Քսան օր առանց պատերազմի
«Քսան օր առանց պատերազմի» (ռուս.՝ «Двадцать дней без войны»), 1976 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսեյ Գերմանը։ Ֆիլմի սցենարը գրել է Կոնստանտին Սիմոնովն իր համանուն վիպակի հիման վրա։
Քսան օր առանց պատերազմի ռուս.՝ Двадцать дней без войны | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1976 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսեյ Գերման |
Սցենարի հեղինակ | Կոնստանտին Սիմոնով |
Դերակատարներ | Յուրի Նիկուլին, Լյուդմիլա Գուրչենկո, Նիկոլայ Գրինկո, Ալեքսեյ Պետրենկո[1], Միխայիլ Կոնոնով[1], Եկատերինա Վասիլևա[1] և Կոնստանտին Սիմոնով[1] |
Օպերատոր | Վալերի Ֆեդոսով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 97 րոպե |
Սյուժե
խմբագրելԳրող և ռազմաճակատային լրագրող Լոպատինը (Յուրի Նիկուլին) մեկնում է Տաշքենդ՝ այցելելու իր զոհված ծառայակցի ընտանիքին, ներկա գտնվելու իր ակնարկների հիման վրա ստեղծվող ֆիլմի նկարահանումներին, դիմավորելու նոր 1943 թվականը, վերապրելու կարճ, վառ սերը, մի խոսքով՝ անցկացնելու քսան օր առանց պատերազմի։
Դերերում
խմբագրել- Յուրի Նիկուլին – մայոր Վասիլի Նիկոլաևիչ Լոպատին, ռազմական լրագրող
- Լյուդմիլա Գուրչենկո – Նինա Նիկոլաևնա
- Ռաշիդ Սադիկով – ԿԿ քարտուղար Ուսման Յուսուպով
- Ալեքսեյ Պետրենկո – Յուրի Ստրոգանով, օդաչու կապիտան
- Անգելինա Ստեպանովա – Զինաիդա Անտոնովնա, թատրոնի գեղարվեստական ղեկավար
- Միխայիլ Կոնոնով – Պաշա Ռուբցով, ռազմական թղթակից
- Եկատերինա Վասիլևա – Ռուբցովա, Պաշայի այրին
- Նիկոլայ Գրինկո – Վյաչեսլավ (հնչյունավորել է Ինոկենտի Սմոկտունովսկին)
- Լյուսենա Օվչիննիկովա – Քսենյա Սերգեևնա, Լոպատինի նախկին կինը
- Լիա Ախեջակովա – ժամացույցով կին
- Դմիտրի Բեսսոնով – Վեդենեև, Քսենյայի նոր ամուսինը
- Զոյա Վինոգրադովա – Վերա, դերասանուհի
- Լյուդմիլա Զայցևա – Լիդիա Անդրեևնա, դերասանուհի, որը խաղում է կին դիպուկահարի
- Վլադիմիր Միշանին – պատերազմի մասնակից գնացքում
- Նիկոլայ Միխեև – փոխգնդապետ, կինոֆիլմի խորհրդատու (հնչյունավորել է Իգոր Եֆիմովը)
- Յուրի Սոլովյով – պարետ
- Վերա Կարպովա – Նինայի խորթ մայրը (լուսագրերում նշված չէ)
- Օլեգ Կորչիկով – վարորդ (լուսագրերում նշված չէ)
- Արկադի Տրուսով – հյուր-երգիչ (լուսագրերում նշված չէ)
- Կոնստանտին Սիմոնով – հեղինակի տեքստ
Նկարահանումներ
խմբագրելԿոնստանտին Սիմոնովն ինքն է դիմել Ալեքսեյ Գերմանին՝ առաջարկելով էկրանավորել իր սցենարը՝ ցանկանալով աշխատել երիտասարդ, հանդուգն ռեժիսորի հետ։ Ֆիլմի թողարկման նախապատրաստման ընթացքում Գերմանն ուսումնասիրել է Սիմոնովի արխիվը՝ բոլոր ռազմաճակատային գրությունները, որոնք նա թելադրել էր մեքենավարուհիներին՝ ճակատից վերադառնալուց հետո։ Նյութի մեջ խորանալու շնորհիվ Գերմանը կարողացել է ճշգրիտ, գեղարվեստա-փաստագրական կերպով վերարտադրել անցյալի մթնոլորտը[2]։
Գերմանը պատմել է.
«Քսան օր առանց պատերազմի»-ը էկրաններին պատերազմի կեղծիքի դեմ է։ Մենք ուզում էինք, որ մեր պատմությունը համապատասխանի այն վշտին, որը վերապրել է ժողովուրդը և՛ ռազմաճակատում, և՛ թիկունքում, երբ սարսափելի սոված էին մնում, քնում էին ածխի մեջ թաղվելով, և վերջին ուժերով ամեն ինչ անում ռազմաճակատի համար։ Մենք անմիջապես հասկացանք, որ պետք է ճշմարիտ գլխավոր դերակատար։ Եթե դա երիտասարդ լրագրող լինի, ապա՝ ինչո՞ւ չես կռվում։ Այսպիսով, հայտնվեց Յուրի Նիկուլինը[3]։ Չնայած փորձերին մասնակցել են նաև Վասիլի Շուկշինը, Անատոլի Սոլոնիցինը և Նիկոլայ Վոլկովը (կրտսեր)։ Նիկուլինն սկսել է հրաժարվել դերից. «Ախր ես ի՞նչ Լոպատին եմ։ Եվ ծեր եմ, և խառնվածքով՝ ուրիշ։ Եվ ընդհանրապես, ես ուզում եմ նկարահանվել կատակերգական ֆիլմում։ Լոպատինն իմ դերը չէ։ Չեմ նկարահանվի»[4]։ Նիկուլինը դժվարությամբ է թույլ տվել իրեն համոզել գալ Լենինգրադ՝ կինոփորձի համար։ «Աշխատանքային նյութը դիտելուց հետո Գերմանի ընտրության հետ համաձայնել է նաև սցենարի հեղինակը՝ Կոնստանտին Սիմոնովը, իսկ Նիկուլինին իր տուն է հրավիրել և նրա հետ երկար զրուցել Լոպատինի մասին։ Հենց Սիմոնովի կարծիքն է որոշիչ դեր խաղացել գեղխորհրդում, որտեղ որոշվում էր դերերի թեկնածուների ճակատագիրը, որովհետև գեղխորհրդի անդամների մեծամասնությունը դեմ է արտահայտվել Նիկուլինին։ 1975 թվականի հունվարի 2-ին ստուդիայի գեղարվեստական խորհուրդը Յուրի Նիկուլինին հաստատել է ռազմական լրագրող Լոպատինի դերի համար»[5]։
Բնօրինակ տեքստ (ռուս.)«Двадцать дней без войны» — против фальшака войны на экранах. Мы хотели, чтобы наш рассказ соответствовал тому горю, которое пережил народ и на фронте, и в тылу, когда страшно голодали, спали, закопавшись в уголь, и из последних сил делали всё для фронта. Мы сразу поняли, что нужен правдивый главный герой. Если это будет молодой журналист, то почему ты не воюешь? Поэтому появился Юрий Никулин"[2] Хотя пробовались также Василий Шукшин, Анатолий Солоницын и Николай Волков (младший)). Никулин же стал от роли отказываться: «Ну какой я Лопатин! И стар, и по темпераменту другой. Да и вообще мне хочется сняться в комедийном фильме. Лопатин — не моя роль. Сниматься не буду!»[3] Никулин с трудом дал себя уговорить приехать в Ленинград на кинопробы. «После просмотра рабочего материала с выбором Германа согласился и автор сценария — Константин Симонов, а Никулина пригласил к себе домой и долго беседовал с ним о Лопатине. Именно мнение Симонова сыграло решающую роль на худсовете, где решалась судьба кандидатов на роли — ведь большинство членов худсовета высказалось против Никулина. 2 января 1975 года худсовет студии утвердил Юрия Никулина на роль военного журналиста Лопатина»
Կնոջ գլխավոր դերը Գերմանը ցանկացել է տալ Ալլա Դեմիդովային, սակայն Սիմոնովը կտրականապես դեմ է եղել։ «Արդյունքում կինոփորձերի են հրավիրել մի քանի հայտնի դերասանուհիներ՝ Զինաիդա Սլավինային, Ալիսա Ֆրեյնդլիխին, Լարիսա Մալևաննայային, Լյուդմիլա Գուրչենկոյին։ Հենց Գուրչենկոն է հաստատվել դերի համար։
Կապիտան Ստրոգանովի դերը դեռևս սցենարը գրելու ժամանակ Գերմանը պատրաստվում էր տալ Վասիլի Շուկշինին, սակայն նա մահացել է 1974 թվականի հոկտեմբերին։ Արդյունքում, կինոփորձերի արդյունքում ընտրվել է Ալեքսեյ Պետրենկոն[5]։
Ապրիլին, երբ նկարահանող խումբն արդեն աշխատում էր Կալինինգրադում, Լենինգրադից հաղորդագրություն է ստացվել, որ ստուդիայի գեղարվեստական խորհուրդը պահանջում է Յուրի Նիկուլինին փոխարինել մեկ այլ դերասանով․ «Լենֆիլմում» հասցրել էին դիտել նկարահանված նյութը:Ըստ Ալեքսեյ Գերմանի՝ «Նրանք՝ Պետկինոյի այդ մասնագետները, հայտարարել են. «Դա ոչ թե խորհրդային գրող է, այլ ինչ-որ հարբեցող։ Դա արատավորում է մեր հիմքերը»։ Պահանջում էին, որ ես Նիկուլինին ֆիլմից հանեմ ինքս։ Խոստանում էին. հակառակ դեպքում (ես մեջբերում եմ) «մենք կաղամախու ցից կկպցնենք ձեր մեջքին, և դուք երբեք արվեստի մեջ չեք աշխատի։ Կոմունիստի խոսք»։ <...> Սիմոնովը զայրացել է, երբ իմացել է տեղի ունեցածի մասին, նա բղավել է այդ ցեկիստներին. «Այդ ես եմ հորինել Լոպատինին, նա իմ գլխից է։ Դուք որոշեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր Ժդանովը։ Իսկ ինձ թողեք Նիկուլինին։ Մի՛ դիպեք Գերմանին, հանգիստ թողեք նրան»։ Սիմոնովը կենտկոմի անդամ էր, և նրան չառարկեցին»ref>«Известия», 18.07.2003</ref>։
Ֆիլմի նկարահանումների ժամանակ ռեժիսոր Ալեքսեյ Գերմանի ղեկավարությամբ «Լենֆիլմի» մասնագետները պայթյուններ են իրականացրել Տեվտոնյան միաբանության XV դարի ամրոցում, ինչը նպաստել է դրա հետագա ավերմանը[6]։ Պայթյունը ֆիլմում զբաղեցրել է 9 վայրկյան։ Անվերադարձ ավերվել է ամրոցի ներքին պատերից մեկը՝ 30 մետր երկարությամբ, 10 մետր բարձրությամբ և մինչև 2 մետր հաստությամբ։
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Կոնստանտին Սիմոնով
- Ռեժիսոր՝ Ալեքսեյ Գերման
- Օպերատոր՝ Վալերի Ֆեդոսով
- Նկարիչ՝ Եվգենի Գուկով
- Հագուստի նկարիչ՝ Նատալյա Տորեևա
- Երաժշտությունը՝ Վիկտոր Լավրովի
- Մոնտաժող՝ Ե. Մախանկովա
- Տնօրեն՝ Ֆ. Էսկին
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Аркус Л. «Двадцать дней без войны» (ռուսերեն). Проект журнала «Сеанс». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
- «Двадцать дней без войны»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում