»։ Կինոքննադատի կարծիքով՝ աղջկա առևանգման հետ կապված իրավիճակն ինքնին «արժանի լուծում չի ստացել ֆիլմում»։ Անհաջողությունների թվում Զակը ներառել է նաև գունային գործոնները («Կենացները խմում են քիմիական թունավոր հեղուկով, հարավային արևայրուքը երևում է գրիմի տակից») և էկրանից նկատելի բուտաֆորիան. «Մեքենան հովհարի պես տապալում է ճանապարհի սյուները․ հավանաբար դրանք նրբատախտակից են»[107]։

«Սովետսկի էկրան» ամսագրի գրախոս Մ․ Կուզնեցովը «Ծիծաղի զգացում» հոդվածում (ռուս.՝ «Чувство смеха», 1967, թիվ 7) նշել է սցենարիստի բարձրորակ աշխատանքը՝ առանձնացնելով համահեղինակներից մեկին` Մորիս Սլոբոդսկուն, որը «Կովկասի գերուհին» ֆիլմում կատարել է նորամուտը որպես դերասան. նա մարմնավորել է մի զվարճալի ծերունու, որը «հուսահատությամբ է վերապրում իր քայլը դոմինոյի միաժամանակյա խաղի սեանսում»։ Հոդվածի հեղինակի կարծիքով՝ առանձին հիշատակման է արժանի Գեորգի Վիցինի աշխատանքը, որի հերոսի մեջ, ի տարբերություն նրա գործընկերների, հայտնվել են նոր երանգներ։ Քննադատը շատ զուսպ է գնահատել Ալեքսանդր Դեմյանենկոյի աշխատանքը, որը «քիչ է զարգացել» «Ի» գործողության» թողարկումից ի վեր։ Խոստովանելով, որ Նատալյա Վառլեյի հերոսուհին «գրավիչ ու հմայիչ» է՝ Կուզնեցովը հիշեցրել է, որ Նինայի կերպարը «90 տոկոսով ռեժիսորի հաջողությունն է», որը դեռ սցենարը գրելու փուլում նախանշել է դերի պատկերը, իսկ նկարահանումների ընթացքում տեմպ է սահմանել և «ընդգծել դերասանուհու արտաքին տվյալները»[136]։

Այն մասին, որ Վախկոտը «Կովկասի գերուհին» ֆիլմում «ավելի բարդ հոգեկան աշխարհ» ունեցող կերպար է, քան նրա ընկերները՝ Դմբոն ու Փորձառուն, Գեորգի Վիցինին նվիրված հոդվածում գրել է կինոգետ Վասիլի Կիսունկոն («Искусство кино», 1968, № 3): Վիցինը, ըստ քննադատի, մյուսներից լավ գիտի, թե ինչպես է բարոյական բարդ ընտրության պահին տանջվում «թույլ հոգու տեր» իր հերոսը։ Սյուժեի ցանկացած շրջադարձ Վախկոտը հասցնում է «աղետի աստիճանի»։ Դերասանն ինքը նշել է, որ Գայդայի ֆիլմերի պոետիկան որոշվում է «Առաջ դեպի հին կինեմատոգրաֆիան» արտահայտությամբ։ Կիսունկոյի խոսքով՝ «էքսցենտրիկան այստեղ ծնվում է ճշգրիտ մոնտաժի և ճշգրիտ դերասանական պլաստիկայի հատման ժամանակ։ Էքսցենտրիկան, այսինքն՝ անսովոր, անսպասելի հայացք աշխարհին, իսկ Վիցինի համար՝ հայացք կերպարին»[101]։

1971 թվականին Գայդայը «Իզվեստիա» թերթի էջերում հոդված է հրապարակել այն մասին, թե որքան հեշտությամբ են ներդաշնակվում քննադատների և կատակերգություն ստեղծողների հարաբերությունները։ Սկզբում ռեժիսորը հիշատակել է «Ոսկե հորթը» ստեղծագործության հեղինակային ներածականը, որում Իլֆը և Պետրովը խոսում են «խիստ քաղաքացու» մասին, որը հարցնում է. «Ինչո՞ւ եք ծիծաղելի բաներ գրում։ Ի՞նչ ծիծաղներ են վերականգնողական ժամանակաշրջանում»։ Համահեղինակների խոսքով՝ եթե այդ քաղաքացուն ազատություն տրվի, «նա նույնիսկ տղամարդկանց փարաջա կհագցնի»։ Այս կարգի քննադատներ հանդիպել են նաև Գայդայի կյանքում։ Օրինակ, Լենինգրադում «Կովկասի գերուհու» քննարկման ժամանակ նրանցից մեկը դատապարտող տոնով ասել է․ «Ո՛չ, ընկերներ, սա ախր զվարճալի ժապավեն է»։ Ռեժիսորը նշել է, որ իրեն ճիշտ չի թվում այդ դատողությունը, երբ «զվարճալի» սահմանումը գրեթե հոմանիշ է դառնում «անորակ» բառին։ Այնուհետև Գայդայը հայտնել է, որ հարգանքով է վերաբերվում «խելացի, բարյացակամ և որակավորված քննադատություններին», այնուամենայնիվ, պրակտիկան ցույց է տալիս, որ մամուլը երբեմն չի նկատում էկրանի վրա այլ ժանրի թույլ ֆիլմերի հայտնվելը, բայց ցանկացած կատակերգություն գրախոսներն «անպայման մանրամասն քննում են»։ Ռեժիսորն ընդգծել է, որ ինքն ամենևին էլ քննադատությունից հրաժարվելու կոչ չի անում («Ընդհակառակը, մեր ժանրի նկատմամբ մեծ հասարակական ուշադրությունը դրական երևույթ է»), սակայն հարկ է ուշադրություն դարձնել, որ «ուրախ ժանրից» հաճախ հեռանում են լավ ռեժիսորներ։ Գայդայի խոստովանությամբ՝ ինքը, նկարահանելով հերթական կատակերգության եզրափակիչ կադրերը, ամեն անգամ ինքն իրեն ասում է. «Դե, վերջ, սա վերջինն է»»[137]։

Արդիականություն խմբագրել

Թևավոր արտահայտություններ

Գայդայի կենդանության օրոք կինեմատոգրաֆիական միջավայրում շրջանառվել է կարծրատիպային կարծիք, թե ռեժիսորի էքսցենտրիկ կատակերգությունները, որոնք բացառապես հնարքների և գեգերի հավաքածու են, նախատեսված են «ոչ խստապահանջ հանդիսատեսի» համար, Լեոնիդ Իովիչի «սնոբիստական մոսկովյան <...> լսարանում» ֆիլմերը երբեմն դիտվում էին որպես «ստորին ժանրի» ստեղծագործություններ, մեկօրյա կինոնկարներ։ Վարձույթում նրանց հաջողությունն ընկալվում էր որպես «քաղքենիական շահերի բախում»։ Ինքը՝ Գայդայը, Ալեքսանդր Զացեպինի վկայությամբ, իր կինոնկարների համար երկար կյանքի հույս չի ունեցել․ կոմպոզիտորի հետ զրույցում ռեժիսորը մի անգամ խոստովանել է. «Մինչ 2000 թվականը մեր երեխաներն արդեն կմեծանան, իսկ թոռներին այս ամենը հետաքրքիր չի լինի։ Նրանք ախր այս ամենը չեն իմանա»։ Տասնամյակներ անց պարզվել է, որ հանդիսատեսի ուշադրությունը Լեոնիդ Իովիչի աշխատանքների նկատմամբ պահպանվել է[27][126][144]։ «Искусство кино» ամսագրի գլխավոր խմբագիր Դանիել Դոնդուրեյի կարծիքով՝ «Կովկասի գերուհու» և Գայդայի այլ ժապավենների երկարամյա հաջողության գաղտնիքը դրանցում ներդրված «հզոր դրական լիցքն է»։ Ռեժիսոր Վլադիմիր Նաումովը պնդում էր, որ նոր սերունդների հանդիսատեսին գրավում է Լեոնիդ Գայդայի՝ լուրջ բաների մասին հեգնությամբ պատմելու ունակությունը. «Նա փորձել էր իրադարձությունը շրջել այնպես, որ այն զվարճալի ու ծիծաղելի ընկալվի»։ «Ռեժիսորական հանրագիտարանում» (2010) Գայդայի մասին հոդվածի հեղինակներ Անատոլի Վոլկովն ու Նատալյա Միլոսերդովան նշել են, որ նրա կատակերգություններում, «որոնք համապատասխանում են հումորի ժողովրդական ընկալմանը, հանդիսատեսը որսացել է նաև ավելի լուրջ, դառը հեգնական իմաստ»[145][146]։

«Կովկասի գերուհին» ֆիլմի շնորհիվ ռուսների բառապաշարը համալրվել է մեծ թվով թևավոր արտահայտություններով։ Ընդ որում, ֆիլմի թողարկման ժամանակ հայտնի դարձած որոշ արտահայտություններ 21-րդ դարի հանդիսատեսի համար բացատրության կարիք ունեն։ Այսպես, օրինակ, Դմբոյի ու Ջաբրայիլի երկխոսությունը («Դա, ինչպես են ասում, վոլյունտարիզմ է»։ - «Իմ տանը չհայհոյե՛լ» (ռուս․՝ «Это, как его, волюнтаризм» — «В моём доме не выражаться!») հղում է Նիկիտա Խրուշչովի կառավարման ժամանակներին, որը հեռացվել է ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից, այդ թվում նաև «վոլյունտարիզմի և սուբյեկտիվիզմի» համար»[145][147]։ Ֆիլմի հերոսների խոսքերն ընդգրկվել են աֆորիզմների ժողովածուներում, դրանք, «Ռոսիյսկայա գազետայի» թղթակցի կարծիքով, կարող են օգտագործվել ցանկացած կենցաղային իրավիճակներում։ Այսպես, կյանքի բոլոր դեպքերի համար հարմար է Նինային ուղղված հաճոյախոսությունը․ «Նա ուսանողուհի է, կոմերիտուհի, մարզուհի, վերջապես, նա պարզապես գեղեցկուհի է» (ռուս․՝ «Это студентка, комсомолка, спортсменка, наконец, она просто красавица!»): Վթարների ժամանակ հիշում են վարորդ Էդիկին, որն ասել է․ «Անիծվի՛ այն օրը, երբ ես նստեցի այս փոշեկուլի ղեկին» (ռուս․՝ «Будь проклят тот день, когда я сел за баранку этого пылесоса!»)[144]։

 
Յուրի Նիկուլինի հուշարձանը Մոսկվայում «Կովկասի գերուհին» ֆիլմի ավտոմեքենայով, Ռուսաստանի 2011 թվականիի փոստային նամականիշի վրա

«Կովկասի գերուհին» շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում, ինչի ապացույցն են, օրինակ, զբոսաշրջային գործակալությունների կողմից կազմակերպվող ճանապարհորդությունները ֆիլմի նկարահանումների հետ կապ ունեցող երթուղիներով, հասարակական սննդի հաստատություններ, որոնց անվանումները պարունակում են ասոցիացիաներ Գայդայի ֆիլմի հետ, կատակերգական եռյակի ներկայացուցիչների՝ Վախկոտի, Դմբոյի ու Փորձառուի հուշարձանները, որոնք բացվել են Ռուսաստանի տարբեր քաղաքներում (օրինակ, Իրկուտսկում)[126][148]։ Կատակերգության բացահայտ հղումն առկա է Բորիս Ակունինի «Алтын-толобас» վեպում, որի հերոսը՝ նոր սերնդի ներկայացուցիչ Շուրիկը, արտաքինով հիշեցնում է «վաթսունականների հայրենասերի՝ տեխաս, կեդեր, Վիզբոր և այլն։ Կարճ ասած՝ «Կովկասի գերուհին»[149]։

2014 թվականին էկրան է բարձրացել Գայդայի կատակերգության ռեմեյքը՝ «Կովկասի գերուհին» (ռուս.՝ «Кавказская пленница!») ֆիլմը։ Ժողովրդական բանահյուսության նմուշներ հավաքող Շուրիկի արկածների մասին պատմության նոր տարբերակը բավականին բացասական արձագանքներ է ստացել մամուլում, օրինակ, լրագրող Ալեքսանդր Նեչաևը Վորոնկովի աշխատանքն անվանել է «պար խորհրդային կլասիկայի ոսկորների վրա»[150]։ Կինոգետ Սերգեյ Կուդրյավցևը ռեմեյքի թողարկմանն արձագանքել է հետևյալ կերպ․ «Եվ թեկուզ մարդկանց մեծ մասը թքի ու հայհոյի, Մաքսիմ Վորոնկովի նույն «Կովկասի գերուհուն» դնի 10-ից 1 միավոր<...>, բայց գաղտնի հետաքրքրությունը, որ անձամբ համոզվի, թե որքան անհուսալիորեն վատ է այդ աշխատանքը, միևնույն է, կստիպի գնալ կինոթատրոն։ < ... > Դա էլ հենց պետք է նրանց, ովքեր արդեն բաց խաղում են նման մակաբուծությամբ՝ օգտագործելով ծանոթ «ապրանքանիշը»[151]։

Մի փոքր ավելի վաղ՝ 2005 թվականին, նկարահանվել էր «Առաջին արագընթացը» (ռուս.՝ «Первый скорый») երաժշտական հեռուստաֆիլմը, որը նախատեսված էր «Առաջին ալիքով» ամանորյա ցուցադրության համար։ Ֆիլմի հերոսների թվում են տասնամյակներ անց հանդիպած ընկեր Սաախովն ու Նինան, որը խոստովանում է. «Ես միշտ ցանկացել եմ, որ գոնե մեկ անգամ էլ ինձ ինչ-որ մեկը փախցնի»։ Դերերը կատարել են Նատալյա Վառլեյը և Վլադիմիր Էտուշը։ «Կովկասի գերուհին» ֆիլմից առանձին մեջբերումներ են հանդիպում նաև Միխայիլ Շևչուկի «Փախչել, հասնել, սիրահարվել» կատակերգությունում (2016)[152][153]։

Ֆիլմի վրա աշխատել են խմբագրել

Դերերում[Ն. 9]
Դերասան Դեր
Ալեքսանդր Դեմյանենկո Շուրիկ Շուրիկ
Նատալյա Վառլեյ Նինա[97] Նինա[97]
Վլադիմիր Էտուշ ընկեր Սաախով[154] ընկեր Սաախով[154]
Ֆրունզիկ Մկրտչյան Ջաբրայիլ, Նինայի քեռին[120] Ջաբրայիլ, Նինայի քեռին[120]
Ռուսլան Ախմետով Էդիկ[155] Էդիկ[155]
Յուրի Նիկուլին Դմբո[156] Դմբո[156]
Գեորգի Վիցին Վախկոտ[157] Վախկոտ[157]
Եվգենի Մորգունով Փորձառու[158] Փորձառու[158]
Նոյ Ավալիանի հյուրանոցի աշխատող[159] հյուրանոցի աշխատող[159]
Նինա Գրեբեշկովա հոգեբուժարանի բժիշկ[160] հոգեբուժարանի բժիշկ[160]
Միխայիլ Գլուզսկի հյուրանոցի ադմինիստրատոր[41] հյուրանոցի ադմինիստրատոր[41]
Էմանուիլ Գելլեր խորոված անող[161] խորոված անող[161]
Գեորգի Միլյար էպիզոդ էպիզոդ
Դոնարա Մկրտչյան Ջաբրայիլի կինը[120] Ջաբրայիլի կինը[120]
Պյոտր Ռեպնին հոգեբուժարանի գլխավոր բժիշկ[162] հոգեբուժարանի գլխավոր բժիշկ[162]
Ալեքսեյ Ստրոև էպիզոդ էպիզոդ
Գեորգի Սվետլանի էպիզոդ (լուսագրերում նշված չէ)[163] էպիզոդ (լուսագրերում նշված չէ)[163]
Մորիս Սլոբոդսկի դոմինո խաղացող (լուսագրերում նշված չէ)[159] դոմինո խաղացող (լուսագրերում նշված չէ)[159]
Նիկոլայ Գարո ռեֆրիժերատորի վարորդ (լուսագրերում նշված չէ)[161] ռեֆրիժերատորի վարորդ (լուսագրերում նշված չէ)[161]
Նկարահանող խումբ[Ն. 10]
Սցենարիստներ Յակով Կոստյուկովսկի, Մորիս Սլոբոդսկի, Լեոնիդ Գայդայ
Բեմադրող ռեժիսոր Լեոնիդ Գայդայ
Գլխավոր օպերատոր Կոնստանտին Բրովին
Գլխավոր նկարիչ Վլադիմիր Կապլունովսկի
Կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպին
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կրաչկովսկի
Ռեժիսոր Իգոր Բիտյուկով
Օպերատոր Եվգենի Գուսլինսկի
Նկարիչ Ն. Աբակումով
Գրիմ Ն. Միտյուշկինա
Մոնտաժող Վալենտինա Յանկովսկայա
Հագուստներ Ն. Շիմիլիս
Դիրիժոր Էմին Խաչատրյան
Երգերի տեքստի հեղինակ[Ն. 11] Լեոնիդ Դերբենյով
Խմբագիր Անատոլի Ստեպանով
Համակցված նկարահանումների օպերատորներ Իգոր Ֆելիցին, Վ. Սևաստյանով
Համակցված նկարահանումների նկարիչ Ալեքսանդր Կլիմենկո
Ֆիլմի տնօրեն Աբրամ Ֆրեյդին

Նշումներ խմբագրել

  1. Բանասեր և լեզվաբան Վալերի Մոկիենկոյի կարծիքով՝ ֆիլմի վերնագիրը ստեղծվել է Ալեքսանդր Պուշկինի «Կովկասի գերին» (ռուս.՝ «Кавказский пленник») ստեղծագործության ազդեցությամբ[5]։
  2. Ըստ Յուրի Նիկուլինի՝ հենց ինքն է հորինել ցանկապատի վրա տառերի տեսարանը․ «Գայդայը ցանկանում էր նկարահանել, բայց նրան թույլ չտվեցին։ Այդ ժամանակ դա սարսափելի խռովարարություն էր»[17]։
  3. Շրջանային կոմունալ տնտեսություն։
  4. 4,0 4,1 Նատալյա Վառլեյը հնչյունավորման հետ կապված իրավիճակը կապել է այն հանգամանքի հետ, որն առաջացել է խնջույքներից մեկից հետո, երբ Գայդայը նրա նկատմամբ «տղամարդկային հետաքրքրություն» է ցուցաբերել և «կրկեսում հանդես եկող և ակնթարթային ռեակցիա ունեցող աղջկանից» ստացել է հակահարված։ Միջադեպից մի քանի օր անց ռեժիսորը հայտնել է, որ Նինայի ձայնը ձայնագրելու է Նադեժդա Ռումյանցևան։ Այնուամենայնիվ, ֆիլմում պահպանվել են փոքրաթիվ տեսարաններ, որտեղ հնչում է Վառլեյի սեփական ձայնը, օրինակ՝ «Սխալները չպետք է ընդունել, դրանք պետք է մաքրել արյունով»։ Ինչպես պնդում է դերասանուհին, հետագայում Գայդայը խոստովանել է, որ զղջում է իր որոշման համար[53]։
  5. Ըստ Նատալյա Վառլեյի հուշերի՝ այս պնդումը տարածել է «մեծ հորինող» Եվգենի Մորգունովը. իմպրովիզացիայի համար պարգևատրման մասին ինքը նկարահանումների ժամանակ ոչինչ չի լսել[56]։ Ըստ այլ տարբերակի՝ լեգենդի հեղինակը եղել է Նիկուլինը, որն այդ մասին բարձրաձայնել է Կինոյի տանը ֆիլմի ցուցադրության ժամանակ[47][57]։
  6. Նատալյա Վառլեյի պնդմամբ՝ օգնել է ռեժիսորի օգնականը, իսկ հնարքի հեղինակը եղել է Նիկուլինը[56]։
  7. Թվիստի շարժման և նրա նկարագրության («ծխախոտի մնացորդով») հեղինակը 1960 թվականին եղել է ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ Չաբբի Չեքերը[102]։
  8. Տարբերակ՝ «Թույլ կտա ինձ կինս, Ամեն մեկը՝ հարյուր» (ռուս․՝ «Разрешит мне жена / Каждая по сто»)[16]։
  9. Դերասանների ցանկը և դերերի անունները նշված են ֆիլմի լուսագրերի հիման վրա։ Դերերի նկարագրությունները նշված են ըստ կինոգիտական աղբյորների։
  10. Ըստ ֆիլմի լուսագրերի և կինոգիտական աղբյուրների։
  11. Լուսագրերում սխալմամբ նշված է՝ «Текст песни» (թարգմ.՝ Երգի տեքստը)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0060584/
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.imdb.com/title/tt0060584/fullcredits
  4. 4,0 4,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. Мокиенко В., Сидоренко К. Школьный словарь крылатых выражений Пушкина. — СПб: ИД «Нева», 2005. — С. 268. — 794 с. — ISBN 5-7654-4540-3
  6. Новицкий, 2017, էջ 226—227
  7. Костюковский, 2010, էջ 7
  8. Костюковский, 2010, էջ 75—76
  9. Новицкий, 2017, էջ 200—201
  10. Новицкий, 2017, էջ 201
  11. Новицкий, 2017, էջ 202
  12. Костюковский, 2010, էջ 8—9
  13. Новицкий, 2017, էջ 227
  14. Костюковский, 2010, էջ 71—72
  15. Новицкий, 2017, էջ 221
  16. 16,0 16,1 16,2 Костюковский, 2010, էջ 72
  17. 17,0 17,1 Никулин Ю. В. Как делался смех // Искусство кино. — 1996. — № 9. — С. 31—32.
  18. Москвитин Е. Разгадывая Гайдая // Огонёк. — 2013. — № 3. — С. 44.
  19. Михайлова П. В соседнем районе жених украл члена партии! // Независимая газета. — 2012.
  20. Майзель, 2012, էջ 73
  21. Пиманова Д., Цыбин И. (2014 թ․ օգոստոսի 27). ««Кавказская пленница. Рождение легенды». Документальный фильм». Первый канал. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  22. Цукерман, 2002, էջ 168
  23. Цукерман, 2017, էջ 203
  24. Новицкий, 2017, էջ 229
  25. Волков, 2003, էջ 409
  26. 26,0 26,1 Волков, 2003, էջ 409—410
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 Волков, 2003, էջ 410
  28. 28,0 28,1 Ильина, 1974, էջ 42
  29. Костюковский, 2010, էջ 69
  30. Костюковский, 2010, էջ 69—70
  31. Новицкий, 2017, էջ 173—174, 203
  32. Иванова М., Амбарцумян Г. (2014 թ․ հունիսի 17). «Рукописи не горят или почему архив «Мосфильма» назван лучшим». Мосфильм. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 Передельская Н. (2017 թ․ մարտի 25). ««Кавказская пленница. Рождение легенды». Документальный фильм». Первый канал. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  34. Цукерман, 2002, էջ 169
  35. Новицкий, 2017, էջ 202—203
  36. Новицкий, 2017, էջ 115
  37. Лайнер, 2000, էջ 18—19
  38. Новицкий, 2017, էջ 207—209
  39. Варлей, 2018, էջ 66—68
  40. 40,0 40,1 Разлогов, 2006, էջ 515
  41. 41,0 41,1 Новицкий, 2017, էջ 207
  42. Майзель, 2012, էջ 56
  43. Цукерман, 2017, էջ 208
  44. Новицкий, 2017, էջ 209—210
  45. Новицкий, 2017, էջ 210—211
  46. Костюковский, 2010, էջ 73—74
  47. 47,0 47,1 47,2 Майзель, 2012, էջ 53—54
  48. Костюковский, 2010, էջ 74
  49. Новицкий, 2017, էջ 216—218
  50. Новицкий, 2017, էջ 215—216
  51. Варлей, 2018, էջ 77
  52. Лайнер, 2000, էջ 78
  53. Варлей, 2018, էջ 80—83
  54. Новицкий, 2017, էջ 220
  55. Варлей, 2018, էջ 81—82
  56. 56,0 56,1 Варлей, 2018, էջ 70
  57. Цукерман, 2017, էջ 204
  58. 58,0 58,1 Новицкий, 2017, էջ 230
  59. Цукерман, 2002, էջ 187—188
  60. Новицкий, 2017, էջ 70
  61. Цукерман, 2002, էջ 171
  62. Цукерман, 2002, էջ 188—192
  63. Лайнер, 2000, էջ 67
  64. Цукерман, 2017, էջ 205
  65. Варлей, 2018, էջ 72
  66. Цукерман, 2002, էջ 173
  67. 67,0 67,1 Варлей, 2018, էջ 73
  68. Новицкий, 2017, էջ 221—222
  69. 69,0 69,1 Новицкий, 2017, էջ 222—223
  70. Новицкий, 2017, էջ 223, 234
  71. Цукерман, 2002, էջ 206
  72. Цукерман, 2002, էջ 208—209
  73. Майзель, 2012, էջ 6
  74. Новицкий, 2017, էջ 225
  75. Варлей, 2018, էջ 69
  76. Костюковский, 2010, էջ 75
  77. Цукерман, 2002, էջ 209
  78. Фомин, 2015, էջ 143, 205
  79. Рошаль, 2010, էջ 110
  80. Василева, Брагинский, 2012, էջ 233
  81. 81,0 81,1 Волков, 2003, էջ 405—408
  82. 82,0 82,1 82,2 82,3 Добротворский С. И задача при нём… // Искусство кино. — 1996. — № 9.
  83. Новицкий, 2017, էջ 177
  84. Аркус, том 1, 2001, էջ 233
  85. Новицкий, 2017, էջ 312
  86. Кудрявцев, 2017, էջ 16—17
  87. Костюковский, 2010, էջ 6
  88. Новицкий, 2017, էջ 206, 218-219
  89. Новицкий, 2017, էջ 170—171, 176
  90. Новицкий, 2017, էջ 52, 169
  91. Новицкий, 2017, էջ 28
  92. Марголит Е. Узкий круг бытовых проблем // Сеанс. — 2013.
  93. Волков, 2003, էջ 407—410
  94. Новицкий, 2017, էջ 146
  95. Новицкий, 2017, էջ 209—211, 221—222
  96. Никулин, 2006, էջ 499
  97. 97,0 97,1 Ильина, 1974, էջ 39
  98. 98,0 98,1 Варлей, 2018, էջ 82
  99. Цукерман, 2002, էջ 186—187
  100. Иванов А. А. Слово — не дело. — М.: Правда, 1988. — С. 42. — 48 с.
  101. 101,0 101,1 Кисунько В. Г. Георгий Вицин // Искусство кино. — 1968. — № 3. — С. 98.
  102. Сироткина И. «Твист» (ռուսերեն). Arzamas. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  103. Волков, 2003, էջ 408
  104. Лайнер, 2000, էջ 63—64
  105. Цукерман, 2002, էջ 180
  106. Никулин, 2006, էջ 253
  107. 107,0 107,1 107,2 107,3 107,4 Зак М. Е. Обойдёмся без тамады // Искусство кино. — 1968. — № 7. — С. 82—85.
  108. Цукерман, 2002, էջ 193
  109. Никулин, 2006, էջ 254
  110. Новицкий, 2017, էջ 219
  111. Новицкий, 2017, էջ 227—228
  112. Этуш, 2002, էջ 233
  113. Новицкий, 2017, էջ 204
  114. Цукерман, 2002, էջ 169—170
  115. Новицкий, 2017, էջ 230—231
  116. Новицкий, 2017, էջ 233
  117. Новицкий, 2017, էջ 206
  118. Этуш, 2002, էջ 237
  119. Ильина, 1974, էջ 131
  120. 120,0 120,1 120,2 Майзель, 2012, էջ 25
  121. Цукерман, 2002, էջ 198—199
  122. Пинский, 2017, էջ 70—71
  123. Новицкий, 2017, էջ 159, 187, 197
  124. Вейценфельд А. Звукорежиссура — моя вторая профессия // Звукорежиссёр : журнал. — М.: ООО «Издательство 625», 2003. — № 2. — С. 72—77. — ISSN 0236-4298.
  125. Новицкий, 2017, էջ 159, 211—214
  126. 126,0 126,1 126,2 Цымбал Е. От смешного до великого. Воспоминания о Леониде Гайдае // Искусство кино. — 2003. — № 10.
  127. Майзель, 2012, էջ 49
  128. Цукерман, 2002, էջ 203—204
  129. Цукерман, 2002, էջ 204
  130. Цукерман, 2002, էջ 205—206
  131. Дербенёва, 2003, էջ 43—44
  132. Рогозин, 2017, էջ 143
  133. Никулин Ю. Процент смеха. Заметки актёра // Правда. — 1970. — № 294 (19072). — С. 3.
  134. Фадеев А. Отечественный игровой кинематограф в зеркале советской кинокритики. — М.: Информация для всех, 2016. — С. 17, 26, 34, 41, 44. — 111 с.
  135. Орлова Н. Кадр 49, дубль 1 // Советский экран. — 1966. — № 15. — С. 10—11.
  136. 136,0 136,1 Кузнецов М. Чувство смеха // Советский экран. — 1967. — № 7.
  137. Гайдай Л. Своенравна комедии муза... // Известия. — 1971. — № 259. — С. 5.
  138. 138,0 138,1 Титова, 2010, էջ 164
  139. Титова, 2010, էջ 172
  140. 140,0 140,1 140,2 Титова, 2010, էջ 171
  141. Титова, 2010, էջ 170
  142. 142,0 142,1 Титова, 2010, էջ 166
  143. Титова, 2010, էջ 167
  144. 144,0 144,1 Скорондаева А. 23 крылатые фразы из комедий Леонида Гайдая // Российская газета. — 2013.
  145. 145,0 145,1 Варшавчик С. (2012 թ․ հունվարի 4). ««Кавказскую пленницу» спас Брежнев». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  146. Рошаль, 2010, էջ 111
  147. Новицкий, 2017, էջ 234
  148. «Памятник Трусу, Балбесу, Бывалому и Леониду Гайдаю открылся в Иркутске». ՌԻԱ Նովոստի. 2012-10-10, 10:07. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  149. Десятов В. В. Любовь Степкина: Борис Акунин и Василий Шукшин // Филология и человек. Научный журнал. — Барнаул: Издательство Алтайского государственного университета, 2009. — № 2. — С. 45—46.
  150. Нечаев А. Ремейк «Кавказской пленницы»: пляска на костях советской классики // Вечерняя Москва. — 2014.
  151. Кудрявцев С. В. Почти сорок четыре тысячи. Персональная киноэнциклопедия Сергея Кудрявцева: в 3-х т.. — М., 2016. — Т. 2. — С. 672. — 867 с. — ISBN 978-5-9901318-5-9
  152. «Первый скорый» прибудет в полночь // Аргументы и факты. — 2005. — № 52.
  153. ««Кавказскую пленницу» снова пересняли. Теперь ради рекламы курортов Северного Кавказа». ТАСС. 2016. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  154. Майзель, 2012, էջ 31
  155. Костюковский, 2010, էջ 12
  156. Майзель, 2012, էջ 35
  157. Майзель, 2012, էջ 39
  158. Майзель, 2012, էջ 43
  159. 159,0 159,1 Одарич О. (2015 թ․ օգոստոսի 6). «Что стало с актёрами фильма «Кавказская пленница»». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  160. Цукерман, 2002, էջ 198
  161. 161,0 161,1 Салтыкова Е. «Кавказская пленница»: за счастьем — на ослике // «Антенна-Телесемь» : журнал. — Пермь: «Интер Медиа Групп», 2012. — № 50 (630). — С. 32. Архивировано из первоисточника 2019 թ․ մայիսի 22.
  162. Пинский, 2017, էջ 70
  163. Дмитриева М. (2011 թ․ նոյեմբերի 2). «Помощник управдома из «Бриллиантовой руки» был другом царевича Алексея». «Собеседник». Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.

Գրականություն խմբագրել

  • Новейшая история отечественного кино. 1986—2000. Кинословарь. Том 1. А — И / Составитель Л. Аркус. — СПб.: Сеанс, 2001. — Т. 1. — 504 с. — ISBN 5-901586-01-8
  • Ноев ковчег русского кино: от «Стеньки Разина» до «Стиляг» / Сост. и предисл. Е. Василева, Н. Брагинский. — Глобус-Пресс, 2012. — 552 с. — ISBN 978-966-830-26-1
  • Варлей Н. В. Канатоходка / Н. В. Варлей. — М.: Эксмо / Litres, 2018. — 393 с. — ISBN 978-5-699-96812-1
  • Волков А. Кавказская пленница, или Новые приключения Шурика // Российский иллюзион / Научный редактор Л. А. Парфёнов. — М.: Материк; НИИ киноискусства, 2003. — 732 с. — ISBN 5-85646-100-2
  • Дербенёва В. И. Леонид Дербенёв: «Между прошлым и будущим…». — М.: Молодая гвардия, 2003. — 331 с. — ISBN 5-235-02606-3
  • Гайдай Л., Костюковский Я., Слободский М. Кавказская пленница / Библиотека сценариев. Вып. 25. — СПб., 2010. — 81 с.
  • Актёры советского кино. Вып. 10 / Составитель М. А. Ильина. — Л.: Искусство, 1974. — 272 с. — 150 000 экз.
  • Кудрявцев С. В. Почти сорок четыре тысячи. Персональная киноэнциклопедия Сергея Кудрявцева: в 3-х т. — М.: Издательские Технологии Т8, 2017. — Т. 3. — 941 с. — ISBN 978-5-9901318-6-6
  • Лайнер Л. Д. Веселая троица — Вицин, Моргунов, Никулин. — М.: Центрполиграф, 2000. — 210 с. — ISBN 5-227-00873-6
  • Майзель Е. Кавказская пленница, или Новые приключения Шурика. Фильм Леонида Гайдая / Консульт. поддержка НИИ Киноискусства. — М.: Коллекция, 2012. — 64 с. — (Советское кино).
  • Никулин Ю. В. Почти серьезно.... — М.: Вагриус, 2006. — 608 с. — (Мой 20 век). — ISBN 5-9697-0234-X
  • Новицкий Е. И. Леонид Гайдай / Евгений Новицкий. — М.: Молодая гвардия, 2017. — 413 с. — (Жизнь замечательных людей: сер. биогр.; вып. 1682). — ISBN 978-5-235-04043-4
  • Пинский Б. В. Москва в кино. Уходящая натура. По следам героев любимых фильмов. — М.: Издательские решения : Litres, 2017. — 339 с. — ISBN 978-5-44-901119-0
  • Пупшева М., Иванов В., Цукерман В. Гайдай Советского Союза. — М.: Эксмо, 2002. — 448 с. — ISBN 5-699-01555-8
  • Цукерман В. Музей трёх актёров. Материалы. Документы. Исследования / Цукерман Владимир Исаакович. — Орёл: ООО «Горизонт», 2017. — 426 с.
  • Первый век нашего кино. Энциклопедия / Авторы-составители К. Э. Разлогов и др. — М.: Локид-Пресс, 2006. — 912 с. — ISBN 5-98601-027-2
  • Рогозин Ю. П. «…Миг между прошлым и будущим» / Ю. П. Рогозин. — М.: Эксмо, 2017. — (Зацепин Александр. Книги легендарного композитора). — ISBN 978-5-699-96737-7
  • Кино России. Режиссёрская энциклопедия. В 2 томах. / Составитель Л. Рошаль, редактор М. Кузнецова. — М.: НИИ киноискусства, 2010. — Т. 1. — 336 с. — ISBN 978-5-91524-015-4
  • Жить, как говорится, хорошо! А хорошо жить — ещё лучше! Афоризмы из кинофильмов / Сост. А. Н. Титова. — М.: Центрполиграф, 2010. — 509 с. — ISBN 978-5-9524-4926-8
  • Летопись российского кино. 1966—1980: Научная монография / Ответственный редактор В. И. Фомин. — М.: РООИ «Реабилитация» Канон+, 2015. — 688 с. — ISBN 978-5-88373-445-7
  • Этуш В. А. И я там был. — М.: ОЛМА-ПРЕСС, 2002. — 351 с. — (Актёры современности). — ISBN 5-224-03874-X
  • Львовски М. В. Кино-Крым: весь мир на ладони.. — Симферополь: ИТ АРИАЛ, 2017. — 323 с. — ISBN 978-5-906962-85-0

Արտաքին հղումներ խմբագրել